Լրահոս
2022-11-25
-
ԱրցախԱհաբեկման ժամանակագրություն. անզեն մարդիկ՝ նշանառության տակԱդրբեջանցիները շարունակում են թիրախավորել նաև անզեն արցախցիներին: Այսօր անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի բնակչի վրա, երբ նա տրակտորով հող մշակելիս է եղել «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում: Թշնամին կրակել է նաև Ճանկաթաղ գյուղի բնակիչների ուղղությամբ: Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունն էլ նախօրեին հայտնել է Մաղավուզում հրադադարի խախտման մասին:Ավելին22:4125.11.22 -
ՍպորտՆեյմարը կշարունակի ելույթները Մունդիալում խմբային փուլի ավարտից հետոԲրազիլիայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթներն աշխարհի առաջնությունում միայն խմբային փուլից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Eurosport-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։Ավելին22:4025.11.22 -
Արտաքին քաղաքականությունՌուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվելՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նոյեմբերի 25-ին խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության նույն օրվա հաղորդագրությունում: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի՝ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:Ավելին22:3025.11.22 -
ՔաղաքականԱդրբեջանի ՊՆ-ն րոպեներ առաջ նոր հայտարարություն է տարածելՏեղանունների պատերազմը շարունակվում է, Ադրբեջանի ՊՆ-ն րոպեներ առաջ նոր հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ռուս խաղաղապահներին չօգտագործել Մարտունի և Մարտակերտ անվանումները։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ «Ալիևն իսկապես իրեն շատ նյարդային է պահում, մեկ օրվա մեջ մուննաթ եկավ Իրանի, ՌԴ֊ի, Նիդերլանդների (Բաքվում դեսպանին ԱԳՆ էին կանչել), Ֆրանսիայի վրա, դե մեր մասին էլ չխոսեմ…հուսամ մուննաթի ենթարկվածները սկսում են գիտակցել, թե ինչ կարևոր է զսպել Բաքվի բռնապետին»,-նշել է նա։ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ ռուսական կողմին առաջարկել են նշված 2 տեղանունները անվանել Ագդերե և Խոջավենդ։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ ճիշտ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի անվանումները»,-նշվել է հայտարարության մեջ։Ավելին22:2825.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱլիևն «աքլորանում է» Իրանի առաջ` մատնելով իր վախերըԱդրբեջանի նախագահն այսօր նաև հայտարարել է, որ Հայաստանը չի կարող կանխել «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Նա վստահեցրել է, որ այդ հարցը քննարկել են ռուս պաշտոնյաների հետ: Ալիևը կարծում է՝ այդ միջանցքի բացմանը չի խոչընդոտի նաև Իրանը՝ հաշվի առնելով Թեհրանի տարածաշրջանային հետաքրքրությունները:Ավելին22:2025.11.22 -
Արտաքին քաղաքականությունԽավար Կիևում միակ ցանկությունը ողջ մնալն է. Արևմուտքը շարունակում է կռիվը Պուտինի դեմՈւկրաինայի մայրաքաղաքի 70 տոկոսում լույս չկա: Կիևը մեղադրում է Մոսկվային՝ քաղաքացիական ենթակառուցվածքները հրթիռակոծելու համար: Ռուսաստանի զինուժը հայտնում է, որ այդ ուկրաինական ՀՕՊ-երն են իրենց հարվածներից ընկնում քաղաքների վրա:Ավելին22:1025.11.22 -
ՀասարակականԿարուսելից ընկած մոլդովացին գլխուղեղի վնասվածք ունի. նրան վիրահատել ենԼունապարկում ատրակցիոնի վրայից ընկած մոլդովացի տղամարդուն միացրել են արհեստական շնչառության սարք: Հիվանդանոցից «Հայլուր»-ին հայտնել են, որ տուժածի վիճակը կայուն ծանր է: 29 տարեկան տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, երբ «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի նստարանը պոկվել ու մոտ 6 մետր բարձրությունից ընկել է ներքև: Այգու տնօրենը վստահեցրել է, որ «Բիո Ռոբոտ»-ը տեխնիկական խնդիր չի ունեցել, մասնավոր ընկերության կողմից փորձաքննություն է անցել ու շահագործման իրավունք ստացել այս տարվա հունիսին:Ավելին22:0025.11.22 -
Դիլիջանում հրդեհներ են. զինծառայողներ են միացել հրշեջներինԱյրվել է Դիլիջանի ազգային պարկի 25 հեկտար տարածքը: Հրշեջները հույս ունեն մինչև վաղը հանգցնել կրակը: Հրդեհի դեմ 36 հրշեջ, ազգային պարկի 10 աշխատակից ու 15 զինծառայող է պայքարում: Երեկ բռնկված հրդեհի օջախը Դիլիջանի զորամասի հրաձգարանի հարակից տարածքում է: Բնակիչների կարծիքով՝ պարապմունքների ժամանակ է կայծը ընկել չոր խոտի վրա ու տարածվել:Ավելին21:5025.11.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքէջից: «Բոլորս գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այնտեղ և՛ ընդլայնված կազմով, և՛ Հայաստանի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հարցեր են եղել, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում։ Կխոսենք նաև այդ մասին»,- ասել է Պուտինը։Ավելին21:4025.11.22 -
ՔաղաքականԻ՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որը նորկայացնում ենք ստորև. Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001թ. դեկտեմբերի 28-ի օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»: Առաջարկվող այս փոփոխությունն Ազգային ժողովում երեկ բուռն քննարկումների տեղիք տվեց, ինչը բնական էր, քանի որ հիմնավորումներ չէին ներկայացվում, թե ինչո՞ւ է հիմա այս փոփոխությունը նախաձեռնվում, դրա արդյունքում ի՞նչ բնույթի փաստաթղթեր են ոչնչացվելու որոնք մինչ այժմ չէին ոչնչացվել և սահմանված ժամկետներով կամ մշտապես պահպանվում էին արխիվում: Փոփոխությունը հեղինակող կողմն ընդամենը պարզաբանեց, որ արխիվի նյութերի ոչնչացման համար որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել և այս փոփոխությունն արվում է այն տրամաբանությամբ, որ ունենանք դրանք ոչնչացնելու համար լիազորող նորմ: Ընդդիմադիր պատգամավորների տագնապը, մտահոգությունն ըստ էության այն էր, որ իշխանություններն այս կերպ ձգտում են ոչնչացնել 44-օրյա պատերազմին, գործակալներին, գործակալական ցանցերին կամ կարևորվող այլ փաստերին վերաբերող, արխիվում պահվող նյութերը, ուստի նրանց կողմից առաջարկվեց նշված օրենսդրական փոփոխությունը վերաձևակերպել հետևյալ խմբագրմամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվելուց հետո կարող են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ոչնչացվել»: Ընդդիմության առաջարկի մեջ էականն այն է, որ ոչնչացման ենթակա փաստաթղթերը պետք է գաղտնազերծվեն, ապա նոր ոչնչացվեն, սակայն առաջարկությունը մերժվեց իշխանության ներկայացուցիչների կողմից և ընդունվեց իրենց ներկայացրած տարբերակը: Հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը, բուռն քննարկումները, ինչպես նաև լրատվականների կողմից մեզ ուղղված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում որոշակի պարզաբանում տալ: Թյուր է այն կարծիքը, որ անվտանգության ծառայությունում փաստաթղթերն առհասարակ չեն ոչնչացվում, անխտիր արխիվացվում և պահպանվում են բոլորը: Այս գործընթացը հստակ կանոնակարգված է ներքին հրամաններով: Կախված փաստաթղթի բովանդակությունից, գաղտնիության աստիճանից`հստակ սահմանված են դրանց հաշվառման, պահպանման ժամկետները, արխիվացման /թվայնացման/ կամ ոչնչացման ընթացակարգը, նույնիսկ արխիվացված նյութերից օգտվելու կարգը: Ընդ որում կան փաստաթղթեր, որոնք ընդհանրապես ենթակա չեն ոչնչացման: Եթե չի ոչնչացվում, արխիվացվում է փաստաթուղթը, ուրեմն կան դրա իրավական հիմքերն ու անհրաժեշտությունը: Իսկապես անհասկանալի է, թե ինչո'ւ է հիմա օրենսդրական նոր հնարավորություն ստեղծվում արխիվացված գաղտնի, հույժ գաղտնի նյութերի ոչնչացման համար: Եթե դրանք այնուամենայնիվ ոչնչացվելու են, դրանից առաջ արդյո՞ք թվայնացվելու և այդ տեսքով պահպանվելու են, թե ոչ, ով և ինչ չափորոշիչների հիման վրա է որոշելու, թե արխիվացված նյութերից որո'նք են պահպանվելու և որո'նք են ոչնչացվելու: Զուգահեռաբար հարկ ենք համարում նկատել, որ սխալ է ընդդիմության առաջարկությունը` ոչնչացումից առաջ նյութերի պարտադիր գաղտնազերծումը, քանի որ դրանք հանրությանը հասանելի դարձնելու դեպքում իսկապես կարող է պետական անվտանգությանը կամ անձանց օրինական շահերին վնաս պատճառվել: Հետևաբար օրենսդրական այս փոփոխության նախաձեռնողները պետք է պատգամավորներին, հանրությանը հնարավորինս մատչելի բացատրեն, թե օրենսդրական այս նոր գործիքակազմով ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել, որոնք փաստորեն մինչ այդ չեն ոչնչացվել և ԱԱԾ արխիվում ունեցել են պահպանության համապատասխան ժամկետներ, ռեժիմ:Ավելին21:3625.11.22 -
ԱշխարհՍաուդյան Արաբիայում դեռ վերացնում են զոհերի պատճառ դարձած հեղեղումների հետևանքներըՍաուդյան Արաբիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները վերացնում են սաստիկ հեղեղումների հետևանքները, որոնք նախօրեին մոլեգնել են երկրի՝ մեծությամբ երկրորդ Ջիդդա քաղաքում, հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Թագավորության օդերևութաբանական ծառայությունը նոյեմբերի 25-ին հաղորդել Է, որ տեղատարափները, որոնք առաջացրել են հեղեղումներ, խոշորագույնն են դարձել քաղաքում դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Ծառայության տվյալների համաձայն՝ ութ ժամ չդադարող անձրևների ընթացքում գրանցվել են 179,7 միլիմետր տեղումներ: Մինչ այդ ռեկորդային էին համարվում 2009 թվականի տեղատարափները, երբ գրանցվել Էին 111 միլիմետր տեղումներ: Վերջին տեղեկատվության համաձայն՝ հեղեղումների հետևանքով մահացել Է առնվազն երկու մարդ: Տասնյակ ավիաչվերթներ հետաձգվել են, դպրոցները փակվել են: Աբդուլազիզ թագավորի անվան միջազգային օդանավակայանի Twitter-ում զետեղվել Է հաղորդագրություն, որում ուղևորներին հորդորում են նախօրոք կապվել ավիաընկերությունների հետ և ստուգել ավիաչվերթի կարգավիճակը «անբարենպաստ եղանակային պայմանների» պատճառով: Ամբողջ քաղաքի ճանապարհները ջրածածկ են եղել: Սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ջրի հորձանքը քշում-տանում տասնյակ մարդատար ավտոմեքենաներ: Ջիդդայում ապրում Է շուրջ 4 մլն մարդ: 2009 թվականին հեղեղումը 123 մարդու կյանք Էր խլել:Ավելին21:3025.