Լրահոս
2022-09-26
-
ԱրցախՎաղը Ստեփանակերտում կհայտարարվի լռության րոպեՍեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվում է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին12:1526.09.22 -
ՄիջազգայինԵՄ-ն կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը ներկայացնել այս շաբաթՌուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթի մեջ, ամենայն հավանականությամբ, չեն մտնի միջուկային Էներգետիկան եւ նավթի գների առավելակետի սամանումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել Է Euractiv պորտալը՝ վկայակոչելով Եվրամիության՝ անունները չհայտնած դիվանագետների: Պորտալի զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ի մի քանի երկրներ վախենում են, որ միջուկային Էներգետիկայի ոլորտում սահմանափակումները կարող են խանգարել Եվրոպայում մի շարք ատոմակայանների շահագործմանը: Բացի դրանինց, Հուգարիան կարգելափակեր այդ պատժամիջոցները «Պակշ-2» ԱԷԿ-ի կառուցման բնագավառում Ռուսաստանի հետ համագործացության պատճառով: Դիվանագետները նշել են, որ նավթի գների առավելակետի գաղափարը նույնպես միաձայն հավանության չի արժանանում ԵՄ-ում: Դրա հետ մեկտեղ պորտալը հայտնում Է,որ Բելգիան, որը նախկինում դիմակայում Էր ալմաստների նկատմամբ պատժամիջոցներին, կարող Է համաձայնվել դրանց ներառմանը նոր փաթեթում: Նրա տվյալներով՝ Եվրահանձնաժողովն այս շաբաթ կարող Է պաշտոնապես ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, սպասվում Է, որ դրան հավանություն կտրվի մինչեւ հոկտեմբերի կեսերը Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:0726.09.22 -
ԻրավականԱդրբեջանը մինչև սեպտեմբերի 29-ը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն պետք է տրամադրիԻ պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։ Նշվում է, որ խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։Ավելին12:0026.09.22 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջաններում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 26-ին -ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու 49, 51 շենքերի, Ադոնցի 12-14/7 զույգ համարի շենքերի, Ահարոնյանի փողոցի ջրամատակարարումը, -ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Խորենացու 4 նրբ., Որմնադիրների, Խորենացու 160-236 տների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:5226.09.22 -
Արտաքին քաղաքականությունՂազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժություններըՂազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից: Նշվել է, որ զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանում՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության և բժշկական աջակցության RCB-ի համատեղ կազմավորումը: «Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական գերատեսչությունների ուժերի և միջոցների կողմից հետախուզության կազմակերպման և անցկացման հարցերը։ «Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման խնդիրների մշակմանը։ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:Ավելին11:4526.09.22 -
ՄիջազգայինՃապոնիայում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռել է 650 կիլոմետր ոչ ստանդարտ հետագծովՍեպտեմբերի 25-ին ԿԺԴՀ-ի արձակած բալիստիկ հրթիռը թռել Է շուրջ 650 կիլոմետր հեռավորությամբ, իսկ դրա թռիչքի հետագիծը եղել Է ոչ ստանդարտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան: «Հետագա վերլուծության արդունքում պարզվել Է, որ հրթիռը թռել Է շուրջ 650 կիլոմետր ոչ ստանդարտ հետագծով»,- նշել Է նա: Նախօրյակին ռազմական գերատեսչության ղեկավարը հայտնել Էր 400 կիլոմետր թռիչքի մասին: Ճապոնիայի նախարարների կաբիտնետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, մեկնաբանելով ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը, հերթական անգամ նշել Է, որ «Հյուսիսային Կորեան ապագայում կարող Է ձեռնարկել նոր սադրանքներ, ներառյալ միջուկային փորձարկումների անցկացումը»: «Մենք կշարունակենք սերտորեն համագործացել ԱՄՆ-ի հետ, կգործադրենք առավելագույն ջանքեր տեղեկատվության հավաքման եւ աչալուրջ դիտազննման համար եւ հնարավորինս ամեն ինչ կանենք հանուն երկրի խաղաղության եւ անվտանգության ապահովման»,- հավելել Է նա: Կորեայի Հանրապետությման զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն սեպտեմբերի 25-ին հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն բալիստիկ հռթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ավելիուշ այդ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ Ճապոնիայի առափնյա պահապնության ծառայությունը: Վերջին անգամ Փենյանը բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել հունիսի 5-ին: Տեղի ունեցած փորձարկումը դարձել Է 19-րդն ընթացիկ տարվա սկզբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:3726.09.22 -
Արտաքին քաղաքականությունԱջ կենտրոնամետները հաղթել են Իտալիայում կայացած ընտրություններումԱջ կենտրոնամետ կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցությունների կազմով, Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունների արդյունքներով հավաքել Է 44,53 տոկոս քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսի մշակումից հետո: Այս տվյալները սեպտեմբերի 26-ին բերված են ներքին գործերի նախարարության կայքում, որը կատարում Է ընտրական հանձնաժողովի պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչ վերաբերում Է Պատգամավորների պալատին, ապա աջ կետրոնամետները հավաքել են 44,34 տոկս: Ըստ որում հաղթած կոալիցայում առաջատար ուժը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունն Է (26,39 տոկոս՝ Սենատում, 26,44 տոկոս՝ Պատգամավորների պալատում): Կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի կառավարության ղեկավարի պաշտոնին: Դրա կազմմանը կմասնակցնեն «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» դաշնակից կուսակցությունները, որոնք Սենատի ընտրություններում հավաքել են քվեների համապատասխանաբար 9 տոկոսը եւ 8,23 տոկոսը եւ մոտավորապես այդքան Էլ Պատգամավորների պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:3026.09.22 -
ՀասարակականԼուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիովԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:2226.09.22 -
ՀասարակականԵրևանի և 4 մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 7 փողոցի 132-169 սեփական տներ, Նորք 17 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Դավիթ Բեկի փողոցի սեփական տներ և հարակից սեփական տներ, «Բաքոս» ՍՊԸ, «Ա․ Ավանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 91, 93, 95 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Դավթաշեն թաղ. 9, 10 փողոցներ, Լենինգրադյան փ. 10, 14, 16 շենքեր, Հալաբյան փ. 9/1 շենք բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Թորոմոնյան փ. 18-61 սեփական տներ, 11:00-17:00 Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ, 29, 29ա շենքեր, Թումանյան փ. 31, 31ա, 33 շենքեր, Հին Երևանցի փ. 57, 59, 61 սեփական տներ, Փարպեցի փ. 15-28 շենքեր, Մաշտոցի պող. 29, 31 շենքեր, Չարենցի 1-ին նրբանցք, Չարենցի փ. 113 շենք, Սարի Թաղ 8 շարք, Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր,Քանաքեռ թաղ. 3փ. 1-7; 6փ․ 1-55 սեփական տներ , Քանաքեռ թաղ. 6 փողոցի սեփական տներ, Քանաքեռ թաղ. 5-րդ նրբ․ 1-4 սեփական տներ, Կոմիտասի պող. 59/6, 59/7, 61 շենքեր, Շահսուվարյան փ. 3, 5, 7, 9 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 5-300 սեփական տներ, Թբիլիսյան խճ․ 7/4-7/17 սեփական տներ, Ղափանցյան փ. 24-213 սեփական տներ, Շրջանցիկ Թունել 7/13 սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 1, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 15 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 1-ին փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 3-րդ փ․ 1 և 3 նրբանցքների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 5-րդ փողոցի 1 և 3 նրբանցքների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 12 փողոցի 1, 2 և 3 նրբանցքների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 15 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Արարատյան փ․ 90 շենք, Շարուրի փ․ 7, 7/1, 7/2, 7ա, 8, 9, 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 , 23, 25, 27, 29, 31, 33, 35, 26, 28, 28ա, 28բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Վեդի քաղաք` Արարատյան փողոց մասնակի, 10:00-13:00 Արարատ քաղաք` Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Երկաթուղայինների փողոցներ մասնակի, Նոր Կյուրի, Խարբերդ գյուղեր մասնակի, Մարմարաշեն գյուղի «Ամազոնիտ» ոչ բնակիչ-բաժանորդ, 10:00-14:00 Եղեգնավան, Լուսառատ, Նոյակ գյուղեր, Արարատ գյուղի զորամաս, «Էլ Թի Բի», Խոր Վիրապ վանք, Եղեգնավան գյուղ՝ «Ա. Ղազարյան», «Դուշունց Վիկտորիա» ոչ բնակիչ-բաժանորդներ և «Վիվսել-ՄՏՍ» ընկերության բջջային կայան, 10:30-16:00 Քաղցրաշեն գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10։00-12։00 Արատես գյուղ, Գողթանիկ և Հերմոն գյուղեր մասնակի, 10։00-14։00 Վարդահովիտ և Գետիկ գյուղեր, 11։00-15։00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի փողոց մասնակի, Հորս գյուղ մասնակի, Լոռու մարզի՝ 10:00-16:00 Արևածագ գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Սարակապ գյուղի Նոր թաղ թաղամաս, Ամասիաի տարածաշրջան՝ Հովտուն գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին11:1526.09.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30․5 հա տարածքում բռնկված հրդեհներըՍեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 7 հա, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 6000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Այնթապ գյուղում՝ 300 քմ, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում՝ 5 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․3 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․6 հա, Քասախ գյուղում՝ 6 հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 3 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3.3 հա, Սիսիան քաղաքում՝ 1 հա, Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Աճանան գյուղում՝ 1 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 400 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30․5 հա։Ավելին11:0726.09.22 -
ՀասարակականՓրկարարները բացել են փակ դռներըՍեպտեմբերի 24-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Նոր Հաճն, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:0026.09.22 -
Օձերն ակտիվ են Երևանում, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերումՍեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում և Կոտայքի մարզի Քասախ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին10:5226.09.22 -
ՔաղաքականՊարտքի մրցավազք. Եվս 8 միլիոն, և 10 միլիարդն ապահովված է168.am-ը գրում է․ Եվս 8 միլիոն, և պետական պարտքը կհասնի 10 մլրդ դոլարի։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 9 մլրդ 992 մլն դոլար։ Գրեթե բան չի մնացել՝ հասնելու 10 միլիարդի։ Այս գումարի մեկ երրորդը կուտակվել է 2018թ. հետո։ Այսինքն՝ վերջին չորս ու կես տարվա ընթացքում։ Իշխանափոխությունից հետո Հայաստանի պետական պարտքն ավելացել է 3,2 միլիարդով կամ ավելի քան 47 տոկոսով։ Մինչ այդ՝ 2018թ. սկզբին, այն 6,8 մլրդ դոլարից պակաս էր։ Քիչ չէր, բայց այդ գումարը ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում։ Հիշեցնենք, որ Հայաստանը պարտքեր է վերցրել 1991թ. սկսած։ Դրան հաջորդող 27 տարվա ընթացքում կուտակվել էր շուրջ 6,8 մլրդ դոլար։ Հաջորդ չորս ու կես տարում՝ ևս 3,2 միլիարդ։ Ակնհայտ է, թե պարտքի կուտակումն ինչպիսի ակտիվությամբ է տեղի ունեցել հատկապես վերջին տարիներին կամ իշխանափոխությունից հետո։ Թեկուզ պարտքի տեսքով, գումարների ներգրավումն արդարացված է, երբ այն նպաստում է տնտեսության զարգացումների ակտիվացմանը և տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը։ Այստեղ է, որ ներգրավված գումարները ոչ մի կերպ չեն արդարացնում պարտքի այդքան ակտիվ կուտակումը։ Մեր տնտեսության աճի պոտենցիալը, ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո գրեթե չի փոխվել։ Այն ինչպես եղել է 4-4,5 տոկոսի սահմաններում, այդպես էլ մնացել է։ Պարտքի կուտակումը չի նպաստել մեր տնտեսության ու ձևավորվող ՀՆԱ-ի որակի բարելավմանը։ Արձանագրվող տնտեսական աճերն էլ հիմնականում տնտեսության որակի հաշվին չեն։ Դա է պատճառը, որ մեր տնտեսության դիմադրողականությունը՝ ցնցումների ու ճգնաժամերի նկատմամբ, շատ թույլ է։ Նման իրավիճակներում տնտեսությունն արագ է սուզվում։ Աճերը հիմնականում այնպիսի ոլորտների հաշվին են, որոնք կայուն ու երկարաժամկետ չեն։ Շատ զգայուն են ու արագ արձագանքում են իրավիճակների փոփոխություններին։ Կապված չեն տնտեսության հիմնարարների հետ։ Սա է նաև տնտեսության աճի բարձր տատանողականության պատճառը։ Վերջին տարիներին չնայած պարտքի տեսքով մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ են ներգրավվել, դրանք չեն փոխել տնտեսության աճի կառուցվածքը։ Դրա վկայություններից մեկն էլ այն աճն է, որն արձանագրվել է 4 տարվա ընթացքում։ Չորս տարվա հեռանկարում մեր ՀՆԱ-ն ավելացել է միջին տարեկան ընդամենը 2,8 տոկոսով։ Այն էլ պարտքի տեսքով այսպիսի հսկայական գումարներ ներգրավելուց հետո։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ տնտեսական աճի պատկերը, եթե այդ գումարներն էլ չլինեին։ Այստեղ է, որ խնդիրներ են առաջանում պարտքի հետ կապված։ Պարտքն անընդհատ ավելանում է, իսկ տնտեսությունը դրանից չի շահում։ Տեղի է ունենում տնտեսության վրա պարտքի բեռի ծանրացում։ Այլ կլիներ, եթե պարտքի ավելացումն ուղեկցվեր տնտեսության զարգացումների ակտիվացմամբ ու աճի պոտենցիալի բարձրացմամբ։ Այդ դեպքում է, որ պարտքի ավելացումը վտանգ չի ներկայացնում տնտեսությանն ու երկրին։ Այդպիսի պարտքերի կուտակումը մի բան էլ նպատակահարմար է ու ցանկալի։ Դրանով ոչ պետական բյուջեն է ծանրաբեռնվում, և ոչ էլ տնտեսությունը։ Տնտեսության ավելի արագ աճերի ու լրացուցիչ եկամուտների ձևավորման հաշվին՝ բյուջեն մի բան էլ շահում է։ Այնինչ՝ մենք մեծացնում ենք պարտքը, բայց դա չի բերում տնտեսության պոտենցիալի ու դրա հետ կապված մյուս տնտեսական ու ֆինանսական արդյունքների ապահովմանը։ Դրա հետևանքով տնտեսության մեջ լրացուցիչ խթաններ չեն ստեղծվում, փոխարենը՝ տարեցտարի ավելանում է բյուջեի ծանրաբեռնվածությունը։ Ավելի շատ գումարներ են ուղղվում պարտքի սպասարկմանը։ Բյուջեի ծախսերի 10 տոկոսից ավելին գնում է պարտքերի մարմանը։ Այս ցուցանիշը վերջին տարիներին վատացել է։ Այնինչ՝ ներգրավված գումարների ծախսման արդյունավետության պարագայում, պիտի հակառակը լիներ։ Ստացվում է, որ դրանք հարկադրված պարտքեր են, որոնք վերցրել ենք առաջին անհրաժեշտության ինչ-ինչ ծախսեր կատարելու համար։ Պետական պարտքի այսպիսի վարքագիծը մտահոգիչ է։ Բայց դա իշխանություններին քիչ է հուզում։ Պարտքերը դարձրել են միջոց իրենց քաղաքական հետաքրքրությունների համար ու ծանրաբեռնում են երկրի ֆինանսական բեռը։ Կապ չունի, որ գնալով ավելի մեծ գին են վճարում միջոցներ ներգրավելու դիմաց։ Դրա պատճառներից մեկն էլ պարտքի կառուցվածքի փոփոխությունն է, որ տեսնում ենք վերջին 1-2 տարիներին։ Արտաքին պարտքը փոխարինվում է ներքինով։ Վերջին տվյալներով, ներքին պարտքը հասել է պետական ընդհանուր պարտքի 37 տոկոսին։ 2019թ. սկզբին ընդամենը 20 տոկոսն էր։ Ներքին պարտքն անցնում է 3 մլրդ 703 մլն դոլարից։ Նախորդ տարվա ավարտին այն 2 մլրդ 577 մլն դոլար էր։ Այս տարվա 8 ամսում ներքին պարտքը 1 մլրդ 126 միլիոնով ավելացել է։ Մի մասը, իհարկե, դրամի արժևորման ազդեցությունն է։ Բայց ներքին պարտքը միայն դրամային պարտք չէ։ Կա նաև տարադրամային բաղադրիչ։ Ավելանում է՝ ինչպես դրամային, այնպես էլ՝ տարադրամային բաղադրիչը։ Ներքին պարտքի տարադրամային մասը հասել է 369 մլն դոլարի։ Այս տարվա ընթացքում այն ավելացել է 210 մլն դոլարով։ Ի տարբերություն ներքինի, արտաքին պարտքը, որը բացառապես տարադրամային է, նվազել է։ Սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանությունները դադարել են դրսից նոր վարկեր վերցնել։ Վարկեր էլի վերցնում են, բայց արտաքին պարտքի սպասարկումն ավելի մեծ տեմպերով է իրականացվում, քան նոր վարկերի ներգրավումն է։ Դրանով է պայմանավորված, որ արտաքին պարտքի նվազում ունենք, ի տարբերություն ներքինի։ Անցած տարվա վերջին արտաքին վարկերն ու փոխառությունները, նաև թողարկված արտարժութային պարտատոմսերի դիմաց ներգրավված պարտքը, հասնում էր 6 մլրդ 648 մլն դոլարի։ Սրա մեջ մտնում է նաև Կենտրոնական բանկի պարտքը, որն անցած տարվա վերջին կազմում էր շուրջ 458 մլն դոլար։ Այս տարվա 8 ամսում արտաքին պարտքը կրճատվել է գրեթե 360 միլիոնով և սեպտեմբերի սկզբի դրությամբ դարձել 6 մլրդ 288 մլն դոլար։ Դրանից ավելի քան 5,7 միլիարդը կառավարության պարտքն է։ Մնացածը Կենտրոնական բանկի բաժինն է։ Թվում է, թե լավ է, որ գոնե արտաքին պարտքն է կրճատվում։ Բայց դա նաև նշանակում է, որ արտաքին էժան պարտքերը փոխարինվում են ներքին թանկ պարտքերով՝ ծանրաբեռնելով բյուջեի ֆինանսական բեռը։ Տարադրամով արտահայտված, այս տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է ևս 766 միլիոնով՝ բացառապես ներքին պարտքի գծով։Ավելին10:5026.09.22 -
Հասարակական6 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալՍեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 3 տուժած։Ավելին10:4526.09.22 -
ԻրավականՍպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ումՀայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին։ Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ձեռք է բերել ապացույցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված վիճակում, ապա WhatsApp-ի միջոցով ուղարկել են նրա կնոջը, հետո տեսանյութը և լուսանկարը հրապարակել են նաև WhatsApp-ի «story» բաժնում: Նրանց ուղարկած տեսանյութում նաև ՀՀ այլ զինծառայողներ են, ովքեր զոհվել են խմբով: Նշված օբյեկտիվ ապացույցները Հիմնադրամի կողմից կստանան անհրաժեշտ իրավական ամրագրում: Այս հանցավոր արարքը հաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների նպատակը նաև հոգեկան տառապանք պատճառելն է զոհվածների ընտանիքներին ու հայ հասարակությանը, էմոցիաների հետ խաղալը: Այս նույն դեպքերն արձանագրվել են նաև 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ: Այսինքն՝ ձեռագիրը չի փոխվում, այս հանցանքները դարձել են խրոնիկ, քանի որ դաժանությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, իսկ այն կատարողները մնում են անպատիժ: Ապացույցները պատշաճ կամրագրվեն, կուղարկվեն նաև կուղարկվեն միջազգային գործընկերներին. այս հանցանքների համար մեղավորները պետք է պատժվեն:Ավելին10:3726.09.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Նորամարգ գյուղում. դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատարՍեպտեմբերի 25-ին, ժամը 23:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող փայտե խորդանոցում և հարևան տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 26-ին, ժամը 00:04-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ), խորդանոցը (մոտ 30 քմ) և մոտ 200 քմ խոտածածկույթ:Ավելին10:3026.09.22 -
