Լրահոս
Քաղաքական
12:15
09.11.22
79

ՔՊ-ում կասկածները չեն փարատվում. «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է մեղավորներ փնտրել կուսակցության վարչության ընտրության ժամանակ թույլ տված խայտառակության համար, որի վերահաշվարկը ցույց տվեց, որ երկու հոգու «սղացրել են» նորընտիր վարչության կազմում, իսկ իրականում ընտրված երկուսը դուրս մնացել:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս հարցը քննարկման առարկա է դարձել նաև Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ական պատգամավորների ունեցած վերջին փակ հանդիպման ժամանակ: Պարզվում է` ՔՊ-ականները դեռ երկմտում են` միտո՞ւմ է եղել, թե՞ անփութություն, իսկ կասկածները չեն փարատվում:

Ավելին` ոմանք նույնիսկ կասկածում են, որ մի կողմից` Փաշինյանը հարցը քննարկման առարկա է դարձնում, բայց մյուս կողմից էլ` հենց իր «մատն է խառը» վարչության նորընտիր կազմից փոխվարչապետ Մաթևոս Համբարձումյանին և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին դուրս թողնելու հարցում»: