Լրահոս

2022-09-26
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդները գողության նպատակով մտել էին նախկին դպրոցի մասնաշենք
    Սեպտեմբերի 25-ին, երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերաետիվ տեղեկություն, որ «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայով եկած անձինք Թևոսյան փողոցում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքից գողություն են կատարում: Նշված վայր են մեկնել բաժնի ծառայողներ և Լոռու մարզի պարեկներ: Նկատելով ոստիկաններին` երեք երիտասարդ դուրս են եկել մասնաշենքից, նստել մեքենան և դիմել փախուստի: Րոպեներ անց նրանք ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժին: Վանաձորում բնակվող երիտասարդների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են, որ նախկին դպրոցի մասնաշենք մտել էին գողության նպատակով: Բոլորն էլ ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:50
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանտախցում հայտնաբերվել է սպանության հատկանիշներով կալանավորված 35-ամյա տղամարդու դին
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 26-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի բանտում մահվան դեպք է տեղի ունեցել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/26/1223045/
    14:46
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Սահմանվել են նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը: Մանկավարժական գործունեությունը պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների շարունակական բարելավում, որին ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողները կծանոթանան կրթության բնագավառի օրենսդրությանը, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դաստիարակության ժամանակակից մեթոդներին և հնարներին, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին և հիմնական ծրագրերին: Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացում մեծ տեղ է հատկացվել այն հարցերին, որոնք վերաբերում են դաստիարակության և ուսուցման արդյունավետ պայմանների ապահովմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, վերոնշյալ գործընթացներում անհատական և տարբերակված մոտեցումներին, ինչպես նաև սաների տարիքային և անհատական հոգեբանական առանձնահատկություններին: Դասընթացը կնպաստի մանկավարժական աշխատողների ինքնակրթության և շարունակական զարգացման գործընթացին, պարապմունքների պլանավորման և իրականացման գործընթացում ուսումնաօժանդակ, գործնական աշխատանքների ու տեխնիկական միջոցներով կոնկրետ ուսումնադաստիարակչական խնդիրներ լուծելու հմտությունների ձևավորմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը: Այն նաև կխթանի ուսումնադաստիարակչական և մեթոդական նյութեր մշակելու, պարապմունքներ պլանավորելու և անցկացնելու, դրանք վերլուծելու և գնահատելու՝ մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացումը: Ակնկալվում է, որ դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է իմանա նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հիմնական դրույթները, ծրագրերը և դաստիարակության մեթոդիկաները, երեխաների տարիքային և մանկավարժական հոգեբանության առանձնահատկությունները, ինչպես նաև մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջները: Դասընթացի ավարտին մանկավարժական աշխատողը պետք է կարողանա սաների շրջանում ձևավորել ճանաչողական հետաքրքրություններ և սովորածը գործնականում կիրառելու հմտություններ, նպաստել սաների ինքնասպասարկման, ինքնակառավարման և նախաձեռնողական կարողությունների զարգացմանը, արդյունավետ ներառել կրթության ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաներին և այլն: Վերապատրաստման դասընթացին հատկացվում է 110 ժամ: Հրամանով սահմանվել են նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, ուսումնառության վերջնարդյունքները և մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հետազոտական աշխատանքի կառուցվածքը և առաջարկվող թեմաները:
    14:40
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ-ում գտնվող քրդերին Թուրքիային արտահանձնելու լուրը նրանց փաստաբանը աբսուրդ է համարում
    Sputnik Արմենիա-ն գրում է. «Ազգությամբ քուրդ՝ Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու մասին լուրերը Հայաստանում իրականացված դատական գործընթացում նրանց շահերը պաշտպանած փաստաբան Դավիթ Գասպարյանն «աբսուրդ է» համարում։ Այս մասին փաստաբանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ իր քուրդ պաշտպանյալներն անգամ դատարանի դահլիճում են հայտարարել, թե ինչ է սպասվում իրենց Թուրքիայում հայտնվելու դեպքում։ «Իրենք դատարանում էլ էին հայտնում, որ իրենք հետապնդվում են, Թուրքիայի Հանրապետության կողմից ճնշումների են ենթարկվում։ Իրենք դատարանում էլ էին հայտնում, որ Թուրքիան իրենց չի ընդունում, ճնշված են, բռնաճնշումների ենթարկված ժողովուրդ են։ Այսինքն` ես աբսուրդ եմ համարում, կասկածում եմ, որ ՀՀ–ն, որ բարեկամ ժողովուրդ է համարում քրդերին, իրենց հանձնած լինի, որովհետև հանձնելու պայմանը մենք հասկանում ենք, թե ինչ կլինի»,– ասաց Գասպարյանը։ Փաստաբանը նաև հայտնեց, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը կալանքից ազատվել են 2022թ–ի փետրվարին` դատարանի որոշմամբ, ու այդ պահից սկսած եղել են փաստացի ազատության մեջ։ «Դատարանի որոշումը եթե նայեք, ասում է` բավարարել մասնակի, ազատ արձակել դատարանի դահլիճից։ Այսինք` 2022թ–ի փետրվարից իրենք ազատության մեջ են եղել»,– ասաց Գասպարյանը։ Ինչ վերաբերում է վճռի մասնակի բավարարմանը, փաստաբանը պարզաբանեց, որ ինքը դատարանին նաև արդարացման պահանջ էր ներկայացրել, բայց դատարանն այն մեժել էր` ըստ էության բավարարելով միայն պատիժը պայմանական չկիրառելու պահանջը։ Ըստ դատական գործի` Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը ձերբակալվել են 2021թ–ի օգոստոսի 16-ին` Սյունիքի մարզում Իրանից Արաքս գետով Հայաստան ապօրինի մուտք գործելուց հետո։ Այն մասին, որ իր նախկին պաշտպանյալները ինչ–որ ձևով հայտնվել են Թուրքիայում՝ Դավիթ Գասպարյանը տեղեկացել է մամուլից ու չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։ «Ես նման տեղեկություն չունեմ, որ իրենց արտահանձնել են։ Այդ մարդիկ եղել են ազատության մեջ, ունեցե են ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք։ Եվ չի բացառվում, որ սահմանն իրենք են ինքնակամ անցել ու հայտնվել այդ վիճակում։ Հնարավոր է, որ ինչպես ՀՀ էին մտել, այդպես էլ ապօրինի անցած լինեն Թուրքիայի Հանրապետություն»,– չբացառեց Գասպարյանը` նշելով, որ դա լոկ իր ենթադրությունն է»։
    14:35
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը
    «Ռոսավիացիա»-ն կրկին երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում. այս անգամ մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները: Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիայի» կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:30
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
    Սեպտեմբերի 26-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
    14:27
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Արգենտինայի հայ համայնքը երթ է իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն
    Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունները՝ Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) աջակցությամբ սեպտեմբերի 25-ին երթ են իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ իրենց բողոքն արտահայտելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման կապակցությամբ, գրում է Diaro Armenia-ն: Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծված պատերազմի 2 տարին՝ երիտասարդներն ընդգծել են. «13 օր առաջ Ադրբեջանը սկսեց նոր ագրեսիա, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի դեմ»: Նրանք շեշտել են, որ ադրբեջանական զինուժը կազմակերպված հարձակումներ է գործել Հայաստանի տարբեր բնակավայրերի, սահմանամերձ շրջանների վրա։ Այդ ագրեսիան ուղղված էր Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով կան զոհեր: Հակառակորդը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Երիտասարդներն ընդգծել են, որ հարձակման պատճառները նույնն են, ինչ 1915-ին, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ իրականացնել պանթուրքական ծրագիրը: «Սա նոր ցեղասպանական փորձ է, և ապացույցները հստակ են: Մենք պետք է խստորեն դատապարտենք ադրբեջանական և թուրքական ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը: Թող ողջ Արգենտինան իմանա, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկու ցեղասպան պետություններ են»,-ընդգծել են նրանք՝ տեղի իշխանություններին ուղղված խնդրանքում: Երիտասարդները նաև ուղերձ են հղել Արգենտինայում Ադրբեջանի նորանշանակ դեսպանին՝ շեշտելով, որ Արգենտինայում հնարավոր չէ պարտադրել ժխտողականության քաղաքականություն, և որ իրենք չեն լռելու:
    14:22
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երեխայի վաճառքին հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
    Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին, ժամը 05.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 62-ամյա Մարտին Մ.-ն, որը 2021 թ. ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին հանցակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Մարտին Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
    14:15
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԻ նախկին նախարարի գործով նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բացահայտվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար և այլ անձանց կողմից 2021-2022 թվականների ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և ԱԻ նախարարության աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և այլ անձինք: Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ. Մ.-ին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ: Այնուհետև Վ. Մ.-ն 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել է մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին: Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն: Բացի այդ, քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն: Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 12 անձի, այդ թվում` ԱԻ նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 1-ին մասով, 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-3112-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-312.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրյալներից Վ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:07
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վեց մարդ զոհվել և 20-ը տուժել են Իժևսկի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով
    Վեց մարդ զոհվել, եւս 20-ը տուժել են Իժեւսկի թիվ 88 դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են Ուդմուրտիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում: «Ներկայում ոստիկանները հայտնաբերել են հրաձգությունն իրականացրած տղամարդու մարմինը: Առկա տվյալների համաձայն, նա վերջ Է տվել իր կյանքին: Ներկայում հայտնի Է նրա գործողությունների հետեւանքով վեց զոհվածի եւ շուրջ 20 տուժածի մասին: Տեղեկատվությունը ճշտվում է»,-ասվում է տելեգրամ-ալիքում պաշտոնապես հրապարակված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչելովը հայտնել Էր, որ սպանվել դպրոցի պահակը, կան զոհեր երեխաների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:00
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթնաղբյուր, Շղարշիկ, Իրինդ բնակավայրերում շչակ է գործարկվելու
    Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Իրինդ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: Շղարշիկ բնակավայրում նույնպես սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:00-ին, գործարկվելու է բնակավայրի շչակը: Նույն օրը՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ:
    13:52
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքները
    Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ պաշտոնական արդյունքները՝ ըստ համայնքների: Արագածոտն- Ծաղկահովիտ Ընտրողների ընդհ, թիվ 7020 –մասնակցություն 4 355 «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) 2 հազար 229 քվե 2 299 «Հզոր համայնք » դաշինք 1327 1 327 Էդմոն Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան » կուսակցություն 181 181 Արամ Զավենիչի գլխավորած «Հանրապետություն» կուսակցություն 539 Արագածոտն - Թալին ընտրողների 26 775-ից մասնկացություն 13344 «Կայունություն» 879 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 7990 «Արդարություն Հայաստան» 2323 «Ապրելու երկիր» 913 «ՀՅԴ» 1193 Գեղարքունիք Ճամբարակ ընտրողների 10 833- մասնկացություն 5 375 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն 5257 Լոռի-Ալավերդի Ընտրողների ընդհ․ թիվ 30 547-մանակցություն 14 044 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 6557 «ՀՅԴ» 316 «ՀԱԿ» 340 «Ապրելու երկիր» 6791 Լոռի- Գյուլագարակ Ընտրողների ընդհ․ թիվ 6 208-մասնակցություն 3 513 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 1779 «Ապրելու երկիր» 1731 Լոռի-Բերդ Ընտրողների ընդհ․ թիվ 22485 –մասնակցություն 11095 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 4298 «Զորավոր համայնք» 5685 «Արժանապատիվ սերունդ» 1097 Լոռի-Տաշիր Ընտրողների թիվ 18 382- մասնկացություն 8294 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 2376 «Միասնական համայնք» 5904 Կոտայք-Չարենցավան Ընտրողների ընդհ․ թիվ 26870 –մասնակցություն 13329 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 5571 «Միասնական համայնք» 6812 «Ապրելու երկիր» 879 Կոտայք-Ակունք Ընտրողների