Լրահոս
2022-08-17
-
ԱրցախՀրդեհավտանգ իրավիճակն Արցախի Հանրապետության տարածքում պահպանվում էՀրդեհավտանգ իրավիճակը Արցախի Հանրապետության տարածքում պահպանվում է: Հայտնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կտրուկ աճել է չոր խոտածածկույթներում բռնկված հրդեհների քանակը: ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Ավելին19:2017.08.22 -
ՔաղաքականԱնբարոյականության հաղթարշավը․ Ավետիք ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Պատկերացնու՞մ եք, որ 2001թ․ սեպտեմբերի 10-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես Նյու Յորքի ապագա քաղաքապետ։ Մեր արևտամետ, «առաջադեմների» պաշտած ԱՄՆ քաղաքացիները այդ գործչին և նրա կուսակցությանը կոչնչացնեին, իսկ մե՞նք․․․»։Ավելին19:1917.08.22 -
ՀասարակականՋրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացուԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 12։23-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են թեքված հեծանվանավակ, որի վրա գտնվող երկու քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները ՌԴ քաղաքացիներ Կ. Տ.-ին (ծնված 1983 թ․) և Վ․ Տ․-ին (ծնված 1996 թ․) անվնաս մոտեցրել են ափ։Ավելին19:1417.08.22 -
ՍփյուռքՍտամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալուի» պայթյունի զոհերի հիշատակինՍտամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարի զոհերի հիշատակին և աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:Ավելին19:1217.08.22 -
ՀայաստանՀանրապետությունում օգոստոսի 17-ին, 18-ին կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանըՀանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 17-ին, 18-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 17-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-19-ը էապես չի փոխվի, 20-ին և 21-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին19:1017.08.22 -
ՀասարակականԿկատարվի հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համարՕգոստոսի 18-ին` ժամը 12-ին, կկատարվի հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համար։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։Ավելին19:0817.08.22 -
ՍպորտԻլոն Մասկը «Մանչեսթեր Յունայթեդի» գնման մասին իր հայտարարությունը կատակ է անվանելԻլոն Մասկը «Մանչեսթեր Յունայթեդի» գնման մասին իր հայտարարությունը կատակ է անվանել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ գործարարը սոցցանցում գրել էր. «Բացի դրանից, ես գնում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այսպես, նա մեկնաբանել է իր մյուս հրապարակումը, որը վերաբերում էր ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի շուրջ իր տեսակետներին։ «Ոչ, դա հին կատակ է: Ես սպորտային թիմեր չեմ գնում», – ավելի ուշ պատասխանել է Tesla-ի և SpaceX-ի սեփականատերը այն հարցին, թե արդյո՞ք լրջորեն է արել հայտարարությունը: Ներկայումս անգլիական ակումբը պատկանում է Գլեյզերներ ընտանիքին։ Հաղորդվում էր, որ ակումբը գնելու տարբերակով հետաքրքրված է Նյու Յորքի ներդրումային հիմնադրամներից մեկը։Ավելին19:0017.08.22 -
ԱռողջապահականՔրտնախաշ. մաշկի արձագանքը՝ շոգ եղանակինՔրտնախաշը մաշկի հիվանդություն է, որն առավել հաճախ նկատվում է շոգ եղանակին` կրծքի և կրտսեր տարիքի երեխաների շրջանում: Քրտնախաշը առաջանում է քրտնարտադրության ուժեղացման և քրտինքի գոլորշիացման դժվարացման հետևանքով: Առաջացմանը նպաստում է երեխային չափից ավելի կիպ բարուրելու հետևանքով մարմնի գերտաքացումը: Հասուն տարիքում քրտնախաշ կարող է ի հայտ գալ տենդով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող վարակիչ հիվանդությունների ժամանակ, տաքացնող ջեռակներ դնելիս, ինչպես նաև գիրության պատճառով: Քրտնախաշը բնորոշվում է մաշկի փակ հատվածների վրա մանր, ցրված կամ խմբավորված, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացմամբ: Երեխաների քրտնախաշը առավել հաճախ լինում է թիկունքի, պարանոցի, հետույքի, անութային շրջանի մաշկի, հասուն