Լրահոս
2022-11-24
-
ՀասարակականՎթար՝ Ոսկետափ գյուղի մոտակայքում․ ուղևորի կյանքը փրկել չի հաջողվելԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Ավելին09:3724.11.22 -
ՀասարակականՈրոշ շրջաններում սպասվում է թաց ձյունՔամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:Ավելին09:3024.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022․ Բելգիայի հավաքականը հաղթեց ԿանադայինԿատարի Ահմեդ բին Ալի մարզադաշտում Մունդիալ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում մրցեցին F խմբում ընդգրկված Բելգիայի և Կանադայի հավաքականները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղը շատ ակտիվ սկսեցին Կանադայի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք, կարելի է ասել շատ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցին ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում։Ավելին01:4824.11.22 -
ՔաղաքականՊապիկյանը կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Պաշտպանության նախարարի հետՀայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ՝ նոյեմբերի 23-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստից հետո, կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։Ավելին01:3724.11.22 -
ՀասարակականՀակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել․ ՊՆՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:Ավելին01:3024.11.22 -
ԵրևանՎթար՝ «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքումՆոյեմբերի 23-ին՝ ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:Ավելին00:0124.11.22
2022-11-23
-
ՄիջազգայինՍիրիայի քրդերը նշել են, որ պատրաստ են դիմադրել Թուրքիայի հնարավոր հարձակումներինՍիրիայի հյուսիսում գտնվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ Սիրիայի քրդերը պատրաստ են դիմադրել, եթե Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն սկսի և զորք մտցնի Սիրիայի տարածք։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մազլում Աբդին հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ: Նա ընդգծել է, որ իրենք նման հարձակումներին դիմակայելու համար պատրաստվում են դեռ 2019 թվականից։ «Մենք կարծում ենք, որ հասել ենք այնպիսի մակարդակի, որ կարող ենք խափանել ցանկացած նոր հարձակում: Նվազագույնը թուրքական ուժերը չեն կարողանա գրավել նոր տարածքներ, և մեծ ճակատամարտ կլինի: Եթե Թուրքիան հարձակվի որևէ շրջանի վրա, ռազմական գործողությունները կտարածվեն այլ շրջաններում, և այս ամենից մարդիկ կտուժեն »,- ասել է Մազլում Աբդին։Ավելին23:5923.11.22 -
Գործարկվելու է շչակ. ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ։Ավելին23:5023.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Կոստա ՌիկայինՄունդիալ-2022 E խմբի անդրանիկ տուրի շրջանակներում Իսպանիայի ընտրանին ուժերը չափեց Կոստա Ռիկայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ Տումամա» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկում Իսպանիայի ընտրանին շատ ակտիվ էր գործում և մեկնարկային 10 րոպեներին մի քանի լավ առիթ ուներ բացելու հանդիպման հաշիվը: Գրոհների տարափը տվեց իր արդյունքը: 11 րոպեին, գեղեցիկ գործելով մրցակցի տուգանային հրապարակում, գոլի հեղինակ դարձավ Դանի Օլմոն: «Կարմիր ֆուրիա»-ից ընդամենը 10 րոպե պահանջվեց հաշիվը կրկնապատկելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարկո Ասենսիոն: Իսպանացիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը, և 30-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Ֆերան Տորեսը: Երկրորդ խաղակեսում ևս իսպանացիները շարունակեցին զարգացնել հաջողությունը և 54-րդ րոպեին Ֆերան Տորեսը դարձավ դուբլի հեղինակ: Իր գոլը խփեց նաև իսպանական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը Գավին: Նա աչքի ընկավ 74-րդ րոպեին: Իսկ խաղավարտին` 90-րդ րոպեին, Կարլոս Սոլերը և 90+2-րդ րոպեին Ալվարո Մորատան իրեն գոլերով վերջնականացրեցին Իսպանիայի խոշոր հաշվով հաղթանակը: Իսպանիա-Կոստա Ռիկա` 7:0: E խմբի երկրորդ տուրում Գերմանիայի ընտրանին կխաղա Իսպանիայի, իսկ Ճապոնիան` Կոստա Ռիկայի դեմ: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 27-ին:Ավելին23:4023.11.22 -
ՏարածաշրջանԽուճապահար իրենց դուրս են նետել պատուհաններից. թուրքական նահանգը քարուքանդ է եղել երկրաշարժիցԳիշերը ցնցվել է Թուրքիայի երկրակեղևը՝ Մարմարա ծովի մոտակայքում: 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով՝ 2 մարդ է մահացել, հարյուրավոր վիրավոր մարդիկ ու քանդված շենքեր կան:Ավելին23:3223.11.22 -
ՔաղաքականՓաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրըՓաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստին։ «Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։ Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։ Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է Փաշինյանը։Ավելին23:3123.11.22 -
ԱրցախԱրցախի ԱԺ պատգամավորն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի ԹագավորությունԱրցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» խմբակցության նախագահ Դավիթ Մելքումյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, այցի ընթացքում պատգամավորը հանդիպել է Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Աննա Աղաջանյանի հետ։ Քննարկել են հարցեր Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների մասին։Ավելին23:3023.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022. Ճապոնիան մեկնարկային խաղում հաղթեց ԳերմանիայինՖուտբոլի աշխարհի առաջնության E խմբի մեկնարկային խաղում Գերմանիայի ընտրանին մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ Ռայան քաղաքի «Խալիֆ» միջազգային մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկում Ճապոնիայի ընտրանին նույնիսկ չէր էլ փորձում «երկրորդ համարով» խաղալ աշխարհի քառակի չեմպիոնների դեմ և բավականին սուր գրոհներ էր կազմակերպում: Դրանցից մեկի ժամանակ ճապոնացիները նույնիսկ դարձան գոլի հեղինակ, սակայն մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց: Վիճակագրությամբ, սակայն, Գերմանիայի ընտրանին տիրում էր գնդակին 76/12 հարաբերակցությամբ: Բունդեսմանշաֆթը հաջորդաբար գրոհներ էր կազմակերպում` այդպես էլ չգտնելով Ճապոնիայի ընտրանու ամենախոցելի անկյունը: Խաղի 31-րդ րոպեին Ճապոնիայի ընտրանու դարպասապահը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Իլկան Գյուլդոգանը: Խփած գնդակից հետո Գերմանիայի ընտրանին սկսեց առավել շատ գրոհել: Երկրորդ կեսում հավաքականների գրոհներն առավել արագ էին և լի սրությամբ: Նույնիսկ մի պահի Ճապոնիայի ընտրանուն փրկեց դարպասաձողը: Բայց ճապոնացիները չդադարեցին հակագրոհել և դրանցից մեկը բերեց իր ցանկալի արդյունքին: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Ռիտսու Դոան: «Ծագող արևի երկրի» ներկայացուցիչները չբավարարվեցին ձեռք բերածով` խփելով նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Տակումա Ասանոն: Գերմանիա-Ճապոնիա` 1:2: E խմբի երկրորդ տուրում Գերմանիայի ընտրանին կխաղա Իսպանիայի, իսկ Ճապոնիան` Կոստա Ռիկայի դեմ: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 27-ին:Ավելին23:2023.11.22 -
Քաղաքական«Եթե Նիկոլ Վովաևիչը լռում է, ուրեմն համաձայն է ինձ հետ». ԼուկաշենկոԱդրբեջանի ագրեսիային ենթարկվող Հայաստանին աջակցություն տրամադրելու փաստաթղթերի փաթեթը չի հաջողվել ընդունել: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել է, որ փաթեթը, ընդհանուր առմամբ, պատրաստ է, բայց լրամշակման կարիք ունի։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն պարզաբանել է, որ հայկական կողմը փաստաթղթի նախագծում լրացում էր առաջարկել, բայց, Լուկաշենկոյի խոսքով, «որոշեցինք այդ երկու կետը չընդունել, չխորանալ դրանց մեջ»: Այս պահին դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է առաջարկել հայկական կողմը:Ավելին23:1823.11.22 -
ԻրավականԻնչու՞ է «Թուֆենկյան թրանս կավկազուս»-ը դատի տվել ՀՀ կառավարությանը«Հրապարակ» թերթը գրում է․ ««Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերությունը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության եւ դատարանից պահանջում է, որ վերջինս Բուզանդի փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու փաստը չեղարկի` իրավահարաբերության բացակայությունը ճանաչի։ Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ խոսքը 2002 թվականին հանրային գերակա շահ ճանաչված տարածքի եւ դրա վրա գտնվող շինության մասին է: Այն հանրային գերակա շահ է ճանաչվել «Հին Երեւան» նախագծի շրջանակներում, սակայն 20 տարի ոչինչ չի իրականացվել․ «Կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել Բուզանդի 32 հասցեում գտնվող շինությունը։ «Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերությունը դեռ 2002-ից սեփականություն ունի՝ հող եւ վրան շինություն, «Հին Երեւանի» շինարարությունը, որ հիմա իրականացվում է, այդ գույքի նկատմամբ 2002 թ. գերակա հանրային շահ է ճանաչված, եւ մինչ օրս մոտ 7-8 անգամ հանրային գերակա շահ են ճանաչել, ժամկետը լրացել է` ո՛չ իրացրել են, ո՛չ փոխհատուցում են տրամադրել: Դատական վեճը վերաբերում է այդ հարցին»։ Փաստաբանի խոսքով՝ ընկերությունը 2 հայց է ներկայացրել՝ վարչական եւ քաղաքացիական։ «Քաղաքացիական հայցով ընկերությունը դատարանին խնդրել է հաստատել, որ այս 20 տարիների ընթացքում ընկերության սեփականության իրավունքը միշտ սահմանափակված է եղել, բայց փոխհատուցում չի ստացել, եւ դատարանից խնդրել ենք, որ ճանաչի ընկերության սեփականության իրավունքի խախտման փաստը։ Դրանից բացի, նաեւ ոչ նյութական վնասի, այսպես ասած` բարոյական վնասի փոխհատուցում ենք պահանջել՝ 2 մլն դրամի չափով։ Երկրորդ հայցով, որով դիմել ենք վարչական դատարան, խնդրել ենք, որ մեր գույքի նկատմամբ հանրության գերակա շահի առկայությունը հերքող դատական ակտ կայացնի։ Քանի որ ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին լրանում է, դիմել ենք դատարան, որպեսզի նորից չճանաչեն հանրային գերակա շահ, այլ այսքանով ավարտվի»։ Այսինքն, պարզ ասած` պետությունը սեփականատիրոջից գույքը վերցրել է, տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ, սակայն 20 տարի ոչինչ չի արվել, եւ սեփականատերն այն խնդրում է հետ վերադարձնել իրեն: Փաստաբանն ասում է, որ, ըստ օրենքի, եթե ոչ մի բան չի արվել 20 տարվա ընթացքում, նշանակում է, որ չկա հանրության գերակա շահ, որը պետք է սպասարկվեր․ «Հանրության շահը չի կարող 20 տարի սպասել»։ Խնդրո առարկան մի կիսախարխուլ շինություն է։ «Այդ տարածքում «Հին Երեւանը» պիտի կառուցվեր, պաշտոնապես կոչվում է Գլխավոր պողոտա։ Շինությունն առանձնապես աչքի ընկնող շինություն չէ, այս պահին այնտեղ ոչինչ չի գործում, կարող եմ ասել՝ կիսախարխուլ շինություն է, բայց պատմամշակութային շենքի կարգավիճակ ունի, այդ պատճառով մենք չենք կարող վերակառուցել։ Մեզնից վերցրել են, փաստացի չեն թողնում, որ մենք վերակառուցենք, բայց նաեւ չեն փոխհատուցում»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ եթե գույքը հետ ստանան, գուցե այնտեղ ներդրումային ծրագրեր իրականացնեն։ Նշենք, որ Թուֆենկյան ընկերության սեփականատերն է ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը, նրան են պատկանում Թուֆենկյան հյուրանոցը, «Թուֆենկյան գորգեր» ձեռագործ գորգերի արտադրությունը եւ այլն»։Ավելին23:1023.11.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը ճանաչվել է «ահաբեկչության հովանավոր». կատաղի մարտեր են Դոնեցկում ու ԼուգանսկումԱյսօր Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասը քվեարկել է Ռուսաստանը ահաբեկչության հովանավորող պետություն ճանաչելու բանաձևի օգտին: 494 պատգամավոր համարում է, որ Ռուսաստանը պատերազմի ժամանակ ահաբեկչական մեթոդներ է կիրառել: Ռուս-ուկրաինական պատերազմի 273-րդ օրը, ըստ ուկրաինական կողմի, Մոսկվան նվազեցնում է հարձակման ինտենսիվությունը Դոնբասի շրջանում:Ավելին23:0823.11.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի նախագահը հնարավոր է համարել Սիրիայի նախագահի հետ հանդիպումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ կարող է հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հետ։ «Ասադի հետ հանդիպումը հնարավոր է, քաղաքականության մեջ վիրավորվածություն չպետք է լինի: Արդյունքում՝ առկա պայմաններին համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա:Ավելին23:0023.11.22 -
ՔաղաքականՓաշինյանը՝ Պուտինի «Աուրուս»-ումՆիկոլ Փաշինյանն այսօր օդանավակայանում անձամբ է դիմավորել Ռուսաստանի նախագահին ու հենց Պուտինի մեքենայով էլ գնացել ՀԱՊԿ առաջնորդների հավաքին: Մինչդեռ, Դաշնության նախագահի նախորդ այցի ժամանակ՝ երեք տարի առաջ, Հայաստանի վարչապետը նրան «Զվարթնոցում» չէր դիմավորել, ինչը դիվանագիտական սկանդալ էին համարել բազմաթիվ փորձագետներ: Պուտինի այս այցը ուղեկցվում է պրոռուսական և հակառուսական ակցիաներով:Ավելին22:5023.11.22 -
Արտաքին քաղաքականությունՊատժիչ լիազորություններ չունեն խաղաղապահները. Բաքվի սադրանքների «հատուկ» օրերըՎերջին շաբաթներին ադրբեջանական կողմն ավելի ինտենսիվ է կրակում նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներում, հետո ապատեղեկատվություն տարածում՝ իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն են խախտում հրադադարը: Նախօրեին են լուր տարածել՝ իբր երեքշաբթի կեսօրին հայկական կողմը երեք ժամ կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ: Այդ Ադրբեջանն է թիրախավորում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիներին: Այսօր Արցախի խորհրդարանում հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ խաղաղապահները պատժիչ լիազորություններ չունեն և չեն կարող զսպել Բաքվի ագրեսիան:Ավելին22:4423.11.22