Լրահոս
Միջազգային
15:22
09.11.22
118

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11 – 12-ը Վիլնյուսում

Img default alt hy

Նոյեմբերի 9-ին 5,7 մանիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի ափերի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Պեզարո քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 100 հազար մարդ) 35 կիլոմետր դեպի հյուսիս - արևելք:

Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումներն զգացել են նաև որոշ քաղաքների բնակիչներ Լացիոյում, Էմիլիա Ռոմանիայում, Ումբրիայում և Վենետոյում: Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը Twitter-ում տեղեկացրել Է, որ «առայժմ օգնության մասին խնդրանքներ (քաղաքացիների կողմից) կամ վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել», կատարվում են ստուգումներ:

Անկոնա քաղաքի (Մարկեի վարչական կենտրոն) իշխանությունները որոշել են որպես նախազգուշական միջոց փակել դպրոցները, դադարեցված Է գնացքների երթևեկությունը: Վերջին հուժկու երկրաշարժն Իտալիայում տեղի Է ունեցել 2016 թվականի օգոստոսին Ամատիչե քաղաքի շրջանում՝ Լացիոյի, Մարկեի, Ումբրիայի և Աբրուցոյի մարզերի սահմանին: Այդ ժամանակ զոհվել Է 299 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: