Լրահոս
2022-09-23
-
ՀասարակականԲաքուն ռազմաճակատը տեղափոխում է Տավո՞ւշ. Ադրբեջանը նորից մեղադրում է Հայաստանին կրակելու համարԱյսօր Բաքուն կեղծ լուրեր է տարածել՝ իբր Հայաստանի բանակը գնդակոծել է ադրբեջանական դիրքեր, այդ թվում՝ Տավուշի սահմանակից Թովուզի շրջանի ուղղությամբ տեղակայվածները: Պաշտպանության նախարարությունը հերքել է այդ լուրերը: Փորձագետների կարծիքով՝ Թովուզի մասին հիշատակումը պատահական չէ: Ադրբեջանը անկլավների մասին է հիշեցնում, ուզում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:Ավելին22:1023.09.22 -
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածելՏավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի: Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:Ավելին22:0023.09.22 -
ՔաղաքականՄեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից մարզերՄեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից մարզեր։Ավելին21:5023.09.22 -
«Մեր դիրքերը գրավել, նստել են». Կուտականում հրետանու ձայներ են լսելԱդրբեջանական զորքը ավելի քան 1000 մետր առաջ է եկել Կուտականում, գրավել հայկական 4 դիրք՝ վերջին էսկալացիայի ժամանակ: Այդ մասին Կուտականի գյուղապետն է ասել «Հայլուր»-ի թղթակցին: Առավոտյան գյուղի դիրքերի ուղղությամբ է կրակել հակառակորդը, Մակիչ Թովմասյանի խոսքով, այն պահին, երբ մեր զինվորները կորցրած դիրքերի փոխարեն նորերն էին կառուցում: Թշնամին լռել է մերոնց պատասխան կրակից հետո: Սակայն կեսօրին, գյուղացիների խոսքով, նորից հրետանու ձայներ են լսվել:Ավելին21:4023.09.22 -
ՀասարակականՀրդեհ` վագոն-տնակումՍեպտեմբերի 23-ին, ժամը 17։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցուղում՝ կիսակառույց եկեղեցու մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ)։Ավելին21:3023.09.22 -
ՀասարակականԳյումրու համայնքապետարանից ազգաբնակչությանը հորդորում են քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվելԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու 102 ռազմաբազայի զինվորական տարածքներում յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գյումրու համայնքապետարանից ազգաբնակչությանը հորդորում են քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:Ավելին21:2023.09.22 -
ԻրավականԶոհված զինծառայողների ծնողները, մինչև դիահերձարան մտնելը, պետք է հարցաքննվեն, նոր մուտք գործեն դիահերձարան՝ ճանաչման. ՔԿԶոհված զինծառայողների ծնողները, մինչև դիահերձարան մտնելը, պետք է ճանաչեն իրենց որդիներին լուսանկարով, հարցաքննվեն, ապա նոր միայն մուտք գործեն դիահերձարան՝ ճանաչման, «Փաստինֆո»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգել էր, որ դիահերձարանները, որտեղ տեղավորվել են Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողների մարմինները, հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից եւ առանց քննիչների ուղեկցության՝ ծնողները չեն կարող դիակի ճանաչում իրականացնել։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին պարզաբանել են, որ մարմինները տեղափոխվել են տարբեր դիահերձարաններ, զինծառայողների մարմինները լուսանկարված են, ըստ ընթացակարգի՝ ծնողները կամ ճանաչող անձը պետք է լուսանկարներով ճանաչեն որդիներին, հարցաքննվեն՝ հայտնելով, թե արդյոք իրենց երեխայի մարմնին դաջվածքներ, տարբերող նշաններ կան, թե ոչ, ապա նոր միայն դիահերձարանում մասնակցեն ճանաչման գործընթացին։ ՔԿ-ից նշել են, որ նախկինում դեպքեր են եղել, երբ լուսանկարով ճանաչել են մարմինները, հուղարկավորել, հետագայում պարզվել է, որ մարմինն այլ զինծառայողի էր պատկանում և արտաշիրիմում է արվել։ Այժմ, քննիչները տեղում են, ըստ ՔԿ-ի՝ խոչընդոտելու որևէ խնդիր չկա, նույնականացման գործընթացն իրականացվում է։Ավելին21:1023.