Լրահոս
2022-09-23
-
ՀասարակականՀայրը հայտնել է, որ թղթյա տուփով նորածնի դին տեղափոխել են դիահերձարանSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/23/1222865/Ավելին16:5123.09.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինա զենք ուղարկող երկրների դիրքորոշումը Լավրովն անվանում է «լկտի»«Արևմուտքը Ուկրաինայում հակամարտության կողմ է դառնում, երբ այնտեղ ծանր զենքեր է ուղարկում»: Այսպիսի հայտարարություն է արել Դաշնության արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի վերջից գնդակոծում են Դոնեցկի կենտրոնը՝ ամերիկյան արտադրության «Լեպեստոկ» արգելված ականներով:Ավելին16:4523.09.22 -
ՔաղաքականԵրկու հայ զինծառայողին շրջափակումից հանելու համար հայկական կողմը դիրք չի կորցրել. ՀՀ ՊՆՊաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում շրջանառվող լուրը, թե երկու հայ զինծառայողներին շրջափակումից դուրս բերելու համար հայկական կողմը դիրք է կորցրել: Այս մասին «Հայլուր»-ին հայտնել է նախարարության մամուլի խոսնակը:Ավելին16:3723.09.22 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ: Нет описания фото.Ավելին16:3023.09.22 -
Արտաքին քաղաքականությունԴոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում հանրաքվեներ են՝ Ռուսաստանին միանալու հարցովԴոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի` ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մեկնարկել են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեները։ Քվեարկությունը շարունակվելու է 5 օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը։Ավելին16:2223.09.22 -
ՔաղաքականՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել ՄոսկվայումԱդրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները Մոսկվայում հանդիպել են ոչ պաշտոնական մթնոլորտում։ Հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում, հաղորդում է Sputnik Ադրբեջանը: Նեղ ձևաչափով նիստի ընդմիջումից հետո Յաղուբ Էյուբովն ու Մհեր Գրիգորյանը շուրջ չորս րոպե զրուցեցել են։ Այնուհետև նրանք մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:Ավելին16:1623.09.22 -
ՔաղաքականԱմենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի երեք և Արցախի երկու նախագահները քննարկել են իրավիճակըՀայաստանի 3 նախկին և Արցախի երկու նախագահները ու Ամենայն հայոց կաթողիկոսը շահագրգիռ քննարկում են ունեցել Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նախօրեին Էջմիածնում Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Գարեգին Երկրորդի հանդիպումից հետո այս հայտարարությունն է տարածել Մայր Աթոռը: Հանդիպումը կաթողիկոսի հրավերով է եղել:Ավելին16:1523.09.22 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանի մայրն ավելի քան 9 հա հող է գնել ԱրմավիրումՆախկին փոխվարչապետ, Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, վերջին մի քանի տարում ավելի քան 9 հա հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում, մասնավորապես Գրիբոյեդով գյուղի տարածքում, գրում է Civilnet.am-ը: Կայքը նաեւ նշում է. «Խլղաթյանը հողերի սեփականատեր է դարձել երկու ընկերություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով։ Հողամասերը պատկանում են «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» և «Սաննի հաուզ» ընկերություններին։ Գործարքներն իրականացվել են ու իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել 2018-ի օգոստոսին և 2020-ի սեպտեմբերին, այն ժամանակ, երբ Ավինյանը փոխվարչապետ էր։ Երկու հողամասերը կողք կողքի են։ Ավելի վաղ ներկայացրել էինք, որ Խլղաթյանը բնակարան ու ավտոկայանատեղի էր ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում։ «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.». Ավինյանի ծնողները միմյանցից տարածք են վարձակալում «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին որպես անասնամթերման գրասենյակ։ Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետերը եղել է Թելման Ավետիսյանը, որը հիմնադրումից մի քանի ամիս անց ընկերությունը վաճառել է գործարար Արսեն Գալստյանին։ Գալստյանը մինչ 2018-ը ընկերությունում ունեցել է մոտ 70 տոկոս բաժնեմաս։ 10 տոկոսի չափով ընկերությունում բաժնեմաս են ունեցել նրա գործընկերները՝ Հրաչյա Մարգարյանը, Էդուարդ Աբրահամյանն ու Արսեն Ասլանյանը։ Հետագայում այս բոլոր անձանց բաժնեմասերն անցել են Ավինյանի մորը, որը ներկայում «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.»-ի միանձնյա սեփականատերն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 70 միլիոն դրամ է։ Բաց աղբյուրներում եղած տեղեկությունների համաձայն՝ 2017-ին ընկերությունը հողի հարկի վճարման հետ կապված խնդիրներ է ունեցել Էջմիածնի քաղաքապետարանի հետ․ հարուցված վարույթի շրջանակում ընկերությունից քաղաքապետարանը պահանջել էր 1,5 միլիոն դրամի պարտքը մարել։ Ըստ «Դատալեքս» հարթակի՝ մինչ այդ էլ՝ 2013-ին, Էջմիածնի քաղաքապետարանը 4,1 միլիոն դրամ էր պահանջել, բայց հայցը վարույթ չէր ընդունվել։ 2019-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի համապատասխան որոշումով Հասմիկ Խլղաթյանի ընկերությանը պատկանող հողամասին տրամադրվել է հասցե։ Կադաստրի կոմիտեի փաստաթղթերի համաձայն՝ հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 5,2 հեկտար է՝ արդյունաբերական, արտադրական նպատակային նշանակությամբ։ Հողամասում կան 568 քմ մակերեսով արտադրամաս, 148 քմ մակերեսով գրասենյակ, ջրավազան, պահակակետեր, օժանդակ շինություններ, տարածքը պարսպապատ է։ Այս տարվա ապրիլին Տիգրան Ավինյանի մայրը հողամասը վարձակալության է հանձնել «Իրիգեյթ» ընկերությանը, որի սեփականատերը նրա ամուսինն է՝ Արմեն Ավինյանը։ Վարձակալության է տրամադրվել այս հողամասից 1,7 հեկտարը՝ 25 տարով։ Ամսական վարձավճարը ամուսինների միջև կազմում է 240 000 դրամ։ «Իրիգեյթ»-ը զբաղվում է չրերի արտադրությամբ, նաև՝ ոռոգման համակարգերի ներդրմամբ։ «Իրիգեյթ»-ն է արտադրում «Չիրուչամիչ» բրենդի չրերը։ Ինչպես նշվում է արտադրանքի կայքում՝ իրենք նպատակ ունեն զարգացնելու արևային չորացման ժամանակակից տեխնոլոգիաները և արտահանել բարձրակարգ հայկական չրեր։ «Իրիգեյթ»-ի հիմնադիր ու տնօրեն եղել է Տիգրան Ավինյանը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ այժմ «Իրիգեյթ»-ի բաժնետերը Տիգրան Ավինյանի եղբայրն է, իսկ տնօրենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը։ 2018-ին «Հետք»-ը պարզել էր, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը 35 000 դոլար էր տրամադրել փոխվարչապետի հետ կապված ընկերությանը՝ չրերի արտադրության համար։ «Իրիգեյթ»-ի հետ պայմանագիր ստորագրվել էր այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։ «Սաննի հաուզ». Հասմիկ Խլղաթյանի մյուս ընկերությունը Երկրորդ ընկերությունը, որտեղ Հասմիկ Խլղաթյանը միանձնյա բաժնետեր է դարձել, «Սաննի հաուզ»-ն է։ Այն ստեղծվել է 2011-ին, կանոնադրական կապիտալը 27,5 միլիոն դրամ է։ Հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալների համաձայն՝ ընկերությունը զբաղվում է բանջարեղենի ու բոստանային մշակաբույսերի աճեցմամբ։ Հիմնադրման սկզբում ընկերության բաժնետերն է եղել Գոհար Աղաջանյանը։ Վերջինս Արմավիրի մարզի Այգեկ գյուղում հաշվառված է նույն հասցեում, ինչ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի ավագ եղբայրը՝ Վալոդյա Մովսիսյանը։ «Սաննի հաուզ»-ի հիմնումից երեք ամիս անց Աղաջանյանի բաժնեմասերն ամբողջությամբ անցնում են Իրանի քաղաքացի Մորադի Ղահդրիջանի Հոսեինին։ Հետագայում նրան են միանում ու «Սաննի հաուզ»-ում բաժնեմասեր ձեռք բերում Մորադի Ղահդրիջանի Մահմուդը (20 տոկոս), Մոհսեն Նայեբ Մոհամմադին (30 տոկոս) և Մահմուդ Խոդաջուին (30 տոկոս), իսկ 2020-ին նորից ընկերության միանձնյա բաժնետեր է դառնում Մորադի Ղահդրիջան Հոսեինը, որն էլ ընկերությունը վաճառում է Հասմիկ Խլղաթյանին։ «Սաննի հաուզ»-ին է պատկանում Գրիբոյեդով գյուղում գտնվող մոտ 4 հա մակերեսով հողատարածք, որը «Էտալոն Գ.Ա.Մ.Ա» ընկերությանը պատկանող հողատարածքի անմիջապես կողքին է։ 90-ականներին այս հողամասը եղել է «Երևանի ճանշին» պետական ձեռնարկության սեփականությունը։ Այնտեղ տեղակայված է եղել ասֆալտբետոնի գործարան։ 2000 թվականին ձեռնարկությունը մասնավորեցվում է, հետագայում ունեցած պարտքերի պատճառով անցնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, հետո վաճառվում ու ի վերջո ներդրվում է «Սաննի հաուզ»-ի կապիտալում ու դառնում ընկերության սեփականությունը։ Հասմիկ Խլաթյանն ընկերությունը ձեռք է բերել 2020-ի սեպտեմբերին: Կադաստրային նկարագրի համաձայն՝ հողամասի նպատակային նշանակությունը արտադրական է, հողամասի վրա կա կիսակառույց պահակատուն ու գազաբաշխիչ կայան, պահեստ, երկու ջրավազան, մեկ ուրիշ կիսակառույց ջրավազան, պարիսպ։ Հուլիսի 4-ին ՍիվիլՆեթը ներկայացրել էր Տիգրան Ավինյանի ընկերոջ, փոխվարչապետի աշխատակազմի նախկին անդամների մասնակցությունը «Գրոուար» ընկերությունում։ «Գրոուար»-ն ունի արտադրական կանեփի աճեցման լիցենզիա, գործունեություն է ծավալում Մասիսում, ընկերության բաժնետերերից մեկը Ստեփան Մարգարյանն է՝ Ավինյանի ընկերը։ Արտադրական կանեփի մշակման նախաձեռնությունն առաջ էր քաշել Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ եղած ժամանակ, և նրա աշխատակազմն էր համակարգում կանեփի աճեցման իրավական հիմքերը։Ավելին16:1223.09.22 -
ՔաղաքականՓաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը Երևանը չի բացառումՀայկական կողմը չի բացառում, որ Պրահայում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը: Հայաստանի արտգործնախարարությունը միաժամանակ շեշտել է, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահն էր հայտնել, որ իր ու Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումը հնարավոր է լինի Չեխիայում հոկտեմբերին:Ավելին16:0723.09.22 -
Կուտականում հրետանու ձայներ են լսել«Հայլուր»-ի նկարահանող խումբն այս պահին Կուտականում է, գյուղացիները մեր գործընկերներին ասել են, որ մոտ երկու ժամ առաջ հրետանու ձայներ են լսել: Կրակում են հիմնականում դիրքերի ուղղությամբ, բայց գյուղում լուր կա, որ կրակոցներից տուն է վնասվել:Ավելին16:0023.09.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Վայոց Ձորի մարզում, բախվել են Infiniti-ն ու Opel Zafira-ն․ կա 7 վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Infiniti և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/23/1222861/Ավելին15:5323.09.22 -
ՔաղաքականԻնչ տվեց «թավշյա» Նիկոլը7or.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր ելույթներն ավարտում էր սրտաճմլիկ մի նախադասությամբ։ «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,–ասում էր նա «թունդ ընդդիմադիր» աշխատելու տարիներին ու «թավշյա» թյուրիմացության օրերին։ Հենց դարձավ վարչապետ, փոխեց վերջաբանը։ Ասաց, որ մեր երեխաներն արդեն իսկ ապրում են ու ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Երբ Նիկոլից արդյունք էին պահանջում, նա ասում էր, որ մարդկանց դեմքին ժպիտ է բերել ու բերելու։ Իրականությունն այն է, որ բերեց մահեր, ավերածություններ։ Մարդկանց դեմքից ժպիտը վերացել է։ Ուրախ են միայն Նիկոլն ու իր շրջապատը, քանզի իրենք ու իրենց երեխաները սկսել են լավ ապրել։ Սրանք եկած օրվանից թալանում են ու արագ տեմպերով հարստանում։ Մինչդեռ Նիկոլը խոստացել էր, որ կոռուպցիան վերանալու է, ԽԾԲ–ով կադրային հարցեր չեն լուծվելու։ Խաբեց։ Փոխարեն նա կատարեց իր չտված խոստումները։ Նիկոլը 2018–ի հարթակից չէր խոստացել, որ Ադրբեջանին հանձնելու է Արցախի ու Հայաստանի հողերը։ Չեր խոստացել հազարավոր զոհեր ու վիրավորներ։ Նիկոլը չէր խոստացել, որ հեղափոխությունը/իշխանափոխությունն արվում է այն բանի համար, որ Ալեն Սիմոնյանի եղբայրն ասֆալտի տենդերներ շահի, որ իր աներձագը դառնա հարուստ պատգամավոր, որ իր կինը գումարներ հավաքի հարուստներից ու շրջագայի աշխարհով մեկ, որ իր մեծ աղջիկը կաֆեներից ու գինետներից դուրս չգա, որ իր աշխատակազմի չինովնիկը ավելի քան կես միլիոն դոլարով տուն գնի ԱՄՆ–ում, որ սբխեչի ուլի արտաքինով «հեղափոխական» Ավինյան Տիգրանը դառնա միլիոնատեր, որ ՔՊ–ական երբեմնի բոմժերը տնավորվեն ու մարշրուտկաներից հայտնվեն թանկարժեք ավտոմեքենաների մեջ, որ 2018–ին փողոց փակող ջահելները զոհվելու են պատերազմում ու նրանց մայրերին Նիկոլի կարմիրբերետավորները քարշ են տալու ասֆալտի վրայով, որ ինքը Հայաստանը դարձնելու է ողորմելի երկիր, որ ինքը մեր երկիրը դարձնելու է աշխարհաքաղաքական խաղերի զոհ, որ թուրքերի կոշիկներն է հրապարակավ լպստելու՝ խաղաղություն մուրալով, որ իրեն քվե տված մարդկանցից ոմանց դարձնելու է ռազմագերի, որ դիակների մատակարարման հոսքագծի է վերածելու Հայաստանը, որ լֆիկների դեմ խոսելով դառնալու է նրանց գործընկերն ու հովանավորը, որ օլիգարխիայի դեմ խոսելով ինքն է դառնալու օլիգարխ, որ լկտիանալու է ու հաբրգելու է աննախադեպ չափերի, որ ․․․ Վերը նշվածից ոչ մի բան Նիկոլը չէր խոստացել, բայց ապահովեց, իսկ ինչ խոստացել էր, չարեց կամ արեց ճիշտ հակառակը։ Ահա թե ինչ տվեց «թավշյա» Նիկոլը։Ավելին15:4723.09.22 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված երիտասարդըՀՀ ոստիկանության կողմից որոնվում տեսագրության մեջ պատկերված երիտասարդը։ ՀՀ ոստիկանությունը խնդրում է տեղեկությունների դեպքում ահազանգել։Ավելին15:4023.09.22 -
ՏնտեսականՏարեսկզբից Ղազախստան Է մուտք գործել 1,66 միլիոն ռուսաստանցի, մեկնել է 1,64 միլիոնըՂազախստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2022 թվականին այս երկիր մուտք Է գործել Ռուսաստանի 1,66 միլիոն, մեկնել՝ 1,64 միլիոն քաղաքացի. նրանց մասին իշխանությունը լիակատար տեղեկատվություն ունի, նրանց բնակվելու հստակ վերահսկողություն Է իրականացվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են Ղազախստանի ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեում: Այդ հայտարարությունը կոմիտեն արել Է «Ղազախստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միգրացիայի մեծացման առնչությամբ»: Գերատեսչությունը հավաստիացրել Է, որ երկրում «գործում Է միգրացիոն հսկողության բավականին արդյունավետ համակարգ, որն իրականացվում Է Ղազախստանի Հանրապետությունում միգրանտների մուտք գործելու ու մնալու կանոնների, ինչպես նաեւ Ղազախստանի Հանրապետությունից նրանց մեկնելու եւ Միգրացիոն հսկողության իրականացման կանոնների հիման վրա, եւ որ օրենսդրության մեջ օտարերկրացիների այս երկրում գտնվելու կարգը հստակ կանոնակարգված Է»: «Վիճակագրության համաձայն, այս տարի Ղազախստան Է մուտք գործել մոտավորապես 4,3 մլն օտարերկրացի, մեկնել Է 4,1 միլիոնը, այդ թվում՝ մուտք Է գործել Ռուսաստանի Դաշնության 1 մլն 660 հազար, մեկնել՝ 1 մլն 640 հազար քաղաքացի»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:2923.09.22 -
ՔաղաքականՌոբերտ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող անվտանգային օժանդակությունըԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից, նշելով, որ սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են «907-րդ» բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։ Մենենդեսը նաև հղում է արել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի զեկուցել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակության ազդեցության վերաբերյալ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը չպետք է անաչառ երևալու համար նվազեցնի ադրբեջանական հարձակումների ծավալը։ Մենենդեսը, մեջբերելով Բայդենի՝ «...երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում» պնդումը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ վերջինս փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը»։ Անդրադառնալով Մենենդեսի գրությանը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ ԱՆի Չաղլասյանը նկատել է. «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Մենենդեսին իր սկզբունքայնության և համառության համար՝ դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այդ գործընթացն ավելի հրատապ դարձավ ադրբեջանական ռմբակոծությունների, ներխուժման և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի պայմաններում։ Աշխատելով սենատոր Մենենդեսի հետ՝ մենք հետամուտ ենք լինելու օրենսդրությամբ և մեզ հասանելի այլ միջոցներով հասնելու դեպի Ադրբեջան ամերիկյան հարկատուների գումարների հոսքի դադարեցմանը»։Ավելին15:2223.09.22 -
ՄիջազգայինԳուտերիշն Իրանի նախագահին կոչ է արել ճկունություն հանդես բերելու միջուկային գործարքին վերադառնալու հարցումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ կայացած հանդիպմանը նրան կոչ է արել ճկունություն հանդես բերելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) վերադառնալու բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Գուտերիշի գրասենյակի՝ սեպտեմբերի 22-ին տարածված հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարն ընդգծել Է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգման կարեւորությունը եւ կոչ Է արել ավելի մեծ ճկունության՝ համաձայնությունների հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրափը 2018 թվականին որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: Վիեննայի բանակցությունների մի քանի փուլերի արդյունքներով կողմերին Է ներկայացվել համաձայնությունների վերջնական տեքստը: Իրանն այնուհետեւ ներկայացրել Է տեքստի՝ իր մեկնաբանությունները, որոնք ԱՄՆ-ը եւ ԳՀՀՊ-ի եվրոպական մասնակիցները համարել են գործարքի վերականգնմանը խոչընդոտող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:1523.09.22 -
ՍպորտՀայաստան-Ուկրաինա հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներըՀաստատվել է Ազգերի Լիգայի խաղարկության B լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։ VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Տերյե Հաուգե (Նորվեգիա), պատվիրակ՝ Միխալ Մերտինակ (Սլովակիա)։ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ին։Ավելին15:0723.09.22 -
Արտաքին քաղաքականությունՖինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան արդեն այս տարի. ԱՄՆ-ի դեսպանՖինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Հիքիին: «Հիքին, որը երդում Է տվել ապրիլին, լավատեսություն Է հայտնել այն կապակցությամբ, որ մինչեւ տարեվերջ ՆԱՏՕ-ում կլինի 32 անդամ»,-գրում Է հրատարակությունը: Ինչպես նշում Է թերթը, ՆԱՏՕ-ի 30 անդամներից միայն երեքն են մնացել, որպեսզի վավերացնեն Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին: Ըստ հրատարակության, սպասվում Է, որ Սլովակիան կանաչ լույս կտա ՆԱՏՕ-ին երկրների անդամակցությանը: Բացի այդ, Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպանը հունգարացի իր պաշտոնակիցի հետ հանդիպումից հետո կարծիք Է հայտնել, որ Հունգարիայում շուտով նույնպես կկայանա դրական քվեարկությունը: Հիքիի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանա միակ չհամաձայնողը լինել, ուստի արագ կորոշի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հետ կապված հարցը: «Ես չեմ կարծում, թե նա ցանկանում Է մենակության մեջ շատ երկար մնալ»,-հրատարակությունը մեջբերում Է Հիքիի խոսքը: ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության համար կպահանջվի դաշինքի բոլոր 30 անդամների կողմից վավերացնել միանալու արձանագրությունը: Հյուսիսային երկրների պլաններին որոշակի դիմադրություն Է ցուցաբերում միայն Թուրքիան: Հունիսի 28-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրված հուշագրում Թուրքիան, այդուհանդերձ, պաշտպանել Է հյուսիսային երկրների՝ ՆԱՏՕ-ի մեջ մտնելու հայտն այն բանից հետո, երբ դրանում հաստատվել Է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի խոստումն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:0023.09.22 -
ՔաղաքականՀայաստանի վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետՆյու Յորքում Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ է հանդիպել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի վարչապետը կարևորել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական գործողությունների դատապարտումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Փաշինյանին ասել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածով ու կարծում է՝ միջազգային գործընկերների աջակցությամբ պետք է լուծվեն տարածաշրջանային խնդիրները:Ավելին14:5923.09.22