Լրահոս
22:00
10.11.22
144

Ադրբեջանցիները վառելափայտ են բերել Ջերմուկ ու նոր ճանապարհ են կառուցում. Թաթոյանը փաստեր է հավաքել

Սեպտեմբերյան եռօրյա մարտերի ժամանակ Ջերմուկից օկուպացված տարածքներում թշնամին արդեն մոտ 12 մետր լայնությամբ ճանապարհներ է կառուցում: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: 

Նա միջազգային փաստաբանների հետ եղել է Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, տեսել, որ թշնամու զինուժը Հայաստանի սուվերեն տարածքից օկուպացված մասերում ակտիվորեն ամրաշինական աշխատանքներ է կատարում, բունկերներ կառուցում։