Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:07
09.11.22
93

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարները պայմանավորվել են շարունակել օգնությունն Ուկրաինային

Img default alt hy

ԱՄՆ-ը ողջունում Է Մեծ Բրիտանիայի գործողություններն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում և պատրաստ Է ապագայում շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Պենտագոնը, հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փոխնախարար Հիքսը շնորհակալություն Է հայտնել Մեծ Բրիտանիային նրա ավանդի (…) համար և խոստացել Է շարունակել (Լոնդոնի հետ) սերտորեն համագործակցել Ուկրաինայի ապագա պահանջները բավարարելու գործում»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Դևիդ Ուիլյամսի հետ Հիքսի վիրտուալ հանդիպման արդյունքների շուրջ հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են յուրաքանչյուր երկրի պաշտպանական արդյունաբերության հնարավորություններին, «AUKUS-ի (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև համաձայնագիր) օգոստոսյան եռակողմ գործընկերության կարգավիճակը, և երեք գործընկերների միջև համագործակցության խորացմանն ուղղված ջանքերն ու տեղեկատվության փոխանակումը»,-հաղորդել Է Պենտագոնը: Նշվում Է, որ փոխնախարարները հայտարարել են պաշտպանության ու անվտանգության բնագավառում ամերիկա-բրիտանական հարաբերությունների խորացման նկատմամբ պատրաստակամության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: