Լրահոս
2022-09-02
-
ՔաղաքականՊարտությունը դեռ դատավճիռ չէ․ «Հայաստան» դաշինքի ուղերձը«Հայաստան» դաշինքի ուղերձը՝ ԼՂՀ հռչակման օրվա առթիվ․ «1991թ․ սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին: 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեով արցախահայության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց իր անկախ պետությանը: Այսպիսով, հայ տարեգրության մեջ արձանագրվեց մեր պատմության ամենալուսավոր էջերից մեկը՝ հայոց երկրորդ պետականության ծնունդը, որը նվաճվեց և իրողություն դարձավ ողջ հայ ժողովրդի հերոսական նվիրումի, անձնուրացության, համառ ու աննահանջ պայքարի շնորհիվ։ Տարիների համառ ու տքնաջան աշխատանքով, զոհողություններով ու խիզախումներով, արցախահայության՝ անկախության գաղափարի անմնացորդ նվիրումով կերտվեց Արցախի հանրապետությունն՝ իր սահմանադրական հարաբերություններով, կայացած պետական ինստիտուտներով, կրթական և մշակութային հաստատություններով, տնտեսական կարողություններով։ Արցախն ամրանում էր, համազգային ճիգով օրեցօր կայանում այն համոզումով, որ այն Հայրենիքի, Հայաստանի Հանրապետության հետ անվտանգային, հոգևոր ու տնտեսական մեկ համակարգ է, նույն զարկերակին ուժ տվող և նրանից ուժ ստացող անբաժան մարմին։ Ավաղ, Հայաստանի գործող իշխանությունների կողմից վարվող արկածախնդիր, կարճատես և ապազգային քաղաքականությունը կորստաբեր և աղետալի հարված հասցրեց Հայաստան-Արցախ անքակտելի միասնականությանը, անվտանգային լրջագույն սպառնալիքների առջև կանգնեցնելով մեր զույգ պետություններին։ Եվ, այնուամենայնիվ, որքան էլ ծանր լինեն մեզ պարտադրված 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է։ Պարտությունը դեռ դատավճիռ չէ։ Անկախություն և արժանապատվություն նվաճում են այն ազգերը, որոնք չեն հրաժարվում իրենց երազանքներից, որոնք սեփական իրավունքները պաշտպանել գիտեն, գիտեն հողի ու Հայրենիքի գինը։ Մենք՝ համայն հայ ժողովուրդը, նոր հաղթանակներ կոփելու թե’ համառություն, թե’ համոզում և թե’ ներուժ ունենք։ Միասին մենք կարող ենք։ Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը։ Կեցցե՜ միասնական հայ ժողովուրդը»։Ավելին10:1502.09.22 -
ԱրցախԱրցախը պետք է միշտ լինի կանգուն ու հայկական. Արայիկ ՀարությունյանԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: «1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական ու վճռորոշ օր: Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ հանրապետության կազմավորման մասին: Պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ, կամքը՝ անկոտրում, ոգին՝ անպարտելի: Սակայն միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով: 2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդի համար դարձավ մի նոր արհավիրք՝ խլելով մեր հազարավոր քաջազուն որդիների կյանքը, խեղելով բազմաթիվ ճակատագրեր: Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի ու հպարտ հարազատների առջև: Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է «Լաչինի միջանցքի» նոր երթուղին, որի անվտանգությունը մեր Հանրապետության համապատասխան կառույցների հետ ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Մենք խորապես շնորհակալ ենք մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ մշտապես ցուցաբերվող զորակցության համար, Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախում ստանձնած մեծ առաքելության համար, և բոլոր այն պետություններին, քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք այս բոլոր տարիներին եղել են մեր կողքին՝ հավատարիմ մնալով արդարության, մարդասիրության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին: Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան: Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»,-ասվում է ուղերձում։Ավելին10:0702.09.22 -
ԱրցախԱրցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով. Արթուր ԹովմասյանԱրցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել «Դարեր շարունակ արցախահայությունը, հենվելով իր պատմական երկարատև կենսափորձի վրա, կենաց ու մահու պայքար է մղել ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի: 2020 թ.աշնանային պատերազմն իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության համար: Շուտով լրանում է արյունոտ աշնան 2 տարին: Բայց պատերազմի պատճառած վերքերն ու կորուստների մորմոքող ցավերը դեռևս թաց են ու թարմ: Չնայած անդառնալի մարդկային և տարածքային կորուստներին՝ Արցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով: Խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։ Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները նոր մարտահրավերներին ընդառաջ տարաբնույթ են: Ադրբեջանը ցայսօր, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում։ Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորակազմը: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։ Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված է համայն հայության համախմբվածությամբ, միակամութամբ և միասնականությամբ։ Արցախցու հոգեկերտվածքը այնպիսին չէ, որ ընկրկի դժվարությունների առջև: Մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը աներեր է, այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում։ Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։ Աստված ապավեն Արցախի Հանրապետությանն ու համայն հայությանը»,-ասվում է ուղերձում։Ավելին10:0002.09.22 -
ԱրցախԱյսօր Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս. Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ «Այսօր ավանդական շնորհավորանքների, Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված ստացած, համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ և արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի զգալի մասը՝ թշնամուն հանձնված: Եվ քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստանում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից և այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի և նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու: Պետականաքանդ և ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանանար լինել և´ Արցախի, և´ Հայաստանի հանրապետությունների համար: Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել և այսուհետ ևս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ: Անկախության տոնը վերստին նշելու համար յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր ներսում սպանի անտարբերությունը, վախը, հուսահատությունը, հավատա սեփական ուժերին, արթնացնի հայի ազատատենչ ոգին, միանա համընդհանուր պայքարին և կրկին մեկ բռունցք դարձած տեր կանգնի անկախ և ազատ ապրելու մեր իրավունքին»,- ասվում է ուղերձում։Ավելին09:5302.09.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում բերման են ենթարկել թուրքերեն խոսող տղամարդուն ու կնոջը։ «168 Ժամ» 6 ամսում ևս 40.000 մարդ է լքել երկիրը: «Հրապարակ» Փաշինյանը Շուշին հանձնել է մինչեւ պատերազմը: «Ժողովուրդ» Ն. Փաշինյանի երեկվա՝ ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը Երեւանին կպած Աշտարակ քաղաք տեղափոխելու հայտարարությունն ալեկոծել է բուհերի մի շարք ղեկավարների հոգիները: «Հրապարակ» Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Եղիշե Զաքունցի հետ:Ավելին09:4502.09.22 -
ՔաղաքականԳործող վարչախումբը ձեռքերը լվացել է Արցախից․ գործ ունենք ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ պարտադրանքի հետ․ ՄոսիյանԱմեն անգամ ես ասում եմ, որ Հայաստանի գործող վարչախումբը ձեռքերը լվացել է Արցախից: Այն կեղծ օրակարգը, որը Նիկոլ Փաշինյանը լցրեց խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, ես չեմ հասկանում ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ այսօր և՛ Հայաստանի, և՛ Արցախի սահմաններին տիրում է այն իրավիճակը, որ թշնամին մեկ տարուց ավելի Հայաստանի սուվերեն տարածքները հսկում է, և խոսել խաղաղության օրակարգից, վերջերս էլ դուք գիտեք, որ խորհրդարանի ամբիոնից ասում է այլընտրանք չկա, բայց դա էլ երաշխիք չէ: Այս ամենը դժվար է մեկնաբանել, քանի որ սովորական հայի գլխում սա չի տեղավորվում: Միգուցե Նիկոլ Փաշինյանը կարողանա իր պատասխանները մեկնաբանել, որովհետև առավոտյան, կեսօրին և երեկոյան տարբեր բաներ է ասում և անում տարբեր բաներ:Ավելին00:1002.09.22
2022-09-01
-
Աշխարհ20-րդ դարի մեքենան 21-րդ դարում նավակ է դարձել. Դմիտրի Ռատյուկի «ջրային ձին»Պատմություն այն մասին, թե ինչպես են ռուսները ամերիկյան հայտնի ֆորդ-մուստանգները վերածում նավերի:Ավելին23:5901.09.22 -
ՀասարակականԵՊՀ ռեկտորը հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր Դոննա ՍթրիքլենդինԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.Ավելին23:5301.09.22 -
ՀասարակականԵրևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին23:5001.09.22 -
ՄիջազգայինԷրդողանը սպառնում է ՆԱՏՕ-ին ու հիշեցնում Հունաստանին «անցյալի դասերը»Թուրք-հունական հակամարտության ֆոնին՝ կարծես թե սրվում են ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները:Ավելին23:4301.09.22 -
ԻրավականԿոտայքի ոստիկաններն ամբողջացրել են հանցավոր թմրաշղթան. չորս անձ կալանավորված էԱպօրինի թմրաշրջանառության բացահայտման այս պատմությունը սկիզբ է առնում դեռևս ապրիլից: Ապրիլի 19-ին էր, երբ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աբովյան քաղաքում ձերբակալեցին և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերեցին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի:Ավելին23:3801.09.22 -
ՄիջազգայինԿործանիչներ՝ օդում, ռազմանավեր՝ Ճապոնական ծովում. Արևելք 2022-ի մեկնարկըՌուսաստանի Պրիմորսկի շրջանի Սերգեևսկի զորավարժարանում այսօրվանից սկսել են «Արևելք-2022» զորավարժությունները, որին 14 պետության զինվորական է մասնակցում, այդ թվում՝ հայ ու ադրբեջանցի:Ավելին23:3501.09.22 -
ՍպորտԱրսեն Զախարյանը մնում է «Դինամոյում»Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մնում է ռուսական թիմում։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։Ավելին23:2601.09.22 -
ՔաղաքականԱրցախի անկախության օրը հանրահավաքներ կլինեն Երևանում և Ստեփանակերտում«Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը», այս գրառմամբ է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արել մարդկանց վաղը՝ Արցախի անկախության 31-ամյակի օրը, գնալ Ֆրանսիայի հրապարակ։Ավելին23:1901.09.22 -
ՀասարակականԲախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու ЗИЛ-ը. կան տուժածներԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Գյուլագարակ–Գարգառ ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ЗИЛ և Haise մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։Ավելին23:0801.09.22 -
ՀասարակականԳործարկվելու են բնակավայրերի շչակները․ ԱԻՆԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին22:5901.09.22 -
Իրավական«Էս մարդուն կալանավորել, նշանակում է բանակի ողնաշարը կոտրել». Արզումանյանին 2-րդ մեղադրանքն է առաջադրվելԵրևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:Ավելին22:5001.09.22 -
ՄիջազգայինՌուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու հայց է ներկայացրել Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջՌուսաստանի Դաշնությունը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայց է ներկայացրել:Ավելին22:4001.09.22 -
ՀասարակականՄհեր Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներումՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային:Ավելին22:3001.09.22 -
Քաղաքական«Ոչ հեշտ» 4 ժամ՝ Ալիևի հետ. «մոռացված Արցախ» և «Բաքվի օրակարգ»՝ Բրյուսելում«Ակնհայտ է, որ բրյուսելյան հանդիպումն անցել է Բաքվի օրակարգով», վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:Ավելին22:1901.09.22