Լրահոս
Հասարակական
19:14
25.11.22
98

31-ամյա վարորդը Nissan Serena-ով բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Վարդգես Հ-ն իր վարած Nissan Serena մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի հատվածում՝ Դավիթաշենի վարչական տարածքում, դեռևս  անհայտ հանգամանքներում բախվել է պաշտպանիչ բետոնե սյուներին, դրանցից մի քանիսը կոտրել և կողաշրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։