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022. Սենեգալը հաղթեց Կատարին երկրորդ տուրումՖուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում Կատարի ընտրանին մրցեց Սենեգալի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ Թումամա» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում Սենեգալի հավաքականն առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Կատարի հավաքականն ամբողջ ներուժով պաշտպանվում էր՝ երբեմն հակագրոհելով: Խաղակեսի վերջնամասում Սենեգալն ունեցած առավելությունը վերածեց գոլի: 41-րդ րոպեին աչքի ընկավ Բուլայե Դիան: Սենեգալը բաց չթողեց հաշիվը կրկնապատկելու իր հնարավորությունը երկրորդ կեսի մեկնարկում: Խաղի 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆամարա Դիդհուն: Այս խաղակեսում Կատարին հաջողվեց միայն խփել հեղինակության գնդակը (աչքի ընկավ Մոհամեդ Մունտարին), իսկ Սենեգալը ամրապնդեց հաջողությունը` խփելով երրորդ գնդակը: Գինդը դարձավ գոլի հեղինակ: Կատար-Սենեգալ` 1:3: Այս խաղից հետո Սենեգալի հավաքականն ունի 3 միավոր և երրորդ տեղում է, իսկ Կատարը միավոր չունի: Այս խմբում քիչ ավելի ուշ կկայանա Էկվադոր-Նիդերլանդներ հանդիպումը: Երկու թիմերն ունեն 3-ական միավոր:Ավելին21:2025.11.22 -
ԱռողջապահականՖիզիկական պատժի հետևանքները երեխաների հոգեբանության վրա. Խորհուրդներ հոգեբանիցԵրեխաների դաստիրարակությունը բարդ և բազմակողմանի աշխատանք է, որը ծնողից պահանջում է լուրջ և պատասխանատու մետեցում, հարգանք երեխայի և սեփական անձի նկատմամբ։ Շատ ծնողներ «դաստիարակություն» հասկացության տակ ներառելով բռնի գործողություններն ու ֆիզիկական պատիժը, արդարացնում են իրենց վարքագիծը։ Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է մանկական հոգեբան Անիտա Նիկողոսյանի հետ՝ պարզելու երեխայի վրա ֆիզիկական պատժի թողած հետևանքները, ծնողավարության կանոններն ու դաստիարակության արդի մեթոդները. «Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է, որը պահանջում է որոշումներ կայացնել երեխաների, նրանց վարքագծի վերաբերյալ: Շատ ծնողներ մտածում են, որ անհնազանդության դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը երեխաների համար հստակ կանոնների և պատիժների համակարգ սահմանելն է, օրինակ՝ վերցնել այն իրը, ինչը սիրում են, արգելել հեռուստացույց դիտել, կամ համակարգչային խաղ խաղալ։ Մյուսների համար այս ռեսուրսը բավարար չէ, ուստի նրանք դիմում են ֆիզիկական պատժի՝ որպես կարգապահական միջոցի։ Այս մեթոդի կիրառումը կտրականապես պետք է բացառել, քանի որ դրա հետևանքները յուրաքանչյուր երեխայի հոգեբանության վրա անջնջելի հետք են թողնում»,- ասաց հոգեբանը: Հոգեբանի խոսքով, երկարաժամկետ հեռանկարում ֆիզիկական պատիժը անուղղելի վնաս կարող է հասցնել՝ մեծացնելով լուրջ հուզական խնդիրների հավանականությունը: Ներկայումս երեխաների կրթության և դաստիարակության այս տեսակը դեռևս տարածված է, երբ ծնողները ֆիզիկական և բարոյական վնաս են հասցնում իրենց երեխաներին։ Նրանք դա անում են՝ հավատալով, որ «ուղղում» են երեխային, մինչդեռ իրականում տեղի է ունենում հակառակը՝ որքան շատ պատժի ենթարկվի երեխան, այնքան նա կդառնա ագրեսիվ և բռնի։ «Երեխային ծեծելը և հետո բացատրելը, որ նրանք դա անում են իր օգտի համար, վտանգավոր է, քանի որ դա միայն ստիպում է երեխային հասկանալ բռնությունը որպես սիրո ընդունելի մաս: Որպես չափահաս, հետագայում նա կհանդուրժի ահաբեկումը միջանձնային հարաբերություններում, քանի որ նրան մանկությունից դա են սովորեցրել»,- ասաց Անիտա Նիկողոսյանը: Հոգեկան առողջության մասնագետները ծնողներին և խնամակալներին խորհուրդ են տալիս, դժվար իրավիճակի բախվելիս վերահսկել իրենց այնպես, ինչպես ցանկանում են երեխայի վարքը կառավարել, փորձել մի պահ մտովի լինել երեխայի դերում և այդ ժամանակ զսպելով հույզերը, գուցե չդիմեն ֆիզիկական պատժի եղանակին: Մասնագետների պնդմամբ, ֆիզիկական պատիժը նույն ազդեցությունը չի թողնում, ինչ հստակ նորմերի և կանոնների հաստատումն ու տարածումը։ «Երեխայի առանձնահատկություններին հարմարեցված մեթոդները կարող են կարգավորել երեխայի վարքագիծը մանկության տարիներին՝ դրանով իսկ հեշտացնելով նրա հասունացման գործընթացը և ստիպելով միշտ զգալ, որ իրեն սիրում և աջակցում են ընտանիքում»,- հավելեց մասնագետը: Զրույցի վերջում հոգեբանը խորհուրդ տվեց ծնողներին միշտ լսել, թե ինչ է ասում երեխան, չանտեսել անգամ չնչին թվացող կարծիքն ու միտքը, որը նա կարտահայտի։ Անհրաժեշտ է լինել համբերատար և ճգնաժամային յուրաքանչյուր իրավիճակ հաղթահարել մեծ պատասխանատվությամբ և սիրով։Ավելին21:1025.11.22 -
ԻրավականՁերբակալվել է կաշառքը ստանալուց անմիջապես հետո. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռքբերվել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության թիվ 13 բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ հանձնաժողովի կողմից հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու նպատակով որոշում կայացնելու գործընթացը կազմակերպելու համար նոյեմբերի 22-ին Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում գտնվող իր աշխատասենյակում պահանջել է որպես կաշառք 60 հազար դրամ։ Փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիմանվրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 25-ին հանձնաժողովի անդամը իր աշխատասենյակում պահանջված 60 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նրա խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 60000 դրամը։Նա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:0025.11.22 -
Հասարակական68-ամյա վարորդը իր ազգականի հոգեհանգստին մեկնելիս Nissan XTrail-ով բախվել է կայանված կցորդիչին. նա մահացել էԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 68-ամյա Հրաչ Կ-ն իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար կցորդիչին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/25/1227371/Ավելին20:5725.11.22 -
ՏնտեսականՍպառողական վարկերի տոկոսադրույքներն աճել ենԵթե 2021-ի տարեվերջին՝ դեկտեմբերին, սպառողական վարկերի տոկոսադրույքները միջինում եղել են 14.2% (դրամային վարկերի), ապա 2022-ի սեպտեմբերին դարձել են 15.5%: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի տեղեկագրերից։ Մարտ ամսից սկսած 15%-ի շեմից բարձր է եղել ցուցանիշը։ Մինչդեռ դոլարային սպառողական վարկերի դեպքում տոկոսադրույքը նվազել է․ տարեվերջին եղել է 11.5%, սեպտեմբերին՝ 10.0%:Ավելին20:5025.11.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրելՌուսաստանի դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriyet-ը: Կողմերը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային հարցերի, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին: Զրույցի ժամանակ քննարկվող թեմաներից է եղել նաև Սև ծովով գյուղմթերքի փոխադրման մասին «հացահատիկային միջանցք»-ի համաձայնագիրը:Ավելին20:4025.11.22 -
ՀայաստանՀայլուր 20։30 Ռուս խաղաղապահների կոշտ պատասխանը՝ Ադրբեջանի դժգոհությանըԱվելին20:3025.11.22