Լրահոս

2022-11-22
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ամփոփվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված անասնահամաճարակային վերահսկողության արդյունքները. ՍԱՏՄ
    Ամփոփվել են միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված անասնահամաճարակային վերահսկողության օգոստոս-հոկտեմբեր ամիսների արդյունքները, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Մանրամասները՝ կառույցի ներկայացրած անիմացիոն տեսանյութում:
    12:47
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կկարողանա՞ն կիսել ավելի քան 2 միլիարդ դոլար համատեղ ունեցվածքը
    ԱՄՆ-ում շարունակվում է ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության գործընթացը, որի շրջանակում 45-ամյա Ուեսթն ու 42-ամյա Քարդաշյանը ներկայում քննարկում են, թե ինչպես բաժանել իրենց ավելի քան 2 միլիարդ դոլար (2,36 միլիարդ դոլար) ընդհանուր ակտիվները, որոնք կուտակել են յոթ տարվա ամուսնության ընթացքում: Ինչպես գրում է Daily Mail-ը, փաստաթղթերի համաձայն՝ Ուեսթն իր ամբողջ ֆինանսական տեղեկատվությունը փոխանցել է նախկին կնոջ փաստաբանական թիմին, ինչպես նաև համաձայնության է եկել նրա հետ, թե ինչպես բաժանել իրենց ֆինանսներն ու ունեցվածքը։ Սակայն լարված հարաբերությունների պատճառով, նախկին զույգը շփվում է միայն օգնականների միջոցով: Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, բաժանված զույգին հաջողվում է լուծել իրենց ամուսնալուծության հետ կապված ամեն հարց, բացառությամբ երեխաների խնամակալության, որի շուրջ Քանյեն շարունակում է պայքարը։ Parting ways: During their highly-publicized legal battle, Kanye attempted to oppose Kim's efforts to be declared legally single - however a judge granted her request in March 2022Better times: Kim married Kanye in Florence, Italy in 2014, and welcomed four children with him: daughters North, nine, Chicago, four, and sons Saint, six, and Psalm, three. She ultimately filed to end the marriage in February 2021Split: If he does not show up to the rescheduled appointment, TMZ pointed out 'it could be a serious issue for him' as the move would not 'sit well' with a judge (seen in March 2022)
    12:40
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գնային կամ «թավշյա» թալան․ հեղափոխական ջեբկիրության մեխանիզմները․ Թևանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է․ Թալանի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները զանգվածային թալանի են ենթարկում հպարտ որակված քաղաքացիներին, որոնց, իբր, սիրում են, որոնց առաջ, իբր, խոնարհվում են, որոնցով, իբր, հպարտանում են։ Զանգվածային թալանի մեխանիզմը գներն են։ Սկսած դոլարի գնից վերջացրած լայն սպառման ապրանքների գները։ Դոլարի գնի մասին Այն այս պահին տատանվում է 398–ի և 402,5–ի միջակայքում։ Այսպիսի «ուժեղ» դրամը թալանում է արտահանողներին, դրսից մասնավոր տրանսֆերտ ստացող հարյուր հազարավոր քաղաքացիներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներին, արտարժույթով եկամուտ ստացողներին, տուրիզմով զբաղվողներին՝ ներքին արտահանողներին (ռուսների մեծաքանակ մուտքն այլ գործոնով է պայմանավորված ու կապ չունի տուրիզմի հետ)։ Կենտրոնական բանկն օլիմպիկական հանդարտությամբ հետևում է, թե ինչպես է դրամն «ուժեղանում», մինչդեռ բազմաթիվ գործիքակազմեր կան, որոնց միջոցով հնարավոր է կարգավորել դրամավարկային ու փոխարժեքային շուկան։ «Լողացող փոխարժեքի» մասին լոլոները թող պողոսներին հրամցնեն։ Լայն սպառման ապրանքների գների մասին Պաշտոնական վիճակագրությունը երկնիշ ու թռիչքային աճ է արձանագրում հիմնական սննդատեսակների համար։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գնաճը համաշխարհային երևույթ է։ Մինչև 2018թ․ «Հայկական ժամանակ» թերթոնում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նյութեր էին տպվում այն մասին, որ Հայաստանում գներն աճում են, քանզի կան մոնոպոլիաներ և օլիգարխիա։ Նիկոլ Փաշինյանն էլ կոկորդ էր պատռում այն մասին, որ գազը, հոսանքի գինը թանկ է, քանզի կա թալան։ Հիմա Հայաստանում նիկոլական իշխանություն է։ Գազն ու հոսանքը թանկացել են։ Ըստ իրենց՝ Հայաստանում չկա մոնոպոլիա և օլիգարխիա, բայց սննդի գներն աճում են, այդ թվում՝ ներմուծվածները (էժան դոլարի պայմաններում սա կրկնակի թալան է)։ Սրանք բանանի գնի իջեցումը 2018–ին ներկայացրեցին որպես հեղափոխության գլխավոր ձեռքբերում, իսկ բանանը՝ խորհրդանիշ պողոսների համար։ Հիմա տեղական միրգն ու բանջարեղենն են դարձել բանանի գնի կամ ավելի բարձր։ Սա կոչվում է գնային կամ «թավշյա» թալան։ Ավելի կոնկրետ՝ ջեբկիրություն։
    12:34
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը․ դա կարող էր անել միայն «ՔՊ»-ն. Մելիքյան
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Կարճ ասած՝ ու՞մ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, որովհետև նման բան չի կարող լինել երբեք… Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը - դա կարող էր անել միայն քպ-ն։ Ուրիշ ոչ ոք։ ՀԳ. Մտածում եմ՝ կարողա՞ ինչ-որ մեկը գռազ էր եկել, որ նման բան է անելու… Ո՞վ կարող է բացառել…»,- գրել է Մելիքյանը։
    12:29
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենայով
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք: Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ: Վարչապետը ծանոթացել է մեքենաների հնարավորություններին: Պատասխանատուներն ընդգծել են, որ վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով: Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար:
    12:27
    22.11.22
    Ավելին
  • Գորիս-Կապանի հատվածն Ադրբեջանին հանձնելուց 3 տարի անց գուցե պատրաստ լինի նոր ճանապարհը
    «Հայլուրի» հատուկ ռեպորտաժը՝ Սյունիքից: Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանին հանձնելուց մոտ երկու տարի անց դեռ կառուցված չէ այն ճանապարհը, որը մեկուսացման մեջ հայտնված Որոտանը պետք է կապի Գորիսին: Ոլորապտույտ, գրունտային այդ ճանապարհին սողանքային գոտիները շատ են, ու ամեն անգամ նոր փորձության են հանդիպում շինարարները: Նրանք ստիպված են եղել անգամ հարյուրավոր պտղատու ծառեր կտրել՝ նոր ճանապարհի կառուցումը հաջողելու համար: Չնայած անվերջ դժվարություններին՝ շինարարները հույս ունեն, որ կենսական նշանակության այդ ճանապարհը վերջապես կշահագործվի եկող տարվա աշնանը, այսինքն՝ հիմնական մայրուղու մի մասը Ադրբեջանին զիջելուց մոտ երեք տարի հետո:
    12:22
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ նոյեմբերի 21-ից 22-ը
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 5, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ընտանեկան բռնության, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ընտրությունների, հավաքների համար նյութապես շահագրգռելու և պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:15
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՊՏՀ-ում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ տարհանվել է 400 ուսանող և 35 դասախոս
    Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տարհանվել է մոտ 400 ուսանող և 35 դասախոս։
    12:10
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս է Սամվել Բաբայանի առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդի Facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա տարբեր համայնքներում՝ Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում, քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա տեղացիների հետ զրույցում փորձում է տրամադրություններ ստեղել (ինչ-որ առումով նաեւ համոզել), որ ինքն ու իր կուսակից-համախոհները հայաստանյան իշխանությունների եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ մտերմություն չունեն: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաբայանն ուղիղ կամ շատ սուր չի քննադատում կամ վատախոսում Փաշինյանի հասցեին, բայց բոլորի ներկայությամբ, Հայաստանի իշխանությունների՝ մանր-մունր թերացումները մատնանշելով, փորձում է հասկացնել, թե ինքը նույնպես ընդդիմադիր դաշտում է: Մեր տեղեկություններով՝ զրույցների ժամանակ Բաբայանը համեմատություններ է անցկացնում 1990-ականների հետ ու ասում, թե այսօր էլ այդ օրերի նման պետք է միասնական լինել: Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանի կամ Հայաստանում իշխող քաղաքական ուժի այլ անդամների հետ մտերմություն ունենալու հանգամանքը մերժող Սամվել Բաբայանի՝ հայաստանյան կուսակցությունը՝ «Ազատական»-ը, Արթիկ համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել: Հետեւաբար՝ բնական հարց է առաջանում, եթե Բաբայանը փորձում է չեզոքացնել իր եւ Փաշինյանի կապը, ապա ինչպե՞ս է իր առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում»:
    12:07
    22.11.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.11.22
    12:00
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյո՞ք ԲԴԽ նախագահը դեմ է քվեարկել Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակվելուն․ Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․ «Ինձ հետաքրքրում է, թե արդյո՞ք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դեմ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակելու հարցին: Հիշելով Կարեն Անդրեասյանի աննահանջ պայքարը դատական համակարգում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ՝ կասկած չունեմ, որ նա Մնացական Մարտիրոսյանի այդ պաշտոնում նշանակմանը ոչ միայն դեմ է եղել, այլև դեռ հասնելու է նրան, որ նախկինի հետ ասոցացվող և նախկին իշխանության հանձնարարությունները կատարելու մեջ մեղադրվող դատավորները հեռացվեն դատական իշխանությունից: Հակառակը պարզապես չեմ պատկերացնում: Փոքր երկրում ենք ապրում, մի օր Կարեն Անդրեասյանը ստիպված է լինելու աչքերիս նայել»:
    11:54
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 36 մարդու կյանք է խլել
    Առնվազն 36 մարդ է զոհվել կենտրոնական Չինաստանի Հենան նահանգում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է CGTN տեղական հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Անյան քաղաքում, երկու մարդ վիրավորվել է, նույնքան էլ համարվում է անհետ կորած։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ Անյան քաղաքի հրշեջ վարչությունը հաղորդագրություն է ստացել քաղաքի Վենֆեն թաղամասի ձեռնարկություններից մեկում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները, հրդեհն արդեն մարվել է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Kaixinda Trading-ին պատկանող շենքում։ Հենան նահանգը գտնվում է Չինաստանի կենտրոնական մասի արևելքում, նահանգի վարչական կենտրոնում՝ Չժենչժոու քաղաքում, գտնվում է Foxconn iPhone-ի աշխարհի ամենամեծ գործարանը։
    11:52
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անհարմար իրավիճակ՝ ամուսնության առաջարկություն անելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    TikTok-ի օգտատեր @smclyne-ն փորձել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին, սակայն նրա նշանադրության մատանին գցել է օվկիանոս։ The Mirror-ը ուշադրություն է հրավիրել տեսանյութի վրա. Զույգը վայելում էր միայնությունը օվկիանոսի մեջտեղում գտնվող շքեղ զբոսանավում: Մայրամուտին տղամարդը ծնկի է իջնում սիրելիի առջև և պատրաստվում ամուսնության առաջարկ անել նրան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա գրպանից հանում մատանիով պատյանը, բայց հետո հանկարծակի գցում ծովը: Մինչ աղջիկը փորձում է հաղթահարել ծիծաղը, տղամարդը սուզվում է ջուրը ընկած զարդը գտնելու համար: Ի վերջո նրան հաջողվում է որսալ այն ջրից։ Ավելի ուշ նա ասում է, որ առաջին իսկ պահին բացարձակ խուճապի է մատնվել: Մեկնաբանություններում TikTok-ի օգտատերերը կիսվել են իրենց մտքերով տեսածի վերաբերյալ։ «Սա կատարյալ ամուսնության առաջարկ է»,- գրել է նրանցից մեկը։ «Ինձ դուր է գալիս, որ նա մեռնում է ծիծաղից», – ասել է մեկ այլ օգտատեր: «Այ նման առաջարկը կհիշվի»,- ընդգծել է երրորդը։ «Նրա ցատկից պարզ է դառնում, որ դա թանկարժեք մատանի է»,- նշել է մեկ այլ հետևորդ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանացին ցանկացել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին և ամենահանդիսավոր պահին նշանադրության մատանին գցել է ձիու գոմաղբի մեջ։ Զույգը ստիպված է եղել ինքնուրույն փնտրել ադամանդե զարդը ճանապարհի եզրին գտնվող ձիու թրիքի կույտի մեջ։
    11:45
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Մուրացան» բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել են
    Նոյեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ անձինք «Մուրացան» բժշկական կենտրոնում հարվածներ հասցնում հիվանդանոցի անվտանգության աշխատակցին։ Նոյեմբերի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին տեսագրությունում երևացող անձանցից երկուսին, որոնցից մեկը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, մյուսը՝ Երևանի։ Երկուսն էլ՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված։ Զննությամբ մեքենայում մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից՝ բերման ենթարկվածները ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել և նախքննական մարմնին են ներկայացրել նաև միջադեպի մյուս մասնակիցներին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    11:37
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա. ՏԿԵ նախարարություն
    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա: «Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
    11:30
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները․ «Հետք»
    «Հետք»-ը գրում է․ «Տրակտորն անցնում է խաղողի այգու վազերի վրայով՝ անիվների տակ թողնելով երիտասարդ շիվերը: Տղամարդկանց մի խումբ արագ-արագ այգու մետաղական լարերն է հավաքում, մյուսներն օգնում են, որ տրակտորը բետոնե հենասյուները հողից դուրս բերի: Նարեկ Փոլադյանը փոքր տրակտոր ունի և վճարովի հիմունքներով ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզի Հացիկ և հարևան գյուղերի հողագործներին: Խաղողի բերքահավաքից հետո Նարեկի հիմնական զբաղմունքը դարձել է խաղողի այգիների քանդումը: Արդեն չի հիշում, թե քանի հեկտար այգի է քանդել ու քանիսն են հերթի մեջ սպասում: Ժամանակ չի ունենում, որ իր մեկ հեկտար այգին էլ քանդի: Արդեն 15 օր է՝ գյուղացիները մեծ թափով սկսել են քանդման աշխատանքները: Նարեկն ասում է, որ այգին քանդելուց հետո մտածում է պտղատու ծառերի այգի հիմնելու կամ հողն օգտագործելու՝ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու համար: Հույս ունի, որ գոնե լոլիկը, վարունգը կիլոգրամով կկարողանա վաճառել, ինչը տեխնիկական սորտի խաղողի դեպքում հնարավոր չէ: Խաղողի մթերման պայմանագրերը խզվել են. վերավաճառողները հայտնվել են տնտեսվարողի ու մթերողի արանքում Նարեկը պատմեց, որ այգի քանդելը ևս ծախսատար է, և շատերը, գումար չունենալու պատճառով, չեն քանդում: Նշում է, որ 1 հեկտար խաղողի այգին քանդելու և տարածքը վարելահող դարձնելու համար առնվազն 500-600 հազար դրամ գումար է անհրաժեշտ:  Դիզելային վառելիքը թանկացել է, բանվորական ուժը՝ նույնպես: Մոտ երկու շաբաթ է անհրաժեշտ 1 հեկտար այգին քանդելու համար: Իսկ բանվորի օրավարձը 10 հազար դրամ է: «Ավելի լավ ա խաղողի այգի չմշակես, քան 80 դրամով խաղող հանձնես: Ժողովուրդը մեղք չե՞ն, բոլորը վարկերի ու տոկոսների տակ են: Ես էլ 5 մլն դրամ վարկ ունեմ, այգու հույսով էի վերցրել, բայց այգին մինուսով է աշխատում, ո՞նց փակեմ վարկը»,- ասում է Նարեկը: Գյուղացիները քանդում են ոչ միայն «ծերացած», այլև երիտասարդ այգիները, որոնց վրա խոշոր գումարներ են ծախսել: Նույնիսկ այդ հանգամանքը հետ չի պահում գյուղացիներին այգիները քանդելու մտքից: Նարեկն ասում է, որ սեպտեմբերն ու հոկտեմբերը ամենատանջալից ամիսներն են խաղողագործների համար: Չգիտեն՝ որտեղ և ինչ գնով կկարողանան խաղողը վաճառել: Կոնյակի սպիրտի համար խաղողի մթերման 1կգ-ի գինը կարող է տատանվել 100-130 դրամի միջակայքում «Դրա համար ավելի լավ ա քանդենք, թափենք, չգանք, չտեսնենք, սրտներս չցավա: 5 տարեկան երեխուց բռնած ժողովուրդը գալիս, չարչարվում են հողերի մեջ, որ գոնե աշունը գա մի արդյունքի հասնի»,- ասում է Նարեկը: Սակայն, մթերման հանձնելն էլ գյուղացիներին չի ոգևորում: Մթերող գործարանները խաղողի մթերման գումարները վճարում են 8-9 ամսվա ընթացքում: Գնաճի և դրամի արժեզրկման պայմաններում գյուղացիները այստեղ ևս վնասներ են կրում: Գործարաններն ամբողջությամբ չեն վճարել խաղողի մթերման գումարները Նարեկի խոսքերով՝ ինչ հիշում է, ամեն տարի տարբեր պաշտնյաներ հույս են տալիս, որ լավ կլինի, մթերման հարցը կլուծվի, սակայն տարեցտարի վիճակը վատանում է: Նույնիսկ գործարանների հետ պայմանագրեր ունեցողները երաշխիք չունեն, որ ժամանակին կկարողանան բերքը մթերման հանձնել: Վերջին տարիներին նաև գործարաններն են խաղողագործների հետ խզել պայմանագրերը: Այս տարի այդ վիճակից օգտվեցին վերավաճառողները: Վերջիններս գյուղացիներից 80-100 դրամով մթերում էին խաղողն ու իրենք հանձնում գործարաններին: Նարեկը նշում է, որ խաղողի 1 կգ-ի ինքնարժեքը 120-130 դրամ է: Գործարանները լավագույնն այդ գնով են մթերում, ինչը գյուղացուն եկամուտ չի ապահովում: Ասում է՝ առնվազն 170 դրամով պիտի մթերեն խաղողը, որ կիլոգրամի մեջ գոնե 40 դրամ օգուտ ստանան: «Եթե մթերումը նորմալ լինի, իհարկե, ուզում ենք այգին մնա: Ոչ մեկ այգի դնելուց չի մտածում քանդելու մասին: Լուրջ ծախսեր ենք անում ու հիմա ստիպված ենք քանդել»,-հավելում է Նարեկ Փոլադյանը: Դեռ խոսքը չէր ավարտել, երբ հիշեց, որ ոռոգման ջուրն էլ հեշտ չի տրվում: Ամառվա ամիսներին կռվելով են ջուր բերում: «Ցանկացած մեկին կարող ես գնալ, հարցնել` գյուղացու վիճակը շատ վատ է: Գյուղացին չի ապրում, ուղղակի գոյատևում է: Ամեն ինչ թանկացել է՝ բացի գյուղացու տանջանքից»։ Արմավիր խոշորացված համայնքի համայնքապետի խորհրդական Կարեն Մկրտչյանը համակարգում է նաև գյուղատնտեսական ոլորտը: «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին մթերման տարին ավարտելուց հետո այգիները քանդելու ալիք է բարձրանում, սակայն հետո մարում է: Կարեն Մկրտչյանը չթաքցրեց, որ խաղող մշակողները լուրջ դժվարություններ ունեն: Նշում է, որ խաղողի ինքնարժեքը տարբեր խաղողագործների մոտ տարբեր է՝ կախված հողատարածքի չափից, աշխատուժից և այլն: Սակայն բոլոր դեպքերում առկա են մթերման դժվարություններ: «Մեր հիմնական սպիրտն արտահանվում է դուրս, իսկ այս պահին ունենք սպիրտի արտահանման խնդիր: Տեսնում ենք, թե Լարսում ինչ է կատարվում, արտահանող բեռնատարները գնում, օրերով կանգնում ենք այնտեղ»,- ասում է Կարեն Մկրտչյանը: Համայնքապետի խորհրդականի խոսքերով` Կառավարությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում։ Գյուղատնտեսական հումք մթերողներին անտոկոս վարկ է տրամադրում, որպեսզի մթերեն խաղողը, սակայն շատ գործարարներ չեն մտնում այդ բեռի տակ: Ռիսկը մեծ է, որ չեն կարողանա սպիրտը վաճառել: «Մարտ-ապրիլ ամսից խաղողագործն իր պայմանագիրը` իր երաշխիքներով պետք է ունենա, որ իմանա սեպտեմբերին մթերման խնդիր չի ունենա: Խաղողագործությունը շատ դժվար աշխատանք է պահանջում»,- ասում է Կարեն Մկրտյանը: Համայնքային պաշտոնյան նշեց, որ խաղողն Արմավիրի մարզում ամենաբարձրարժեք կուլտուրան է: Դեռ վաղ է թվային տվյալներ ներկայացնել, թե քանի հեկտար այգի է քանդվել: Տվյալները հայտնի կլինեն ավելի ուշ: Հետևաբար չի էլ կարող ասել, թե քանդման ծավալներն ինչ ազդեցություն կարող են ունենալ»:
    11:29