ընդհ․ թիվ 6855–մասնակցություն 4809 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 2708 «Համախմբում» դաշինք 2098 Կոտայք-Բյուրեղավան Ընտրողների ընդհ․ թիվ 8278 –մասնակցություն 4671 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 1247 «Միասնություն» 2079 «Արդար Հայաստան» 1157 «ՀՅԴ» 166 Կոտայք-Ջրվեժ Ընտրողների ընդհ․ թիվ 8003 –մասնակցություն 2177 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 2084 Շիրակ-Անի Ընտրողների ընդհ․ թիվ 15902 –մասնակցություն 7861 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 3032 «Ազգ-Համայնք» 3763 «Հայկական երազանք» 1037 Սյունիք-Սիսիան Ընտրողների ընդհ․ թիվ 22942 –մասնակցություն 11878 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 4093 «Աշխատանք և արդարություն » 2693 «Մեկ Հայաստան» 979 «Ապրելու երկիր» 2307 «Զարգացող համայնք» 570 «Հանուն ժողովրդավորության պաշտպանների դաշինք» 794 «ՀՅԴ» 403 Սյունիք- Քաջարան Ընտրողների ընդհ․ թիվ 6099 –մասնակցություն 4740 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 1118 «Դեպի միասնություն» 3127 «Հանրապետություն» 482 Վայոց ձոր-Արենի Ընտրողների ընդհ․ թիվ 8196 –մասնակցություն 3688 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 3281 «Հանրապետություն» 388 Վայոց ձոր-Արենի Ընտրողների ընդհ․ թիվ 8196 –մասնակցություն 3688 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 3281 «Հանրապետություն» 388 Վայոց ձոր-Եղեգիս Ընտրողների ընդհ․ թիվ 4632 –մասնակցություն 2184 «Քաղպայմանագիր» (ՔՊ) 1593 «Ազատական կուսակցություն» 1162 «Վերելք» 45
    13:45
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԻՊԾ սակրավորները նախորդ շաբաթ հայտնաբերել են 9 միավոր ռազմամթերք
    Սեպտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 659 ահազանգ: Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 20, բնածին 17 և սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 17 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ժամանակին դեպքի վայր մեկնած հրշեջ-հաշվարկները կարողացել են լիկվիդացնել կրակը և ապահովել բնակիչների անվտանգությունը: ԱԻ պետական ծառայության սակրավորները շաբաթվա ընթացքում հետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարել են 4 ելք՝ ընդհանուր առմամբ հայտնաբերելով 9 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք: Իրականացված աշխատանքների արդյունքում ականազերծվել է 600 քմ տարածք:
    13:37
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 3 վիրավոր. վթար՝ Մեղրի-Երևան ճանապարհին
    Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենային: «ԲՄՎ»-ի 41-ամյա վարորդ Արա Պետրոսյանը մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:30
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել
    Սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են: Դեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։ Իրավապահները Ծերենցի փողոցի թիվ 1 հասցեում հայտնաբերել էին 46-ամյա Արթուր Թաթոսյանի դին։ 47-ամյա Մանվել Հովհաննիսյանն էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ դեպքից ժամեր անց՝ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը, մահացավ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին տարբեր հրազենների և տրամաչափի 25 պարկուճ և այլն: Իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հետևյալը։ Նախնական տվյալներով՝ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, խմբակային վեճ էր տեղի ունեցել 10-ից ավելի անձանց մասնակցությամբ, որոնց թվում կային նաև երիտասարդներ։ Միջադեպը հանգուցալուծվել էր կրակոցներով։ Գործադրվել էին տարբեր հրազեններ։ Իրավապահները պարզել են, որ Արթուր Թաթոսյանն ու Մանվել Հովհաննիսյանը սպանվել են Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդի կողմից՝ դեռևս չպարզված հրազենով արձակած կրակոցների հետևանքով։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության և օպերատիվ գործողությունների շնորհիվ 27-ամյա երիտասարդը չհասցրեց լքել երկիրը։ Նա Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հրազենները հայտնաբերելու, ինչպես և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:22
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրենիքի համար պայքար մղած զինվորները ապաքինվում են
    ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը՝ հայտնելով, որ հայրենիքի համար պայքար մղած զինվորները ապաքինվում են:
    13:15
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Դեմոկրատների կեսից ավելին չի ցանկանում Բայդենին նախագահի թեկնածու տեսնել
    ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները հավանություն չեն տալիս 2024 թվականի ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի թեկնածության հնարավոր առաջադրմանը, այդ քայլը չի ողջունում դեմոկրատների 56 տոկոսը: Այդ մասին են վկայում այն հարցման՝ սեպտեմբերի 25-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ կատարել են ABC հեռուստաալիքը եւ The Washington Post թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այն հարցին, թե «ցանկանու՞մ եք արդյոք, որ Դեմոկրատական կուսակցությունը 2024 թվականին Բայդենին թեկնածու առաջադրի երկրորդ նախագահական ժամկետի համար», դրականորեն Է պատասխանել հարցման մասնակիցների 35 տոկոսը, 9 տոկոսն ասել է, թե չգիտե, 56 տոկոսը հայտարարել Է, որ կգերադասեր այլ թեկնածուի: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ հանրապետականների կարծիքները բաժանվել են հետեւյալ կերպ. 47 տոկոսը հանդես Է եկել կուսակցությունից նրա առաջադրման օգտին, 46 տոկոսը՝ դեմ, 7 տոկոսը՝ չգիտե: Հարցմանը, որն անցկացվել Է սեպտեմբերի 18-ից մինչեւ 21-ը, մասնակցել են շուրջ հազար ամերիկացիներ: Վիճակագրական սխալանքը կազմում Է երեք ու կես տոկոսային կետ: Սեպտեմբերի 19-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել Է, որ մտադիր Է 2024 թվականին մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին, սակայն դրա վերաբերյալ վերջնական «հաստատ որոշում» ընդունելն առայժմ վաղ Է: Սեպտեմբերի սկզբին Թրամփի նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները հայտնել Է, որ Թրամփը կարող Է կրկին պայքարի մեջ մտնել պետության ղեկավարի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:07
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանին հաշված շաբաթնե՞ր, թե՞ դարեր են մնացել. Անդրանիկ Թևանյան
    Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանի» հայեցակարգն ամբողջությամբ տապալվել է («ժողվարչապետն» ասում էր, որ ադրբեջանցիները մեր հանդեպ վատ են տրամադրվում, քանզի հայերն են վատ տրամադրված ադրբեջանցիների հանդեպ․ ըստ Նիկոլի՝ հերիք է փոխենք այս վիճակը և խաղաղությունը կգա, բայց հիմա նա բողոքում է, որ իր խաղաղասիրության դիմաց Ալիևը Երևանն է պահանջում)։ Փաշինյանը հրապարակավ խոստովանում է սեփական քաղաքականության բանկռոտ վիճակը։ Դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունների արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և դրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք հիմա լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ ենք՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ 2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլը, լինելով պատերազմի ու ավերածությունների մշտական աղբյուր, քվե էր մուրում «խաղաղության աղավնու» դերի մեջ մտած։ Մարդկանց մի մասը նոր պատերազմի վախի և 44–օրյայի շոկի ազդեցության տակ քվեարկեցին նոր պատերազմի, Արցախն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանի փլուզման օգտին։ Նրանք այդպես չէին ուզում, բայց այդպես է ստացվում (հատուկ նշեմ, որ մեղավորությունը միայն այդ մարդկանցը չէ)։ Հիմա ունենք մի վիճակ, երբ իշխանության առաջարկած գլխավոր կոդը փլուզվել է և պետությունը վերածվել է փոթորիկների մեջ հայտնված անղեկ ու անառագաստ նավի։ Նավապետ կոչվածը մտածում է բացառապես սեփական անվտանգության մասին ու նախապատրաստում է սեփական փախուստը նավից։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է այս պայմաններում լինելու Հայաստանի հետ։ Հատկապես երբ հակադիր դաշտում առաջնորդության, նոր հայեցակարգի առաջարկ դեռ չկա։ Այս վակուումը շատ վտանգավոր է մեր երկրի համար։ Եթե այն արագ լցվի, ապա մենք հնարավորություն կստանանք գնալ դեպի նոր հազարամյակներ։ Հակառակ դեպքում պետք է հաշվենք շաբաթները։ Կամ լավագույն դեպքում՝ ամիսները։ Փրկվելու առաջին նախապայմանը Հայաստանի նավապետին փոխելն է։ Նոր բանակցողը շանս, ժամանակ ու ռեսուրս կարող է տալ Հայաստանին։ Նիկոլով մեր շանսերը զրոյական են»։
    13:00
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած երեք օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, խարդախության և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:54
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սեպտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 254 914 է
    Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 254 914 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 149 318, ամբողջական պատվաստվածներինը` 1 024 623: Խթանիչ պատվաստումների թիվը 75 597 է:
    12:47
    26.09.22
    Ավելին