ՀասարակականՃՏՊ՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում. կան տուժածներՍեպտեմբերի 25-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին։ Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևորներ Ջ․ Ռ․-ն և Զ․ Ռ․-ն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին10:2226.09.22 -
ՔաղաքականԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 2 299 քվե։ «Հզոր համայնք» դաշինքի օգտին քվեակել է 1327 ընտրող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 181 մարդ, «Հանրապետություն» կուսակցության՝ 539 մարդ։ Թալինում նույնպես ՔՊ-ն հաղթանակ է տարել։ Փաշինյանի գլխավորած ուժի օգտին քվեարկել է 7 990 թալիցի, երկրորդ տեղում «Արդար Հայաստան» կուսակցությունն է՝ 2 323 քվեով, հաջորդում է ՀՅԴ-ն 1 193 քվեով, «Ապրելու երկիր»-ը ստացել է 913 ձայն, «Կայունություն»՝ը 879։ Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5 257 քվե։ Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում ՔՊ-ն հաղթել է 48 ձայնի տարբերությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1 731 քվե, ՔՊ-ն՝ 1 779։ Լոռի Բերդ համայնքում էլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն առաջատար է։ Այստեղ ՔՊ-ի օգտին քվեարկել է 1 254 ընտրող, «Ապրելու երկիր»-ը ստացել է 619 քվե, «Հանրապետություն»-ը՝ 338։ Նույն մարզի Տաշիր համայնքում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է տարել։ «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 5 904 ձայն, ՔՊ-ն՝ 2 376։ Ալավերդցիներն էլ մերժել են Փաշինյանի թեկնածուին։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6 791 քվե, ՔՊ-ն՝ 6 557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում էլ ՔՊ-ն պարտվել է՝ ստանալով 5 571 քվե։ «Միասնական համայնք» դաշինքի օգտին քվեարկել է 6 812 մարդ։ «Ապրելու երկիր»-ը ստացել է 879 քվե։ Նույն մարզի Ակունք համայնքում ՔՊ-ն ստացել է 2 708 ձայն, «Համախմբում» կուսակցությունը՝ 2 098 քվե։ Բյուրեղավանում հաղթանակ է տոնել «Միասնություն» դաշինքը՝ ստանալով 2 079 քվե։ ՔՊ-ն ստացել է 1 247 քվե, «Արադար Հայաստան»-ը՝ 1 157, ՀՅԴ-ն՝ 166։ Ջրվեժ համայնքում ՔՊ-ն առանց մրցակից է, ստացել է 2 084 քվե։ Շիրակի մարզի Անի համայնքում հաղթանակ է տոնել «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 քվե։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 730-ով քիչ մարդ, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 1 037 ձայն։ Շատերի համար անակնկալ է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում Փաշինյանի թիմակցի հաղթանակը։ ՔՊ-ի օգտին այստեղ քվեարկել է 4 093 մարդ, «Աշխատանք և արդարություն» կուսակցությունը ստացել է 2 693 քվե, «Մեկ Հայաստան»-ը՝ 979, «Զարգացող համայնք»-ը՝ 570, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794, ՀՅԴ-ն՝ 403։ Քաջարանում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է տարել։ «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին քվեարկել է 3 127 ընտրող, ՔՊ-ն ստացել է 1 118, «Դեպի Միասնություն» դաշինքը՝ 482։ Վայոց Ձորի Արենի համայնքում ՔՊ-ն ստացել է 3 281 քվե, «Հանրապետություն»-ը՝ 388։ Եղեգիս համայնքում էլ ՔՊ-ն ստացել է 1 593 ձայն, «Ազատական» կուսակցությունը 1 162, «Վերելք» կուսակցությունը՝ 45։ Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։ Հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցակացված ՏԻՄ համամասնական