Լրահոս

2022-09-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է, Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններում անցել են կարմիր գծերը․ քաղաքագետ
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրջագույն վտանգ Հնարավորինս պարզ բացատրեմ, թե ինչ է կատարվում։ Հայաստանի արևմտյան սահմանին կանգնած է 45 000 թուրքական բանակ, չհաշված ռեզերվները։ Հարավային սահմանին 45 000 իրանական բանակ, չհաշված ռեզերվները։ Ադրբեջանում թուրք-ադրբեջանական 100 000 զորքը կա: Դրանք բոլորը բերված են մարտական պատրաստվածության։ Հայաստանում բզկտված, բոլորից վատ զինված մեր բանակն է և մի քանի հազարանոց ռուսական բազան, իր դրոշով։ Դրանցից ոչ մեկը ՀԱՊԿ-ի զորքը չէ, ամեն մեկն իր ազգային դրոշի տակ է հանդես գալիս։ Որն է խնդիրը Խնդիրն Իրանն է, որի հետ միջուկային պայմանագիր կնքել չի ստացվում։ Իրանը չի կանգնելու, ստեղծելու է միջուկային զենք, եթե արդեն չի ստեղծել, հաջորդ քայլով այդ ճանապարհն են ընտրելու Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը։ Այդ երկրներն ներքին կարգով այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Դա անդառնալիորեն փոխելու է ողջ անվտանգային պատկերը մեր ռեգիոնում ու ողջ աշխարհում, նաև ի չիք է դարձնելու Իսրայելի անվտանգության հիմնական երաշխիքը։ Իրանի գործոնը կարելի է չեզոքացնել Ադրբեջանի ու Իրանի ադրբեջանցիների միջոցով, այն ներսից պայթեցնելով, դրա համար Ադրբեջանին զինում են ու դրա համար դրսի ուժերը կազմակերպեցին 2020-ի պատերազմը։ Հիմա նոր, ավելի մեծ պատերազմ է կազմակերպվում։ Ինչ է ուզում Ադրբեջանը Ադրբեջանը նույնպես լուրջ վտանգի մեջ է, Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններում անցել է կարմիր գծերը։ Պատահական չի, որ Ադրբեջանին Ռուսաստանը ստիպել է երկու պայմանագիր կնքել, որտեղ Ադրբեջանը պարտավորվել է պայմանագրերի կողմերի դեմ որևէ երրորդ երկրի զինված ուժեր իր տարածքում թույլ չտալ, դա ռուս-ադրբեջանական այս տարվա պայմանագիրն է, նաև այս տարվա Կասպյան երկրների միջև կնքված պայմանագիր։ Ըստ էության, այդ պայմանագրերը հիմա չեն գործում, բայց երբ պետք լինի, այդ պայմանավորվածությունների խախտման հարցը բարձրացվելու է։ Ադրբեջանին պետք է Թուրքիայի հետ սահման, իր վերահսկողության տակ, Թուրքիայի միջոցով իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն,ապագայում, միջուկային Իրանի դեմ դա էլ չի օգնի, դրա համար շտապում է, մինչև Իրանի միջուկային երկիր դառնալը։ Սա Ադրբեջանի համար գոյության կռիվ է։ Ադրբեջանը գիտի, որ ինքը սահմաններ է անցել, Ռուսաստանը հիմա թույլ է, բայց Իրանը վճռական է տրամադրված, որովհետև Իրանն էլ է մեծ վտանգի մեջ ու նահանջել չի կարող։ Ադրբեջանը քիչ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու համար։ Ինչու Հայաստան եկավ Սև Կարապ Նենսի Փիլոսին Նենսի Փիլոսին միշտ եղել է հայկական շահերի պաշտպան, ինչն իրեն ու Դեմոկրատներին բերել է լրացուցիչ ձայներ, սակայն Նենսին նաև պատերազմի բազե է, հիշենք նրա թայվանական այցը, մինչ այդ, մոտ երեսուն տարի առաջ Չինաստանի ուսանողական ապստամբների այցը Ծյանանմին հրապարակում, հիմա էլ եկել է Հայաստան «ավտորիտար» երկրների դեմ պայքարելու, սակայն տոտալիտար Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ ԱՄՆ-ն չի էլ դատապարտում, այլ ճիշտ հակառակը, զինում է, նաև մեր անվտանգության առումով չտալով որևէ խոստում, որովհետև Իրանի դեմ պատերազմ է պետք հրահրել ու այդ մեծ պատերազմը կազմակերպում են մեր տարածքում։ Մեր զինվորների կյանքերով, մեր ավերվեց գյուղերի ու քաղաքների, մեր կորստի առջև հայտնված պետականության հաշվին են «ավտորիտար ռեժիմների» դեմ պայքարում։ 2008-ի Վրաստանի դասն ու այսօր ավերվող Ուկրաինայի օրինակը պետք է մեզ համար դաս լինի։ Չպետք է թույլ տանք, որ մեզ օգտագործեն ու մսաղացի մեջ ներքաշեն։ Ներքին թշնամիները Արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ Հայաստանում գործում է էթնիկ հայերից բաղկացած 5-րդ շարասյուն, որն արտաքին պատվերով, ներսից, թյուրիմացության մեջ գցում հանրությանը, Հայաստանի տարածքում թուրք-իրանական պատերազմն են հրահրում, կողմնորոշումների անհեթեթ հարցեր են բարձրացնում, հանրահավաքներ են փորձում կազմակերպել ու առաջարկում կտրուկ ինչ-որ քայլեր անել։ Խնդիրն Իրանն է ու ինչպես տեսնում եք, ոչ Իրանը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջսնը ՀԱՊԿ-ի անդամ չեն, ուզում եք դուրս եկեք, ուզում եք մնացեք, դրանով ոչ մի հարց չի լուծվում, հակառակը, կան դեպքեր, երբ անգամ մկան չիշիկն է կարողանում կշեռքի նժարը մի կողմ թեքել։ Նաև հիշեք, Արցախի հայերին, որոնց վտանգի տակ եք դնում։ Հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալն թուրքական օրակարգ է։ Սաստեք դրանց բոլորին, հիմա որևէ կտրուկ քայլ պետք չի անել, միակ քայլ, որը պետք է անել, դա կառավարության հրաժարականն է, սակայն ինչի համար կազմակերպված կենտրոն չի ձևավորվում, սակայն այս վտանգի պահին ինքնակազմակերպման կենտրոններ են սկսել ձևավորվել, ինչն այս վիճակում առողջ գործընթաց է։ Մեզ պետք դիմանալ մինչև գարնան սկիզբ, երբ իրավիճակը փոխվի։ Սա արևմտամետ-ռուսամետի կեղծ օրակարգ չի, սա գոյության հարց է։ Հ.Գ. Ցավոք, ես հիմա Եվրոպայում եմ գտնվում (10 օրով, կոնֆերանսի եմ մասնակցում), հեռախոսով եմ գրում, չեմ կարող եթեր դուրս գալ ու ավելի մանրամասն իրավիճակը ներկայացնել, սակայն կարծում եմ, որոշ չափով ներկայացրեցի վիճակը»։
    11:00
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 348․2 հա տարածքում բռնկված հրդեհները
    Սեպտեմբերի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում՝ 1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1․1 հա, Գավառ քաղաքում՝ 300 քմ, Կարմիր գյուղում՝ 1 հա, Նորատուս գյուղում՝ 1500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 500 քմ, Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհին՝ 13 հա, Խնկոյան-Լուսաղբյուր ավտոճանապարհին՝ 20 հա, Ալավերդի-Մադան ավտոճանապարհին՝ 1400 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1․5 հա, Հրազդան քաղաքում՝ 83 հա, Չարենցավան քաղաքում՝ 2․5 հա, Եղվարդ քաղաքում՝ 1․2 հա, Սոլակ գյուղում՝ 40 հա, Արամուս գյուղում՝ 500 քմ, Աջինջ գյուղում՝ 2000 քմ, Ֆանտան գյուղում՝ 50 հա, Զառ գյուղում՝ 1 հա, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին՝ 300 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 300 քմ, Մարալիկ քաղաքում՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 34 հա, Հարժիս գյուղում՝ 27 հա Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 7100 քմ, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում՝ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 70 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 348․2 հա։
    10:52
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստացվել է 26 ահազանգ փակ դռների վերաբերյալ
    Սեպտեմբերի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին, Մեծամոր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    10:45
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Դուշանբեն և Բիշքեկը համաձայնության են եկել ապաշրջափակելու ճանապարհները բախման գոտում
    Տաջիկական եւ ղրղզական կողմերը բանակցություններ են վարել սահմանին բախման հետեւանքների վերացման շուրջ, որոնց արդյունքն Է դարձել Տաջիկստանի Վորուխ ջամոատ (համայնք) տանող ճանապարհի ապաշրջափակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել են Տաջիկստանի Սողդի մարզի ղեկավարի մամուլի ծառայությունում՝ սահմանին հրադադարի պահպանման վերահսկողության համատեղ հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումից հետո: «(Տաջիկստանի եւ Ղրղզստանի) աշխատանքային խմբերը համաձայնվել են, որ անհրաժշտ Է բացել ճանապարհները եւ ապահովել տրանսպորտի երթեւեկությունը: Նույն օրը բացվել Է Վորուխ գյուղ տանող ճանապարհը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայության տվյալներով՝ աշխատանքային խմբերի հերթական նիստը տեղի Է ունեցրել սեպտեմբերի 18-ին «Գուլիստոն» հսկիչ անցակետում, որտեղ կողմերն ընդգծել են, որ գոյություն ունեցող հարցերն անհրաժեշտ Է լուծել բանակցությունների միջոցով»: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, կողմերը կազմել են սահմանին հրադադարի պահպաման վերահսկողության համատեղ հանձնախումբ՝ (Տաջիկստանի) Սողդի մարզի նախագահ Ռաջաբոյ Ահմադզոդայի եւ (Ղրղզստանի) Բատկենի մարզի նախագահ Աբդուքարիմ Ալիմբաեւի ղեկավարությամբ: Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանապահների միջեւ մարտական գործողությունները՝ ծանր զենքի կիրառմամբ սկսվել են սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի Վորուխ միջատարածքի Կեխ բնակավայրում եւ շարունակվել մինչեւ սեպտեմբերի 17-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    10:37
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը
    Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները։ «Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջր վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը և աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
    10:30
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են անուններ հրապարակել
    Ադրբեջանական ագրեսիայից օրեր անց Պաշտպանության նախարարությունը դեռևս հստակ թվեր չի ներկայացնում, թե հայկական կողմն ինչ կորուստներ է ունեցել: Վերջին թիվը ներկայացրել է Փաշինյանը կառավարության նիստում՝ ունենք 135 զոհ, վիրավորների և անհետ կորածների մասով որևէ տեղեկատվություն չկա: Ասում են՝ ճշտում ենք: Միևնույն ժամանակ պետական մակարդակով չի հրապարակվում հերոս զինծառայողների անունները, ովքեր զոհվել են հայրենիքի պաշտպանության համար: Նախօրեին արդեն սոցիալական ցանցերում 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները, մայրերը, քույրերն ու ընկերները ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով հրապարակել հերոսների անունները: Պահանջը հետևյալն է. «Պահանջում են, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն անհապաղ հրապարակի մեր նոր անմեղ զոհերի անունները, որպեսզի ճանաչենք մեր հերոսներին և պատիվ ունենանք նրանց հրաժեշտ տալու և մայրերի կողքին կանգնելու»: Զոհերի հարազատները կոչ են անում միանալ պահանջին:
    10:22
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նենսի Փելոսին Հայաստանից մեկնեց
    Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված հաղորդագրությունից:
    10:17
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ ամբիոնից հոխորտացող Նիկոլը, թե Բանակն ինչ ուզել է՝ տվել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է. Մանուկյան
    «Մեկ պահ կտրվելով այսօրվա արարողակարգային խայտառակություններից, պետական համակարգի փլուզման վերջին դեպքերից... Երանի այս ամենը լիներ ամենաողբերգականն ու վատագույնը։ ԲԱՅՑ մեկ պահ նորից վերադառնանք նախորդ օրերին պատերազմական վիճակին, ադրբեջանական ագրեսիային, դրան հաջորդած պետական համակարգի անհամարժեք արձագանքին, գործողություններին։ Լուսաբացին էի դեռ խոստացել, որ Սյունիքից վերադարձել եմ ու մի քանի արձանագրում էի ուզում անել։ Մատներս տեւական ժամանակ ստեղնաշարի վրայով անցնում են, գրում եմ, հետո ջնջում, ծանր ու թեթեւ անում։ Գրե՞մ իրական տեսածս ու արձանագրածս։ Գրում եմ, հետո մտածում, որ մեր, առանց այն էլ խարխլված անվտանգային համակարգին կարող է վնասեմ։ Այդպես 44-օրյա պատերազմի օրերին լուռ մնացինք, քար լռություն պահպանեցինք, լեզուներս կծեցինք։ Իսկ այդ ընթացքում ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈւԹՅԱՄԲ ԵՐԿԻՐԸ տարան պարտության ու հիմա բոլորին են մեղադրում, բայց ոչ իրենց։ Ու այսպես։ 1. Սյունիքում հակառակ հանրային, ժողովրդային անհանգստություններին, հարյուրավոր արժանապատիվներ արդեն քանի օր, համախմբված, կազմավորված, ինքնակազմակերպված սպասում են Հայրենիքի իրենց հատվածի պաշտպանության գործին միանալու առաքելությանը։ Սիսական ջոկատի նախկին հրամանատար, լեգենդար Աշոտ Մինասյանի, դաշնակցական կառույցի, ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի շուրջ համախմբված տասնյակներով, հարյուրներով տղերքը սպասում են ազդականչի ու իրական ծառայության, պաշտպանական կառույցների կողմից տրամադրվելիք ամբողջական զինման ու հանդերձավորման։ 2. Չլինի այնպես, որ այս իշխանությունը, Նիկոլը հատկապես, իր սովորության համաձայն, հետո արդեն, զիջման գնալուց չքմեղանա, փորձի արդարանալ, թե Սյունիքում պաշտպանության համար կամավոր չկար։ ԿԱՆ։ Կազմակերպողներն էլ կան, նախաձեռնողնողներն էլ կան։ Չկա պետական համակարգն իր սպասարկումով, կազմակերպմամբ ու այլ գործառույթներով։ 3. Կառավարության նիստում պատմության ուսուցչի հանդարտությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինկոմիսարիատներ դիմելու հայտարարությունը զուրկ է իրականացման բոլոր տարրական պահանջներից ու պայմաններից (փակագծեր չեմ բացում, զուտ անվտանգային նկատառումներով)։ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, բայց՝ ոչ հրապարկային։ ՄԻԱՅՆ մեկ բան։ ԱԺ ամբիոնից հոխորտացող Նիկոլը, թե Բանակն ինչ ուզել է՝ տվել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է, հիմա էլ է սուտ։ Թող մեկ հատ իր տան անկյունները փնտրի, որդին գուցե 2020-ին զրահաբաճկոնն ու սղավարտը տուն է բերել, ուղարկի առաջնագիծ։ Հիմա դրա կարիքն անսահման է կամավորագրման լիարժեք կազմակերպման համար։ Պոռոտախոս ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐ։ Ու վերջում, Իշխանասարի լուսանկարը, որ հրապարկում եմ, դեպի Սյունիք միջպետական ճանապարհի հսկողն է։ Երեւանից ուղեւորվող բոլոր պատգամավորները, պաշտոնյաները, նիկոլականները միշտ հիշեն. երբ անցնում են մայրուղով Սիսիանի տարածաշրջանի ողջ հատվածում Իշխանասարի գագաթներից, իրենց իսկ քաղաքականության արդյունքում հայտնված ադրբեջանցի դիպուկահարհները հսկում են նրանց, ու մի պատահական օր, պատահաբար, իրենց քարոզած կեղծ խաղաղասիրության արդյունքում, մեկ գնդակով կարող է… լռություն....»,- գրել է նա:
    10:15
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամը 10:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
    Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
    10:14
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
    10:07
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանի Սևանի փողոցում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ
    Սեպտեմբերի 19-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչություն հերթապահ խմբերը։
    10:00
    19.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի գազասպառողների գազամատակարարումը:
    00:00
    19.09.22
    Ավելին
2022-09-18