Լրահոս
2022-09-23
-
ՀասարակականՃակատ-ճակատի բախվել են BMW-ն ու ՎԱԶ 21010-ը, կան վիրավորներԱյսօր՝ սեպեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սերյոժա Ա-ի վարած ՎԱԶ 21010 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Ռուբեն Ա-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/23/1222858/Ավելին14:5223.09.22 -
ՔաղաքականԱյս սուբյեկտն ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս. Արթուր ԹովմասյանԱրթուր Թովմասյանը գրում է․ Լսեցի՞ք ՄԱԿ-ում էդ արարածի էլույթը. ոչ մի խոսք Արցախի անկախության և նրա ինքնորոշման իրավունքի ու հիմնարար սկզբունքների մասին, ոչ մի խոսք Արցախի մեծ մասի օկուպցիայի մասին: Այդ ամենի փոխարեն շեշտը դրեց նորից Հայաստանի չափերի վրա ասելով, թե Հաաստանի սուվերեն տարածքը կազմում է 29.8 հազար քառ.կմ։ ի՞նչ է սա նշնակում, որ այս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս, ստորագրելով իրա համար այդ «բաղձալի» խաղաղության պայմանագիրը: Անկեղծ ասած ես իրա էլույթից հասկացա, որ նա ձեռքերը լվացել և քաշվել է մի կողմ, ով ինչ ուզում է կտամ մենակ թողեք մնամ իշխեմ: Հիշեք իմ Հայ ժողովուրդ. մեր պատմությունը ցույց է տվել, որ միշտ մեր ամրոցի դռները ներսից են բացել և Հայ Ազգի բոլոր աղետներն ու կոտորածները տեղի են ունեցել դավաճա՛ն, ստո՛ր, կեղտարյու՛ն, ծախու՛, վախկո՛տ ու գարշելի՛ ՀԱՅԵՐԻ պատճառով... Եվ հիմա Հայոց պատմությունը կրկնվում է, կամ մենք ձեռք-ձեռքի, ուս-ուսի տված միասնական դիմադրում ենք ներքին ու արտաքին թշնամիներին, կամ... Բարձրացրեք ձեր ձայնն ու բռունցքը հանուն Հայ մնալու, հայկական Ազգային երկու պետություն ունենալու համար. Աստված պահապան ժողովրդիս, Հայաստանս ու Արցախս: Քնելը դառել է երազանք...Ավելին14:4523.09.22 -
ՔաղաքականԴատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՎերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները դադարել են։ «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 1. 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած», - նշված է որոշման մեջ, որը ստորագրվել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից։Ավելին14:3623.09.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, թե որ մասնագիտության ներկայացուցիչները չեն ներգրավվի մասնակի զորահավաքի շրջանակներումՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, թե որ մասնագիտության ներկայացուցիչները չեն ներգրավվի մասնակի զորահավաքի շրջանակներում Խոսքը բարձրագույն կրթությամբ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, հեռահաղորդակցության օպերատոր ընկերությունների, հիմնական ԶԼՄ-ների, ինչպես նաև «ազգային վճարային համակարգի կայունությունն ապահովող» ֆինանսական ձեռնարկությունների աշխատակիցների նմասին է։ Զորահավաքից ազատման համար հիմք են ծառայելու ընկերության ղեկավարների ցուցակները՝ ըստ Գլխավոր շտաբի սահմանած ձևի։Ավելին14:3023.09.22 -
ՍպորտՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանըՀայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին գտնվում է Հունաստանում, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ անցկացնում է համատեղ ուսումնամարզական հավաք։ Եվս մեկ ուսումնամարզական հավաք թիմն ավելի վաղ անցկացրել էր Ծաղկաձորում: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն էլ օրերս Կրասնոդարում մասնակցել է Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարին և 4 մեդալ է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիր է դարձել Գարիկ Անտանոսյանը (71 կգ), իսկ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ) և Համլետ Ադամյանը (80 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:Ավելին14:2023.09.22 -
ՔաղաքականՓաշինյանը «Լեռնային Ղարաբաղի հայեր» է ասում ՄԱԿ-ումՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետն օգտագործել է «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայեր» ձևակերպումը: Նա այդ ձևակերպումն է արել, երբ խոսել է արցախցիների իրավունքներից, արցախյան հակամարտության համապարփակ կարգավորման մասին:Ավելին14:1023.09.22 -
Սպորտ1 հաղթանակ, 3 պարտություն. Արոնյանը զիջեց Կարլսենին. Julius Baer Generation CupՇախմատի Հայաստանի հավաքականից հեռացած Լևոն Արոնյանը, որը հիմա հանդես է գալիս ԱՄՆ- ընտրանու կազմում, Julius Baer Generation Cup առցանց մրցաշարի 1/4 եզրափակիչու զիջեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Կայացած 4 պարտիաներից առաջինում Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի չեմպիոնին, սակայն հաջորդ 3 պարտիաներում պարտություն կրեց: Այսպիսով Արոնյանը չկարողացավ դուրս գալ 1/2 եզրափակիչ: 1/4 եզրափակչի մյուս դիմակայություններում Վինսենթ Կեյմերը հաղթեց Պրագնանանդհային, Լի Քուանգ Լիեմը՝ Հանս Նիմանին, իսկ Արջուն Էրիգաիսին՝ Քրիստոֆեր Յուին: Julius Baer Generation Cup-ը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Նշենք, որ Julius Baer Generation Cup-ին իսկազբանե մասնակցում էր 16 շախմատիստ: Մրցաշարն անցկացվում է երկու փուլով. երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած 8 շախմատիստները։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։Ավելին14:0023.09.22 -
Արտաքին քաղաքականությունՀունգարիան «հետամուտ չի լինի» ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթինՀունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն, ամփոփելով Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Բուդապեշտը պատճառներ չի տեսնում հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթին հետամուտ լինելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ Է: Մենք իրական ոչ մի պատճառ չենք տեսնում՝ հետամուտ լինելու պատժամիջոցների նոր փաթեթին, հատկապես եթե խոսքը Էներգետիկայի մասին Է: Մեզ համար դա հստակ կարմիր գիծ Է»,-ասել Է Սիյյարտոն: Նա ընդգծել Է, որ Հունգարիայի իշխանությունները չեն ցանկանում հունգարացիներին պարտադրել՝ վճարելու Ուկրաինայի հակամարտության համար, որին իրենք մասնակից չեն: «Իհարկե, եթե լինի նախագիծ, մենք կմասնակցենք քննարկումներին, բայց մենք մեր համաձայնությունը չենք տա ոչ մի բանի համար, ինչը կհակասի մեր ազգային շահերին»,-հավելել Է նախարարը: Նաեւ նա հայտարարել Է, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կհանդիպի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ «Ռոսատոմ»-ի հետ պարտավորագրի շրջանակներում մինչեւ 2030 թվականը Հունգարիայում ատոմային Էլեկտրակայան կառուցելու գրաֆիկ կազմելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ըԱվելին13:5023.09.22 -
ՔաղաքականԳլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնիցՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից։ ՀՀ գլխավոր դատախազն այդ մասին հրաման է ստորագրել։Ավելին13:4023.09.22 -
ՔաղաքականՆողկալի տեսարան. Ավետիք ԻշխանյանԱվետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՆՈՂԿԱԼԻ ՏԵՍԱՐԱՆ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հարթակ է, որը պետություններն օգտագործում են իրենց երկրների շահերն առաջ մղել՝ քարոզչության միջոցով։ Եվ ահա ՄԱԿ-ի ամբիոնին է մոտենում Հայաստանը ներկայացնող մի քստմնելի արարած, որ փոխանակ դիվանագիտորեն բարձրացնի իր երկրի, պետության շահերը․․․ծնկաչոք աղերսում է իրեն և իր երկիրը խղճալ և հանուն «խաղաղության», ավելի ճիշտ՝ հանուն իր իշխանության, պատրաստ է թշնամուն նվիրել Արցախը և Հայաստանի կեսը։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի զզվանքով և արհամարհանքով են նայել այդ ողորմելի, նողկալի տեսարանը, բոլոր, այո՛ բոլոր պետությունների ներկայացուցիչները, անկախ թե որը որ ճամբարում է գտնվում։Ավելին13:3023.09.22 -
ՔաղաքականՀարցեր ու պատասխաններ՝ իրավիճակի վերաբերյալ. Վահե Հովհաննիսյան«Այլընտրանքային նախագծեր խմբի» փոխձագետ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հարցերի ու պատասխանների ձեւաչափով անդրադարձել է ստեղծված իրավիճակին: «Հարց 1 Ի ՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ երկրի ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, և մյուս կողմից էլ՝ չի կարողանում զենք ձեռք բերել։ Անմիջապես հանդես է գալիս քաղաքական ընդդիմությունը՝ իր այլընտրանքային-պրագմատիկ կոնցեպտով, սկսում է կոնսուլտացիաներ՝ հանրային լայն շրջանակների հետ, անում է լրամշակումներ, շտկումներ։ Սկսում է կոնսուլտացիաներ և աշխատանքային կոնտակտներ խորհրդարանական մեծամասնության հետ։ Վերջիններս նույնպես հասկանում են, որ ձախողված սեփական կոնցեպտից հետո փոփոխություններ են պետք։ Նոր կոնցեպտը ներկայացվում է հանրությանը՝ աջակցության կոչով, ներկայացվում է դաշնակիցներին, միջնորդերին, հարևաններին։ Եթե այս ամենը չի արվում, ապա տապալված կոնցեպտով իշխանությունը շարունակում է գործել, փողոցը և հանրային տրամադրությունները մարգինալացվում են, իսկ նոր պատերազմի ու նոր աղետի վտանգը կտրուկ մեծանում է։ Ազգովի սպասում ենք Ալիևի որոշումներին։ Հարց 2 Ի՞նչ է լինում, երբ պատերազմից հետո պետությունը չի կարողանում ճկուն լինել, դժվար որոշումներ կայացնել, ձգձգում է դրանք՝ պրոցեսները ինքնահոսի մատնելով։ Երբ պատերազմից հետո պետությունները չեն անում հետևություններ, պետական մտածողության, պրագմատիզմի և արժանապատվության հենքի վրա չեն ենթարկվում խորքային փոփոխությունների ու չեն հասկանում ստեղծված նոր իրականությունը, ապա հառակորդը «խաղաղության պայմանագրի» նախաձեռնությունն ամբողջությամբ վերցնում է, սկսում է թելադրել սեփական օրակարգը, օվերտոնի սկզբունքով անընդհատ օրակարգային դարձնում նախկինում անհնար թվացող գաղափարներ։ Սա ի վերջո բերում է կա´մ լիակատար կապիտուլյացիայի, կա´մ նոր պատերազմի։ Հարց 3 Ի՞նչ է պետք է անել, երբ պատմական տվյալ փուլում չի ձևավորվում կոնսոլիդացնող առաջնորդ։ Երբ չի ձևավորվում իրավիճակին համապատասխան, հանրությանը կոնսոլիդացնող առաջնորդ, ապա այլընտրանքը մեկն է՝ ստեղծել կոլեգիալ մարմին, որը կվերցնի պրոցեսների առաջնորդությունը՝ մինչև կստեղծվի նոր իրավիճակ։ Եթե սա չի արվում, ապա տապալված իշխանությունը շարունակում է իներցիայով մնալ՝ աննպատակ և պետության համար խիստ ռիսկային։ Իսկ հանրային դաշտը մարգինալացվում է, և ամեն կարգի հրապարակային ծաղրածուները դառնում են նյուզմեյքերներ, մարդկանց տրամադրություններ շեղող և մարդկանց՝ առանց այն էլ բարդ հոգեվիճակի վրա ազդող տարրեր։ Հանրությունը չի կարողանում կենտրոնանալ հիմնական գաղափարների վրա։ Եվ սա ուղիղ ռիսկ է՝ նոր աղետի և պետության փլուզման։ Հարց 4 Ի՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ հանրությունը, հավաքական միտքը չեն գիտակցում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Շատ կարևոր աշխատանք պիտի արվի հանրային ադեկվատ տրամադրությունների ձևավորման ուղղությամբ։ Սա ոչ իշխանական ֆունկցիոնալ առողջ համակարգերի գործն է։ Դա բարձր հայհոյելը չէ, ընտրազանգվածներին վիրավորելը կամ մեղադրելը/չարախնդալը չէ, դա համակարգված, գրագետ աշխատանքն է։ Եթե սա չի արվում, ապա հանրությունը 3-4 օրյա հրադադարից հետո մոռանում է պատերազմի, հարյուրավոր զոհերի ու նոր պատերազմի վտանգի մասին։ Իսկ սա նշանակում է՝ նոր պատերազմ և նոր հարյուրավոր զոհեր։ Հարց 5 Ի՞նչ է լինում, երբ քաղաքական միտքը հայտնվում է պարզունակության ծուղակում։ Քաղաքական և պետական միտքը հայտնվել է անթույլատրելի ծուղակում. թուղթ ստորագրել-չստորագրել, միջանցք տալ-չտալ և այլն։ Սա աղետի տանող պրիմիտիվիզմ է։ Խնդիրը տեղափոխելով «հայրենասիրության» և «դավաճանության» պարզունակ տիրույթ՝ մենք մեծացնում ենք նոր աղետի հավանականությունը։Խնդիրը լրիվ այլ տիրույթում է՝ գրագետ լուծումների, պրագմատիկ առաջարկների, ճիշտ դիվանագիտության, այլ պետությունների հետ դժվար աշխատանքի և այլն։ Մեկ-երկու բառանոց հնչեղ ֆրազները լավ են միայն միտինգային հարթակի կամ ֆեյսբուքյան ֆլեշմոբի համար, սակայն քաղաքական միտքը պետք է գեներացնի ավելի բարդ և խոր լուծումներ, դրանք բացատրի հանրությանը, բարձրաձայնի դրանք՝ միջազգային հանրության ու նաև հակառակորդի համար։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ԲՈԼՈՐՈՎՍ ձայնակցում ենք Աղազարյան-Արզաքանցյան զույգին՝ մասնակցելով հանրային դատարկ ու վտանգավոր թամաշային։ Հարց 6 Ի՞նչ կարևոր գործ է տապալվել վերջին երկու տարում։ Վերջին երկու տարում Ադրբեջանը հսկայական ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնել՝ կտրուկ ուժեղացնելով իր դիրքերը և կշիռը՝ նոր օդանավակայաններ, ճանապարհներ, թունելներ և այլն։ Այս երկու տարում Հայաստանը պարտավոր էր Իրանի հետ ստորագրել Սյունիքում խոշոր ծրագրերի համաձայնագրեր՝ ճանապարհների, թունելների, երկաթուղու, համատեղ ձեռնարկությունների, համատեղ զորավարժությունների և այլնի մասին։ Նույնիսկ միայն ստորագրման փաստն արդեն լուրջ ազդակ կլիներ հակառակորդին։ Եվ իրականում էլ կարելի էր լուրջ գործել սկսել, այդ թվում՝ Ռուսաստանի մեծ հետաքրքրությամբ։Մյուս բոլոր տապալումների մասին՝ բանակի պատրաստման, դիրքերի տեխնիկական զինման և այլն, նույնիսկ ավելորդ է խոսելը։ Հարց 7 Ի՞նչ է լինում, երբ իշխանությունը նման որակի է, իսկ ընդդիմությունը չի վերափոխվում իշխանության պատրաստ լուրջ համակարգի։ Երբ պատերազմից ու պատմական պարտությունից հետո իշխանությունը վերարտադրվում է ու շարունակում վտանգավոր ցածրորակ կառավարումը, իսկ ընդդիմութունը չի վերափոխվում լուրջ համակարգի՝ դառնալով այլընտրանք իշխանությանը, ապա հասարակությունը դառնում է անտարբեր, անհեռանկար, անհաղորդ՝ պետության և իր իսկ գլխին կախված վտանգներին, և անկախ այն բանից, թե ո´ր ընտրազանգվածին է պատկանել վերջին ընտրություններում, ո´ւմ է ձայն է տվել, մարդն իրեն զգում է լքված ու «անտեր»։ Իսկ նման պայմաններում հարևանների, միջնորդների և հակառակորդի մոտ ծագում է ամենավտանգավոր հարցը՝ իսկ այս ժողովուրդն ընդհանրապես ունա՞կ է պետականության։ Հարց 8 Կա՞ արդյոք ներքին ռեսուրս՝ իրավիճակը փոխելու, աղետը կանգնեցնելու։ Միանշանակ կա։ Ընդդիմադիր համակարգերում, հանրային դաշտում, պետական համակարգում և նույնիսկ իշխանական թիմում կա ունակ, գրագետ և պատասխանատու մարդկանց բավարար թիվ։ Եվ ժամանակն է, որ ամեն մեկն իրեն տա հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ չի ստացվում։ Ամենամեծ խոչընդոտը մեր մտածողության մեջ է. պետք է դուրս գալ ստանդարտ պատկերացումներից, նախկին և ներկա կաղապարներից, անձնական կոմֆորտից։Ավելին13:2623.09.22 -
ՔաղաքականՓաշինյանն Ալիևից «Հայաստանի քարտեզ» է ուզում. ՀՀ վարչապետի ելույթը՝ ՄԱԿ-ում207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 գերեվարված զինծառայող. Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքներից է խոսել Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ-ի ամբիոնից: Նա նշել է, որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածները 7.600 են:Ավելին13:2023.09.22 -
ԱրցախԱրցախի Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկմանԱրցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 94-25-64 կամ (+374) 95-33-41 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ: Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության համար կրում է անհատական պատասխանատվություն: Գործադիր իշխանությունն իրականացվում է մեկ կենտրոնի՝ Հանրապետության նախագահի կողմից: Հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր՝ նրա ձեռքում է կենտրոնացած ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության Նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գտնում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ: «Այսպես, Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, հաշվի առնելով Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից լիազորությունների միաժամանակյա ստանձնումը, նախատեսված է Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու) Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը: Նույն մեխանիզմը գործում է նաև Ազգային ժողովի արձակման դեպքում: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը և ընտրությունների արդյունքներով գործադիր իշխանության ղեկավար ու խորհրդարան կազմավորելը, պետական կառավարման համակարգը լիարժեք չի գործում, գործադիր իշխանությունը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում «կաթվածահար է» լինում, պարարտ հող է նախապատրաստվում սահմանադրական ճգնաժամերի համար»,- ասված է նախագծում: Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին: Առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով: Կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում, խորհրդարանը մասնակցում է կառավարության ձևավորմանը, մասնավորապես, կառավարության կառուցվածքը, կառավարության առաջարկությամբ, սահմանվում է օրենքով: Գործող Սահմանադրությամբ, որպես խորհրդարանի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոց, ամրագրված է հարցապնդման ինստիտուտը, որն իրականացվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից: «Ի լրումն գործող իրավակարգավորումների՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանել, որ հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը Հանրապետության նախագահին կարող է առաջարկել քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Պետք է նշենք, որ կառավարման կիսանախագահական համակարգին անցում կատարելու արդյունքում անհրաժեշտ է լինելու վերանայել ինչպես Հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Ազգային ժողովի և կառավարության լիազորությունները՝ ապահովելով իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը»,- նշված է նախագծում:Ավելին13:1723.09.22 -
ՏարածաշրջանՓետրվարից ի վեր ավելի քան 4,3 մլն փախստական է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի և Դոնբասի տարածքիցՓետրվարից ի վեր Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 4,3 միլիոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում: «Վերջին տվյալներով՝ փետրվարից Ուկրաինայից եւ Դոնբասից ՌԴ-ի տարածք Է ժամանել ավելի քան 4,3 միլիոն փախստական, ներառյալ 664 հազար երեխա: Այդ թվից 2 միլիոնը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զուցակիցը: Ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում Է գրեթե 38 հազար մարդ, այդ թվում 12 հազար երեխա: Նրանք ապահովված են սննդով, բժշկական եւ իրավաբանական օգնությամբ: Կառավարության որոշմամբ՝ բոլոր ծամանած փախստականներին, որոնք դիմում են տվել, վճարվում Է միանվագ նյութական օգնություն՝ 10 հազար ռուբլի մեկ մարդու հաշվով: Ընդհանուր առմամբ արդեն վճարվել Է ավելի քան 8,7 միլիարդ ռուբլի:Ավելին13:1023.09.22 -
ՀասարակականNissan Tiida-ն բախվել է ծառին ու կողաշրջված հայտնվել ջրատարում, կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կոշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/23/1222856/Ավելին13:0523.09.22 -
Սպորտ«Ռեալում» Մբապեի արարքը դավաճանություն են համարումՄադրիդի «Ռեալում» այլևս չեն մտածում Լիգա 1-ի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեին հրավիրելու մասին: Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը նա, երկարատև բանակցություններից հետո մերժելով մադրիդյան գրանդին, ևս 3 տարով երկարաձգել էր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: El Debate-ի հաղորդմամբ, «Ռեալում» Մբապեի արարքը դավաճանություն են համարում: «Ռեալի» ղեկավարությունը վստահ է, որ Կիլիանը ակումբի հետ բանակցություններն օգտագործել է ՊՍԺ-ից ավելի լավ պայմանագիր ստանալու համար: Մադրիդում գտնում են, որ երկրպագուները նույնպես չեն ների ֆրանսիացուն: Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում երկխաղյա դիմակայության արդյունքում պայքարից դուրս էր թողել ՊՍԺ-ին (0-1, 3-1), իսկ Մբապեն մեկական գոլ էր խփել խաղերից յուրաքանչյուրում: Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը, եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթելով անգլիական «Լիվերպուլին», պատմության մեջ 14-րդ անգամ նվաճել էր եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը:Ավելին13:0023.09.22 -
ՀասարակականՀայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Վոլոդյա ԱբրահամյանըԱդրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս, հակառակորդի կրակոցից զոհվել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող, ժամկետային զինծառայող Վոլոդյա Աբրահամյանը։ Վոլոդյա Աբրահամյանը ծնվել էր 2003 թվականին Երևանում, ավարտել ՀՊՄՀ-ի Հենակետային ավագ դպրոց վարժարանը․ Լրագրություն բաժնի 1-ին կուրսի ուսանող էր։ Խելացի, ազնիվ, զուսպ ու բարի, նվիրված՝ գործին, ընկերներին, հայրենիքին․ Վոլոդյա Աբրահամյանին այսպես է բնութագրում վարժարանի նախկին տնօրեն, բուհի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Վոլոդյա Աբրահամյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։ Նրա անունը հավերժ կմնա մեր երկրի, բուհի պատմության մեջ, նրա ընկերների, ուսուցիչների ու դասախոսների սրտերում։ Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջորդիներին, բոլոր հերոսացած տղաներին։ - See more at: https://aspu.am/hy/content/hayreniqy_pashtpanelis_zohvel_e_hpmh_usanogh_volodya_abrahamyany/?fbclid=IwAR1931bSdAgQl1oeyUe_b2ICFj5wz-iJXHnZ9h0eC8Rb2DinOXjtwRWvmUw#sthash.ifQ8lnF5.44TuVgpj.dpufԱվելին12:5523.09.22 -
Քաղաքական«Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան»․ Անդրանիկ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2019թ․ Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հավաքվածների ծափերը կորզելու համար գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Գոռալուց առաջ ու հետո նա գերխաղաղասիրական ու գերզիջողական քաղաքականություն ու քարոզչություն էր իրականացնում։ Ստացանք պատերազմ ու պարտություն։ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլ Փաշինյանը սկզբում մտավ թաքստոց, ապա խաղաղության աղավնու դերի մեջ։ 2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների։ Խոստանում էր հետևողական լինել նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի հարցում։ Խոստանում էր նաև խաղաղություն։ Փաշինյանը քվե մուրաց «Խաղաղության դարաշրջանի» ու «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմաններով լավ կյանքի» մասին հեքիաթներով։ Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ագրեսիվորեն տարածում են «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Նրանց կարծիքով սա բերելու էր խաղաղություն ու բարգավաճում։ Հիմա Փաշինյանի բոլոր թեզերն ու հայեցակարգերը փլուզվել են և իրենք խոստովանում են այդ մասին։ Եթե նախընտրական փուլում Նիկոլը հայ ժողովրդին համոզում էր, որ թուրքն ու ադրբեջանցին հայերի նկատմամբ վատ է տրամադրվում, որովհետև հայերն են վատ տրամադրված լինում թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, ապա հիմա ինքն է աշխարհով մեկ հայտարարում, որ Ալիևը Երևանը համարում է ադրբեջանական և ագրեսիվ տրամադրվում Հայաստանի նկատմամբ։ ՄԱԿ–ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը խոստովանություն էր այն մասին, որ իր քաղաքականությունը բանկրոտ է։ «Խաղաղության դարաշրջանի» մասին խոստացողը հիմա Ադրբեջանից «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան» է մուրում։ Այսինքն՝ հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ է Արցախը համարել ադրբեջանական, միայն թե Ադրբեջանը ճանաչի 29.800–ը։ Բայց իր այս ողորմելիությամբ է՛լ ավելի է գրգռում Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս առումով էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը փլուզվել է։ Նա մտածում էր, որ Թուրքիայի պահանջները ցեղասպանության ու Կարսի պայմանագրի մասով բավարարելով կարողանալու է այդ երկրի միջոցով ազդել Ադրբեջանի վրա ու խաղաղ ապրել։ Դա էլ էր պատրանք։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ մինչև Ադրբեջանը չբավարարվի, ինքը քայլ չի անելու։ Նիկոլն ու իր թիմը չտեսնելու ու չլսելու էին տալիս Թուրքիայի արածներն ու ասածները։ Հիմա կանգնած են փակուղու առաջ։ Ի՞նչ են հիմա քննարկելու Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, երբ մեր թշնամիները «Զանգեզուրի միջանցք» են պահանջում ու վերջին հարձակումների արդյունքում գործնականում հնարավորություն են ստացել կտրել ամբողջ Սյունիքը։ Եվ այսպես, ՄԱԿ–ում Հայաստանը ներկայացել էր պարտության, խայտառակության խորհրդանիշով։ Շատ ողորմելի տեսարան էր․ նախկինում Ալիևն էր լացում ու բողոքում Հայաստանից, հիմա՝ մենք Ադրբեջանից։ Նիկոլն աշխարհից աջակցություն էր մուրում «հայկական դեմոքըրըսին» պաշտպանելու համար, ինչը միայն ժպիտ ու արհամարհանք կարող է առաջացնել։ Նիկոլ Փաշինյանը պարտվել է և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը։ Ու որպեսզի Հայաստանն էլ իր հետ չտանի գերեզման, պետք է նոր էջ բացել մեր պետական կառավարման համակարգում։Ավելին12:5023.09.22 -
ԻրավականՕպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում սեպտեմբերի 22-ից 23-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, կողոպուտի և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, սպանության նախապատրաստության, հոգեկան ներգործության ու ավտոտրանսպորտային միջոցը փախցնելու փորձի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4023.09.22 -
ՄիջազգայինԱրևմուտքի երկրները չեն շտապում բավարարելու արդի տանկերի մատակարարման՝ Կիևի խնդրանքըՈւկրաինան Արեւմուտքի երկրներին խնդրում Է շտապ սկսել արդի տանկեր մատակարարել իրեն, սակայն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները չեն շտապում բավարարելու Կիեի այդ խնդրանքը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին գրում Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այժմ դա (արդի տանկերը) առաջինն Է նրանց ցուցակում: (…) Նրանք փորձում են վերադարձնել տարածքը, տանկերը կօգնեն անելու դա»,- հրատարակությանը հայտարարել Է Կոնգրեսի մի աշխատակից: Ինչպես գրում Է Politico-ն, փորձագետների եւ ուկրաինացի պաշտոնատար անձանց կարծիքով՝ ամերիկյան Abrams տանկերը եւ գերմանական Leopard-ները կարող են զգալիորեն բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը: Սակայն, թերթի տվյալներով՝ Վաշինգտոնում եւ Բեռլինում ազգային անվտանգության հարցերը համակարգող պաշտոնատար անձինք տատանվում են Կիեւին համապատասխան տեխնիկայի մատակարարման որոշում ընդունելու հարցում, մասնավորապես լոգիստիկայի եւ դրա օգտագործմանն Ուկրաինայի զինված ուժերի ուսուցման հետ կապված դժվարությունների պատճառով: «Բավականին բարդ Է Ուկրաինային հանձնել ոչ միայն ամերիկյան արտադրության տանկերն, այլեւ դրանց սպասարկման դետալները: (…) Չենք ցանկանում նրանց տալ ինչ-ր բան, ինչը կփչանա, կվերջանա դրա բենզինը, իսկ նրանք չեն կարողանա այն լցավորել»,- Politico-ին հայտարարել Է ամերիկացի պաշտոնյան, որի անունը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:3023.09.22