Լրահոս
Միջազգային
14:15
17.08.22
93

ԵՄ-ն հուսով է, որ այս շաբաթ կկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ գարծարքը

Img default alt hy

Եվրամիությունը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման որոշումը կարող Է ընդունվել արդեն այս շաբաթ: Օգոստոսի 17-ին համապատասխան կարծիքը հայտնել Է իսպանական El Paվs թերթըը:

Թերթի տեղեկատվությամբ՝ ինչպես կարծում են եվոպական աղբյուրները, Թեհրանի արձագանը Բրյուսելի վերջին առաջարկությանը խելամիտ Է: Տակավին անհրաժեշտ Է սպասել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին: ԵՄ-ում նաև լավատեսությամբ են դատում ժամկտեների հարցի շուրջ. գործարքը կարող Է ձեռք բերվել ուրբաթ օրը, գրում Է հրատարակությունը: Թերթի կարծիքով՝ ժամանակն աշխատում Է համաձայնագրի կնքման օգտին՝ հաշվի առնելով աշնանն ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները:

Ինչպես հաղորդել Է Agence France-Presse-ը, Եվրամիությունը կոնսուլտացիաներ Է վարում գործընկերների հետ՝ ԳՀՀՊ-ի վերականգնման շուրջ Բրյուսելի առաջարկությանը Թեհրանի պատասխանի առիթով: Ինչպես օգոստոսի 16-ին տեղեկացրել Է Politico թերթը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյայի, Թեհրանի ուղերձը կենտրոնացած Է պատժամիջոցների հարցի և տնտեսական երաշխիքների վրա: The Wall Street Journal հրատարկությունն օգոստոսի 11-ին գրել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի վերջնական տեքստի նախագիծը:

Թերթի տեղեկատվությամբ՝ Բրյուսելը Թեհրանին առաջարկել Է զիջումներ ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերման վերաբերյալ հետաքննության հարցում, որի ծագումը իրանական կողմը չի պարզաբանել: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին:

Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: