Լրահոս
2022-10-26
-
ՔաղաքականՉկա խաղաղության պայմանագիր․ Գեղամ Մանուկյան«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳեղամՄ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից ցուցադրաբար պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են` որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ: Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում մշակված եւ Պրահայում Փաշինյանի ու Ալիեւի կողմից հավանություն ստացած ու մի քանի կետանոց այդ փաստաթղթի մասին իշխանությունները որեւէ բան չեն խոսել, չեն հերքել, մինչդեռ այն արձանագրում է, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի 30-ամյա պայքարից: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ընդդիմադիր ՀՅԴ-ական պատգամավորի հետ: —Պարոն Մանուկյան, ընդամենն օրերի հարց է մնացել` ի վերջո, եթե մերժում եք իշխանության, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ճանապարհը, հետեւապես ի՞նչ եք առաջարկում: — Նախ դժվար է ասել, թե օրերի հարց է, որովհետեւ ամեն ինչ անհստակ է: Այնքան է իշխանությունը խճճվել արտաքին հարաբերությունների եւ մայրաքաղաքների մեջ, որ ինքն էլ չգիտի` ինչ անի: Բայց ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը հանրային, ներքին քարոզչության մեջ, անգամ Արցախի իշխանությունների հետ հարաբերություններում փորձում է ստեղծել մի տպավորություն, թե ամեն ինչ փլուզված է, եւ ով էլ գա Նիկոլի տեղը, չի կարող իրավիճակ փոխել, ամեն ինչ վերջացած է: Մինչդեռ դրանով նրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում` երկարաձգել սեփական իշխանությունը: Ես կարող եմ գործողությունների շարք ներկայացնել, թե ինչ պետք է անել: Նախ իշխանության փոփոխությունը նոր մի իրավիճակ եւ մթնոլորտ կարող է ստեղծել: Սա հնարավորություն կտա ի չիք դարձնել բոլոր բանավոր խոստումներն ու պայմանավորվածությունները, որոնք ունեցել է Փաշինյանը այս երկու տարվա ընթացքում: Հենց այդ բանավոր պայմանավորվածությունների հետեւանքով էր, որ Զանգեզուրում մեր զորքերը 20 կմ հետ քաշվեցին, ասում էր, թե անխոս հասկացողություն կա, որ պետք է դուրս ելնեն: Այս տարվա գարնանն ու ամռանը, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում էին խոստումները կատարել, նա վախ ուներ, որ չհասցնի, որովհետեւ «Դիմադրության» շարժումը հրապարակում էր: Այնպես որ, իշխանության փոփոխությունը եւ Հայաստանի կողմից տարբեր մայրաքաղաքների հետ նոր վստահելի երկխոսողը կարող է իրավիճակ փոխել: Ընդ որում` խոսքը ոչ թե արհեստական ժամանակ շահելու մասին է, այլ ռեսթարթ անելու եւ ամենակարեւորը` հայացք ուղղելու երկրի զինված ուժեր, անվտանգություն, հասարական համերաշխություն, միասնականություն: Սա է հարցերի լուծման ճանապարհը: Մինչդեռ այսօր Հայաստանը գտնվում է մի վիճակում, որ բոլոր մայրաքաղաքները ինչ-որ ճնշումներ են գործադրում: Այս իրավիճակում սեփական երկրի ապագայի մասին մտածող մարդը պետք է գործի դներ բոլոր ռեսուրսները` Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ինչպես եղել է տարիներ շարունակ, այդ թվում` այն հարստությունը, որը հայ ժողովուրդն ունեցել է` հանձինս Սփյուռքի: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, բաժանումներ է դրել է հայրենիքի ու սփյուռքի միջեւ, ինչ-որ ցնդաբանական տերմիններ օգտագործելով գագաթնաժողով է անում, որտեղ ընտրողաբար են վերաբերվում այն կառույցներին, որոնք առավոտից գիշեր տարիներ շարունակ ի շահ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների են աշխատել: Այդ բոլոր կառույցներին վանում են Հայաստանի Հանրապետությունից: — Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարություն էր տարածել, թե անհատական եւ անվանական կերպով հրավեր են ուղարկել բոլոր երկրներում գործող ՀՅԴ մարմիններին, բոլոր քույր կազմակերպություններին, նրան օժանդակող կամ փոխկապակցված կառույցների անդամներին, բայց ՀՅԴ բյուրոն շրջաբերական է տարածել, որով հրահանգ է տրվել բոլոր դաշնակցական կառույցներին չմասնակցել այդ գագաթ- նաժողովին: Ի՞նչ կասեք այս մասին: — Սինանյան Զարեհը ստում է, բառախաղ է անում, որովհետեւ ով-ով, գոնե նա գիտի, որ Դաշնակցությանը հրավիրում են` ՀՅԴ բյուրոյին հրավեր ուղարկելով, ոչ թե ՀՅԴ-ական Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին անհատապես: Այսօրվա իշխանության 4 տարվա քաղաքականությունը սա է` Սփյուռքի կայացած կառույցները շրջանցել եւ անհատների հետ գործ բռնել: Եվ ստացան ապտակը` եղավ երկու կաթողիկոսների, բազմաթիվ կազմակերպությունների հայտարարությունը, որոնք անընդունելի համարեցին իրենց մասնակցությունն այդ գագաթնաժողովին: Բայց մեր կառույցները, Հայ դատի գրասենյակները` Հայրենիքից` Արցախից ու Հայաստանից նեղացող չեն եւ այսօր էլ պատրաստում են եվրոպացի լրագրողների եւ պատգամավորների այցը Հայաստան: Դրա համար եմ ասում, որ ներքին կյանքում շատ արագ հնարավոր է փոփոխություն, զինված ուժերում շատ արագ հնարավոր է հոգեբանական փոփոխություն: Անգամ ղեկավարի եւ հռետորաբանության փոփոխությունն ամ- բողջ բարոյահոգեբանական մթնոլորտը կփոխի զինված ուժերում: —Կարծում եք` այդքան ժամանակ ունե՞նք, երբ զուտ տեխնիկական հարց է դարձել իշխանության համար` ամսվա վերջ Սոչիում, թե Բրյուսելում են Փաշինյանն ու Ալիեւը հանդիպելու եւ պայմանագիր ստորագրեն: — Եթե այսօր ասենք` դրա ժամանակը չունենք, մենք մի ամիս հետո էլ ասելու ենք` կորցրած մի ամիսն ափսոս էր: Երկու տարի այդպես կորցրել ենք, դրա համար ամեն օրն է թանկ: Տվյալ դեպքում` դժվար է կանխատեսել իրականում հոկտեմբերի 31-ին Սոչիում ինչ է լինելու կամ նույն օրը Բրյուսելում, որտեղ, կարծես թե, առաջարկում են սահմանագծման-սահմանազատման աշխատանքների հանձնաժողովի նիստ անցկացնել: Պետք է այս խճճվածությունից դուրս գալ եւ շատ արագ մթնոլորտ փոխել: — Մերժելով վաշինգտոնյան խաղաղության պայմանագրի տարբերակը` կո՞ղմ եք մոսկովյան տարբերակին, թե՞ ընդհանրապես դեմ եք որեւէ տարբերակին: — Խնդիրն այն է, որ չկա խաղաղության պայմանագիր: Շեշտում եմ` այս իշխանությունը չունի խաղաղության պայմանագրի նախագիծ: Այս իշխանությունը ցանկացած թուղթ ստորագրելով, Արցախից հրաժարվելով, ախորժակները բացելով` պատերազմը շատ ավելի մոտեցնելու է Երեւանին: Պատահական չէր, որ ԱԺ ամբիոնից ասացի, որ իմ Քանաքեռին է մոտենալու: Վստահաբար մետրոյով երթեւեկում եք եւ լսել եք, որ պարբերաբար հայտարարում են, թե մետրոյի վագոնում, եթե անծանոթ պայուսակ գտնեք, դիմեք մեքենավարին: Այսինքն` մարդկանց միշտ պահում են պատերազմական հոտը քթներին` ներհայաստանյան կյանքում սեփական ժողովրդին տեռորի ենթարկելով, թե թշնամին գալու է, ու դուք չենք կարողանալու պաշտպանվել, որպեսզի մարդիկ էլ ասեն` լավ, ինչ թուղթ կա ստորագրեք, միայն «պրծնենք»: —Այն, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է, ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են, թե տեղին էր, որովհետեւ չպետք է այլ երկրի պաշտոնյան խառնվի ՀՀ ներքին գործերին: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նման որոշմանը: — Այլ գործչի դեպքում ուրիշ է, բայց Կոնստանտին Զատուլինն այն եզակի նվիրյալներից է մնացել, որ մինչեւ հիմա պինդ կանգնած է Հայաստանի եւ Արցախի կողքին: Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ են շատերը տարիներ շարունակ քննադատել, մյուս ղեկավարներին էլ, բայց միայն այս իշխանությունն է անձնական մոտեցումով առաջնորդվում, եւ նրանց քինախնդրությունը սահման չի ճանաչում: Կոնստանտին Զատուլինի մուտքը մերժել էին Հայաստան, ԱԺ-ից էլ նամակ էին ուղարկել, բայց այնքան քինախնդիր են, որ առաջինը շտապել էին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում լուրը հրապարակել: Այսքանից հետո` զարմանում եմ, որ դեռ մեր հայրենակիցների մեջ կան մարդիկ, որ ասում են` լավ, Նիկոլն ի՞նչ անի: Այդպես են պատերազմը պարտվել, որովհետեւ գործը թողած` Ֆեյսբուքում ստատուս ու բանաստեղծություն էին գրում, ստեր տարածում, պարտությունը էլ ինչպե՞ս է լինում, հենց այսպես` մարդկանց թեւաթափ անելով: — Ըստ Ձեզ` Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը ի՞նչ հետեւանքներ կունենա` առանց այն էլ ճգնաժամի մեջ գտնվող հայ-ռուսական հարաբերությունների վրա: — Մենք ունցել ենք մի հայազգի վարորդ, որը ծանր վթարի էր ենթարկել ուղեւորատար ավտոբուսի: Նրան շատ անհարգալից էին վերաբերվել եւ խալաթով բերել էին դատարան: Ամբողջ Հայաստանը ոտքի էր կանգնել, իսկ այս դեպքում` ՌԴ Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահի մասին է խոսքը, ինչ-որ «гастарбайтер» չէ, պատերազմից փախած ՌԴ քաղաքացի չէ: Մի պահ պատկերացրեք` ի՞նչ կանեինք մենք, եթե Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներից մեկին չթողնեին մտնել Ռուսաստան կամ Վրաստան: —Ի դեպ, տեւական դադարից հետո` խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին Ազգային ժողովում էր: Սա նշանակո՞ւմ է վերադարձ խորհրդարան: — Միշտ ասել ենք` երբ ուզենանք, մեր օրակարգով կվերադառնանք: Ուզում եմ հիշեցնել, որ երկու շաբաթ առաջ հանրահավաք էր, եւ հաջորդ օրը խմբակցությունով որոշեցինք, եւ ես մտա դահլիճ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցա` ներկայացնելով հանրահավաքում հավաքված մարդկանց կարծիքները, կոչերը քաղաքական մեծամասնությանը, որ հիմա Նիկոլին փրկելու ժամանակը չէ, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է: Երեկ էլ ԱԺ հայտարարությունների ժամին եկել էինք, որովհետեւ կրիտիկական հարցեր կան, որոնք պետք է հնչեցվեին: — Իսկ փողոցում պայքարի օրակարգ այլեւս չունե՞ք: — Բոլոր օրակարգերը մեր զինանոցում կա, բայց այն պետք է լինի իմաստալից: Առաջիկայում լինելու է հանրահավաք, այլ մանրամասներ չեմ ասում»:Ավելին11:1126.10.22 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն ՈւկրաինայինՄեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն Է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել Է շարունակել աջակցությունը Կիեւին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վարչապետը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր գտնվելու ժամանակաշրջանում կշարունակի նույնչափ մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի օֆիսի հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ Բրիտանիայի վարչապետը եւ Ուկրաինայի նախագահը «համաձայնել են անհրաժեշտության դեպքում շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը» Ռուսաստանի դեմ: Բացի այդ, Սունակը շուտով Զելենսկու հետ անձնական հանդիպման հույս Է հայտնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին11:0726.10.22 -
Սպորտ«Ռեալ»-ը պարտվեց, ՊՍԺ-ն հաղթեց ոչ ֆուտբոլային հաշվովՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Զալցբուրգ»-ը հյուրընկալվելիս զիջեց «Չելսի»-ին 1:2 հաշվով, Զագրեբի «Դինամո»-ն խոշոր հաշվով պարտություն կրեց «Միլան»-ից`0:4: F խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Սելթիկ»-ի հետ, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը սենսացիոն պարտություն կրեց «Լայպցիգ»-ից` 3:2: G խմբում «Սևիլիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կոպենհագեն»-ի դարպասը, «Բորուսիա-Դորտմունդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0: Եվ H խմբում ՊՍԺ-ն Փարիզում ոչ ֆուտբոլային 7:2 հաշվով գերազանցեց «Մաքաբի Հայֆա»-ին, իսկ «Բենֆիկա»-ն Լիսաբոնում հաղթեց «Յուվենթուս»-ին` 3:2: ՊՍԺ-ն ու «Բենֆիկա»-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում են:Ավելին11:0026.10.22 -
ՔաղաքականՄի սադրանքի մասին․ Ավետիք Չալաբյանի գրառումըՔաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Շատերդ երեկ արդեն հասցրել եք տեղեկանալ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված պատմության մասին: Հիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության ղեկավար, ոմն Տիգրան Սեյրանյանը նրան նամակ է հղել, որով հայտնել է, որ նրա ներկայությունը Հայաստանում ցանկալի չի, քանի որ «այն խոչընդոտում է մեր երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»: Երբ կարդում ես այս աբսուրդային և ցինիկ հիմնավորումը, գրած ինչ որ մի անձի կողմից, որը նույնիսկ պաշտոնական որևէ իրավասություն չունի այլոց մուտքը երկիր արգելելու, մտածում ես, որ սա կամ լկտի սադրանք է կոնկրետ այդ անձի կողմից, կամ էլ Կոնստանտին Զատուլինը իսկապես թուրք-ազերի տանդեմին ծախված մի կերպար է, որին պետք էր դեմոնստրատիվ այսպիսի շառաչուն ապտակ հասցնել: Սակայն Կոնստանտին Զատուլինը հայկական շահը ՌԴ-ում պաշտպանող առավել հետևողական քաղաքական գործիչներից է, մարդ, որը տասնամյակներով մշտապես հանդես է եկել Հայաստանի և Արցախի շահերի դիրքերից, և եթե նույնիսկ քննադատել է Հայաստանի իշխանություններին, ապա դրանց պաշտպանության մեջ բավարար հետևողական չլինելու համար: Ուստի սա ակնհայտորեն սադրանք է: Ակնհայտ է նաև, որ այս սադրանքը Տիգրան Սեյրանյանի անձնական նախաձեռնությունը չի, այլ կազմակերպված է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և ուղղված է ոչ թե պարզապես Զատուլինի դեմ, այլ Ռուսաստանի Դաշնության: Անկախ նրանից, ինչպես ենք մենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, նրա քաղաքականությանը մեր տարածաշրջանում, այսպիսի սադրանքները անհետևանք չեն անցնում: Եթե վաղը Ալիևը նոր տարածքներ գրավի, մեր զինվորները զոհվեն, գերի ընկնեն և խոշտանգվեն, իսկ ռուսները սառը չեզոքություն պահպանեն, դրա պատճառները պետք է փնտրել այս և նմանատիպ այլ սադրանքներում, և հայ-ռուսական հարաբերությունների ակնառու վատթարացման մեջ: Այս իշխանությունները հիմա փորձելու են հիմնավորել, որ Զատուլինը խոսել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին, և որ Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես ճնշում է գործադրում Հայաստանի վրա միջանցքի հարցում: Ցավալի իրականությունն այն է, որ այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով (թեև այն այդպես չի կոչվում, բայց նկարագրությունը համապատասխանում է դրան), և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է: Եթե մենք ցանկանում ենք դրանից իսկապես հրաժարվել (իսկ պետք է ի վերջո հրաժարվենք), ապա պետք է ռազմականացնել մեր երկիրը, ամրացնել և արդիականացնել բանակը, և հետ շպրտել Ալիևին մեր բոլոր տարածքներից՝ այդ դեպքում նրա ուժային շանտաժը այլևս չի գործի, և ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել նրան «միջանցք» տրամադրել: Այլապես, եթե այս իշխանությունը անարգել շարունակի ինքն իրեն պարգևավճարներ ու ասֆալտի տենդերներ բաժանել, բանակի հաշվին ուռճացնել ոստիկանությունը, կալանավորել իր քաղաքական հակառակորդներին, երկրի մուտքը արգելել հայկական շահերի համար պայքարած հայազգի և օտար գործիչների համար, 150 000 դոլարով քաղաքացիություն տալ թշնամիներին, մոտ ապագայում մենք ոչ միայն «միջանցքը» կտանք, այլև ողջ երկիրը կդառնա թուրքական միջանցք, մենք էլ սեփական երկրում՝ այդ միջանցքում ծվարած խեղճ տնվոր: Ամեն անգամ, երբ այս իշխանությունը ազգային շահերին դեմ ուղղված հերթական սադրանքն է կատարում, հանրային բողոքի ալիք է բարձրանում, իշխանությունը փորձում է ինչ որ կերպ սրբագրել իր գործողությունները, ալիքն իջնում է, և երկիրը շարունակում է աներևույթ գլորվել դեպի անդունդ: Միայն հետևողական պայքարն այս իշխանության դեմ, նրա բերած կեղծ օրակարգերին ամենօրյա կոշտ հակազդեցությունը, և հասարակության մոբիլիզացիան ազգային հարատև շահի շուրջը թույլ կտան փոխել այս ընթացքը, և ապահովել մեր երկրի անվտանգությունը և զարգացումը: Եթե դուք էլ գիտակցում դա, մի սպասեք, մինչև ձեզ կալանավորեն, զրկեն քաղաքացիությունից, կամ երկիր ձեր մուտքն էլ արգելեն, միացեք պայքարին հիմա, և օգնեք փոխել մեր իրականությունը»։Ավելին10:5626.10.22 -
ՏնտեսականԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի ու ՎԶՄԲ-ի միջև 22.6 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրըԱզգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ է քվեարկել 62, դեմ՝ 4 պատգամավոր: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը 22,6 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ վարկ կտրամադրի կրթության ոլորտը բարելավելու համար։ Վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները՝ 5 փունջ գործողություններ, որոնք լիովին համահունչ են Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին։ Առաջին գործողությամբ՝ 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի և կվերակառուցվի, կհամալարվի անհրաժեշտ գույքով։ Երկրորդ գործողությամբ՝ կարիքների գնահատման հիման վրա 200 հանրակրթական կրթական հաստատություններում նոր լաբորատորիան կհիմնվեն։ Երրորդ գործողությամբ պետք է ստեղծվի 80 նախակրթարան։ Չորրորդ գործողությամբ՝ նույնականացվեն և կփորձարկվեն տվյալների վիզուալիզացիայի գործիքները և առանձնահատկությունները։ Հինգերորդ խումբ գործողությունները ուղղված են բարձրագույն կրթության համակարգին:Ավելին10:5326.10.22 -
ՔաղաքականՓաշինյանի հայտարարությունը՝ Վոլոդինի հետ հանդիպմանը. նա խաբել է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 20-ին՝ ժամը 14։19-ին, ՀՀ կառավարությունը լրատվամիջոցներին մի հաղորդագրություն էր ուղարկել, որում ներկայացված էր այն ելույթը, որ նա ունեցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը նշել էր. «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարեւոր հայտարարություն»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարեւոր հարցերի շուրջ, այդ թվում՝ կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացների շուրջ։ Սակայն երբ նրա այս հայտարարության շուրջ աղմուկ բարձրացավ մասնավորապես ադրբեջանցիների կողմից եւ գուցե Կրեմլի կողմից զանգից հետո ՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է. նշվել է, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։ Պարզվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։ Փաստորեն, նա ոչ միայն Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար է մանիպուլյացիոն հայտարարություններ անում, այլ նաեւ միջազգային հարթակներում է ստում եւ մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնում»:Ավելին10:5226.10.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ չի աշխատում «Դատալեքսը». «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 2 օր է՝ խափանվել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որը ոչ միայն լրագրողների համար էր ինֆորմացիայի բաց աղբյուր, որտեղից կարելի էր տեղեկանալ նիստերի ժամանակացույցի, դատարանների վճիռների մասին, այլեւ փաստաբանների ու իրավաբանների, դատավորների համար էր տեղեկատվության աղբյուր։ Նախկինում էլ էր այս հարթակն աշխատում խափանումներով, սակայն վերջին 2 օրերի ընթացքում կայքը չի բացվում։ Բարձրագույն դատական խորհրդից, որի ենթակայության տակ է դատական տեղեկատվական այս հարթակը, մեզ փոխանցեցին, որ խափանման պատճառը տեխնիկական է․ «Համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ: Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ»։ Համակարգը սպասարկում է «Մեյսիս» ընկերությունը, որի տնօրենն Արմեն Մանուկյանն է։ Նրա հետ մենք մի քանի օր շարունակ փորձեցինք կապ հաստատել, սակայն նա ամեն անգամ պատճառաբանում էր, թե իրեն այդ պահին հարմար չէ, հետո կկապվի մեզ հետ, բայց այդպես էլ նրա հետ խոսել չհաջողվեց։ Հուսանք, որ գոնե մեր ուղարկած գրավոր հարցմանը կպատասխանի։ Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունը ԲԴԽ-ին «քթից բռնած» ման է տալիս, քանի որ Հայաստանում միակ կազմակերպությունն է, որը կարող է սպասարկել նման ծավալի, այն էլ՝ սպեցիֆիկ՝ դատական գործերին վերաբերող ինֆորմացիա պարունակող հարթակը, եւ ԲԴԽ-ն ու «Մեյսիս» ընկերությունը միմյանց հետ «յոլա չեն գնում», ինչի հետեւանքով հանրությունն է տուժում»:Ավելին10:4526.10.22 -
Քաղաքական«Համաշխարհային հայկական գագաթնաժողովը» պառակտում է հայերին․ Հարութ ՍասունյանՄի քանի օրից մենք հերթական անգամ ականատես կլինենք Հայաստանի ղեկավարության մի անհաջող դրսևորման, որը պառակտում է հայ ժողովրդին՝ միաժամանակ հավակնելով համախմբել նրան։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կազմակերպել է այն ինչ, որ ամբարտավանորեն անվանել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով», որը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 28-31-ը։ Սա ևս մեկ օրինակ է Հայաստանի կառավարության անկարողության՝ պատշաճ կերպով զարգացնելու Հայաստանի ազգային շահերը: Ընդհակառակը, Հայաստանի կառավարությունը պառակտիչ ու չմտածված ծրագրերով վնաս է հասցնում հայկական շահերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր նա ավելի կոշտ է արտահայտվել իր ներքին հակառակորդների դեմ, քան Հայաստանի թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի։ Նա հաճախ է խոսել սևերն ընդդեմ սպիտակների, լավ տղաներն (իր կողմնակիցները) ընդդեմ վատ տղաների (իր քաղաքական հակառակորդների) մասին: Շշմեցուցիչ էր տեսարանը, երբ Փաշինյանն իր նախընտրական ելույթների ժամանակ օդում մուրճ ճոճեց՝ սպառնալով ջարդել իր հակառակորդների գլուխները, «փռել» ասֆալտին և «ծեփել» պատերին... Նա Հայաստանի բնակչությանը հանել է Արցախի դեմ, իսկ սփյուռքահայերին՝ հեռացրել Հայաստանից։ Եվ դեռ, մեզ՝ նրա պառակտիչ գործողությունները քննադատողներիս, նրա կողմնակիցները դասախոսություն են կարդում ազգը չպառակտելու մասին... Փաշինյանը վերացրեց Սփյուռքի նախարարությունը և 2019 թվականին այն փոխարինեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանով։ Դատելով Փաշինյանի բազմաթիվ այլ նշանակումներից՝ Սինանյանին նշանակելու միակ պատճառն այն էր, որ նա սատարում էր «թավշյա հեղափոխությանը»։ Կարծես թե Փաշինյանի համար կարևոր չափանիշ է ոչ թե անձի ունակությոնը, այլ՝ կույր աջակցությունը... Վերջին երեք տարիներին Սինանյանը Հայաստանի հարկատուների հաշվին շրջել է աշխարհով մեկ՝ շատ քիչ բան անելով, բայց ավելի շատ ներքին տարակարծություններ առաջացնելով Սփյուռքում։ Հայերին միավորելու փորձի փոխարեն նա զբաղվել է հատվածական քաղաքականությամբ՝ հանդես գալով Փաշինյանի կուսակցության օգտին։ Սինանյանը կարծես թե չի հասկանում, որ աշխատավարձ է ստանում ոչ թե Փաշինյանի կուսակցության գլխավոր քարոզիչ լինելու, այլ բոլոր սփյուռքահայերի շահերը հետապնդելու համար՝ անկախ նրանց տարբեր համոզմունքներից։ Ես նախորդ խմբագրականներում ներկայացրել եմ իմ քննադատությունները Սինանյանի սխալ և կեղծ հայտարարությունների վերաբերյալ։ Նա հայտարարել է բազմաթիվ ծրագրերի մասին, որոնք մնացել են անկատար, ինչպես օրինակ Սփյուռքի տարբեր համայնքներում հատվածական ներկայացուցիչներ նշանակելու իր կասկածելի գաղափարը: Սինանյանի մեկ այլ կիսատ-պռատ գաղափարներից է արաբներին Հայաստան ներգաղթելու խրախուսումը։ Նա տեղյակ չէ, որ իր պարտականությունները բացառապես սփյուռքահայերի հետ գործ ունենալն է, ոչ թե օտարերկրյա ներգաղթյալների հետ։ Պետք չէ Սինանյանին ավելի շատ մեղադրել, քան նրան նշանակած վարչապետ Փաշինյանին։ Ցանկացած նորմալ երկրում Սինանյանի նման ապարատչիկները վաղուց արդեն հեռացված կլինեին աշխատանքից, բայց ոչ Փաշինյանի վարչակազմում, որտեղ ապաշնորհությունն ու կույր հավատարմությունը նախապայման են նշանակումների համար։ Ուստի, զարմանալի չէ, որ Սինանյանը, իր ղեկավարի օրհնությամբ, հայտարարեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» մասին, որին կմասնակցեն վարչակարգի կողմնակիցները։ Զարմանալի չէ, որ Սինանյանը չի հրավիրել Սփյուռքի որոշ խոշոր կազմակերպությունների՝ միայն այն պատճառով, որ նրանք դեմ են վարչակարգին: Ապշեցուցիչ հարվածով, Հայ առաքելական եկեղեցու երկու ղեկավարները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հայտարարեցին, որ բոյկոտելու են Սինանյանի վատ կազմակերպած հատվածական «Գագաթնաժողովը»։ Գարեգին Բ-ի խոսնակն ասաց, որ «Գագաթնաժողովը կարող է նոր զգայունություններ և լարվածություն առաջացնել մեր ազգային կյանքում և արդյունավետ չի լինի»։ Հաշվի առնելով Եկեղեցու և Հայաստանի իշխանության լարված հարաբերությունները՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կոպիտ կերպով հարցրեց. «Ինչո՞ւ մենք [եկեղեցին] պետք է մասնակցենք նրանց [կառավարության] PR ակցիային»։ Իսկ ավելի վատն այն է, որ, Հայաստանում հետաքննող լրագրողների «Հետք» կայքը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը 768 հազար դոլար է վճարում «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ «Գագաթնաժողովը» կազմակերպելու համար: Ես կարդացի պայմանագիրը, որտեղ նշված է, որ այն ստորագրվել է 2022 թ. հոկտեմբերի 21-ին, այսինքն «Գագաթնաժողովից» ընդամենը մեկ շաբաթ առաջ։ «Գագաթնաժողովի» կազմակերպիչների անլրջության մասին է վկայում այն փաստը, որ հանդիպումների չորս օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ է հատկացվում Արցախին, որին մասնակցելու են Արցախի կառավարության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԳՆ և Անվտանգության խորհրդի հետ միասին։ Սա արդարացի չէ մի ճգնաժամային խնդրի նկատմամբ, որն ամենակարևորն է ողջ հայության, բայց, ցավոք, ոչ Հայաստանի կառավարության համար: «Գագաթնաժողովին» նախատեսված է երկու «պանելային քննարկում». «Ինչպե՞ս են Սփյուռքի համայնքներն իրենց երկրներում կազմակերպում տեղական և պետական մակարդակով ներկայացվածությունը» և «Սփյուռքի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում. հնարավոր մոդելներ»: Այս երկու թեմաներն էլ պահանջում են լուրջ քննարկումներ հայկական խոշոր կազմակերպությունների և բանիմաց անհատների մասնակցությամբ, որոնք չեն հրավիրվել։ 2019 թվականին Հայաստան կատարած իմ այցի ժամանակ վարչապետ Փաշինյանին ներկայացրել եմ Սփյուռքի հայկական խորհրդարանի ձևավորման կոնկրետ ծրագիրը, որը Փաշինյանը ոգևորությամբ ողջունեց։ Ցավոք, շատերի հետ միասին ես հրավեր չեմ ստացել՝ այս կարևոր ծրագիրը «Գագաթնաժողովին» ներկայացնելու համար։ Գոյություն ունեն նաև երեք «համաժամանակյա նիստեր»՝ 1) «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների նշանակումը Սփյուռքի համայնքներում», 2) «Ազգային ժողովում Սփյուռքի ներկայացուցիչներ ունենալու մոդելները» և 3) «Սփյուռքի մասնակցության մոդելները կառավարման համակարգում և գործադիր մարմնում»։ Հուսանք, որ Հայաստանի ապագա կառավարությունը, որն ավելի քիչ հակված կլինի ազգի պառակտմանը, կրկին կգումարի պատշաճ «Սփյուռք-Հայաստան-Արցախ համաժողով»՝ բոլոր հայկական կազմակերպությունների և ազդեցիկ անհատների մասնակցությամբ՝ անկախ նրանց պատկանելությունից՝ դիմակայելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները։ Այն ժամանակ, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են անդունդի եզրին, պետք չէ ինքնակործան հատվածական քաղաքականություն խաղալ և ազգն ավելի պառակտել։ Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մավլութ Չավուշօղլուն հերթական անգամ դժգոհեց Սփյուռքի հակաադրբեջանական և հակաթուրքական ակտիվությունից։ Ամենավերջին բանը, որ պետք է հայերին՝ Հայաստանի կառավարության աջակցությունն է Ադրբեջանին ու Թուրքիային՝ թուլացնելու և չեզոքացնելու Սփյուռքը։ Զարմանալի չէ, որ «Գագաթնաժողովի» օրակարգում չտեսա՝ «Ինչպե՞ս դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական գործունեությանը» թեման։ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ ՍասունյանԱվելին10:3826.10.22 -
ՔաղաքականՔՊ-ականների «ծանր հրետանին» 15 տոկոսով էլ չաշխատեց․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ հայտարարությունների ժամին երեկ խորհրդարանում հայտնվեցին ընդդիմադիր երկու խմբակցությունների` «Պատիվ ունեմ»-ի եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները: Սակայն հայտարարություն հնչեցնելու համար գրանցվեցին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնց արձագանքելու գործն իրենց վրա վերցրին ՔՊ-ական երկու պատգամավոր` Բաբկեն Թունյանն ու Վաղարշակ Հակոբյանը: Թերեւս նրանք էին օրվա «ծանր հրետանին», որոնք պետք է կիրառվեին ընդդիմության դեմ, բայց արի ու տես, որ ընդդիմադիրների ելույթների կեսից արդեն ՔՊ-ականների արձագանքելու ցանկությունն էլ մարեց: Երկուսն էլ հրաժարվեցին իրենց ելույթներից»:Ավելին10:3726.10.22 -
ԱրցախԱրցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել։ Բանն այն է, որ ՀԽ ղեկավար է նշանակվել սորոսական շրջանակներին հարող, Մասիս Մայիլյանի շրջապատից Արմեն Գեւորգյանը, իսկ ՀԽ անդամները, ըստ արցախցիների, երբեւէ հանդես չեն եկել Արցախի վերաբերյալ ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ։ Ու, սրանով պայմանավորված, կասկածներ կան, թե երբ Ադրբեջանի պահանջով Արցախում ոչնչացվեն պետական ինստիտուտները, նախագահը հրաժարական տա, խորհրդարանն էլ լուծարվի, կառավարումն անցնելու է Հանրային խորհրդին, որն անկախ մարմին է, եւ որի գոյությունը պայմանավորված չէ պետական ինստիտուտների գործունեությամբ։ Իսկ ՀԽ կազմում տեղ են գտել ՀԿ սեկտորի այն ներկայացուցիչները, որոնք պայքարում էին ազգայնական հայացքներ ունեցող պաշտոնյաների դեմ, նաեւ Վիտալի Բալասանյանի հրաժարականն էին պահանջում»:Ավելին10:3026.10.22 -
ՀասարակականԶբաղվածության աջակցության մի քանի ծրագրեր այլևս չեն գործում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դայակ պետության հաշվին» ծրագիրը չի գործում. այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել ծրագրին, քանի որ այն այս տարվա հունվարի 1-ից դադարեցված է: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ տեւական ժամանակ է, ինչ ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց մեծ մասը համոզված է, որ նախարարությունը դադարեցրել է ծրագիրը ֆինանսավորում չունենալու պատճառով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարում են, որ այն վերախմբագրման փուլում է: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից հայտնեցին նաեւ, որ դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին», այլ նաեւ զվաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր: «Ունենք գործող ծրագրեր, որոնք մեկնարկել են, բայց կոնկրետ թիրախային խմբերի զբաղվածության ապահովմանն են ուղղված: Օրինակ՝ հիմա ունենք ծրագիր, որը նախատեսված է 2016 եւ 2020 թվականների պատերազմի մասնակիցների համար: Հիմնական շեշտադրումը պատերազմից հետո այդ ուղղությամբ է եղել»,- փոխանցեց սոցապ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը: Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում էր դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում էր պետությունը»:Ավելին10:2226.10.22 -
ՔաղաքականԱլավերդիում ՔՊ-ն բոյկոտում է ավագանու նիստերը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ալավերդի խոշորացված համայնքում կրած պարտությունից հետո ՔՊ-ն որոշել է բոյկոտել՝ չմասնակցել ավագանու նիստերին։ Այստեղ քաղաքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Ամենուր արդյունավետ կառավարումից ու պատասխանատվությունից խոսող ՔՊ-ն որոշել է բոյկոտով տապալել ավագանու նիստերն ու քաղաքի կառավարումը, միայն այն պատճառով, որ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը չդարձավ համայնքապետ։ Համայնքի նորընտիր ղեկավար Արկադի Թամազյանը մեզ ասաց՝ ավագանու նիստերը կայանում են, քվորումի խնդիր չունեն, քանի որ իրենք ունեն 13+1 մանդատ (մեկը ՀԱԿ-ինն է), իսկ ՔՊ-ն 13 մանդատ ունի, եւ նրանց չներկայանալով, միեւնույն է, նիստերի բնականոն աշխատանքը չի խաթարվում։ «Դեռեւս 2 նիստ է եղել, երկուսին էլ չեն ներկայացել։ Բայց էդ երկու նիստն անցել է բնականոն ձեւով»,- ասաց նա։ Նրա խոսքով, եթե 14 անդամն էլ ներկա լինի նիստին, խնդիր չի լինի, խնդիր կառաջանա, եթե նրանց 14 անդամից որեւէ մեկը բացակայի։ ՔՊ-ի հույսն էլ, հավանաբար, դա է, որ կկարողանան գոնե 1 անդամի «իրենցով անել» ու տապալել քաղաքի կառավարումը։ Իսկ ՔՊ-ականների հետ փորձե՞լ եք խոսել, թե ինչու չեն ներկայանում նիստերին։ Թամազյանն ասաց․ «Մենք հրապարակային ասել ենք՝ պատրաստ ենք աշխատել ի շահ համայնքի․ ուրիշ ոչ մի բան էս պահին չեմ կարող ասել։ Կարող է հետո ներկայանում են՝ նորմալ անցնում է, սպասենք հաջորդ նիստին՝ ամսի 31-ին է լինելու, պարզ կլինի էդ ժամանակ»։Ավելին10:1826.10.22 -
ՔաղաքականՀայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. ՄիրզոյանՍանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: «Չնայած հակամարտություններին և հատկապես վերջերս հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը: Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։ Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող փոխգործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։ Ի թիվս այլոց, 2015թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատցուված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ: Եվ ահա, կարդինալ, պետական քարտուղարի նախագահությամբ այսօրվա արարողությունը քրիստոնեությունը 301թ․-ին որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է։ Նշեմ նաև, որ Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում միջեկեղեցական շարունակական երկխոսությունը, և ես ուրախ եմ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի, հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների, Մխիթարյան հայերերի և Անարատ հղության հայ քույրերի ներկայությամբ։ Երախտապարտ ենք Ձեր աջակցության և նվիրական ջանքերի համար։ Այս կարևոր տարին հիանալի հնարավորություն է ընձեռում նշելու մեր ձեռքբերումներն ու վկայակոչելու մեր ընդհանուր արժեքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա շարունակի հարատևել և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:Ավելին10:1626.10.22 -
ԻրավականԱրուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչդատական վարույթներ քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ իրավապահ համակարգն ուշագրավ գործընթաց է սկսած եղել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցները սկսել են ուսումնասիրել դեռ տարիներ առաջ դատարանների կողմից կայացված դատական ակտերը: Առաջին հերթին վերջիններս ուսումնասիրել են բոլոր այն ակտերը, որոնց մասով ունեցել են կասկածներ, թե դատավորն, օրինակ, այս կամ այն քրեական գործով ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել եւ նման որոշում է կայացրել: Արդյունքում անգամ նախաքննական մարմիններ են հրավիրվում տարիներ առաջ դատարանի կողմից ազատ արձակված անձինք եւ տեղեկացվում, որ նախաքննական մարմիները ստուգում են տարիներ առաջ իրենց մասով հրապարակված դատական ակտերը: Դատելով իրավիճակից՝ ուժային կառույցները դատական համակարգի որոշումների մասով կասկածներ ունեն եւ որս են սկսել դատավորների նկատմամբ: Իսկ թե ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո, ցույց կտա ժամանակը. հետեւենք զարգացումներին»:Ավելին10:1026.10.22 -
ՔաղաքականՍաշա Կատվալյանը պաշտոնից ազատվել է իշխանության դեմ արած հայտարարության պատճառով․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Պնախարար Սուրեն Պապիկյանի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը նախօրեին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից ազատվել է` իշխանությունների դեմ արած հայտարարության պատճառով։ Հիշեցնենք, որ Անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ընդամենը մեղմ քննադատական կոչ․ «Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։ Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մարսել իր իշխանության դեմ ուղղված այս «հանդգնությունը», որքան էլ Կատվալյանի ազդեցիկ մտերիմները փորձել են հարթել խնդիրը։ Ի դեպ, Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա էր տեղափոխվել այս տարվա մարտին։ Նրան գործուղել էին, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը եւ աշխատի Երեւանի ավագանու 2023-ի ընտրությունների համար: Մինչ այդ նա զբաղեցնում էր Դավթաշենի թաղապետի պաշտոնը։ Արձանագրենք, որ իշխանությունը դեմ է կարմիր գծեր պահելուն եւ զոհվածների ծնողներին քաշքշելն ու ոստիկանություն քարշ տալը խրախուսում է»:Ավելին10:0326.10.22 -
ՔաղաքականՄարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել էՀՀ կառավարությունն արգելել է «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։ «Կոնստանտին Զատուլինին, ով երկար տարիներ կատաղի կերպով աջակցում է Հայաստանին, երկրի ներկայիս ղեկավարությունն արգելել է մուտք գործել Հայաստան։ Ի դեպ, ինձ նույնպես»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ արգելվել է Զատուլինի մուտքը Հայաստան։ Զատուլինը հաստատել էր լուրը՝ նշելով, որ նման նամակ է ստացել, և նման որոշումն իր համար վիրավորական է։Ավելին09:5626.10.22 -
ՀասարակականԱյրված ավտոմեքենայից դուրս է բերվել ևս մեկ դի. իսկ հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր էՀոկտեմբերի 25-ին, ժամը 20:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 2006 թ․) բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Ն-ն (ծնված 2005 թ․) այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին, մարվել՝ 22։28-ին։ Այրվել է ավտոմեքենան։ Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի և ուղևորների (Մ․ Մ․, ծնված 2005 թ․ և Ն․ Պ․, ծնված 2004 թ․) այրված դիերը, դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին09:5426.10.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«168 Ժամ» Կոնստանտին Զատուլինը չի՛ կարող ճանաչվել անցանկալի անձ. Ազգային ժողովը նման իրավունք չունի: «Հրապարակ» Արցախի Հանրային խորհրդի ղեկավար է նշանակվել սորոսական Արմեն Գեւորգյանը: «Ժողովուրդ» Ռուբեն Վարդանյանը լայն լիազորություններ կարող է ունենալ. Արայիկ Հարությունյանի հետ խոսակցություն է եղել: «Հրապարակ» Ընդդիմությունը երեկ կրկին ԱԺ նիստերի դահլիճ էր վերադարձել: «Հրապարակ» Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը պաշտոնից ազատվել է` իշխանությունների դեմ արած հայտարարության պատճառով։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ:Ավելին09:4526.10.22 -
ՄիջազգայինՈւկրաինական պատերազմում «այրվում են» Իրան-Արևմուտք վերջին կամուրջներըՈւկրաինայի դեմ պատերազմում ռուսներին դրոններ մատակարարելու մեղադրանքով Իրանին պատժող Արևմուտքին իսլամական հանրապետության արտգործնախարարը հորդորել է հետ կանգնել այդ ճանապարհից, քանի որ իրենց անօդաչուներ չեն վաճառել Ռուսաստանին: Աբդոլահիանի խոսքով՝ Իրանը պատրաստ է անգամ ռազմական փորձագետներ ուղարկել Ուկրաինա՝ տեղում ապացուցելու, որ դրոններն իրանական չեն:Ավելին09:3026.10.22 -
ՀասարակականՀանրապետության մի շարք հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:0926.10.22