Լրահոս
2022-11-22
-
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 22-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 22-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.97 դրամ է, վաճառքը՝ 403.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 397.28 դրամ է, վաճառքը՝ 414.11 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.16 դրամ է, վաճառքը՝ 6.68 դրամ:Ավելին14:3722.11.22 -
ԱշխարհNASA-ում հայտարարել են դեպի Լուսին Orion տիեզերանավի հաջող թռիչքի մասինOrion տիեզերանավի թռիչքը, որն արձակվել Է դեպի Լուսին լուսնային ծրագրի առաջին փուլում, անցնում Է առանց պատահարների և պլանին համապատասխան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Orion-ն, ընդհանուր առմամբ, ցույց Է տալիս լավ արդյունքներ: Շարժիչի կայանքն աշխատում Է պարզապես գերազանց: Արեգակնային վահանակներն արտադրում են սպասվածից ավելի շատ ԷլեկտրաԷներգիա, իսկ տիեզերանավի կողմից ծախսվում Է ավելի քիչ»,- նոյեմբերի 21-ին կայացած առցանց ճեպազրույցում հայտնել Է NASA-ի լուսնային ծրագրի առաջին փուլի ղեկավար Հովարդ Հուն: Հուն նաև նշել Է, որ տիեզերանավն արձակման ժամանակ ֆիզիկական վնասվածքներ չի ստացել և առաքելությունը կատարելուց հետո կարող Է հաջողությամբ վերադառանալ Երկիր: Space Launch System (SLS) հրթիռի մեկնարկն Orion տիեզերանավի հետ տեղի Է ունեցել նոյեմբերի 16-ին Ֆլորիդայի նահանգի Ջոն Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հարթակից: Ակնկալվում է, որ տիեզերանավի անօդաչու թռիչքը կտևի 26 օր: Այն պետք Է երկու պտույտ կատարի Լուսնի շուրջը, այնուհետև վերադառնա Երկիր և վայրԷջք կատարի Խաղաղ օվկիանոսում: Orion-ում գտնվում են երեք մանեկեններ, որոնց օգտագործում են, մասնավորապես, թռիչքի ժամանակ ճառագայթման մակարդակի չափման համար:Ավելին14:3022.11.22 -
ԵրևանԵրևանում ծնվել են 38 տղա և 31 աղջիկՆոյեմբերի 21-ին Երևան քաղաքում ծնվել է 69 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ծնված երեխաներից 38-ը տղա են, 31-ը՝ աղջիկ:Ավելին14:2222.11.22 -
Արտաքին քաղաքականությունՈչ թե զենք տվեք Ուկրաինային, այլ էժանացրեք ռուսական գազը. «թմբուկ-բողոք»՝ ԳերմանիայումՀարյուրավոր ցուցարարներ գերմանական Զվիկաու քաղաքի փողոցներ են դուրս եկել, պահանջել երկրի կառավարութունից Ուկրաինա զենք ուղարկելու փոխարեն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Ցուցարարները թմբուկներ են զարկել՝ հույսով, որ այդպես իրենց բողոքի ձայնը կհասնի իշխանություններին: Պահանջել են կանխել հոսանքի, գազի գների բարձրացումը:Ավելին14:1522.11.22 -
ՏարածաշրջանՈւկրաինացիները կանգնել են էներգետիկ ճգնաժամի առաջ, ռազմական գործողությունները շարունակվում ենՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտնել է, որ Կիևի մարզում, Սումիի, Օդեսայի մարզերում և երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում հոսանքի մատակարարումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, փոխանցում է «Արմենպրես»-ը: Զելենսկին երկրի բնակիչներին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան: Իր հերթին «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը էլեկտրական հոսանքի պլանային անջատումներ կլինեն երկրի բոլոր շրջաններում: Ընկերությունը հավելել է, որ հրթիռային հարվածներից հետո երկրի էներգահամակարգը չի կարող աշխատել ամբողջական հզորությամբ: Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, «Ուկրաինան Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ազատագրված տարածքներից պետք է տարհանի բնակիչներին, քանի որ ենթակառուցվածքներին հասցված վնասները թույլ չեն տա, որ մարդիկ դիմակայեն ձմռանը»: Ռուսաստանի իշխանությունները հոկտեմբերի առաջին կեսին հայտարարեցին, որ սկսում են զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին: Դրա պատճառը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններն էին, որոնց համար Մոսկվան մեղադրում է ուկրաինական հատուկ ծառայություններին: Կիևը հերքում է մեղադրանքները պայթյուններին իր առնչության մասին: Միևնույն ժամանակ շարունակվում են ռազմական գործողությունները: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրի՝ Ուկրաինայի զինված ուժերը Լուգանսկի և Դոնեցկի մարզերում հետ են մղել ռուսական հարձակումները: Բացի այդ հաղորդվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերը 9 ավիահարված և 7 հրթիռային հարված են հասցրել տարբեր ենթակառուցվածքների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 50 անգամ գնդակոծել են տարբեր օբյեկտներ: Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սու-25 գրոհայինները ցածր բարձրությունից հարվածներ են հասցրել Ուկրաինական ռազմական օբյեկտներին և տեխնիկային: Ռուսական կողմը նաև հաղորդում է Ուկրաինայի զինուժի հարվածների մասին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հայտնել են, որ Յասինովատայա բնակավայրը գնդակոծության հետևանքով հոսանքազրկվել է: ՏԱՍՍ գործակալությունը փոխանցում է, որ վերջին մեկ օրում Ուկրաինական զինուժը 65 անգամ գնդակոծել է ԴԺՀ-ի բնակավայրերը: Ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական հարվածներից 2 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են գրեթե 9 ամիս:Ավելին14:0722.11.22 -
ՔաղաքականԱյս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ. Ռուբեն ՎարդազարյանԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրում է. Հարգելի տիկնայք և պարոնայք, Այն, որ ինձ ցանկանում են դատապարտել զարմանալի չէ, բայց, որ ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, նույնիսկ ինձ համար է նորություն: Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ: Ասածիս ապացույցները ստորև:Ավելին14:0422.11.22 -
Հասարակական68-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնինԵրեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Հարություն Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց, Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 15-ամյա Նունե Մ․-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/22/1227099/Ավելին14:0122.11.22 -
ՏնտեսականԱրդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս տարի Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվության աճի առյուծի բաժինը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է: Այդ փաստացի արդյունքով Հայաստանը տնտեսական դրական արձանագրումներ է ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով տնտեսության դինամիկային, ներկա ռիսկերին ու հնարավորություններին: «Մասնավորապես, էապես աճել է պահանջարկը՝ պայմանավորված դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների այցելությունների աննախադեպ աճով, ինչպես նաև արտարժույթի ներհոսքով: Էական դեր ունեն նաև առանձին ոլորտները: Օրինակ՝ ՏՏ ոլորտի որոշ ձեռնարկություններ տնտեսական սահմանափակումներից, պատժամիջոցներից խուսափելու համար իրենց գործունեությունը ժամանակավորապես Հայաստանում են ծավալել: Այսօրվա կառավարությունը այս պատահական և արտաքին գործոնի հետ որևէ աղերս չունի: Ընդհակառակը՝ այս իրավիճակից օգտվելու իրական հնարավորություն կար, որը չարեցին: Օրինակ՝ կարող էին օգտվել այս իրավիճակից, ըստ որի՝ որոշակի դրամական հոսքեր կապիտալացվեին ներդրումների ձևով, ինչը չեղավ: Եվ ինչպես այդ, պատկերավոր ասած, տաք փողերը պատահական գործոնի ազդեցությամբ եկել են Հայաստան և արդյունքներ ապահովել, այդ կերպ էլ, երբ նշված պատահական գործոնը վերանա, հակառակն է տեղի ունենալու. մենք տնտեսական առումով նոր էական դժվարություններ և ռիսկեր կունենանք»,- ասաց Թ. Ավետիսյանը: Նա հիշեցրեց՝ 2021 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը չկար: «Մինչդեռ այսօրվա դրությամբ տարածաշրջանի վեց երկրից, այդ թվում՝ հարևան պետություններից միայն Հայաստանն է, որ 2021-ի անկումը չի վերականգնել: 2021 թ.