Լրահոս
Քաղաքական
14:16
17.08.22
87

Ի՞նչը, կամ ո՞վ է ստիպել Ավինյանին գնալ այդ քայլին․ Ղազինյանի դիտարկումը

Img default alt hy

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է.

«Ավինյանը հիմար չէ, որ գնար համազգային ողբերգության էպիկենտրոն և հայտարարեր իր ՔՊ քաղաքապետի թեկնածու լինելու մասին: Հատկապես որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան 2023թ. սեպտեմբերին, իսկ արտահերթ ընտրությունների թեման փակվել էր դեռ ամիսներ առաջ:

Նույնիսկ միջակ ուղեղի և ինտելեկտի տեր անձնավորությունը կհասկանար, որ դա քաղաքական, բարոյական և պարզապես մարդկային առումով զազրելի է և անթույլատրելի:

Դա հավասարազոր է քաղաքական մահվան, քանի որ այս դրվագը նրա քաղաքական կենսագրության մեջ երբեք չի մոռացվելու և ցանկացած առիթի դեպքում նրան երեսով են տալու տասնյակ մահերի, աղետի և ողբերգության ֆոնին քաղաքական փիառ անելու այս քայլը:

Ի՞նչը կամ ո՞վ է ստիպել նրան գնալ այդ քայլին, ի՞նչ ներքին կոնֆլիկտներ կան ՔՊ-ում և ի՞նչ մեգա շահեր են բախվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո: Այս հարցերի պատասխանները շատ խորն են թաղված, իսկ արմատները հասնում են մինչև 2018թ. իշխանազավթման իրադարձություններ»։