Լրահոս
2022-11-23
-
Հասարակական«2 ժամ գոռում եմ, սաղ անտարբեր անցնում են». ինքնասպանության և ինքնահրկիզման փորձեր՝ մի քանի ժամումԱյսօր Գյումրիում ինքնասպանության փորձ են կանխել ոստիկանները, չորսհարկանի շենքի տանիքից իջեցրել են նետվել պատրաստվող տղամարդուն: «Հայլուր»-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները շենքից դուրս հանում ինքնասպանության փորձ արած տղամարդուն: Դրանից մի քանի ժամ առաջ էր Գյումրիում ինքնահրկիզման փորձ արել մի ուրիշ տղամարդ ու 40 տոկոս այրվածքներով տեղափոխվել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:Ավելին22:4023.11.22 -
ՔաղաքականՄեկնարկել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ են սկսել Երևանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ավելի վաղ Երևանում ավարտվել էր ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում էին նաև Պուտինն ու Փաշինյանը։Ավելին22:3623.11.22 -
ՀասարակականԲախվել են Toyota Land Cruiser-ը, Kia-ն, Opel-ն ու Lada-նԱյսօր` նոյեմբերի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser, Kia, Opel, Lada մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/23/1227213/Ավելին22:3223.11.22 -
ՀասարակականՆոյեմբերի 24-ի էլեկտրաէներգիայի անջատումների մասին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 255 առանձնատուն, Արմենակյան փ. 36-40, 49-55 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատության պող. 1, 3, 7, 7Ա, 10, 11Ա, 13/1 շենքեր, Զարյան փ. 49-138 առանձնատներ, Դավիթ Անհաղթ փ. 6/1, 6/2, 6/3, 6/4, 6/5, 6/6 շենքեր և 8/7 առանձնատուն, Ահարոնյան փ. 18, 20 շենքեր և 1-69 առանձնատներ, Դալլաքյան փ. 1-ին նրբ․ 1-67 առանձնատներ, Սարկավագի փ. 3-րդ նրբ․ 8/2 շենք, Սարկավագի փ. 1-16 առանձնատներ, Սարկավագի փ. 1-ին նրբ․ 1-15, 2-րդ նրբ, 1-6Ա, 3-րդ նրբ․ 1 առանձնատներ, Թբիլիսյան խճ․ 1/8 շենք, Քանաքեռ թաղ. 1-24 առանձնատներ, Քանաքեռ 1փ․ 1-43; 4փ. 17 առանձնատներ, Քանաքեռ թաղ. 2-րդ նրբ․ 9/3, 20 առանձնատներ,Հասրաթյան փ. 2/13, 5/1, 5/2 շենքեր և 2/4, 2/15, 2/19, 14 առանձնատներ, Ուլնեցի փ. 3-րդ փակ. 7 շենք, Ուլնեցի փ. 141/4, 141/7 առանձնատներ, Լեփսիուսի 2փ․ 2/2 առանձնատուն, Պ․Սևակի փ. 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5 առանձնատներ, Աղասու փ. 1-37 առանձնատներ, 10:00-17:00 Րաֆֆու փ. 91, 93, 97, 99, 101, 103 շենքեր, 11:00-16:00 Ջրաշեն գյուղ 3 և 4 փողոցներ, 11:00-17:00 Ջրվեժ՝ Քոչինյան փողոց, «Թուֆենժի» ՍՊԸ, «Նատ Ֆուդ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Էջմիածին քաղաք՝ Չարենց թաղամաս մասնակի, Աթարբեկյան և Խորոնք գյուղեր, Արագածոտնի մարզի` 11:00-17:00 Կաքավաձոր, Ագարակավան, Օթևան, Դիան գյուղեր մասնակի, Ներքին Բազմաբերդ գյուղ, Արարատի մարզի` 10:00-14:00 Մասիս քաղաք մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Աթարբեկյան փողոց մասնակի, Քաղցրաշեն գյուղ և Այգեզարդ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Զառիթափ գյուղ մասնակի, 11:00-15:00 Շատին գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 14։00-16։00 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ, Գետիկ և Մարտունի գյուղեր, 15։00-17։00 Ծովագյուղ-Ճամբարակ մայրուղուն հարակից «Արևիկ» առողջարան, «Արթ Բլիթ» ՍՊԸ, «ՎՏԲ-Հայաստանբանկ» ընկերություն, Հովիկ Աբրահամյանին, Արմեն Եսայանին պատկանող հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Արթիկի տարածաշրջան՝ Սարատակ գյուղի 1-ին, 3-րդ և 6-րդ փողոցներ մասնակի, Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամաս մասնակի, 11:00-17:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ողջի, Մեղրաշատ, Բյուրակն, Կամխուտ, Գտաշեն, Արեգնադեմ գյուղեր և հարակից բջջային օպերատորների կայաններ, Լոռու մարզի՝ 10:30-12:30 Անտառաշեն գյուղ, 11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Բաղրամյան, Սանահին-կայարան թաղամասեր, Մարտի 8փ. 8 շենք, 13:00-16:00 Ձորագյուղ և Ձորագետավան գյուղեր: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին22:3023.11.22 -
ՀասարակականՔաղավիացիայի կոմիտեն անօդաչու թռչող համակարգ շահագործողներին հորդորում է պահպանել կանոններըՔաղավիացիայի կոմիտեն անօդաչու թռչող համակարգ շահագործողներին հորդորում է պահպանել կանոնները: «Հարգելի անօդաչու թռչող համակարգեր շահագործողներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ անօդաչու թռչող համակարգերը ՀՀ օդային տարածքում կարող են շահագործվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի» 18-ից 21-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162777), մասնավորապես՝ 1․Աերոդրոմների տեղորոշիչ կետից (վազքուղու կենտրոն) մինչև 5 կմ շառավիղով շրջանում, 2․ 4 կգ-ից ավելի քաշ ունեցող հեռակառավարվող անօդաչու համակարգով՝ 120 մետրից ավելի հարաբերական բարձրության վրա և թռիչքները կարող են իրականացվել միայն նշված կարգի համաձայն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա։ Միաժամանակ՝ մարդաշատ վայրերում թռիչքի իրականացման դեպքում պետք է պահպանվի 1:1 կանոնը՝ հեռակառավարվող անօդաչու համակարգի հարաբերական բարձրությունը և թռիչքի գործընթացում չներգրավված անձանց միջև ընկած հեռավորությունը պետք է լինի համաչափ, սակայն ոչ պակաս քան 50 մետրը՝ համաձայն նկարի: Օդանավերի թռիչքների և մարդկանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է բոլոր անօդաչու թռչող համակարգեր շահագործողներին խստագույնս պահպանել վերը նշված պահանջները: Հակառակ պարագայում այն կհանդիսանա օդանավերի թռիչքների անվտանգության և մարդկանց կյանքի անմիջական սպառնալիք: Հայտնում ենք, որ անօդաչու թռչող համակարգերի շահագործման պահանջների խախտումը կհանգեցնի նաև վարչական պատասխանության վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին22:2023.11.22 -
ՏարածաշրջանԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումներն աճել են 26,2%-ովԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնափոխադրումները հունվարից հոկտեմբեր ամիսներին կազմել է 540 հազար տոննա, aliq.ge-ի փոխանցմամբ՝ Trend գործայակությանը հայտնել է Ադրբեջանի երթուղիների խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովը։ Նրա խոսքով, 2021 թվականի համեմատ բեռնափոխադրումները աճել են 26,2%-ով, այսինքն` 112 հազար տոննայով։ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մեծ հնարավորություններ է տալիս երկրներին, այդ թվում՝ մուտք դեպի Եվրոպա, և այսօր հսկայական ներուժ է ստեղծում արևմտյան երթուղու վրա»,- ասում է Ռուստամովը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի օգտագործումը սկսվել է 2017 թ.-ից, երկաթուղու երկարությունը կազմում է 850 կմ։Ավելին22:1023.11.22 -
ԻրավականՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի կողմից իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար: Սակայն կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված միջոցառումների մի մասի չեղարկվելուց հետո, միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված և կազմակերպությանը փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը: Որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:0023.11.22 -
ՀասարակականՎահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել ենՆոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ մոտ 30 հա տարածքում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 11 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:Ավելին21:5823.11.22 -
ՔաղաքականԼավրովը հայերեն հասկանում է. ՀԱՊԿ-ում կասեցրե՞լ են Հայաստանին օգնելու նախագիծըՀԱՊԿ երկրների ղեկավարների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովից առաջ առավոտյան Երևանում համատեղ նիստ են արել կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարները: Նրանք, ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը: Այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն է հայտնել: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ճգնաժամային կենտրոնը հայ-ադրբեջանական սահմանից ամենօրյա կրակոցների մասին տեղեկություններ է ստանում:Ավելին21:5023.11.22 -
Հայաստան«Ալիևին ասի՝ հերիք եղավ, բոլ եղավ». անհետ կորածների ծնողների խնդրանքը ՊուտինինԱյսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիա են արել 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները: Ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանի խոսքով՝ Ալիևը պատանդ է պահում իրենց տղաներին: Նրանք կոչ են անում Պուտինին ու ամբողջ միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել տղաներին վերադարձնելու համար:Ավելին21:4023.11.22 -
ՔաղաքականԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 24-ին արտահերթ նիստ ունիՎաղը՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ ունի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է խորհրդարանի կայքից: Օրակարգում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններն են, զեկուցելու է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:Ավելին21:3523.11.22 -
ՄիջազգայինՌուսաստանը և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել զգուշություն դրսևորել Սև ծովումՌԴ-ի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ ծովակալ Ռոբ Բաուերը վերջերս կայացած շփումների ընթացքում համաձայնության են եկել զգուշություն պահպանել Սև ծովում «միջադեպերից խուսափելու համար»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Euractiv հրատարակությանը: Խոսքը գնում է, այդ թվում, ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի նավերի միջև բավականաչափ հեռավորության պահպանման մասին: Euroactiv-ի ՆԱՏՕ-ի աղբյուրը նշել Է, որ դաշինքի որոշ անդամներ, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայից, կասկածներ են հայտնել զինվորականների միջև նման շփումների վերաբերյալ: Դաշինքի մյուս անդամները դրան ի պատասխան նշել են, որ հաղորդակցության նման ուղու պահպանումը «մտնում Է Բաուերի պարտականությունների մեջ»: Euractiv-ը նաև նշում Է, որ ՆԱՏՕ-ի անդամների շարքում և, ընդհանուր առմամբ, միասնականություն չկա այժմ ստեղծված իրադրության վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ դաշինքի մի խումբ անդամ պետություններ Արևելյան Եվրոպայից, Սկանդինավիայից , նախկին Հարավսլավիայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիան պաշտպանում են «զրոյական գումարով խաղի» մոտեցումը (սկզբունք, որի դեպքում մի կողմի հաղթանակը հավասարազոր է լինում մյուսի պարտությանը): Ընդ որում, դաշինքի «ավանդական» մասնակիցները՝ ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը, «ավելի զուսպ են այդ առումով»: Ինչ վերաբերում Է Գերմանիային, ապա այն, աղբյուրի խոսքով, վերջին երկու տարվա ընթացքում ակտիվություն հանդես չի բերում ՆԱՏՕ-ում՝ կատարելով բոլոր ֆինանսական պատավորությունները, բայց չհայտնելով իր կարծիքը: Հրատարակության զրուցակիցը նշել Է, որ Վաշինգտոնի ղեկավար դերի շնորհիվ այս պահին ՆԱՏՕ-ում, «բարեբախտաբար», գերակշռել Է չափավոր ուղեգիծը: Նա նաև նշել Է, որ դաշինքն այսուհետ ևս աջակցություն ցույց կտա Ուկրաինային այնքանով, որքանով այն սպառնալիք չի ստեղծի դաշինքի երկրների ազգային անվտանգության համար:Ավելին21:3023.11.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով հայտնվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի տակ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/23/1227212/Ավելին21:2523.11.22 -
ՔաղաքականՓաշինյանը տեսնում է ՀԱՊԿ-ի ձախողումները, Պուտինը՝ նաև ձեռքբերումներըՎլադիմիր Պուտինն այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հույս է հայտնել, որ կհաջողվի հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը: Նա արձանագրել է, որ չնայած կազմակերպության աշխատանքում խնդիրներ կան՝ ՀԱՊԿ-ն օգնում է ապահովել անդամ երկրների ազգային շահերն ու ինքնիշխանության պաշտպանությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի հիմնական ձախողումը ՀԱՊԿ նախագահության տարում այն է, որ չի կարողացել ադրբեջանական սադրանքին արժանի արձագանք ստանալ կազմակերպությունից:Ավելին21:2023.11.22 -
Եվրախորհրդարանի կայքը հաքերային հարձակման է ենթարկվելԵվրախորհրդարանի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԽ ներկայացուցիչ Ժաումե Դուկը: «Եվրախորհրդարանի կայք մուտք գործելը դժվար է ցանցային տրաֆիկի բարձր մակարդակի պատճառով: Այս տրաֆիկը կապված է DDoS հարձակման հետ: Եվրախորհրդարանի թիմն աշխատում է հնարավորինս շուտ կարգավորել այս խնդիրը»,- գրել է նա:Ավելին21:1023.11.22 -
Հասարակական74-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած74-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:0023.11.22 -
Գործարկվելու են Արագածոտնի մարզի Վարդենիս և Կայք բնակավայրերի շչակներըՆոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:Ավելին20:5023.11.22 -
ԱշխարհԷստոնիայի իշխանությունները տասնյակ միլիոնավոր եվրոյի ռուսաստանյան ակտիվներ են սառեցրելԷստոնիայի իշխանությունները Եվրամիության հետ համատեղ քննարկում են ռուսաստանյան սառեցված ունեցվածքը հօգուտ Ուկրաինայի օգտագործելու հնարավորությունը: Հանրապետությունում սառեցվել են Ռուսաստանի հետ կապված տասնյակ միլիոնավոր եվրոյի ակտիվներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Սառեցված ակտիվների ստույգ արժեքը գործնականում հաշվարկել հնարավոր չԷ: Մասնավորապես, միջոցները սառեցվել են վարկային կազմակերպություններում, ֆինանսական հաստատություններում, բանկային հաշիվներում: Խոսքը մոտավորապես 11,7 մլն եվրոյի մասին Է: Երկրորդ կետը վերաբերում է Հարկամաքսային վարչությունում կանխավճարի սառեցված հաշվիվների միջոցներին: Այնտեղ խոսքը գնում է մոտավորապես 8,4 միլիոնի մասին», - ERR հարթակին հայտնել է Փողերի լվացման տվյալների բյուրոյի միջազգային ֆինանսական պատժամիջոցների և ֆինանսական ահաբեկչության կախման բաժնի ղեկավար Լաուրա Աուսը: Նրա խոսքով՝ սառեցված ակտիվների ընդհանուր գումարը մշտապես փոխվում Է: Օրինակ, ընկերությունները կարող են սառեցված ակտիվներն օգտագործել՝ հոգալու այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են «սառեցված» այնպիսի ապրանքների անվտանգ պահպանումն ապահովելու համար, ինչպիսիք քիմիկատներն են: Է՛լ ավելի դժվար Է գնահատել ձեռնարկության ակտիվների ընդհանուր արժեքը, հայտարարել Է Աուսը: Նշվում Է, որ Էստոնիայի Հարկամաքսային վարչությունն ավելի քան 35 հազար ստուգում Է անցկացրել պատժամիջոցների ռեժիմի պահպանման վերահսկողության շրջանակներում, հայտնաբերվել Է գրեթե 1300 խախտում: Դրանք առնչվում են կանխիկ եվրո, թանկ Էլեկտրոնիկա և այլ ապրանքներ Ռուսաստան արտահանելու փորձերին: Բազմաթիվ ապրանքներ վերադարձվում են, բայց բավականին մեծ թվով ապրանքներ պահվում կամ բռնագրավվում են: Սառեցված ռուսաստանյան ակտիվների օգտագործման մասին որոշում չի ընդունվել, սակայն ըստ էստոնացի փորձագետների՝ Արևմուտքում կրկին քննարկում են՝ արդյոք կարելի Է այդ միջոցների մի մասն օգտագործել ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինային հասցված վնասը փոխհատուցելու համար:Ավելին20:4023.11.22 -
Հասարակական«Մահվան ձորակի» տղաները. որդու մարմինը հայրը տեսել է նրա զոհվելուց 25 օր անցՍեպտեմբերյան եռօրյայի առաջին օրն է զոհվել Գոռ Վարդանյանը: Նրա մարմինը դիահերձարանում հայրը ճանաչել է մահվանից գրեթե մեկ ամիս անց: Գոռի հայրը պատմել է, որ Վերին Շորժայում զոհված Գոռի ու նրա ծառայակից ընկերների մարմինները ադրբեջանցիները նախ տեղափոխել են Շուշի, այնտեղից վերադարձրել հայկական կողմին՝ հոկտեմբերի սկզբին: Հայրը վստահ է, որ որդին ինքնավնասել է իրեն՝ գերի չընկնելու համար:Ավելին20:3023.11.22 -
ՀայաստանՀայլուր 20։30 Ինտրիգներ և կարևոր հայտարարություններ. ՀԱՊԿ գագաթնաժողովը ԵրևանումԱվելին20:3023.11.22