-ին 5 տոկոսից մի փոքր ավելի տնտեսական աճ ենք ունեցել՝ 2020-ի 7,5 տոկոս անկման դիմաց: Իսկ ի՞նչ են ասում օրվա իշխանությունները. ասում են այն, ինչը բխում է իրենց էությունից ու բնույթից: Մեծ հաշվով՝ մանիպուլացնում են: Վերոնշյալ՝ իրենցից անկախ հանգամանքը փորձում են որդեգրել, իրենց վերագրել: Մինչդեռ իրենց այն ձախողումների համար, որոնք արտահայտվում են նաև աճող աղքատության, մարդկանց իրական եկամուտների նվազման ձևով, փորձում են ինչ-որ մեղավորներ, սին պատճառներ գտնել:Լավ, եթե այդքան լավ է մեր տնտեսության աճը, և իրենք դա որպես տնտեսության իրական աճ են համարում, կարծում են, որ այն նաև կայուն բնույթ ունի, այս բարձր գնաճի ֆոնին ինչո՞ւ գոնե գնաճի չափով չբարձրացրին նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը, սոցիալական նպաստները: Ակնհայտ է, որ իրենք ևս լավ գիտեն, որ այս ցուցանիշը պատահական ազդեցության արդյունք է, և որքան կարողանում են, պոպուլիզմի ամբողջ գործիքակազմով այն իրենց են վերագրում: Նշվածը բացառապես իրենց նեղ քաղաքական շահից բխող հերթական դրսևորումն է, չունի իրական հիմք: Բնական է նաև, որ այդ աճը չի կարող կայուն բնույթ ունենալ»,-նկատեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո դեպի ՀՀ մարդկային նոր հոսքերին, նշվածից բխող ռիսկերին ու հնարավորություններին՝ Թ. Ավետիսյանը նկատեց. «Սա բերելու է լրացուցիչ գնաճի, որովհետև պահանջարկը կավելանա: Մեր երկրում արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից: Արդեն լրանում է երրորդ տարին, ինչ Կենտրոնական բանկը չի կարողանում ապահովել թիրախավորված 4+-1 % գնաճը: Մենք արդեն երկնիշին մոտ միջին գնաճ ունենք: Իսկ ամենավտանգավոր ու սոցիալական հետևանքներով հղի հանգամանքը նվազագույն սպառողական զամբյուղի՝ առաջի անհրաժեշտության ապրանքների գնաճն է, որը միայն այս տարվա տասը ամիսներին 15 տոկոս և ավելի աճ է գրանցել: Նախորդ ամսվա կենսապահովման նվազագույն զամբյուղը շուրջ 83 հազար դրամ է: Այսինքն, այս տեմպերով շարունակվելու դեպքում մինչև տարեվերջ մենք մինչև 85 հազար դրամ նվազագույն սպառողական զամբյուղ կունենանք: Հաջորդ տարին նույնպես գնաճային բարձր ճնշումներով է լինելու, ինչն արդեն ակնհայտ է: Այս պայմաններում իրենք մյուս տարվա հունվարի 1-ից առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ: Ակնհայտ է, որ անգամ մեկնարկի պահից՝ 2023-ի հունվարի 1-ից բարձրացված նվազագույն աշխատավարձն էապես ցածր է լինելու մեկ անձի՝ այդ պահին առկա նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից»: Պատգամավորի խոսքով, առկա իրականությունից բխող այլ մարտահրավերներ ևս կան. «Այսօր կան անվտանգային և աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք գնալով խորանում են: Եվ ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում նվազագույն անվտանգային երաշխիքներ ապահովել: Մինչդեռ մենք այդ ռիսկերի արտացոլումներն ու դրանց արձանագրումներն ամեն օր ենք տեսնում: Դրանք լինում են ռազմական գործողությունների տեսքով, նաև ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական կորուստների ձևով: Սրանք բոլորը հաշվելի ու չափելի են տնտեսական իմաստով: Վստահաբար դրանք էական հարված են հասցնում Հայաստանի ներդրումային միջավայրի վրա ոչ թե կարճաժամկետ, այլ անգամ երկարաժամկետ իմաստով»: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում իշխանությունների կողմից տնտեսական յուրաքանչյուր խնդիր բացառապես համաշխարհային միտումներով պայմանավորելուն՝ Ավետիսյանը շեշտեց. «Դրանք պրիմիտիվ արդարացումներ են: Այո, օրինակ՝ գնաճ աշխարհի տարբեր երկրներում, նաև մեր տարածաշրջանում կա: Այն 2020-ից սկսած շարունակվել է նաև 2021, 2022 թվականներին ու գնալով ավելի է ահագնանում: Բայց այլ երկրներում կարևոր ցուցիչը հետևյալն է. պետական իշխանությունները բարձրացրել են սոցիալապես անապահովների վճարները՝ կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը: Այդ երկրների թվում նաև Ռուսաստանն է: Այդ վճարները բարձրացրել են առնվազն այն չափով, որը լիարժեք չեզոքացրել է գնաճային ճնշումները: Այսինքն, մարդիկ նախկինից ավելի վատ չեն ապրել այդ գնաճի պայմաններում, որովհետև պետությունների կառավարությունները սոցիալապես խոցելի խմբերի թիկունքին են կանգնել, հասկանալով՝ բարձրացումներ են արել»: Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց իրենց խմբակցության ավելի վաղ արած առաջարկի մասին. «Մենք առաջարկում էինք նման մոտեցում կիրառել և ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակն ու նպաստները, ինչը, սակայն, այս իշխանությունները մերժեցին: Եվ ակնհայտ է, որ Հայաստանում նախորդ երկու տարիներին ահագնացող գնաճի այս բարձր ֆոնին մարդկանց իրական եկամուտները նվազում են, նույնիսկ միջին աշխատավարձն է նվազում: Պարզ արձանագրումն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ օր միջին ՀՀ քաղաքացին ավելի վատ է ապրել, քան նախորդ օրը: Նշվածի հետևանքով մեր երկրում շեշտակի բարձրացել է աղքատության մակարդակը, շարունակաբար ավելանում է նաև թերսնվող մարդկանց թիվը: Մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է»: Իսկ թե ի՞նչ քաղաքականություն է տեսնում նշվածը շտկելու ուղղությամբ, Թ. Ավտիսյանն արձագանքեց. «Անկարողություն: Իրենք ուղղակի տապալել են կառավարման համակարգը, կազմաքանդում են բոլոր համակարգերը: Ի վերջո, չեն կարողանում ապահովել այն, ինչ խոստացել են, և ամեն օր իրենց խոստումների և իրականության միջև խզումը խորանում է: Բացի այդ, ապաշնորհությունն ու անկարողությունը, ի վերջո, համակարգային բնույթ ունի, ինչի վկայությունն այն է, ինչ հիմա ունենք»:Ավելին14:0022.11.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանի հատուկ ռազմական գործողությունների նպատակն Ուկրաինայում իշխանափոխությունը չէՌուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը Ուկրաինայում իշխանափոխությունը չէ: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է հայտնել լրագրողներին: Ավելի վաղ այսպիսի միտք նաև Պուտինն էր հայտնել, բայց վերահաստատման կարիք էր առաջացել, քանի որ նախօրեին հակասական հայտարարություն էր արել Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակը:Ավելին13:5222.11.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը շեշտում է՝ Ռուսաստանն է օգնում «երրորդ աշխարհի երկրներին»՝ պայքարել սովի դեմ«Որոշ արևմտյան պետությունների «արկածախնդիր» և «ոչ պրոֆեսիոնալ» քաղաքականության հետևանքով երրորդ աշխարհի երկները կանգնում են սննդի պակասի վտանգի առաջ»,- այս մասին Ռուսաստանի նախագահն է հայտարարել Տյումենի մարզի ղեկավարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հացահատիկ, շաքար, բուսական յուղ, ձուկ է արտահանում աշխարհի ավելի քան 110 երկիր և օգնում երրորդ աշխարհի երկներին պայքարել սովի դեմ:Ավելին13:5022.11.22 -
ԻրավականԱներորդին ու ապօրինի հրազենը հայտնաբերվեցին. ոստիկանների բացահայտումըՀոկտեմբերի 20-ին Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ նախորդ օրը` երեկոյան, Վերին Արտաշատ գյուղում երկու հարևան վիճել են, այդ ընթացքում «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով վիճողներին է մոտեցել նրանցից մեկի աներորդին և մեքենայի միջից կրակոց արձակել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճողները` 39 և 36 տարեկան տղամարդիկ, ներկայացվել են բաժին: Պարզվել է, որ վեճը վերաճել էր քաշքշուկի, միջամտել էր նրանցից մեկի մայրը, որը ստացել էր ձեռքի վնասվածք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակել են միջոցառումները` կրակող աներորդուն և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ի երեկոյան վարչություն է եկել նույն գյուղի 35-ամյա բնակիչ աներորդին և ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ առանց պահունակի: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին13:4522.11.22 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել Է լազերային ուղղորդման Brimstone կատարելագործված հրթիռներՄեծ Բրիտանիան Ուկրաինա Է ուղարկել լազերային ուղղորդման Brimstone հրթիռի կատարելագործված մոդելը: Դրա թռիչքի հեռահարությունը կրկնակի գերազանցում Է նախորդ տարբերակին, որն Ուկրաինա էր ուղարկվել մոտավորապես կես տարի առաջ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է բրիտանական Express պարբերականից: Յուրաքանչյուր հրթիռի արժեքը կազմում Է շուրջ 175 հազար ֆունտ ստեռլինգ: Լազերային ուղղորդման շնորհիվ, որն ապահովում Է բարձր ճշգրտություն, այդ հրթիռները սահմանափակում են կողմնակի վնասի հավանականությունը, ուստի կարող են օգտագործվել բնակավայրերում: Նշվում է, որ հրթիռները ճշգրտորեն հարվածում են ցամաքային թիրախների, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցների: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը օրերս Կիև կատարած իր առաջին այցելության ընթացքում Ուկրաինային խոստացել Էր ևս մեկ ռազմական օգնության փաթեթ՝ 50 մլն ֆունտ ստեռլինգի չափով:Ավելին13:3722.11.22 -
ՀասարակականՏարկետման կարգում փոփոխություններ կլինեն. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին նախագիծը: Հիմք են ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թ.-ի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները: Դրանցով սահմանվում է, որ «Կառավարության որոշմամբ տարկետում տրվում է նաև ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և ԲՏՃՄ ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը»: ԿԳՄՍ-ն հիշեցնում է` գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու և «www.shanghairanking.com» կայքի տվ յալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և ԿԳՄՍ-ի կարծիքով, այն հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորաբար` նշված կարգի պատճառով ՀՀ-ում գործող բուհերը տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, դրանք կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը կորցնում է ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով գիտելիքներ, չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Այս և մի շարք այլ հարցեր հաշվի առնելով ԿԳՄՍ-ն վստահ է, որ բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, սոցիալական անհավասարություն է ստեղծում և ոչ միայն: Ուստի հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանող նախագիծը, դրանով կարգավորվում են պետության համար կարևորություն ներկայացնող այս մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին տարկետում տրամադրելու հետ կապված բոլոր հարաբերությունները»:Ավելին13:3022.11.22 -
ՔաղաքականՓաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանն աշխարհին «ասելու բան չունի»«Մեր առավոտը սկսվում է ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկատվությամբ»,- Թվիթերում այսպիսի գրառում է արել Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետևում է այս անհեթեթությանը։ Ասելու բան չկա…»,- գրել է Մարուքյանը:Ավելին13:2222.11.22 -
Արտաքին քաղաքականությունՆիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ՀՀ-ում անցկացբելու վերաբերյալ որոշում է ստորագրելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի անցկացման վերաբերյալ որոշում է ստորագրել․ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի նոյեմբերի 22-23-ը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ` 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին` 1) ապահովել միջոցառումների կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը. 2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցներում, ապահովել նրանց սնունդը: 2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի։ 4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել պատվիրակությունների և միջոցառման կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավված այլ մասնակիցների թեստավորումը (ՊՇՌ մեթոդով), շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության` մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենին՝ իրականացնել անհրաժեշտ փորձաքննություններ, տրամադրել եզրակացություններ, ներկայացնել ամփոփ տեղեկանքներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներկայացրած հայտի։ 6. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, փորձաքննություններ, տրամադրել եզրակացություններ և տեղեկանքներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ներկայացրած հայտի։ 7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 8. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման հետ կապված վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթների սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը: 10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման վայրերում կատարվելիք կահավորման և նախապատրաստական այլ աշխատանքների, ինչպես նաև արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»:Ավելին13:1722.11.22 -
ԱշխարհՉինաստանի գործարանում հրդեհի զոհերի թիվը հասել Է 38-իԱնյան քաղաքի (Հենանի նահանգ, Կենտրոնական Չինաստան) գործարանում բռնկած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել Է 38-ի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Ավելի վաղ հաղորդվել Էր 36 զոհի և 2 անհայտ կորածի մասին: Եվս երկու հոգու թեթև վնասվածքներով տեղափոխել են բժշկական հաստատություններ: Հրդեհն սկսվել Է նոյեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով 16:22-ին (Երևանի ժամանակով 12:22-ին) Anyang Kaixinda Trading գործարանում: Փրկարարներին հաջողվել է կրակը հսկողության տակ առնել ժամը 20:00-ին (16:00-ին): Դեպքի վայր են ուղակվել 240 հրշեջ և 63 միավոր տեխնիկա: Տեղական ժամանակով կեսգիշերին մոտ (Երևանի ժամանակով՝ 20:00-ին) կրակը լիովին մարվել Է: Հրդեհի պատճառները չեն հայտնում:Ավելին13:1522.11.22 -
ՀասարակականԱԻՆ-ը՝ ՀՊՏՀ-ում տարօրինակ հոտի մասինՆոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ տեղում իրականացվել է օդի նմուշառում. չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։Ավելին13:1122.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022. ի՞նչ հանդիպումներ կան նոյեմբերի 22-ինՖուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 22-ին կկայանա 4 հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` C խմբում Մունդիալի ֆավորիտներից Արգենտինան մեկնարկային տուրում կմրցի Սաուդյան Արաբիայի հետ (խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 14:00-ին), իսկ Մեքսիկան կխաղա Լեհաստանի դեմ (սկիզբը 20:00-ին): D խմբում Դանիան ժամը 17:00-ին կխաղա Թունիսի, Ֆրանսիան` 23:00-ին Ավստրալիայի հետ: Նոյեմբերի 21-ին աշխարհի առաջնությունում կայացել էին երեք հանդիպումներ` Անգլիան հաղթել էր Իրանին 6:2 հաշվով, իսկ Նիդերլանդները` Սենեգալին 2:0 հաշվով: ԱՄՆ-Ուելս հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի`1:1 հաշվով:Ավելին13:0722.11.22 -