մարդկանցը` կաթնագեղձերի տակ, աճուկաամորձապարկային և անութային շրջանի մաշկածալքերի վրա: Քրտնախաշի ժամանակ կարող են առաջանալ նաև բորբոքային պսակով պատված բշտիկներ: Քրտնախաշ կարող է առաջանալ նաև թույլ երեխաների գլխի մազածածկ հատվածում և սրվել մաշկի թարախաբշտիկային հիվանդություններով: Քրտնախաշը բուժվում է բժիշկի կողմից: Կարևոր է մարմնի գերտաքացում առաջացնող գործոնների վերացումը: Օգտակար են օդային լոգանքները, բնակարանի հաճախակի օդափոխությունը, ջրային լոգանքները` ջրին ավելացնելով կալիումի պերմանգանատ, կաղնու արմատի կամ կատվալեզվի թուրմ: Լոգանքից հետո մաշկածալքերին կարելի է ցինկի օքսիդի ցանափոշի քսել, արևածաղկի եռացրած յուղով մշակել, ինչպես նաև սալիցիլային սպիրտի 1 %-անոց լուծույթով, օղիով (ջրի հետ հավասար խառնած) շփել: Խորհուրդ չի տրվում սինթետիկ գործվածքներից հագուստ կրել: Քրտնախաշի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարել քրտնոտության դեմ և մանրակրկիտ հետևել հիվանդի մաշկի խնամքին․ հաճախակի փոխել ներքնաշորը, անկողնային պարագաները և հետևել հիգիենային։ Շոգ եղանակին հարմար է հագնել բամբակե գործվածքից հագուստ: Փոքր երեխաներին չի կարելի չափից ավելի շատ հագցնել, կիպ բարուրել, օգտակար են նաև ջրային և օդային լոգանքները:Ավելին18:5017.08.22 -
ԱռողջապահականCOVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնըCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 592 միլիոն 297 հազար 394: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 441 հազար 306 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Հարավային Կորեան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 93 միլիոն 140 հազար 979 եւ 1 մլն 37 հազար 935, Հնդկաստանում՝ 44 միլիոն 286 հազար 256 եւ 527 հազար 134, Բրազիլիայում՝ 34 միլիոն 201 հազար 280 եւ 681 հազար 763, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 455 հազար 445 եւ 154 հազար 282, Գերմանիայում՝ 31 միլիոն 666 հազար 475 եւ 146 հազար 30, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 634 հազար 960 եւ 186 հազար 798, Իտալիայում՝ 21 միլիոն 518 հազար 365 եւ 174 հազար 172, Հարավային Կորեայում՝ 21 միլիոն 682 հազար 816 եւ 25 հազար 752 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 828,7: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 374, Բրազիլիայում՝ 3160, Ֆրանսիայում՝ 2337, Գերմանիայում՝ 1731, Մեծ Բրիտանիայում 2711, Իտալիայում՝ 2890, Հարավային Կորեայում՝ 501 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին18:4017.08.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Մահվան «սև գիծ» Երևանից՝ Ստեփանակերտ. պայթյունի պատճառով զոհվածի վերջին խոսքըԱվելին18:3017.08.22 -
ՏնտեսականՄեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել Է մինչև 10,1 տոկոսՄեծ Բրիտանիայում սպառողական գները հուլիսին տարեկան արտահայտությամբ կտրուկ բարձրացել են 10,1 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Ազգային վիճակագրական վարչության (ONS) տվյալները: Այսպիսով, գնաճն արագացել Է հունիսի համեմատությամբ, երբ այն կազմում Էր 9,4 տոկոս եւ եղել Է առավելագույն ցուցանիշը ավելի քան 40 տարվա ընթացքում: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Bloomberg գործակալության կողմից անցկացված հարցմանը, երկրում անցած ամսին միջին հաշվով սպառողական գների ավելացման են սպասել 8,8 տոկոսով: Սպառողական գները նախորդ ամսվա համեմատությամբ ավելացել են 0,6 տոկոսով՝ հունիսին 0,8 տոկոսով աճից հետո: Փորձագետները միջին հաշվով սպասում Էին 0,4 տոկոսով բարձրացման: Գնաճային ճնշման մեծացումը Մեծ Բրիտանիայում առավելապես կապված Է սննդամթերքի գների բարձրացման հետ, նշում են ONS-ում: Վարչության տվյալների համաձայն, վերջին անգամ երկրում գնաճի այսքան բարձր մակարդակ գրանցվել Է 1982 թվականի փետրվարին: Այդ տարի գնաճը հունվարին հասել Է գրեթե 11 տոկոս բարձրակետի եւ դեկտեմբերի դրությամբ իջել մինչեւ 6,5 տոկոս: Մանրածախ գները (RPI ինդեքս) տարեկան արտահայտությամբ կտրուկ բարձրացել են 12,3 տոկոսով՝ մեկ ամիս առաջ 11,8 տոկոսով աճից հետո: Հենց RPI ինդեքսն Է օգտագործվում բրիտանական գործատուների կողմից աշխատավարձի շուրջ բանակցություններ անցկացնելիս: Նախորդ ամսվա համեմատությամբ RPI ինդեքսն աճելացել Է 0,9 տոկոսով, ինչպես հունիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին18:2817.08.22 -
Հասարակական«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցական ուղերձ են հրապարակել օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ: Ուղերձում նշված է․ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» առևտրի կենտրոնի) տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են 14.08.2022 թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը: Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի: Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին: Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում: Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս»:Ավելին18:2417.08.22 -
ԱռողջապահականԻ՞նչ է հակացուցված ուտել շոգ ամռանը և ինչպե՞ս մնալ աշխույժ՝ անգամ ամենաուժգին տապինՇոգ եղանակին օրգանիզմն իսկական փորձության է ենթարկվում, քանի որ սկսում է բոլորովին այլ ռեժիմում «աշխատել»։ Այդ պատճառով էլ մարդը, հատկապես ծանր սնունդ ընդունելուց հետո, թուլություն ու ծանրություն է զգում։ Ամռան շոգ եղանակին այդպիսի տհաճ զգացողություններ չունենալու համար հարկավոր է սննդակարգը փոխել, հետևել ընդունած ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի քանակին։ Եվ այսպես, մթերքի ո՞ր տեսակները պետք է բացառել կամ փոխարինել այլ մթերքով՝ շոգ ամռանը։ Ամառային սննդակարգի ամենակարևոր սկզբունքը ծանրամարս սննդից հրաժարվելն է։ Հարկավոր է դյուրամարս սննդամթերք, մեծ քանակով կանաչեղեն ու բանջարեղեն ուտել, իսկ ծարավը հագեցնել սովորական ջրով կամ առանց շաքարի կանաչ թեյով։ Սննդակարգը պետք է փոփոխել և որոշ ժամանակով հրաժարվել մթերքի հետևյալ տեսակներից Մեծ քանակով սպիտակուցներ պարունակող սննդամթերքը մարսելիս օրգանիզմը «տաքանում» է՝ ջերմագենեզի արտազատման պատճառով․ սպիտակուցները մարսելու համար ամռանը մարդը 50-ից 100 տոկոս ավելի էներգիա է ծախսում՝ ի տարբերություն ածխաջրերի, այդ պատճառով էլ, օրինակ, միսը կարելի է փոխարինել դրա բուսական անալոգով։ Ճարպոտ ու կծու կերակուրները շոգ եղնակին կարող են խնդիրներ առաջացնել ստամոքսում, լեղապարկում ու աղիներում, այրոցի կամ այլ տհաճ զգացողությունների պատճառ դառնալ։ Բացի այդ, ճարպոտ ու կծու կերակրատեսակները դժվարամարս են, ստիպում են, որ օրգանիզմը շոգ եղանակին հավելյալ սթրեսի ենթարկվի։ Ապխտած հավը, միսը, ձուկը աղի հավելյալ չափաբաժին է պարունակում և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում արտազատման օրգանների համար, նաև «նստվածքներ» անոթների և ներքին օրգանների պատերին։ Ապխտած սննդամթերքը նույնպես դժվար է մարսվում շոգ եղանակին, ուստի այն պետք է փոխարինել թարմ սննդամթերքով։ Տորթերն ու կրեմով խմորեղենը, որոնք մարդիկ սիրում են ուտել տարվա բոլոր եղանակներին, ամռանը պետք է փոխարինել ավելի թեթև, դյուրամարս քաղցրավենիքով, որոնք օրգանիզմը չեն ջրազրկում։ Հարկավոր է շատ մրգեր ուտել։ Ալկոհոլային խմիչքները շոգ եղանակին բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ մի քանի անգամ։ Բացի այդ, ամռանն ալկոհոլային խմիչք ընդունելիս մեծանում է նաև ջերմային հարված ստանալու հավանականությունը, քանի որ շոգ եղանակին օրգանիզմը շատ ավելի էներգիա ու ջուր է ծախսում՝ ալկոհոլը դուրս բերելու համար։ Ինչո՞վ փոխարինել ամռան շոգ եղանակին «արգելված» սննդամթերքը Առավոտը կարելի է սկսել թեթև շիլայով․ այն կշտացնող, դյուրամարս ու օգտակար նախաճաշ է։ Եգիպտոցորենի շիլան, օրինակ, օրգանիզմը մաքրում է տոքսիններից, շատ օգտակար է աղիների համար։ Ճաշին կարելի է բանջարեղենով ապուրներ ուտել․ ամառը բանջարեղենի ամենատարբեր տեսակները վայելելու իսկական ժամանակն է։ Բանջարեղենով ապուրները ոչ միայն համեղ են, արագ հագեցնում են քաղցը, այլև դրական են ազդում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա։ Ամռանը ընթրել հարկավոր է մինչև 18։30-ը, որպեսզի օրգանիզմը հասցնի մարսել ուտելիքը և մարդուն հանգիստ քուն ապահովել։ Բջջանյութով, միներալներով, С, К, А վիտամիններով հարուստ սնդամթերքը ամառային ընթրիքի իդեալական տարբերակ է։ Աննդակարգի հետ կապված այս պարզ կանոններին հետևելու դեպքում հեշտությամբ կարելի է հաղթահարել շոգ եղանակի առաջացրած դժվարությունները, էներգիայով լի և աշխույժ լինել՝ օրվա բոլոր ժամերին, ինչպես նաև պահպանել առողջությունը։Ավելին18:2017.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիան և ԱՄՆ-ն սկսել են F-16-ի հետ կապված հերթական բանակցություններըԹուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև F-16-ների շուրջ բանակցությունները սկսվել են և կտևեն մինչև ուրբաթ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը: CNN-ը վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ սա F-16-ների մատակարարման շուրջ 4-րդ հանդիպումն է, որին Թուրքիայի պաշտպանության նախարարությունից մասնակցում է մոտ 10 հոգուց բաղկացած պատվիրակություն։ Կողմերը քննարկելու են ինքնաթիռների պահեստամասերի և դրանց վիճակի, օդանավերի բնութագրերի և այն ազգային համակարգերի հետ կապված հարցեր, որոնք Թուրքիան կօգտագործի կործանիչներում։Ավելին18:1317.08.22 -
ՀայաստանՀայաստանում ՄԹ դեսպանությունը խոնարհել է դրոշն՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերիԵրևանում բրիտանական դեսպանատան առջև իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից: «Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին»,-նշված է հաղորդագրության մեջ:Ավելին18:0517.08.22 -
ՀասարակականԱյժմ աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ խոսնակՇարունակվում են որոնողական աշխատանքները, սոցցանցի միջոցով տեղեկացրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում»,- «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացվող աշխատանքների վեաբերյալ հայտնել է նա։Ավելին18:0017.08.22 -
ՀայաստանՇառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Շառլ Միշելը:Ավելին17:5717.08.22 -
Առողջապահական«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով վիրավորված 4 քաղաքացի է այժմ գտնվում բուժկենտրոններում․ ԱԻՆ«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով վիրավորված 4 քաղաքացի այժմ բուժում է ստանում Երևանի բժշկական կենտրոններում, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին17:5317.08.22 -
ՏարածաշրջանՂրիմի կամուրջը պայթեցնելու մտադրությունը Կիևը չի հերքում. ռուս-ուկրաինական պատերազմի 175-րդ օրըԱյսօր լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի 175-րդ օրը: Ուկրաինական բանակը ամերիկյան «Հայմարս» հրթիռներով գնդակոծել են Պերվոմայս քաղաքը: 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավոր են: Այդ թվում 4 տարեկան երեխա: Ի դեպ, պաշտոնական Կիևը չի թաքցնում, որ մտադիր է ոչնչացնել Ղրիմի կամուրջը:Ավելին17:5017.08.22 -
Արտաքին քաղաքականությունԻսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչև ռեկորդային ցածր մակարդակ2022 թվականի առաջին վեց ամսում Իսպանիայում ծնելիությունը նվազել Է մինչեւ ամենացածր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում այն տվյալները, որոնք օգոստոսի 17-ին տարածել Է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հունվարից մինչեւ հունիս երկրում ծնվել Է շուրջ 159,7 հազար երեխա: Այս ցուցանիշը մոտավորապես հազարով ցածր Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից: Ինչպես հայտնել Է El Paվs թերթը, դա վկայում Է այն մասին, որ 47-միլիոնանոց Իսպանիայում նորածինների թիվն իջել Է 1941 թվականից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ: Վիճակագրության ինստիտուտի համաձայն՝ տարեսկզբից մինչեւ հուլիսի 25-ը թագավորությունում մահացել Է ավելի քան 275,8 հազար մարդ: Այս ցուցանիշը 5 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:4317.08.22