Լրահոս
Քաղաքական
21:30
10.11.22
115

«Ցեղասպան, ուխտադրուժ» Ադրբեջանին Փաշինյանը «լրացուցիչ առաջարկ» ունի

Պաշտպանության նախարարության հրապարակած ժամից ենթադրում ենք, որ զինծառայողն արդեն վիրավորվել էր, երբ կառավարության նիստում Ադրբեջանի նախագահի՝ երկու օր առաջ արած սպառնալից հայտարարություններին էր արձագանքում Հայաստանի վարչապետը: 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տխրահռչակ էր Ալիևի՝ Շուշիի ելույթը, որում նա հայկական կողմին էր մեղադրել պարտավորությունները չկատարելու, Զանգեզուրի միջանցքն իրենց չտալու համար և հոխորտացել, թե ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած նոր բարձունքներից երևում են Ջերմուկը, Կապանը, Գորիսը: