Լրահոս

2022-09-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կալիֆորնիայում ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվել է որպես նահանգային ոչ աշխատանքային օր
    Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Armenian Weekly-ն։ Օրենքը ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին փակ են լինելու Կալիֆորնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։
    10:19
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» ՔՊ-ն դեռ հույս ունեն Ադրբեջանի հետ լեզու գտնելու: «Ժողովուրդ» 44-օրյա պատերազմից հետո արդեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդն է անպաշտպան։ «168 Ժամ» «Մոսկվայում լավ են տեսնում ու հասկանում Փաշինյանի խաղը». ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերով: «Հրապարակ» Մեզ կարող է փրկել անասելի ճկուն եւ խելացի իշխանությունը: «Ժողովուրդ» Հարց՝ արբանյակի մասին պատանու խանդավառությամբ արտահայտվող ՔՊ-ականներին՝ ո՞ւր է արբանյակը: Երբ աշխարհին ու միաջզգային հանրությանը պետք է ցույց տալ, որ նախահարձակ Ադրբեջանն է եղել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հետ:
    10:12
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պենզայից կորած նախկին պաշտոնյան ողջ է հայտնաբերվել
    Պենզայի շրջանի կառավարության նախկին փոխնախագահ Վասիլի Տրոխինը այժմ գտնվում է Ռամենսկոեի հիվանդանոցում։ Ըստ «Իզվեստիա»-ի՝ անհետ կորած պաշտոնյայի կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդու գլուխը ծակվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տրոխինին հրավիրել են տեղական ինքնակառավարման համառուսաստանյան խորհրդում նիստի, որից հետո նա չի վերադարձել Պենզա, իսկ բջջային հեռախոսն անհասանելի է եղել։ Տրոխինի ազգականը հայտարարությամբ դիմել է ոստիկանություն. Տղամարդու որոնողական աշխատանքները ղեկավարել է LizaAlert ջոկատը: «Վասիլի Իվանովիչ Տրոխինը ողջ է գտնվել: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են որոնողական աշխատանքներին»,- ասվում է ջոկատի մամուլի ծառայությունում։ Ինքը՝ նախկին պաշտոնյան, կապ է հաստատել և ասել, որ իր հետ ամեն ինչ կարգին է։
    10:12
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆրանսիական համալսարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
    Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/14/1222121/
    10:10
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բնակիչը նկարահանել է մարդկանց վրա ընձառյուծի հարձակվելու պահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Պրիմորիեում հեռավորարևելյան ընձառյուծը փորձել է հարձակվել տեղի բնակիչների վրա։ Այս մասին հայտնի է դարձել չորեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, հայտնում է iz.ru-ն: Դատելով տեսանյութից՝ գիշատիչը մտել է բնակելի շենքի բակ։ Նշվում է, որ սկզբում ընձառյուծը ագրեսիվություն չի ցուցաբերել, սակայն, նկատելով փողոց դուրս եկող տղամարդու, նետվել է նրա վրա։ Տղամարդուն հաջողվել է նահանջել տուն և չի տուժել։ Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել Leopard Land ազգային պարկի սահմանից ավելի քան 30 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում են այս հազվագյուտ կատվազգիների ներկայացուցիչները։ Այս պահին գիշատիչը հեռացել է բնակավայրից։ Նրանց բռնելու համար հրավիրվել են Վայրի բնության օբյեկտների պահպանության տնօրինության մասնագետները: Ժամանած փորձագետներին հաջողվել է ֆիքսել գազանի թաթերի հետքերը։ Դատելով 5,5 սմ կրունկի չափից՝ մարդկանց մոտ էգ է դուրս եկել։ Նաև այս օրը համացանցում տարածվեցին տեսանյութեր՝ նույն ընձառյուծի մասնակցությամբ, նկարահանված Պրիմորիեի բնակիչների կողմից: Դրանցից մեկը ցույց է տալիս, որ Հեռավոր Արևելքի գիշատիչը նստում է ճանապարհին և չի արձագանքում նրան ուղղված մարդկային կոչերին:
    10:05
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականներին տեղեկացրել են՝ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչև վարչապետի՝ խորհրդարան ժամանելը խմբակցության նիստ է հրավիրել և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին նախօրեի գիշերը ստեղծված իրավիճակը։ Վարչության անդամները, ովքեր հարձակումից ժամեր անց՝ գիշերը հավաքվել են կառավարությունում և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել իրավիճակը, շարքային ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հայկական զինուժը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի հնարավոր գրոհի մասին, և կարողացել են իբրև թե խափանել ադրբեջանցիների լայնամասշտաբ առաջխաղացումը։ Հայտարարել են, որ մի քանի հատվածներում ունենք դիրքային կորուստներ, սակայն Ադրբեջանը չի հասել իր վերջնանպատակին և չի կարողացել իր ուզած քարտեզով բացել Զանգեզուրի միջանցքի ճանապարհը: Ասել են, որ այս ագրեսիայի նպատակը հենց դա է եղել` միջանցքը ստանալը։ Խմբակցության նիստում քննարկել են նաև ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հարցը և եկել եզրահանգման, որ դեռևս դրա կարիքը չկա` ադրբեջանական զինուժը չի խորացել ՀՀ սուվերեն տարածքում։ Կատարվածը կարող են որակել որպես սահմանային կոնֆլիկտ և չսրել իրավիճակը: Փաստորեն, դեռ հույս ունեն Ադրբեջանի հետ լեզու գտնելու»։
    10:04
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պահին Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ Իրանից․ միջազգայնագետ
    Պետդեպի և Սպիտակ տան հայտարարություններն առավել հասցեական են, տողատակերն ավելի հստակ։ Ալիևին հասկացնել են տալիս, որ ԼՂ խնդիրն ԱՄՆ-ում դեռ լուծված չեն համարում, և գիտեն թե ով է ռազմական գործողությունների նախաձեռնողը։ Այս ամենը բնականաբար չի արվում մեր սիրուն աչքերի կամ փայլուն դիվանագիտության համար։ ԱՄՆ-ն ունի իր տարածաշրջանային շահերը, դեմոկրատական վարչակազմն՝ իրենը։ Ամենից զատ, ԱՄՆ-ին դուր չի գալիս Ալիևի անադեկվատ պահվածքն ու հայտարարություններն ուղղված Մինսկի խմբին և մասնավորապես ԱՄՆ համանախագահությանը։ Ամերիկացիները Ալիևին բացատրում են, որ նա չէ որոշողը, թե ինչպիսինը պետք է լինի ՄԽ ապագան։ ԱՄՆ նախագահն ամեն առավոտյան, (բառիս բուն իմաստով) ստանում է հետախուզակական տասնյակ գործակալությունների տեղեկություններն ու վերլուծականներն աշխարհի ամենատարբեր ծայրերից ամերիկյան հետաքրքրությունների շրջանակներում։ Այսինքն, որևէ պետության որևէ զինվորական մեքենա աննկատ չի կարող հատել այլ պետության սահմանը։ Այնպես որ խաբելն անիմաստ է, ԱՄՆ-ն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունի քան Ադրբեջանը բնակչություն, հետևաբար ալիևյան տեղեկատվական դիվերսիաները գերտերությունների համար չեն։ Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցություններին, ապա փորձը ցույց է տալիս, որ հանրային դիվանագիտական ձևակերպումները սովորաբար առավել մեղմ կարող են լինել, քան հեռախոսային խոսակցության սղագրությունը։ Խորհրդանշական է այն, որ ամերիկացիները համանախագահ են նշանակում, գիտակցելով, որ մյուս կողմի համանախագահը Ռուսաստանն է, այսինքն պատրաստ են նաև համագործակցել Ռուսաստանի հետ։ Այստեղ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը ՄԽ հարցում։ Եթե Հայաստանն էլ է Ադրբեջանի օրինակով ուզում թաղել ՄԽ-ն, նշանակում է այդ գործը կրկնակի հեշտանում է։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա Իրանի հայտարարություններն էլ բնականաբար անհանգստացնում են Ալիևին և չեմ բացառում, որ Նախիջևանի ուղղությունից գործողություններ չանելը կարող է պայմանավորված լինել հենց դրանով։
    10:00
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն խորհրդարան է ներկայացրել նախագիծ` առաջարկելով երկարացնել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը
    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ձևավորվեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն այն իրականում պարապուրդի է մատնված և այս ընթացքում ոչինչ չի արել: Բայց իշխանական խմբակը որոշել է դրա գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ ՔՊ-ն երեկ խորհրդարան էր ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում էր երկարացնել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը կազմված է բացառապես իշխանական պատգամավորներից` Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմից: Ընդդիմությունը բոյկոտել է այս հանձնաժողովի գործունեությունը: Իսկ քննիչ հանձնաժողովը` Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, կազմավորումից ի վեր ընդամենը 1-2 նիստ է հրավիրել, դեռ որևէ մեկին «հարցաքննության» կամ պարզաբանումներ ներկայացնելու չեն հրավիրել»։
    09:57
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    44-օրյա պատերազմից հետո արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի օդն է անպաշտպան
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը շարունակվում է, հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զինատեսակներով սադրանքների դիմել ու ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, հայ հասարակությանը շարունակում է կարևորագույն մեկ հարց տանջել ու հուզել՝ ՀՀ օդն ինչո՞ւ է բաց: Նույն այս հարցը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ էինք տալիս, հարցը, սակայն, օդում կախված էր մնում, ինչպես այսօր: Անօդաչու թռչող սարքերից մեկն անգամ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Գորիսում տեղակայված ՀՕՊ համակարգին է հարվածել ու, ըստ երևույթին, այն շարքից հանել: Հիշեցնենք, սակայն, որ դեռևս 2016-ի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիր են ստորագրել, ինչը «օդը պաշտպանելու» փոխօգնություն է նշանակում: Թե ինչ փոխօգնություն է եղել այս ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջից, միայն ենթադրել կարելի է: Փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի օդն է անպաշտպան։ ՀՀ իշխանավորներից ու պատկան մարմիններից, իհարկե, դեռ այսօր, վաղը, մյուս օրը դարակազմիկ մտքեր կհնչեն, թե ինչ է կատարվել ու կատարվում, իրականությունը, սակայն, այն է, որ պատերազմից երկու տարի անց ադրբեջանական հրթիռներն ու ԱԹՍ-ները դեռ շարունակում են «սավառնել» Հայաստանի երկնքում»։
    09:50
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վարչապետի մասնակցությամբ ԱԺ նիստի ժամանակ բերանից թռցրեց, որ վերջին դեպքերից իրենք «հանկարծակիի չեն եկել», նախապես իմացել են հնարավոր հարձակման մասին ու Դիլիջանում շուրջ 6 ժամ հենց պատերազմի հավանականության հարցն են քննարկել։ Մենք արդեն գրել ենք այդ հավաքի մասին, տեղեկացրել ենք, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, թե խաղաղության պայմանագրի կնքումը մոտ ապագայի հարց չէ, սակայն լավ կլինի, որ իրենք ասեն` մինչև տարեվերջ այն կնքվելու է։ Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այդ հանդիպումից. Փաշինյանը ՔՊ-ականներին գրեթե բաց տեքստով ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է միջանցքը ստանալու համար, ապա հավելել է, որ իրենց խնդիրն է՝ գոնե 2 տարի պահել այս վիճակը, ֆռռացնել Ադրբեջանին, մինչև բանակը վերազինեն ու թույլ չտան ռազմական ճանապարհով խնդիրների լուծումը։ Փաստորեն, պատերազմից 2 տարի անց է Փաշինյանը հասկացել, որ բանակի ծախսերը ոչ թե կրճատելու, այլ բանակը վերազինելու անհրաժեշտություն կա։ Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ Ալիևը կտրուկ է դրել հարցը՝ կա՛մ միջանցքը տալիս ենք, կա՛մ ինքը դա վերցնում է ռազմական ճանապարհով։ Ի դեպ, այդ միջանցքի անհրաժեշտության հիմքում Ադրբեջանի անվստահությունն է Իրանի հանդեպ։ Ալիևը չի ուզում մնալ այս երկրի միջով Նախիջևանին կապող լավորակ ճանապարհի հույսին, այլընտրանքային ճանապարհ է ուզում: Թեև ավելի հոռետեսները կարծում են, որ միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել, ոչ մի ճանապարհի հարց էլ իրականում չկա»։
    09:44
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջերմուկում թշնամին ճանապարհին է հարվածում
    րետակոծության տակ է քաղաքը, ովքեր ինքնակամ դուրս են եկել, եկել են, ովքեր չէ, դեռ այստեղ են։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։ Նա նշեց, որ թշնամին անկանոն կրակում է, հաճախ չի էլ հասկացվում, թե ձայները որ ուղղությունից են լսվում։ «Քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ չեն եղել,- ասաց Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ թշնամին ճանապարհն է թիրախավորել, հարվածներ է հասցնում, բայց որևէ մեքենա մինչ այս պահը չի վնասվել։ «Դե ինչ ասեմ, կարող է անցնող մեքենային էլ հարված հասցնեն, ինչ իմանանք»,- նշեց նա։
    09:40
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Ավան՝ ՀՀ Պաշտպանության Նախարարության շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի փ. 51-85 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լենինգրադյան փ. 32Բ, 32Գ շենքեր, Արզումանյան փ. 30, 32 շենքեր, Նոյ թաղամաս, Ոսկանյան փողոց, Շահումյան 16 փողոցի բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 2Ա նրբ. 1-10 սեփական տներ, Դավիթ Բեկի փ. 22-25 սեփական տներ, Դավիթ Բեկի 2-րդ նրբ. 12-25 սեփական տներ, 11:00-17:00 Վաղարշյան փ. 19/1, 21/1, Խաչատրյան փ. 12 շենքեր, Խաչատրյան փ. 10-14 սեփական տներ, Ազատության պող. 7Բ, 9, 9/1, 9/3, 9/4, 9Բ շենքեր, Արաբկիր 49փ․ 14-28; 51փ․ 1-10 սեփական տներ, Նաիրի Զարյան փ. 96/5 սեփական տուն, Կոմիտասի պող. 56, 58 շենքեր, Ն․Տիգրանյան 5, 7 շենքեր, Մալխասյան փողոցի սեփական տներ, Վ,Փափազյան 2-րդ նրբ․ 113- 115 սեփական տներ, Համո Սահյան փ. 86-102 սեփական տներ, Քոչարի փ. 13 շենք, Չարենցի փ. 113 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի 1-ին նրբ. 12-113 սեփական տներ, Սարի Թաղ 8 շարք 177-225 սեփական տներ, Պարոնյան փ. 9, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շարուրի փ․ 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 , 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոց՝ օժանդակ տնտեսություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի` 11:00-17:00 Ծաղկահովիտ գյուղ, Արարատի մարզի` 10:00-13:00 Արարատ գյուղ, 10:00-14:00 Ոսկետափ գյուղ, Այգավան գյուղ մասնակի, 10:00-16:00 Ուրցաձոր գյուղ մասնակի, 10:30-14:30 Մխչյան գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեզարդ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:30-14:30 Կեչուտ գյուղ մասնակի, 11:00-15:00 Աղնջաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10:00-16:00 Աղավնաձոր գյուղ, գազալցակայան և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-16:00 Ակունք, Զառ, Սևաբերդ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 11։00-14։00 Աղբերք գյուղ, 13:00-15:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակի ջրմուղ, Գանձակի կարտոֆիլի պահեստներ կոչվող տարածք, «Ալիք» ՍՊԸ գազալցակայան, Հացառատ թաղամաս մասնակի, թիվ 8 դպրոց և մանկապարտեզ, Հացառատի գլանոց կոչվող տարածք, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ազատան համայնքի հյուսիս-արևելյան մաս և Բենիամին գյուղ, Անիի տարածաշրջան՝ Ջրափի գյուղ մասնակի:
    09:36
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զապորոժյեի շրջանում փոխհատուցում կտրվի ուկրաինական ագրեսիայի զոհերին
    Ուկրաինական ագրեսիայի հետևանքով տուժածներն փոխհատուցում կտրվի Զապորոժիեի շրջանում, ասել է շրջանային վարչակազմի աշխատանքի և սոցիալական քաղաքականության փոխնախարար Եվգեն Մարքելովը։ Նա նշել է, որ մարզում ընդհանուր առմամբ ընդունվել է ինը վճարման տեսակ, ևս մեկը մշակման փուլում է։ Խոսքը հղիներին տրվող վճարումների մասին է, երեխայի ծննդյան, 80 տարին լրացած անձանց խնամքի համար և այլն։ Բացի ադրանից, փոխհատուցում են ստանում ծնողները, որոնց երեխաները դպրոց են գնում: Նաև փոխհատուցվում են վիրավորում ստացած բնակիչները:
    09:31
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը դադարեցվել է
    Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը դադարեցվել է, չորեքշաբթի հայտնել է Ղրղզստանի Բատկենի շրջանի վարչակազմը։ «Ներկայումս փոխհրաձգությունը դադարեցվել է։ Ըստ սահմանապահների՝ զոհեր չկան։ Սահմանի մնացած հատվածում հանգիստ է»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ սահմանին տիրող իրավիճակը արդեն քննարկել են Ղրղզստանի Բատկենի շրջանի նահանգապետ Աբդիկարիմ Ալիմբաեւը և Տաջիկստանի Սուղդի շրջանի ղեկավար Ռաջաբբոյ Ահմադզոդան։ Նաև երկու երկրների սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները ներկայումս կապի մեջ են և աշխատում են տեղում։ Չորեքշաբթի առավոտյան Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգության մասին։ Գործակալության տվյալներով՝ այն սկսվել է այն պատճառով, որ Տաջիկստանի սահմանապահ ջոկատը մարտական ​​դիրքեր է գրավել սահմանի չնկարագրված հատվածում։ RIA Novosti-ն տաջիկական կողմից մեկնաբանություններ դեռ չունի։
    09:25
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
    Սեպտեմբերի 10-14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 37 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: Իսկ սեպտեմբերի 13-ին, ժամը 20:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 04։11-ին, մարվել՝ 06։03-ին: Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր:
    09:23
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թայվանի ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
    Չորեքշաբթի Թայվանի հարավ-արևելյան ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է չինական կղզու սեյսմոլոգիական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տայտունգ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, օջախը ծովի հատակի տակ՝ 23 կմ խորության վրա: Հողի ցնցումները զգացվել են Թայվանի հարավում գտնվող մի շարք շրջաններում։ Զոհերի, ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի քան 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Արևելյան Ասիայի ամենասեյսմիկ ակտիվ գոտիներից մեկում
    09:21
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին
    Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։ Գոնչարը մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու փորձեր իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։ «Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի հարցով Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքների դադարեցման ֆոնին»,- հայտարարել է Դենիս Գոնչարը։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing button
    09:19
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և վնասում ենթակառուցվածքները. Պետդեպ
    Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի վերաբերյալ, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ «Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում... Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը», - նշեց Փրայսը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերում այն փաստին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ միջամտելու հակամարտությանը՝ պետդեպի խոսնակը հայտարարեց. «Մենք կոչ ենք արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցությունը և կառուցողական քայլեր ձեռնարկել՝ հասնելու ռազմական գործողությունների դադարեցմանն ու ապաէսկալացմանը։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես հակամարտության մեկ կողմից օտար ուժերի ներգրավումը կարող է ծառայել այդ նպատակին, բայց կրկին պետք է նշեմ, որ մեր շեշտը բռնություններին վերջ դնելու վրա է»։
    09:14
    14.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ թե պետք է նոր ջոկատներ կազմավորել, այլ համալրել զորամասեր, ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան
    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։ Զինված ուժերի համալրումը, առաջնագծում գտնվող մեր զինծառայողների մարտական խնդիրը կատարելու հրամայականն իրացնելիս մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով՝ կցագրված անձնակազմի, համալրումների, լրահամալրումների միջոցով։ Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները։ Սա է ճանապարհը և սա է հնարավորությունը եղած պայմաններում կառավարման, կապի, զորքերի ներդաշնակության նվազագույն խնդիրները լուծելու համար։ Իսկ ինստիտուցիոնալ գործընթաց անցած կամավորական կազմակերպությունների դեպքում պետք է առաջնորդվել փորձված և ԶՈՒ-ի հետ առավելագույնս ներդաշնակեցված սխեմաներով»,- նշել է նա։
    09:07
    14.09.22
    Ավելին