Լրահոս
Միջազգային
12:40
09.11.22
77

NBC-ն կանխատեսում Է, որ հանրապետականները վերահսկողություն կստանան Կոնգրեսի Ներկայացուցիչերի պալատի նկատմամբ

Img default alt hy

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքներով հանրապետականները կստանան 219 տեղ, այսինքն՝ մեծամասնությունը 435 տեղից, և վերահսկողություն՝ պալատի նկատմամբ, դեմոկրատները կարող են 216 տեղի հույս ունենալ:

Նոյեմբերի 9-ին այս կանխատեսմամբ հանդես Է եկել NBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ որում NBC-ն նշում Է, որ դա նախնական կանխատեսում Է, և ընդգծում Է, որ 13 տեղերի դեպքում ընտրարշավի արդյունքը մինչև վերջ պարզ չԷ: Մյուս զանգվածային լրատվամիջոցներն առայժմ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերջնական վերահսկողություն չեն տալիս կուսակցություններից որևիցե մեկին, թեև խոստովանում են, որ, ամենայն հավանականությամբ, այն կանցնի հանրապետականներին:

The New York Times թերթի տվյալներով՝ հանրապետականներն այս պահին Ներկայացուցիչների պալատում կարող են 173 տեղի հույս ունենալ, դեմոկրատները՝121 տեղի: The Wall Street Journal թերթի հաշվարկներով՝ հանրապետականներն ստանում են 173 տեղ, դեմոկրատներին բաժին կասնի 122-ը: CNN հեռուստաընկերության տվյալներով, հանրապետականները կարող են 185 տեղի հույս ունենալ, դեմոկրատները կստանան 155 տեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: