Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:15
09.11.22
113

Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են պայմանը Սիրիայի հետ դիվանագիտական շփումներ հաստատելու համար

Img default alt hy

Թուրքիան կքննարկի Սիրիայի հետ դիվանագիտական շփումների հաստատումը համապատասխան պայմանների առկայության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Սիրիայի հարցում մենք պահպանում ենք սկզբունքային դիրքորոշումը չորս ռազմավարական նպատակների հիման վրա. երկրի միասնականության և տարածքային ամբողջականության պահպանումը, դրա անխախտ կայունությունը քաղաքական լուծման հիման վրա, մեր սահմանների մոտ ահաբեկչության սպառնալիքի վերացումը, սիրիացիների անվտանգ վերադարձը հայրենիք»,-Չավուշօղլիի խոսքը մեջբերում Է Aydınlık թերթը: Նրա խոսքով՝ Սիրիայում կայունության ապահովման ուղղությամբ Անկարայի ջանքերի շնորհիվ շուրջ 530 հազար սիրիացիներ արդեն վերադարձել են տուն:

«Եթե համապատասխան պայմաններ առաջ գան հատուկ ծառայությունների միջև առկա շփումների՝ մինչև դիվանագիտական մակարդակի ընդլայնման համար, մենք նույնպես դա կգնահատենք»,-ընդգծել Է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: