Լրահոս

2022-09-26
  • Img default alt hy
    Սպորտ
    Հաստատվել է Իռլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
    Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի վերջին տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը (Սլովենիա)։ Մրցավարի օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) և Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա)։ VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա)։ Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22։45-ին։
    19:40
    26.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Արցախի Հակոբավանքը վերականգնելու դրամահավաք
    Հակոբավանքին կենդանություն տալով՝ վերածնունդ տանք Արցախին, «reArmenia» հարթակը դրամահավաք է նախաձեռնել վանական համալիրը վերականգնելու համար: Գումարի մի մասը հավաքված է, բայց ընդհանուր առմամբ՝ մոտ մեկ մլն դրամ է անհրաժեշտ, ուստի դրամահավաքը շարունակվում է: Հակոբավանքի վերականգման ծրագիրն այսօր ներկայացվել է նաև Երևանում: Ծրագրի հեղինակները փորձել են այստեղ էլ պատասխանել այն հարցին, թե ինչու պետք է պատերազմի աղետալի հետևանքները դեռ վերապրող Արցախում վանական համալիր վերականգնել, որ չպարտվենք նաև մշակութային պատերազմում:
    19:34
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դոլարի և եվրոյի գինը դարձյալ իջել է
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 406 դրամ է, վաճառքինը՝ 416 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 422 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.02 դրամ է, վաճառքինը՝ 7։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.46 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 389 դրամով, վաճառվում՝ 406 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 416 դրամ է։
    19:30
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի բասկետբոլի ընտրանին առաջադիմել է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում
    ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 89-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է բասկետբոլի ֆեդերացիան: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 3 հորիզոնականով: ՖԻԲԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը` 1. ԱՄՆ - 760.7 միավոր, 2. Իսպանիա – 758.9, 3. Ավստրալիա – 741.1, 4. Արգենտինա – 736.1, 5. Ֆրանսիա – 712.9, 6. Սերբիա – 711.5, 7. Սլովենիա – 703.5, 8. Լիտվա – 673.7, 9. Հունաստան – 670.8, 10. Իտալիա - 647.6 : Հայաստանի ազգային հավաքականը Մալթայում դարձավ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության չեմպիոն:
    19:20
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին․ ՀՀ ՊՆ
    Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ։ Ի պատասխան Infocom-ի հարցման՝ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժություններին․ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,- նշված է պատասխանում։
    19:19
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հանդիպումը
    ԱՊՀ-ի պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերին նվիրված տասնութերորդ խորհրդակցությունը սեպտեմբերի 30-ին կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի պատվիրակությունները: «Խորհրդակցական մարմնի աշխատանքի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումը Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ պլանավորվում Է տեսակոնֆերանսի ռեժիմով… Միջոցառումն սկսվելու Է սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ին»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպումը կբացի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը, նա կհրապարակի Վլադիմիր Պուտինի ուղերձը խորհրդակցության մասնակիցներին, նշվում Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    19:10
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներկա իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։ No description available. No description available.
    19:00
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում
    Սեպտեմբերի 19-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1420 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ 57 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 16-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 3-ը՝ փակված, 1-ը՝ անընթեռնելի, 4-ը՝ փոխարինված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 243, տեխնիկական զննություն չանցած՝ 529 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 38 անձի։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1173 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 78 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 17, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 97 անձ։ 12 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 122-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 517-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 5 անձի։
    18:50
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հատուկջոկատային Արարատ Ծատուրյանը զոհվել է վիրավոր զինակիցներին օգնություն ցույց տալիս
    NEWS.am-ը գրում է․ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է հատուկ նշանակության ջոկատի շարքային զինծառայող Արարատ Ծատուրյանը։ 43-ամյա Արարատ Ծատուրյանը Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, ուներ մեկ անչափահաս դուստր։ NEWS.am-ի հետ զրույցում Արարատի եղբայրը պատմեց, որ նրա հետ վերջին անգամ հաջողվել է կապ հաստատել մարտական գործողությունների սկսվելուց մեկ ժամ անց։ «Ասաց՝ մեզնից քիչ հեռու մերձամարտեր են ընթանում, այլեւս չեմ կարող զանգել, մամային բան չասես, ես կզանգեմ։ Ինքը զինակիցների հետ Սոթքի հանքավայրի դիրքն է հսկել։ Իրենց մոտ վիրավոր զինվորներ են եղել, եղբայրս մոտեցել է օգնություն ցույց տալու, այդ պահին նոր արկ է ընկել ու վիրավորել։ Որոշ ժամանակ անց եղբայրս մահացել է»,- ասաց Արարատ Ծատուրյանի եղբայրը՝ Նվեր Ծատուրյանը։ Արարատ Ծատուրյանն արցախյան եւ քառօրյա պատերազմների մասնակից էր։ «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղբայրս անչափահաս էր, կամավոր մեկնել է՝ ասելով, թե չափահաս է։ Մինչեւ իմացել են, որ ստել է, հասցրել է բավական ժամանակ մնալ, հետո ծնողներս են տեղն իմացել եւ հետ են բերել»,- նշեց Նվեր Ծատուրյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։
    18:40
    26.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իտալիան կարող է առաջին կին վարչապետն ունենալ
    Ջորջիա Մելոնին հայտարարել է Իտալիայի ընտրություններում հաղթանակի մասին: Եթե հաստատվի «Իտալիայի եղբայրներ» դաշինքի հաղթանակը, ապա Մելոնին կդառնա երկրի առաջին կին վարչապետը և կգլխավորի ամենաաջակողմյան կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
    18:29
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ճամբարակում կատարված սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը
    Սեպտեմբերի 20-ին, ժամը 19-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամաբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ «կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին։ Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր, կապիտան։ Հիվանդանոցի բակում հայտնաբերվեց նաև նրա մեքենան, սրահում էլ՝ արնանման հետքեր։ Դեպքից հետո Սիփան Սարիբեկյանին հենց նրա մեքենայով էին հասցրել բուժհաստատության բակ ու հեռացել։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները սկսեցին ձեռնարկել միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Ճամբարակ ժամանեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը, այլ պաշտոնատար անձինք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Սիփան Սարիբեկյանին դանակով մի քանի անգամ հարվածներ էին հասցրել Ճամբարակի Գետափնյա փողոցի արագ սննդի կետում։ Նշված վայրում ևս հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձան ներկաների, նաև կասկածվողի ինքնությունը. Ճամբարակի բնակիչ 37-ամյա Սամվել Սոսյանն էր։ Համապատասխան դատավարական գործողություններից հետո սեպտեմբերի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Սամվել Սոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02, 010 59-06-13 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամարդող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Դեպքի բոլոր հանգամանքները, նաև շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։
    18:20
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենաների կողային հայելիների ապակիներ և մոպեդ էր գողացել. ոստիկանների բացահայտումը
    Սեպտեմբերի 25-ին` ժամը 07:05-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել Մասիս քաղաքի 22-ամյա մի բնակչի՝ իր վարած մոպեդով հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ և այլ իրեր, որոնք, ըստ երիտասարդի հայտարարության, գողացել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայից, իսկ մոպեդը՝ Ազատության պողոտայի շենքերից մեկի բակից: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է մոպեդի սեփականատիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ մասիսցի երիտասարդը մեքենաների կողային հայելիների ապակիները գողացել էր Ա. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» և Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենաներից: Տուժողներին պատճառվել էր ընդհանուր 500 հազար դրամի վնաս: Նրանցից ընդունվել են հաղորդումներ: Կատարվում է նախաքննություն:
    18:10
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային զենքի ստանդարտներին AUKUS-ի համապատասխանության հարցով
    Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ՝ միջուկային զենքի չտարածման «ամենաբարձր» ստանդատներին AUKUS միավորման (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ) համապատասխանության հարցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 26-ին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում ընթերցել Է Միացյալ Նահանգների Էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը: «Մենք սերտորեն համագործակցում ենք ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպեսզի ապահովենք Ավստրալիայի, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի միջեւ AUKUS գործընկերության համապատասխանությունը (միջուկային զենքի) չտարածման ամենաբարձր ստանդարտներին»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    18:00
    26.09.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ինտերնետ երկինք»՝ Հայաստանում կամ այլընտրանքային ինտերնետ՝ Իրանի համար
    Երկնքում լույսերի տարօրինակ շքերթ է շաբաթ գիշերը նկատվել հանրապետության տարբեր հատվածներից: Ավելի ուշ տիեզերագետների ֆեյսբուքյան խմբում պարզաբանեցին, որ դա Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության Starlink արբանյակներն են: Իլոն Մասկի այդ ծրագիրը այլընտրանքային ինտերնետի տարածման համար է:
    17:50
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարարը
    Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    17:46
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շոլցը վարակվել է կորոնավիրուսով
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 26-ին հանձնել Է կորոնավիրուսի դրական թեստ: Նա գնացել Է ինքնամեկուսացման, նրա մոտ մրսածության թույլ ախտանիշներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտին: Շոլցը չեղյալ Է հայտարարել այս շաբաթ մասնակցությունը բոլոր միջոցառումներին: Նա գտնվում Է Բեռլինում: Սեպտեմբերի 25-ին կանցլերը վերադարձել Է Պարսից ծոցի երկրներ կատարած ուղեւորությունից, որի ընթացքում այցելել Է Սաուդյան Արաբիա, Քատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Բանակցությունների հիմնական թեման եղել Է Գերմանիային գազի մատակարարումների ապահովումը: Նաեւ սեպտեմբերի 26-ին կորոնավիրուսով վարակման մասին Է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Նենսի Ֆեզերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:40
    26.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Գների աննախադեպ բարձրացումը տասնյակ հազարավոր մարդկանց փողոց է հանել Մոլդովայում
    Մոլդովայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ կառավարության հրաժարականի պահանջով: Ցուցարարներին փողոց են հանել թանկացումները՝ գազից մինչև սննդամթերք: Մարդիկ իշխանությանը մեղադրում են, որ Ռուսաստանի հետ չեն բանակցում՝ կապույտ վառելիքն ավելի էժան ձեռք բերելու համար:
    17:36
    26.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Աննա Փիլոսյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
    Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը: Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
    17:30
    26.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը կարող է հարվածել Ուկրաինայի էլեկտրացանցին. Էրդողանը կխոսի Պուտինի և Զելենսկիի հետ
    Ռուսաստանը կարող է թիրախավորել Ուկրաինայի էլեկտրացանցը, որի պատճառով ձմեռը մարտահրավեր կդառնա Ուկրաինայի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ուկրաինացիները չեն վախենում մարտահրավերներից ու իրենց կյանքը զոհում են` հանուն ժողովրդավարության:
    17:22
    26.09.22
    Ավելին