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատգամավոր ամուսինները Թբիլիսիում ժամանակ են անցկացնում, իսկ Լարսի հերթերն ավելանում են. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայկական բեռնատարները, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում, դեռեւս չեն կարողանում հատել Լարսի անցակետը։ Բեռնատարների շարասյունը մինչեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներն է հասնում։ Հերթի մեջ մնացած բեռանատարների վարորդներն ահազանգում են, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն հիմնականում սնունդ, միրգ ու բանջարեղեն են տանում, ինչը ժամանակի ընթացքում փչանում, անպիտան է դառնում։ Հետեւաբար՝ մեծ չափերի ու գումարների վնաս են կրում։ Դեռ չասած՝ երկու շաբաթից ավելի հերթի մեջ գտնվող մարդկանց տարրական՝ կենցաղային ու հիգիենիկ խնդիրները: ArmLur.am-ը Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ արդյոք քննարկվել է այս թեման։ Սիմոնյանը վրաց պաշտոնյաների հետ Լարսում բեռնատար մեքենաների հերթի թեման շոշափե՞լ է, ու արդյո՞ք եղել է դրական ինչ-որ արձագանք»,- հարցրինք Խաչատրյանից։ Ի պատասխան՝ նա հղում արեց Ալեն Սիմոնյանի՝ վրաց պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից հետո հրապարակված պաշտոնական հաղորդագրություններն՝ ասելով. «Այդ հաղորդագրություններում տեղ գտած ինֆորմացիան ընդունեք ելակետային»։ Իսկ «ելակետայինն» այն է, որ Լարսում այս օրերին տիրող իրավիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններում որեւէ տող չկա։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը, ընդհանուրի համատեքստում, ասել է, որ նաեւ տրանսպորտի հետ կապված հարցերն են քննարկել։ Ամենայն հավանականությամբ խոսակցությունը կամ բանակցությունը ցանկալի արդյունք կամ ընթացք չի ունեցել: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի հետ Թբիլիսի էին մեկնել ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Լենա Նազարյանը եւ նրա ամուսին Նարեկ Բաբայանը: Եվ այս թվով պատգամավորները ոչինչ չեն արել Լարսի՝ կիլոմետրով ձգվող հերթերի հարցը կարգավորելու ուղղությամբ. միայն ԱԺ նախագահի կես խոսքն է ու վերջ»:
    11:22
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գոռ Աբրահամյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար
    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար: Կենսագրություն Գոռ Աբրահամյանը ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 2000թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի աստիճան, 2002թ․- ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան։ 2003թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Աշխատանքային գործունեություն 2000-2004թթ. - «Ազգ» օրաթերթ՝ լրագրող-քաղաքական մեկնաբան 2002-2017թթ․ - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար 2004-2012թթ․ - թղթակցել է մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան 2009-2011թթ․ - համագործակցել է «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ 2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի փորձագետ 2010-2016թթ․- ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող 2017-2022թթ. - ՀՀ դատախազություն` Գլխավոր դատախազի խորհրդական 2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս 2003թ․ - պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։ Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։ Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
    11:17
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում
    Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի՝ նոյեմբերի 21-ի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 31-ամյա Մխիթար Գ.-ն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից, նշելով, որ Մխիթար Գ.-ն 2020 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
    11:15
    22.11.22
    Ավելին