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցերին: «Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» հարցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումը անընդունելի է։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիվ կորուստների համար։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրավվածությունն օգնեց կողմերին հաստատել հրադադար, և մենք շարունակում ենք մնալ ներգրավված և խրախուսում ենք այն աշխատանքը, որ անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»։ «Լուրերը» հետաքրքրվել է, թե ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի ինքնիշխան տարածքում ապօրինի կերպով գտնվող Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ: «Համարո՞ւմ եք արդյոք դրանց դուրսբերումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից հրատապ անհրաժեշտություն» հարցին ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր։ Մենք հորդորում մենք վերջ տալ ռազմական գործողություններին ու առանց զինված ուժերի ներգրավման աշխատել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չկարգավորված հարցերի լուծմանը՝ խաղաղ բանակցությունների շարունակմամբ։ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին»։ «Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, որոնց հետևանքով կան նաև զոհեր» հարցին դեսպանատնից արձագանքել են. «Մենք անձամբ տեսել ենք Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասը, և տեսել ենք քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրավորումների մասին հաղորդումներ, որոնք երկուստեք խորապես անհանգստացնում են և ընդգծում հետագա մարտական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը և դիվանագիտական ներգրավվածության կարևորությունը»։ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ զինծառայողներ են գերեվարվել, տարածվել են նրանց նկատմամբ խոշտանգումների մասին հաղորդումներ, ինչպես նաև նրանք դեռևս չեն վերադարձվել հայկական կողմին: «Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցերում» հարցին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունն արձագանքել է. «Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին։ Անցյալ շաբաթվա հարձակումներում գերեվարվածների անհապաղ և անվերապահ վերադարձը, ինչպես նաև այլ գերիների վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Միացյալ Նահանգները դատապարտում է խոշտանգման ցանկացած դրսևորում ցանկացած ժամանակ կամ ցանկացած վայրում և կառավարություններին աներկբա կոչ է անում հետամուտ լինել իրենց միջազգային պարտավորություններին և վերջ դնել այս հանցանքների հետ կապված անպատժելիությանը»։Ավելին21:0023.09.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս արագ բուժել մրսածությունն ու հարբուխը և վերադառնալ կյանքի նորմալ ռիթմինԱշնանը շնչառական հիվանդություններն ու վիրուսներն ակտիվանում են․ արագ փոփոխվող եղանակի, աշնանային արևից «խաբված»՝ թեթև հագնվելու, մրսելու պատճառով մարդիկ սովորականից ավելի հաճախ են հիվանդանում հարբուխով, իսկ վերականգնումը երբեմն երկար է տևում։ Ի՞նչ անել՝ արագ ոտքի կանգնելու և կյանքի սովորական ռիթմին վերադառնալու համար։ Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ցինկ օգտագործել։ Բազմաթիվ վիտամիններ ու հանքանյութեր կան, որոնք նպաստում են իմունային համակարգի կենսագործունեությանը։ Այդ հանքանյութերից մեկն էլ ցինկն է, այն պարունակվում է հավի մսի, սիսեռի, հնդկական ընկույզի մեջ։ Ցինկը կարելի է ընդունել նաև հավելումների տեսքով։ Գաղտնիք չէ, որ վիտամին С-ն շատ կարևոր է իմունային համակարգի համար․ այն չեզոքացնում է հիվանդության հարուցիչները, նպաստում է իմունային բջիջների ճիշտ աշխատանքին։ С վիտամինով հարուստ են ցիտրուսները, ինչպես նաև խաչածաղկավորների ընտանիքի որոշ բանջարեղեններ։ Վիտամին С-ն ևս կարելի է ընդունել հավելումների տեսքով։ Հանգիստը՝ մարդու ֆիզիկական ու հոգեկան հանգստությունը, շատ կարևոր է օրգանիզմը վերականգնելու համար։ Լիարժեք հանգստանալու դեպքում հնարավոր է նաև շատ շուտ առողջանալ։ Օրգանիզմը ռինովիրուսի բացասական ազդեցությունից «մաքրելու», ձերբազատելու համար հարկավոր է շատ քնել․ դա օգնում է նաև իմունային համակարգի ամրապնդմանը։ Վերջերս արված հետազոտության համաձայն՝ թանթրվենին նվազեցնում է պաթոգեն բակտերիաների, գրիպի և մրսածության ակտիվությունը։ Թանթրվենին նաև հակաօքսիդանտների առատ աղբյուր է, իսկ դրանք շատ կարևոր են՝ վիրուսներից պաշտպանվելու համար։ Թանթրվենին շատ են օգտագործում օշարակների, մարմելադի մեջ, իսկ եթե նախընտրում եք ուտել հատապտուղները, ապա պետք է ուշադիր լինել և խուսափել խակ հատիկներից։ Սննդարար նյութերով հարուստ մթերքը ևս լավ զենք է՝ մրսածության, հարբուխի դեմ պայքարում։ Սպանախը, կարմիր պղպեղը, սունկը, մրգերից՝ կիվին ու ձմերուկը, համեմունքներից՝ կոճապղպեղն ու քրքումը սննդակարգում պետք է իրենց տեղն ունենան։ Օրգանիզմն ամրապնդելու, վիրուսից արագ ձերբազատվելու համար խորհուրդ է տրվում նաև շատ հեղուկ օգտագործել։ Ամենաարդյունավետ տարբերակներից մեկը մեղրաջուրն է։ Մեղրը հատկապես լավ է հազի դեպքում, նաև հակաբորբոքային հատկություններ ունի, նպաստում է իմունիտետի ամրապնդմանը, կրճատում հիվանդության փուլը։ Նաև պետք է հիշել՝ բարձր իմունիտետը մրսածության, հարբուխի առաջացումը, օրգանիզմ այլ վիրուսների ներթափանցումը կանխելու ամենամեծ երաշխիքն է, ուստի իմունային համակարգի առողջության նկատմամբ պետք է ուշադիր լինել ոչ միայն գրիպի և շնչառական հիվանդությունների ակտիվացման սեզոնին, այլ կլոր տարին։Ավելին20:5023.09.22 -
ԻրավականՆոր Նորքի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍեպտեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 9-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Մոլդովական փողոցի մի բնակչից: Ըստ նրա` առավոտյան տնից դուրս էր եկել, իսկ երեկոյան վերադառնալով՝ նկատել էր, որ տնից գողություն է կատարվել: Տարել էին փող, ոսկյա զարդեր ու բջջային երկու հեռախոս: Դեպքի վայր մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ։ Պարզվեց՝ տան մուտքի դուռը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ: Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, իրականացվել էին մի շարք միջոցառումներ: Գործի էին անցել բաժնի քրեական հետախույզները, և արդեն հաջորդ օրը` սեպտեմբերի 21-ին, նրանց օպերատիվ աշխատանքը արդյունք տվեց։ Ստացվեց տեղեկություն, որ բնակարանային գողությունը կարող է կատարած լինել հարևան շենքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Հենց Մոլդովական փողոցում էլ ցերեկվա ժամը 1-ին նա ձերբակալվել է ու ներկայացվել քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:4023.09.22 -
ԱռողջապահականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ ենԵրևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից 5-ը երեխաներ են. նրանցից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ, որն ուղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ: Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 14։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ` Գ. Բ., ծնված 1984 թ.) և «Opel» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Լ. Խ.-ն (ծնված 1988 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2006 թ.), Ա. Բ-ն (ծնված 2009 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2014 թ.) և Է. Ս.-ն (ծնված 2016 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին20:3023.09.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ի՞նչ պլաններ են դրել Փաշինյանի առաջ Մոսկվան, Բրյուսելը և ԱլիևըԱվելին20:3023.09.22 -
ԱռողջապահականCOVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 614 միլիոնըCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 614 միլիոն 089 հազար 140: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 533 հազար 920 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 95 միլիոն 969 հազար 895 եւ 1 մլն 055 հազար 922, Հնդկաստանում՝ 44 միլիոն 558 հազար 425 եւ 528 հազար 449, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 267 հազար 124 եւ 155 հազար 894, Բրազիլիայում՝ 34 միլիոն 616 հազար 655 եւ 685 հազար 8677, Գերմանիայում՝ 32 միլիոն 905 հազար 086 եւ 149 հազար 368 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 838,6: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 375, Բրազիլիայում՝ 3176, Ֆրանսիայում՝ 2361, Գերմանիայում՝ 1770, ԱՄՆ-ում՝ 3226 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին20:2023.09.22 -
ՔաղաքականՓոխանակ թափանցիկություն պահանջեն այսօրվա իշխանություններից, չգիտես ինչու այն ակնկալում է նախկին նախագահների հանդիպումից․ Սենոր ՀասրաթյանԱՀ ՊԲ ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Բնական է, որ ծանրագույն վիճակում հայտնված երկրի քաղաքացին այսօր ուզում է իմանալ բոլոր այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում ինչպես հասանելի, այնպես էլ ոչ հասանելի հարթակներում: Բնական է, քանի որ 2018-ի իշխանազավթումից հետո նրան հավատացրել էին, որ առանց իր կարծիքը հաշվի առնելու, կուլիսներում որևէ որոշում չեն կայացնի, բոլոր պետական ու համազգային կարևորության հարցերը կդրվեն հրապարակային քննարկման և ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո միայն դրանք կյանքի կկոչվեն... Կարճ ասած, պարտավորվում էին ամեն ինչ անել Հին Աթենքի կամ, ասենք, Նովգորոդյան վեչեի օրինակով... Եվ խոստումներից կուրացած հանրությունը «հեղափոխություն» կատարեց՝ հավատալով, որ վերջապես իշխանության տերն ինքն է... Ավաղ, իրականության մեջ դա ոչ միայն այդպես չեղավ, այլև արդեն չորս տարուց ավելի է, ինչ նույն այդ ժողովրդից թաքուն, բայց նրա ծանրակշիռ մասի լուռ համաձայնությամբ, ապիկարների իշխանությունը երկիր է քանդում... Այս ամենից հետո զավեշտը կայանում է նրանում, որ փոխանակ հայ հանրությունը թափանցիկություն պահանջի այսօրվա իշխանություններից, չգիտես ինչու այն ակնկալում է նախկին նախագահների երեկ կայացած հանդիպումից... Նրանցից, ովքեր երբևէ հրապարակային թափանցիկություն չեն խոստացել, բայց (թերություններով հանդերձ) Երկիր են կառուցել...»։Ավելին20:1423.09.22 -
ՀասարակականԱդրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմինԱդրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին։ Փոխանցումը տեղի է ունեցել Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի միջոցով։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ավելին20:1323.09.22 -
ՔաղաքականԱյս ինչ եք անում․ ոչնչի՞ց դաս չեք քաղում․ Գեղամ Նազարյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Ադրբեջանում մասնակի զորահավաքի մասին կեղծ լուրի տարածողներ, ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատների գրեթե սովորական հայտարարությունները որպես պատմերազմի գույժ ներկայացնողներ, դուք հասկանո՞ւմ եք, որ խաղում եք Ադրբեջանի դաշտում։ Լավ էս աստիճա՞ն բարդակ էս երկրում։ Լավ էս երկրում անգամ տարրական անվտանգության մասին պատկերացում պետք է լինի՞։ Այս ինչ եք անում։ Ոչնչի՞ց դաս չեք քաղում»։Ավելին20:1023.09.22 -
ՔաղաքականՓաստորեն երկակի ստանդարտների եւ աշխարհաքաղաքականության ականատեսն ենք. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Ելույթում նա, մասնավորապես, նշել է. «ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ, Կցանկանայի հանձնաժողովի անդամներին տեղեկացնել մեր տարածաշրջանում վերջին զարգացումների մասին: Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված եւ չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք: Մի քանի օր տեւած այս զանգվածային ագրեսիայի հետեւանքով զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են: Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլեւ նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով: Հսկայական վնաս է հասցվել Ջերմուկ հանգստավայրի բնությանը, որը հայտնի է բուժիչ հանքային ջրերով: Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021 թ. մայիսից զավթումներին: Այս պատերազմը ոտնահարել է Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն անհատապես խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը եւ հորդորել վերադառնալ բանակցություններին: Որոշ անդամներ, նույնիսկ չքողարկելով դիվանագիտական լեզվով, հստակ մատնանշել են ագրեսոր պետությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները: Գործընկերնե՛ր, այս կազմակերպությունում մենք դեռ կանգնած ենք դժվար ընտրության առջեւ: Մի անդամ պետությունը պարբերաբար հարձակվում է մեկ այլ անդամ պետության վրա, մինչդեռ Եվրոպայի խորհրդին չի հաջողվում ակտիվ քայլեր ձեռնարկել: Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ եւ անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից եւ օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից: Մեր կազմակերպության լռությունն ու մեր կամավոր մեկուսացումը, ըստ էության, ավելի են խրախուսում ագրեսիան այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին է Ադրբեջանը, որը որեւէ կերպ չի պատժվում հարեւանի դեմ իր ագրեսիայի համար եւ շարունակում է վերահաստատել սեփական հորինվածքները: Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին եւ նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել մեր կազմակերպությանն անդամակցողների միտքը: Չենք ուզում տեսնել թյուրքական պետությունների գլոբալ ծրագրերը՝ ֆիզիկապես միավորելու իրենց պետությունների առանձին հատվածները Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմամբ կամ բռնակցմամբ եւ հարյուրավոր անմեղ քաղաքացիների կյանքի գնով: Փաստորեն երկակի ստանդարտների եւ աշխարհաքաղաքականության ականատեսն ենք: Այլապես ի՞նչ բացատրություն տալ այն հանգամանքին, որ անգամ պատերազմները մեր կազմակերպությունում տարբեր վերաբերմունք ու արձագանքներ են ստանում: Օբյեկտիվորեն չեն կարող լինել լավ ու վատ, ճիշտ ու սխալ պատերազմներ: Այդուհանդերձ հաճախ դրա ականատեսն ենք մեր որոշումներում եւ գործողություններում: Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ, օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրն էր: Եւ չնայած վերջին շրջանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը ջանում են հաղթահարել իսկապես հսկայական մարտահրավերներ, մեր ազգը շարունակելու է պայքարել եւ ապրել արժանապատիվ: Արժանապատվության այս խոր զգացումն արմատացած է այն պատմական ժառանգության մեջ, որ հայկական քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում կերտել եւ ստեղծել է աշխարհի այս հատվածում: Մենք միշտ կառուցել եւ ստեղծագործել ենք, որտեղ էլ ապրել ենք՝ հայրենիքում, թե աշխարհով մեկ սփռված: Սա վերաբերում է նաեւ այսօրվա Թուրքիային, որտեղ ժառանգության զգալի մասը հայկական արմատներ կամ հայկական հետքեր ունի, լինի դա Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Ստամբուլի Դոլմաբահչե պալատը: Նմանապես էլ Բաքվում, որտեղ հայերը շատ բան են կառուցել եւ ստեղծել, Իզմիրում, որտեղ հայկական հարուստ մշակութային եւ պատմական ժառանգության զարգացումն ընդհատվել է 1922 թ.: Ի դեպ, տարբեր երկրների հայկական ծագում ունեցող բազմաթիվ հայտնի քաղաքական, պետական եւ հասարակական գործիչներ սերում են հին Զմյուռնիայից: Նրանց թվում են Ֆրանսիայի հանգուցյալ վարչապետ Էդուարդ Բալլադյուրը, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, հայտնի ամերիկացի գործարար եւ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը եւ այլք: Շնորհակալ եմ ուշադրության համար»:Ավելին20:0823.09.22 -
ՔաղաքականՄենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա․ Արամ ՎարդևանյանԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի ընկերներ, Մի քանի կարճ արձանագրում. 1) Վեհափառ Հայրապետի և Հայաստանի ու Արցախի Նախագահների հանդիպման փաստն ինքնին չափազանց կարևոր է: Բնական է նման համախմբման ու միասնության ակնկալիք ունի հանրությունը, միաժամանակ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: 2) ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթի վերաբերյալ պետք է նշել, որ այն ևս մեկ անգամ արձանագրեց այսօրվա իրավիճակի մեղմ ասած ծայրահեղ ծանր լինելը: Պարզապես անկեղծ հարց տանք ինքներս մեզ, իսկ բանակցողի փոփոխությունը արդյոք իրավիճակի փոփոխման շանս չի կարող լինել: Ավելի սթափ ու ռացիոնալ ներքին ու հատկապես արտաքին գործողությունների շանս լինել: Պատմական օրինակներից կարելի է վերլուծել Անգլիայի փորձը: Վարչապետ Չեմբեռլենը խաղաղության օրակարգի աջակից էր, այդ թվում նացիստական ռեժիմի հետ: Օրակարգի ձախողումից հետո, փաստացի պատերազմական պայմաններում Չեմբեռլենը հրաժարական է տալիս և իրեն փոխարինում է Չերչիլը: Մնացածը բոլորը գիտեն: 3) Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը բռնապետական, հումանիտար հանցանքներ գործած ու մինչ օրս գործող ռեժիմ է, որի ռազմական ագրեսիայի, փաստացի պատերազման հանցանքների հետևանքով մեր բոլորիս Հայրենիքի մի մասը օկուպացված է, տարածքային ամբողջականությունը խախտված է և ադրբեջանի մարդասիրական հանցանքները, որ տեղի են ունենում փաստագրված են տեսանյութերով: Միաժամանակ որևէ միջազգային պատիժ կամ սահմանափակող միջոց այդպիսի վարքագիծ դրսևորող երկրի դեմ միջազգային հանրությունից չի հետևել: Դրանք ուզում են, որ մեզ մոտ խուճապ լինի, վախ լինի: Մենք պետք է բացառենք երկուսը: Մենք պետք է չվախենանք նույնիսկ վախից, բայց նաև սթափ գնահատենք իրավիճակը: Մենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա:Ավելին20:0523.09.22 -
ՀասարակականՆախարարությունը ներկայացրել է զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետըՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: ԿԳՄՍՆ-ից ն հայտնում են, որ դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ընդհանուր բաժին և ստանալ ստացական՝ դիմումը նախարարություն մուտքագրելու վերաբերյալ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 11-րդ կետի համաձայն՝ տարկետում ստացած քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը տարկետման ժամկետի ընթացքում՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը, քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:Ավելին20:0023.09.22 -
Հասարակական«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած տնտեսվարողները Հայկական Կարմիր խաչից կստանան միանվագ դրամական աջակցությունՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարություն է տարածել․ «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) աջակցություն կտրամադրի «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: ՀԿԽԸ-ն իրականացնում է խոցելիության գնահատում, ըստ որի տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Դրամական օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ: Հարցերի դեպքում տուժած տնտեսվարողները կարող են կապ հաստատել ՀԿԽԸ-ի հետ 060 625050 հեռախոսահամարով»:Ավելին19:5023.09.22