ընտրություններին հետևած զարգացումները Վեդի, Փարաքար, Վարդենիս, Վանաձոր համայնքներում՝ Փաշինյանի ղեկավարած ուժը չի հաշտվելու ընտրություններում տարած պարտության հետ, գործադրելու է ամեն միջոց, ճնշում այդ համայնքներում իշխանության հասնելու համար։ Հիշեցնենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Ալագյազում 773 քվեով հաղթանակ է տոնել Մախմուդով Ջասմը, մյուս թեկնածուն՝ Անզոր Ուռուսյանը ստացել է 444 քվե։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210): Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:Ավելին10:1526.09.22 -
ՔաղաքականՄի խայտառակ գործողության հետքերով․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ համացանցում տարածվեց Թուրքիային երկու քուրդ զինյալների՝ Աթիլլա Չիչեկի (Լեհենգ) և Հուսեյն Յլդրիմի (Ալիշեր) արտահանձման խայտառակ նորությունը։ Դեռևս սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ իրենք երկրի սահմանների մոտ ձերբակալել և Թուրքիա են տեղափոխել այդ անձանց, իսկ մեկ օր անց քրդական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի Հանրապետության իշխանություններին էր մեղադրել Թուրքիայի հետ այս հարցում համագործակցության համար (երկու հղումները՝ ստորև)։ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն և Արդարադատության նախարարությունը երեկ շտապեցին հայտարարել, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ գործողության հետ։ Անկեղծ ցանկանում եմ դրան հավատալ, սակայն ինձ մոտ, որպես իրավագիտակից քաղաքացու, առաջանում են մի շարք հարցեր՝ ա) այս երկու անձիք Հայաստանի Հանրապետության սահմանն են հատել 2021 թ․ օգոստոսի 16-ին, ձերբակալվել և հանձնվել են հայկական արդարադատությանը, 2022 թ․ հունվարին Սյունիքի Առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 7-ական տարվա ազատազրկման, սակայն տառացիորեն մեկ ամիս անց, փետրվարի 23-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից նրանց դատավճիռը կրճատվել է 5-ական տարու, և նրանք պայմանական ազատ են արձակվել։ Ինչպե՞ս է ստացվել, որ մեր երկրի սահմանը հատած, մինչև ատամները զինված այս անձիք այդպիսի մեղմ դատավճիռ են ստացել, և փաստացի ազատ են արձակվել: բ) պայմանական ազատության մեջ հայտնվելուց հետո, դատապարտյալները պարտավոր էին գտնվել ՀՀ տարածքում, ՀՀ Ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։ Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվել, որ նրանք այսօր Թուրքիայի տարածքում են։ Ի՞նչ պայմաններում են նրանք հատել ՀՀ սահմանը։ գ) Եթե նրանք ինքնուրույն են հատել մեր երկրի սահմանը, ինչու՞ մեր ԱԱԾ-ն դա չի կանխել։ Եթե նրանց մեր երկրի տարածքից առևանգվել են, ինչպե՞ս է մեր ԱԱԾ-ն դա թույլ տվել։ Եվ վերջապես, եթե այդ անձիք հանձնվել են թուրքական հատուկ ծառայություններին մեր իշխանությունների կողմից, ապա պետական իշխանության որ մարմինն է այդ որոշումը ընդունել, ինչ իրավասությունների հիման վրա, և համաձայն ինչպիսի՞ միջազգային պայմանագրերի։ Ես առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ, այլապես ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույնը տեղի չի ունենա ՀՀ ցանկացած քաղաքացու հետ։ Կարող եք խուսափել պատասխաններից, և հերթական անգամ հարցը լղոզել, ինչպես փորձել եք անել երեկվա ձեր հայտարարությամբ։ Սակայն տեղի է ունեցել ակնհայտ ապօրինի գործողություն, և վաղ թե ուշ նրա մեղավորները պարզվելու են, և պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե դուք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, գործեք նրա օրենքի շրջանակներում, և ապահովեք օրենքի գերակայությունը բոլորի համար։Ավելին10:0726.09.22 -
ՔաղաքականԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՄՆ-ումՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:Ավելին10:0026.09.22