Լրահոս

2022-09-26
  • Արտաքին քաղաքականություն
    Զորակոչից խուսափողները քրեական պատասխանատվության կենթարկվեն. Պուտինն օրինագիծ է ստորագրել
    Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն մարտական գործողությունների մասնակցել, քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ դասալքության հոդվածով: Ռուսաստանի նախագահը օրինագիծ է ստորագրել: Ըստ դրա՝ զինծառայության պարտականությունները խախտելու համար Ռուսաստանի քաղաքացուն սպառնում 5-15 տարվա ազատազրկում:
    16:24
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 83 երեխա
    Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 19-25-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 83 երեխա։ Լույս աշխարհ է եկել 45 տղա, 38 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
    16:22
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թիրախավորվել են Կեչուտի ջրամբարը, Ջերմուկի առողջարանը․ ՄԻՊ-ն անփոփել է փաստերը
    Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
    16:21
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ավստրիան, Հունգարիան և Բուլղարիան ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ
    Այն երկրները, որոնք գազի ստորգետնյա պահեստարաններում (ԳՍՊ) պաշարների մակարդակով հետ են մնում ԵՄ-ի գծով ընդհանուր մակարդակից, ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ՝ գազառման վերահաս սեզոնի նախաշեմին (միջին հաշվով ԵՄ-ի գծով ընդհանուր զուտ-գազառումն սկսվում Է հոկտեմբերի երրորդ տասնօրյակին): Ավստրիան, Հունգարիան եւ Բուլղարիան ձգտում են հասնելու ԳՍՊ-ներում պաշարների լցման նպատակային 80-տոկոսանոց մակարդակի: Մինչդեռ Եվրոպայում սեզոնային ջերմաստիճանային տրեկը շարունակում Է նվազումը՝ ավելացնելով գազի սպառումը: Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը նախորդ օրերի եւ ամիսների մակարդակին Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:15
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:07
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
    Երևանում և մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը, սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ: Արցախում սեպտեմբերի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
    16:00
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր
    News.am-ը գրում է. «Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սերյոժա Ստեփանյանը։ Սերյոժա Ստեփանյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից էր։ NEWS.am-ի հետ զրույցում Սերյոժայի հորեղբայրը՝ Կարեն Ստեփանյանը պատմեց, որ Սերյոժան բանակ էր զորակոչվել հունվարին, ծառայում էր Կապանում։ 18-ամյա Սերյոժան սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնում։ Սերյոժա Ստեփանյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 21-ին ընտանեկան գերեզմանատանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող»։
    15:56
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բիշքեկը և Դուշանբեն կարագացնեն սահմանի ընդհանուր հատվածի նկարագրման գործընթացը
    Ղրղզստանը եւ Տաջիկստանը որոշում են ընդունել արագացնել սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման եւ սահմանազատման ընթացակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սեպտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին տրամադրված արձանագրության պատճենում, որն ստորագրել են Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային ավտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը: «Սահմանամերձ տարածքներում սադրիչ գործողություններ թույլ չտալու, բախումների ծագումը կանխելու, ինչպես նաեւ խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով կողմերը համաձայնության են եկել արագացնելու ղրղզա-տաջիկական պետական սահմանի մնացած հատվածներում անցման գծի նախագծային նկարագրման ավարտման աշխատանքը»,- ասված Է արձանագրության մեջ: Ինչպես նշված Է այնտեղ, կողմերը համաձայնության են եկել սահմանապահ պահակետեր չտեղակայել սահմանի այն հատվածի մերձակայքում, որտեղ մարտական ընդհարումներ տեղի ունեցան երկու պետությունների զինծառայողների միջեւ, եւ թույլ չտալ «վիճելի տարածքների յուրացում» :
    15:53
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ-ն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեպտեմբերի 27-29-ը աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում։ Այցի շրջանակում նախատեսված են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ:
    15:52
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարց: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված են երկրի տնտեսական զարգացումներին, Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին, Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա լարված իրավիճակին, ռուս-ուկրաինական հարաբերություններին և նրանց միջև ընթացող ռազմական գործողություններին, Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողություններին, ինչպես նաև Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Օրակարգի համաձայն՝ Էրդողանը նիստի ավարտին ուղերձով կդիմի Թուրքիայի հանրությանը:
    15:47
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ սպասել համայնքներում, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պարտվել են
    Ակնհայտ է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության առումով Հայաստանում չկա (ու դեռ երկար ժամանակ չի լինի) մունիցիպալ ընտրությունների այն հղկված ու հստակ մեխանիզմը, որն առկա է այսպես կոչված՝ «զարգացած ժողովրդավարության» եվրոպական պետություններում: Հայաստանում չարժե ՏԻՄ ընտրությունների հետ կապված առանձնապես հեռուն գնացող քաղաքական հետևություններ անել կամ դրանց վրա հաստատուն ինչ-որ ծրագրեր մշակել: Նմանապես, հազիվ թե կարող են օգտակար լինել նախօրեին մի շարք համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների հիման վրա սոցցանցերում տարածվող հուզական ալիքները՝ «գլխներիս մոխիր ցանենք»-ից սկսած և «Նիկոլի քպ-ն ջախջախիչ պարտություն կրեց»-ով վերջացրած: Իհարկե, մեծ է, օրինակ, Սիսիանում կամ Իշխանասարում, կամ վերջին 4 տարվա մեջ նիկոլապաշտությամբ փայլատակող Լոռվա առանձին համայնքներում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ի գրանցած իրենց ձեռնտու արդյունքների վերաբերյալ մի երկու քաղցր խոսք ասելու գայթակղությունը: Հատկապես սիսիանցիներին է պետք ողջունել և շնորհավորել՝ վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված: Դե, ինչպես չշրջվես ու չասես նրանց, որ այն ամենը, այն բոլոր վտանգները, որ այսօր ուղղակիորեն կախված են իրենց գլխին, ոչ միայն արդարացված են, այլև հիմնավոր ու տեղին: Եվ, եթե վերջին 2 տարվա մեջ, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատճառով կիլոմետր առ կիլոմետր Սիսիանին մոտեցած ադրբեջանական թուրքերը վաղը, մյուս օրը արդեն ուղիղ նշանառությամբ հրետակոծեն ու ռմբահարեն Սիսիանը, ապա սիսիանցիներն ուղիղ գծով կստանան այն, հանուն ինչի որ քվեարկել են: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ու նրա սիրելի գործընկեր Ալիևի համատեղ ջանքերով այս սեպտեմբերին հրետակոծված ու ռմբահարված Ջերմուկում էլ 2021-ի հունիսին բավականին միահամուռ քպ էին ընտրել: Այնպես որ, Նիկոլ Փաշինյան ընտրած ջերմուկցիները լիուլի ստացել են իրենց բաժին «ապագան»՝ հրետակոծված տների, զոհերի, վիրավորների, սեփական տունուտեղից փախչելու տեսքով: Ինչ ընտրել են, հանուն ինչի քվեարկել են, այն էլ ստացել են: Այնպես որ, տեղահանվելու և հրետակոծվելու հերթը սիսիանցիներինն է: Իսկ օրինակ, Քաջարանում անկասկած հաղթանակ է տարել գործող ոչ նիկոլական քաղաքապետը, որի՝ Աննա Հակոբյանին մատուցած վարդափունջը ժամանակին բուռն կրքեր էր հարուցել ֆեյսբուքներում: Մյուս կողմից, մի ամբողջ շարք ու բավականին խոշոր համանքներում Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ոները կտրուկ մերժվել են: Այսպես. բացի արդեն հիշատակված Քաջարանից, Նիկոլն ու իր ՔՊ-ն պարտվել են Բերդում, Չարենցավանում, Բյուրեղավանում, Ալավերդիում, Տաշիրում: Տպավորիչ է, ինչ խոսք: Բայց ի՞նչ կարելի է սպասել ՏԻՄ ընտրություններից հետո, հատկապես այն համայնքներում որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ն «սյունաց ողջույններ» են ստացել: Սկզբունքորեն, հազիվ թե կարելի է որևէ լավ բան սպասել: Ամենից հավանականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը համակարգված տեռոր կսկսի Չարենցավանի, Տաշիրի, Ալավերդու, Բյուրեղավանի, Քաջարանի ու մյուս բոլոր համայնքների դեմ, որոնցում պարտվել է: Չենք նշել Բերդը, քանի որ այնտեղ նիկոլական իշխանությունը նախքան այս էլ տեռորի էր դիմել: Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ, նիկոլական իշխանությունը, ակնհայտ քաղաքական հետապնդման տարրերով, կալանավորել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին, քանի որ նա, ըստ հրապարակումների, 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հրաժարվել է գործել Նիկոլի ու նրա ՔՊ-ի օգտին: Բնութագրական է, որ սեպտեմբերի 25-ին Հարություն Մանուչարյանը, գտնվելով անազատության մեջ, վերընտրվել է՝ ջախջախիչ պարտության մատնելով Նիկոլին էլ, «Բերդում ապագա կա» երկիմաստ կարգախոսով ընտրապայքարի մեջ մտած նրա թեկնածուին էլ: Այո, բայց ի՞նչ է լինելու հետո: Կանխատեսելի է, որ կլինի այն, ինչը արձանագրվել է «դեմոկրատական հաղթարշավի» վերջին 2 տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին այս կամ այն համայնքում «կերակրել» են նրանց արժանի միակ ուտեստով՝ մերժել են, պարզ ասած: Օրինակ, երբ Նիկոլն ու ՔՊ-ն պարտվեցին Վանաձորում, ափալ-թափալ կալանավորեցին ընտրված քաղաքապետին: Երբ պարտվեցին Վեդիում, այնքան մզմզացրին, մինչև այդ ընտրությունների արդյունքները գործնականում չեղարկվեցին, նոր ընտրություններ արվեցին ու, կարելի է ասել՝ զոռբայությամբ ՔՊ-ն վերազավթեց Վեդին: Ուստի միանգամայն սպասելի է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ն այս ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական տեռորի մի նոր ալիք կհրահրեն: Ի վերջո, եթե Վանաձորում դա իրենց ներվել է, եթե մինչև այս արած ապօրինություններն ու աղետաբեր քայլերը մարսել են, ի՞նչն է կամ ո՞վ է նրանց խանգարելու, որ նոր կալանավորումներ, հետապնդումներ և այլ այլանդակություններ չիրականացնեն: Անպատժելիությունը միշտ հանգեցնում է ավելի մեծ ոճրագործությունների: Հա, սիսիանցիներին ու Արենիի քվեարկողներին կարող եք սրտանց շնորհավորել:
    15:40
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հնարավոր իշխանափոխությունից հետո, այդ նույն մարդիկ, ովքեր քվեարկել են քպ-ի օգտին, միաձայն արդեն կքվեարկեն նոր իշխանության օգտին. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է իր էջում. «Եվ այսպես, երեկ Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվեցին ՏԻՄ «ընտրություններ»։ Դեռ մի կողմ դնենք, Հայաստանի համար այս մղձավանջային օրերին «ընտրություններ» անցկացնելու միջոցառման աննպատակահարմարությունը։ Շատերը քննարկում են «ընտրությունների» արդյունքներն ու զարմանում, թե ինչպես են այսքանից հետո համայնքների բնակիչները ձայն տալիս հայրենիքը մաս-մաս հանձնող, անընդհատ մեր տղաներին զոհող քպ-ականներին։ Հետաքրքիր է, արդյոք, քննադատողները հավատում են, թե Հայաստանում ընտրություններն անց են կացվում ազատ և արդա՞ր․․․Իսկ ի՞նչ էիք սպասում։Ի՞նչ, պահանջում եք խեղճուկրակ գյուղացիներից ընդվզել մարզպետա-ոստիկանական ճնշումներին, հետապնդումների՞ն։ Եթե Երևանում բնակչության մի ստվար հատված, իր մտավորական կոչվածներով չի ընդվզում, այլ շարունակում է ռեստորանա-սրճարանային առօրյան, եթե չենթարկվող, հաղթած համայնքապետերը դեռևս կալանքի տակ են և ընդդիմությունը չկարողացավ նրանց թիկունք կանգնել և ազատել, ապա այդ ինչ հերոսություն պետք է դրսևորեին գյուղացիները։ Ահա և Բերդ համայնքում քպ-ն պարտվեց և խնդրեմ՝ մեղադրանք է առաջադրվել հաղթող «Զորավոր հայրենիք» դաշինքի անդամներին։ Պատրա՞ստ է ողջ իրական ընդդիմությունը ոտքի կանգնել և սատարել դաշինքին։ Եթե ոչ, ապա այլևս մի մեղադրեք ոչ մեկին։ Ի դեպ, հնարավոր իշխանափոխությունից հետո, այդ նույն մարդիկ, ովքեր քվեարկել են քպ-ի օգտին, միաձայն արդեն կքվեարկեն նոր իշխանության օգտին։ Այսպիսին է մեր ժողովուրդը»։
    15:29
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկոյան միասին Եռաբլուրում լինենք որդեկորույս ծնողների կողքին․ Սայաթ Շիրինյան
    Սայաթ Շիրինյանը գրում է․ «Սեպտեմբերի 27-ը՝ հիշատակի, խնկարկման, հերոս տղաների գերեցմաններին խոնարհման, հերոսածին մայրերի առաջ հերթական անգամ ծնկելու , 44-օրյա պատերազմի առաջին զոհերի տարելիցի օրն է։ Եռաբլուրը հայերի համար սրբատեղի է, ուստի կուզիկ, կախ կրծքերով, լաչառ ձայնով փռչոտին ու իր թիմակից կենդանիներին, առաջարկում եմ իրենց ներկայությամբ չպղծել, չապականել «Սրբադասված»մեր տղաների հավերժի տունը։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք հերոսածին ծնողների կանչին ու հորդորին՝ երեկոյան միասին մեր խոնհարումը տանենք ու Եռաբլուրում լինենք որդեկորույս ծնողների կողքին»։
    15:22
    26.09.22
    Ավելին
  • Հասարակական
    44-օրյա պատերազմում «համազարկային կրակ» հրաման տված մայորը ծանր վիրավորվել է
    44-օրյա պատերազմից հայտնի մայոր Կարո Հարոյանը, որ խզված ձայնով համազարկային կրակի հրաման էր տալիս պատերազմի ժամանակ, ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ: Նա այս պահին զինվորական հոսպիտալում է: Նրա հրամանատարությամբ ստորաբաժանումը մարտեր է վարել հանրապետության հարավային ուղղությամբ: Մայորը պատմել է, որ իր զինվորները պատրաստ են եղել մարտական առաջադրանքին:
    15:15
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը․ Չավուշօղլու
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին, գրում է ermenihaber-ը։ Հերթական անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը: Չավուշօղլուն ակնարկել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասելով. «Այժմ արդեն Հյուսիսային միջանցքը դադարել է արևելք-արևմուտք առևտրի մեջ այլընտրանքային միջանցք լինել: Այժմ պետք է քննարկել Միջին միջանցքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, եթե Հայաստանն էլ այս նախագծերն իրականացնի, ինքն էլ կընդգրկվի դրանում»: Գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Մենք էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ասացինք՝ Վիեննան ու Մոսկվան մի կողմ թողնենք, Հայաստանում հանդիպենք, որոշ ժեստեր արեցինք՝ մեր օդային տարածքը բացեցինք, ուղիղ չվերթները սկսվեցին, օդային փոխադրումները, առևտուրը սկսվում է: Արդյունքում մենք որոշակի քայլեր արել ենք, բայց Հայաստանն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել»։ Վերջում Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի որոշակի շրջանակներին, որոնք, իր կարծիքով, դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
    15:07
    26.09.22
    Ավելին
  • Միջազգային
    Եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառի, ԱՄՆ-ը «գործողությունների հատուկ պլան» ունի
    «Միացյալ Նահանգները գործողությունների հատուկ պլան ունի, եթե Ռուսաստանը ցանկանա միջուկային զենք կիրառել»: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարն է հայտարարել՝ «CBS» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Բլինքենը չի մանրամասնել, թե ինչ պլանի մասին է խոսքը, բայց ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակը հակամարտության ընդլայնումը կանխելն է։
    15:03
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
    15:00
    26.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բաքվից դրական արձագանք չկա. Փաշինյանի գրառումը
    Նիկոլ Փաշինյանը թվիթերում անդրադարձել է ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթին և Ադրբեջանի արձագանքին։ Վարչապետը գրել է. «Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքները։ Ցավոք սրտի, այս հարցին դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու»,- գրառումը հարցով է ավարտել Փաշինյանը։
    14:57
    26.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Անհետ կորած զինվորների ծնողների բողոքի ակցիան՝ ՊՆ-ի մոտ
    Ադրբեջանական վերջին հարձակումից հետո անհետ կորած հայ զինծառայողների ծնողները այսօր հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ՝ տեղեկություն ստանալու իրենց որդիների մասին: Ծնողների խոսքով՝ Վերին Շորժայի հատվածում՝ ձորակի մեջ արդեն 13 օր է` զինվորների մարմիններ կան, սակայն հայկական կողմը չի կարողանում դուրս բերել: Անհետ կորածներ կան նաև Վայոց Ձորի, Սյունիքի հատվածներում:
    14:55
    26.09.22
    Ավելին