ՍպորտՈւելսի և ԱՄՆ-ի հավաքականները գրանցեցին Մունդիալ-2022-ի առաջին ոչ ոքինՔաթարի Ահմեդ բին Ալի մարզադաշտում տեղի ունեցավ Մունդիալ-2022-ի հերթական հանդիպումը․ միմյանց դեմ մրցեցին B խմբում ընդգրկված ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ ԱՄՆ-ի թիմի առավելությամբ։ Ամերիկացիներն ավելի միտված էին մրցակցի դարպասին, իսկ Ուելսի ֆուտբոլիստները հիմնականում ապավինել էին պաշտպանությանը։ Ամերիկացիները մի քանի անգամ վտանգավոր պահեր ստեղծելուց հետո, ի վերջո, կարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին։ 36-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի հաշվենկատ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Տիմոտի Վեան։ Բաց թողած գնդակից հետո Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները մի փոքր ակտիվացան հարձակման գծում, սակայն առաջին խաղակեսում մրցակցին ոչինչ առաջարկել չկարողացան։ Թիմերն ընդմիջման գնացին ամերիկացիների նվազագույն առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում հակառակ պատկերն էր։ Ուելսի հավաքականը միանգամից առաջ նետվեց խաղը փրկելու․ գնալով ավելի ու ավելի էր ընդգծվում ուելսցիների առավելությունը, իսկ ամերիկացիները, կարծես, հրաժարվել էին գրոհելու մտքից, զիջել էին գնդակը մրցակցին ու պաշտպանվում էին։ Թեև Ուելսի ակտիվ գրոհներին, ամերիկացիները երկար ժամանակ կարողանում էին պահպանել նվազագույն առավելությունը, սակայն այդ ամենի հետ համաձայն չէր Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը։ 81-րդ րոպեին ԱՄՆ-ի ուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Գարեթ Բեյլի նկատմամբ, ինչից հետո մրցավարն առանց վարանելու 11 մետրանոց նշակետը ցույց տվեց։ Գնդակին մոտեցավ Գարեթ Բեյլն ու վստահ հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Ուելսի խփած գոլից հետո թիմերն անցան բաց ֆուտբոլի, հանդիպման վերջնամասը բավականին լարված էր ու հետաքրքիր։ Երկու թիմերն էլ փորձում էին հաղթանակ կորզել՝ մեկը մյուսի դարպասին կազմակերպելով վտանգավոր գրոհներ։ Վերջնամասում երկու թիմերն էլ աչքի ընկնելու շանսեր ունենի, հաղթանակ կորզելուն ավելի մոտ էին ուելսցիները, սակայն նոր գոլեր այս խաղում չեղան։ Ուելսի և ԱՄՆ-ի հավաքականները գրանցեցին Մունդիալ-2022-ի առաջին ոչ ոքին։ B խումբն այս խաղից հետո միանձնյա գլխավորում է Անգլիայի հավաքականը, որն ավելի վաղ 6-2 հաշվով ջախջախել էր Իրանի հավաքականին։ Ուելսն ու ԱՄՆ-ն ունեն մեկական միավոր, իսկ Իրանը եզրափակում է մրցաշարային աղյուսակը։Ավելին13:0022.11.22 -
ՏնտեսականԲԸՏՄ-ն հաշվարկել է ավելի քան 87մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնասՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 7-ից նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 87.008.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 2.334.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 37 դեպք, որից 33-ով հաշվարկվել է 87.002.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 2.134.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել՝ 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 5.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 350.000 դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 5 դեպք: Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 190.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 5 դեպք, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 6 դեպք: Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝ 250.000ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.192.200 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 26 որոշում՝ 3.220.000 ՀՀ դրամի չափով, նաև 5-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.113.440 ՀՀ դրամի չափով։Ավելին12:5422.11.22