Լրահոս

2022-11-26
2022-11-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծի ենթարկված տղամարդու կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել
    Նոյեմբերի 19-ին՝ ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներ, դիմային ոսկրերի և կողերի բազմակի կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Տաշիր քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդ՝ անգիտակից վիճակում: Նա այնուհետև տեղափոխվել էր մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կետրոն: Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածը և համաքաղաքացի 44-ամյա և 49-ամյա երկու տղամարդիկ Վազգեն Սարգսյան փողոցի կիսաքանդ, չբնակեցված տանը հացկերույթ են կազմակերպել, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդը հայհոյել էր 44-ամյա համաքաղաքացուն, նա էլ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրան: 42-ամյա տաշիրցի տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին: Նոյեմբերի 25-ին, ժամը 02.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 52-ամյա տղամարդը մահացել է: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
    23:59
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 310-ի
    Ինդոնեզական Չիանջուր քաղաքում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից: «Վերջին տվյալների համաձայն` զոհվել Է 310 մարդ, անհետ կորած Է համարվում 24 մարդ», - մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների դեմ պայքարի ծառայության ղեկավարը: Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին, 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Արևմտյան Ճավայի նահանգի Չիանջուր քաղաքում: Ավելի վաղ հաղորդվել Էր 271 զոհի մասին, սակայն փրկարարները շարունակում են փլատակների տակից հանել մարդկանց: Զոհերի մեծ մասը երեխաներ են, քանի որ երկրաշարժի պահին շատերը դեռ դպրոցում էին: Ինդոնեզիան գտնվում է խաղաղօվկիանոսյան ,հրե օղակիե վրա, որն աշխարհում ամենաակտիվ սեյսմիկ և հրաբխային գոտին է, հետևաբար, այնտեղ հաճախ են աղետալի երկրաշարժեր լինում: 2004 թվականին Սումատրա կղզուց ոչ հեռու տեղի ունեցած 9.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցունամի էր առաջացրել, որը հարվածել էր 14 երկրների՝ 226 հազար մարդու մահվան պատճառ դառնալով:
    23:50
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022. Նիդերլանդներ-Էկվադոր խաղն ավարտվեց ոչ-ոքի
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում (A խումբ) Նիդերլանդների ընտրանին մրցեց Էկվադորի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Խալիֆ» մարզադաշտում կայացած խաղում Նիդերլանդների ընտրանին կարողացավ առաջին իսկ լուրջ հնարավորությունը գոլի վերածել: Հուժկու, հեռահար հարվածով աչքի ընկավ Կոդի Գապկոն: Վիճակագրությամբ Նիդերլանդների ընտրանին առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Էկվադորի ընտրանին ժամանակ առ ժամանակ կտրուկ հակագրոհում էր` լուրջ անհանգստացնելով դարպասապահ Նոպերտին: Նման հակագրոհներից մեկի ժամանակ, «հանդերձարանի ճանապարհին» Էկվադորի ընտրանին հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն մրցավարը չհաշվեց խփած գնդակը: Ի վերջո՝ թիմերը հանգստի գնացին Նիդերլանդների նվազագույն առավելությամբ: Այն, ինչը չհաջողվեց անել առաջին կեսի վերջում, Էկվադորն արեց երկրորդ կեսի մեկնարկում` վերականգնելով հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց այս Մունդիալի առաջին գոլի հեղինակ Վալենսիան (նա արդեն 3 գնդակ է հեղինակել այս ԱԱ-ում): Նիդերլանդներ-Էկվադոր` 1:1: Խմբային փուլի երրորդ տուրում Նիդերլանդները կխաղա Կատարի, իսկ Էկվադորը` Սենեգալի հետ: Այժմ A խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը Նիդերլանդների ընտրանին է 4 միավորով: Երկրորդ տեղում Էկվադորն է 3 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Սենեգալի ընտրանին: Միավոր չի վաստակել Կատարը:
    23:40
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Առնետները «կերել» են Հնդկաստանի ոստիկանությունում պահվող հարյուրավոր կիլոգրամ կանեփը
    Հնդկաստանի հյուսիսում առնետներին մեղադրում են թմրանյութերի վաճառքով զբաղվողներից առգրավված և ոստիկանության պահեստներում պահվող հարյուրավոր կիլոգրամ կանեփն ուտելու մեջ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը: «Առնետները փոքր կենդանիներ են, և նրանք չեն վախենում ոստիկանությունից», - նշել են Ուտար Պրադեշ նահանգի Մաթուրա քաղաքի դատարանում՝ լսելով, որ տեղի ոստիկանությունը չի կարողացել ներկայացնել գրեթե 200 կիլոգրամ առգրավված կանեփը, որը քննվող գործի շրջանակներում պետք է օգտագործվեր որպես ապացույց: Դատական փաստաթղթերում ասվում է, որ ոստիկանությանը խնդրել են տրամադրել 386 կիլոգրամ կանեփը, սակայն մեղադրող կողմը հայտնել է, որ առնետները փչացրել են Մաթուրայի ոստիկանության տարբեր տեղամասերում պահվող ավելի քան 700 կիլոգրամ թմրամիջոց: Նշվում է, որ առաջին անգամ չէ, որ առնետները նման «հարձակում են գործում»: Գործը լսող դատավորը նշել է, որ Մաթուրայի ոստիկանությունը մեղադրում է կրծողներին ընդհանուր առմամբ ավելի քան 500 կիլոգրամ կանեփի ոչնչացման մեջ, որը տարբեր գործերի ընթացքում առգրավվել էր և պահվում էր քաղաքի ոստիկանական բաժանմունքներում: CNN-ը միևնույն ժամանակ նշում է, որ, այնուամենայնիվ, առնետների կողմից կանեփի ենթադրյալ սպառմանը հաջորդած իրադարձությունների ճշգրիտ հաջորդականության վերաբերյալ տեղեկությունները մի փոքր մշուշոտ են թվում: Մաթուրայի ոստիկանության պաշտոնյաներից մեկն էլ հայտնել է CNN-ին, թե կանեփը փչացել է անձրևների և հեղեղների, ոչ թե առնետների պատճառով:
    23:30
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. մեկ մարդու կյանք փրկել չի հաջողվել
    Նոյեմբերի 25-ին, ժամը 20։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։
    23:21
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Tesla-ն անսարքությունների պատճառով հետ է կանչում ավելի քան 80 հազար մեքենա
    Tesla ընկերությունը ծրագրային ապահովման և ամրագոտու խնդիրների պատճառով հետ է կանչում չինական արտադրության և ներկրված ավելի քան 80 հազ. ավտոմեքենա, որոնք արտադրվել են դեռևս 2013 թվականից, ասվում է Չինաստանի շուկայի կարգավորող մարմնի տարածած հայտարարության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացնում է Reuters գործակալությունից: Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրողը հետ է կանչել Model S և Model X 67 հազ. 698 մեքենաներ, որոնք ներկրվել են Չինաստան 2013 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ հայտնաբերվել են ծրագրային խնդիրներ, որոնք ազդում են մեքենաների մարտկոցների կառավարման համակարգի վրա: Tesla-ն հայտարարել է, որ կթարմացնի հետ կանչված մեքենաների ծրագրակազմը: Tesla-ն նաև հետ է կանչել 2736 ներկրված Model 3 մեքենա՝ արտադրված 2019 թվականի հունվար-նոյեմբերին, և 10 հազ. 127 չինական արտադրության նույն մոդելի մեքենա՝ արտադրված 2019 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ հաղորդագրության՝ դա պայմանավորված է անվտանգության գոտիների հնարավոր սխալ տեղադրմամբ. դրանք Tesla-ն կստուգի և նորից կտեղադրի: Նման խնդիրներ Tesla-ի մեքենաների հետ նախկինում ևս առաջացել են: Ապրիլին Tesla-ն Չինաստանից հետ էր կանչել Model 3 տեսակի 127 հազ. 785 մեքենա՝ պատճառաբանելով կիսահաղորդչային բաղադրիչների հնարավոր անսարքությունները, որոնք կարող էին հանգեցնել վթարների:
    23:20
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից. «Aravot.am»
    ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը եւ այլ դերասաններ հունվարի 1-ից չեն աշխատի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Aravot.am-ի հետ զրույցում դերասանուհին հեռախոսով հետեւյալն է փոխանցել է․ «Ազատում են հունվարի 1-ից, դեր չեն տալիս, ասում են՝ դեր չունի, պիտի հանեք» Քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում մեր թատրոնը, ասում են՝ իբր քաղաքապետարանից եկել է հրաման, որ 90 քանի հազար դրամի համար ինձ թատրոնից հանում են, որ ավելորդ փող չծախսեն․․․ Թատրոնում Խանդիկյանն այդպես է ասել, բայց գնացի, որ խոսեմ, նա ինձ չընդունեց։ Իրենք չեն սիրում կարգին, շնորհքով մարդկանց, երեւի սիրում են քծնողներին»։ Դերասանուհին հավելել է․ «Եթե դեր չտան, մարդ ոնց թատրոնում կխաղա, դա նույնն է, որ մարդ տղամարդու հետ չքնի ու երեխա ունենա։ Ի դեպ, էսքան ժամանակ ինքն ինչ գլխավոր է եղել, ես դեր չեմ ստացել»։ Լուսինե Կիրակոսյանն ասել է նաեւ, որ Գուժ Մանուկյանին եւս ազատել են աշխատանքից։ «Բա ամոթ չէ՞, Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին, դերեր էին տալիս, Գուժը 85 տարեկան է, աշխատանքից ազատել են․․․Ասեմ նաեւ, որ քաղաքապետարանում ինձ չընդունեցին, 2-3 անգամ գնացել եմ քաղաքապետարան, վարչապետին նամակ եմ գրել ու պատասխան եմ ստացել, որ չի կարող ընդունել․․․Լավ, սա երկի՞ր է, թե՞ անտերանոց․․․Անընդհատ բղավում են, թե աշխատում ենք ժողովրդի համար, բա ինչո՞ւ են բոլոր դռները փակ ժողովրդի առաջ․․․»,- նեղսրտել է ՀՀ վաստակավոր արտիստը։
    23:13
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոլդովայի բնակիչների մեծամասնությունը դեմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
    Մոլդովայի բնակիչների ավելի քան 50 տոկոսը դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին հանրապետության անդամակցությանը, վկայում են նոյեմբերի 25-ին ներկայացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որն անցկացրել Է CBS-Research սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Եթե ՆԱՏՕ-ին Մոլդովայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվե անցկացվեր հաջորդ կիրակի, ապա դաշինքին անդամակցությունը կպաշտպաներ տեղի բնակիչների 22,4 տոկոսը (սեպտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին էր արտահայտվել հարցվածների 30,4 տոկոսը): Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների 54,5 տոկոսը (ավելի վաղ՝ 59,9 տոկոսը) կարծում Է, որ երկիրը չպետք Է միանա այս ռազմաքաղաքական դաշինքին: Հարցվածների 23,1 տոկոսը (ավելի վաղ՝ 9,9 տոկոսը) չի պատասխանել կամ դժվարացել է կողմնորոշվել: Հարցումը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 20-ն անցկացվել Է CBS-Research ընկերության կողմից՝ Զարգացման և սոցիալական նախաձեռնությունների ինստիտուտի (IDIS)՝ Viitorul-ի պատվերով: Դրան մասնակցել Է 1015 մարդ, անճշտությունը կազմում Է 3 տոկոս: Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում Է գործընկերության անհատական պլանի շրջանակներում: 2017 թվականի դեկտեմբերին Քիշնևում բացվել Է ՆԱՏՕ-ի հետ կապերի գծով բյուրո:
    23:10
    25.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Խաղադաշտ է մտնում» Ալեն Սիմոնյանը. ԱԺ նախագահը գնում է ֆուտբոլ նայելու
    Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խոսնակը հաստատել է, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Ալեն Սիմոնյանը լինելու է Քաթարում, որտեղ այդ օրերին երջանիկ զուգադիպությամբ խորհրդարանի խոսնակի սիրելի հավաքականը՝ Ֆրանսիան խաղ է անցկացնելու Թունիսի ընտրանու հետ: Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ Սիմոնյանի այցը աշխատանքային է՝ քաղաքական հանդիպումներ է ունենալու Ազգային ժողովի նախագահը ու նաև ֆուտբոլային հանդիպումներին ներկա է լինելու՝ արարողարկագի պահանջով:
    23:06
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս է օդի խոնավության բացակայությունն ազդում մարդկանց կյանքի որակի վրա
    Օդի մեջ խոնավության պարունակությունը կարող է էականորեն ազդել մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա։ Նորմայից շեղումը աննկատ և աստիճանաբար նվազեցնում է էներգիան, վատթարացնում մաշկի վիճակը, մեծացնում հոգնածությունը և բացասական հետևանքներ թողնում, հատկապես, երեխաների վրա: Լինելով փակ տարածքում՝ մենք խախտում ենք խոնավության բնական հավասարակշռությունը, որը պահպանվում է բնության կողմից։ Եթե ամռանը դա գործնականում չի նկատվում, ապա ձմռանը փողոցում և փակ տարածքում օդի հարաբերական խոնավության տարբերությունը շատ էական է դառնում։ Դա պայմանավորված է նրանով, որ երբ օդը տաքացվում է ջեռուցման համակարգով, հարաբերական խոնավության մակարդակը նվազում է: Արդյունքում, խոնավությունը սկսում է ավելի մեծ արագությամբ գոլորշիանալ մեր մարմնից, ինչը հանգեցնում է կոկորդի, ինչպես նաև քթի, շնչուղիների լորձաթաղանթի չորացմանը՝ չոր օդի հետ մշտական ​​փոխազդեցության պատճառով։ Խոնավության պակասը մարդկանց մոտ կարող է արտահայտվել առողջության վատթարացման հետևյալ ախտանիշներով՝ մաշկի և շրթունքների ճաք, քթի գրգռում, կոկորդի ցավ, շնչառական խնդիրներ։ Նկատելի է նաև հակառակ երևույթը՝ ավելորդ խոնավության պատճառով՝ ալերգիկ ռեակցիաների, ասթմայի, ռինիտի հետ կապված խնդիրների առաջացում։ Քանի որ չոր օդը դժվարացնում է թթվածնի մուտքն օրգանիզմ, նման մթնոլորտում մնալը հանգեցնում է ինքնազգացողության վատթարացման և հոգնածության։ Օդի չորության հետևանքով ախտահարվում են ականջ-կոկորդ-ռնգային և բրոնխիալ հատվածները։ Վերին շնչուղիների լորձաթաղանթները. շնչառական էպիթելը կորցնում է իրեն հատուկ պաշտպանիչ գործառույթը։ Սակայն նորմալ խոնավության վերականգնումից հետո հնարավոր է դառնում էպիթելի պաշտպանիչ հատկությունների վերականգնում։ Աչքի լորձաթաղանթը նույնպես կորցնում է իր պաշտպանիչ գործառույթները՝ ճանապարհ բացելով բակտերիալ վարակի համար։ Չոր օդը նաև լրացուցիչ գրգռում է առաջացնում նրանց համար, ովքեր կրում են կոնտակտային ոսպնյակներ, քանի որ ոսպնյակների արագացված չորացումը առաջացնում է անհանգստություն, և երկարատև գործածության դեպքում, բացասաբար է անդրադառնում աչքերի վրա։ Երեխայի խնամքի հիմնական գործոններից մեկը օդի խոնավությունն է: Առողջ երեխայի համար խոնավությունը պետք է լինի առնվազն 50%, շնչառական վարակով հիվանդ փոքրիկի համար՝ առնվազն 60%: Եթե ​​սենյակում օդը չափազանց չոր է, երեխայի լորձաթաղանթները չորանում են, քիթը խցանվում է, և վերջինս գիշերվա ընթացքում հաճախ է արթնանում։ Լորձը կուտակվում է խոռոչներում և դառնում բակտերիաների բուծման վայր։ Նորածնի մոտ բերանի խոռոչի լորձաթաղանթը չորանում է, և, նույնիսկ, կուրծք ուտելիս կարող է ցավ առաջանալ: Օդի մեջ խոնավության բացակայությունը արագացնում է մաշկից ջրի գոլորշիացումը։ Այն դառնալով չոր՝ հակված է բորբոքման, կոպտացման և շերտավորման։ Չոր օդը և, ի լրումն ջեռուցիչների ջերմությունը, հանգեցնում է փոշու տարածմանը։ Եթե ​​սենյակում օդը անընդհատ չորանում է, կահույքը, մանրահատակը և այլ փայտե իրերը աստիճանաբար կորցնում են իրենց սկզբնական տեսքը։ Նրանք սկսում են փոքրանալ, և, ի վերջո, ճաքեր են առաջանում։ Խոնավության պակասը հանգեցնում է բազմաթիվ տնային բույսերի և ծաղիկների չորացմանը, որոնց տերևները զգայուն են խոնավության մակարդակի նկատմամբ: Չոր օդը կարող է առաջացնել տերևների եզրերի դեղնություն, բողբոջների և ծաղիկների չորացում: Այսպիսով, աշուն-ձմեռ հերթափոխին հարաբերական խոնավության և օդի խոնավացման մասին տեղեկատվությունը ակտուալ է յուրաքանչյուր մարդու համար՝ ինչպես տանը, այնպես էլ, հնարավորության դեպքում, աշխատավայրում։ Պահանջվող սահմաններում խոնավության պահպանումը թույլ կտա կանխել առողջության և տան հետ կապված խնդիրները:
    23:00
    25.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի խառնակչությունը. բրյուսելյան նոր հանդիպումը տապալվում է
    Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հանդիպել Իլհամ Ալիևի հետ, ինչպես պայմանավորվել են Պրահայում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ: Հայաստանի արտգործնախարարությունը այսպես է արձագանքել Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե չեղարկվում է բրյուսելյան բանակցությունը, քանի որ Հայաստանի վարչապետը համաձայնել է հանդիպմանը՝ Մակրոնի մասնակցության պայմանով: Ալիևը համաձայն չէ, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին մասնակցի Ֆրանսիայի նախագահը, որին ծաղրելու առիթը նա այսօր էլ բաց չի թողել:
    22:51
    25.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երկարաժամկետ անկողնային հանգստի դրական և բացասական ազդեցությունը
    Յուրաքանչյուր հիվանդություն ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, որոնք տարբեր կերպ են ազդում հիվանդի ընդհանուր վիճակի վրա: Ծայրահեղ դեպքերում բժշկի կողմից նշանակովում է անկողնային ռեժիմ՝ կորցրած ուժերը վերականգնելու և կազդուրվելու համար։ Երկարաժամկետ անկողնային ռեժիմի դրական և բացասական ազդեցության մասին Aysor.am-ի լրագրողը զրուցել է թերապևտ Լյուդմիլա Նազարյանի հետ. «Անկողնային հանգիստը նշանակվում է հիմնականում այն ​​դեպքերում, երբ հիվանդությունը ծանր է, կան լուրջ հետևանքների վտանգներ։ Դրանցից խուսափելու կամ նվազագույնին հասցնելու համար հիվանդին առաջարկվում է անկողնային հանգիստ՝ հավաքելու ողջ էներգիան, որը կարևոր է հիվանդության դեմ պայքարելու համար։ Տեսանելի ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, գլխապտույտը, մարմնի բարձր ջերմաստիճանը, տարածության մեջ կենտրոնացման կորուստը և այլն։ Դրանք կարող են լինել արյան բարձր ճնշման, գրիպի կամ մրսածության, ուղեղի տրավմատիկ վնասվածքի, վիժման սպառնալիքի, սրտի կաթվածի, արյան շաքարի կտրուկ աճի կամ նվազման և այլ բարդությունների հետևանքներ։ «Խիստ անկողնային ռեժիմով հիվանդին արգելվում է ընդհանրապես դուրս գալ անկողնուց։ Նման անձի կարիքների հոգսը ամբողջությամբ ընկնում է բուժանձնակազմի վրա, եթե նա հիվանդանոցում է, կամ հարազատների վրա, եթե հիվանդը տանն է։ Հիվանդին թույլատրվում է վեր կենալ միայն զուգարանից օգտվելու և լվացվելու համար։ Անկողնային հանգստի ձևի նպատակը կախված է հիվանդի վիճակի ծանրությունից, հիվանդության տեսակից, բարդություններից և այլ գործոններից»,- ասաց բժիշկը։ Երկարատև անկողնային ռեժիմից հետո ևս հնարավոր է, որ հիվանդի մոտ խնդիրներ առաջանան։ Բժշկի խոսքով, խիստ անկողնային ռեժիմի դեպքում առաջին հերթին առաջանում են անկողնային խոցեր, որոնք մաշկի վրա երևում են կարմրավուն ուժեղ ցաների և մակերեսի գրգռվածության տեսքով։ Նման բարդությունների կանխարգելումը սպասարկող անձնակազմի պարտականությունն է։ Դրա համար անհրաժեշտ է հիվանդին ժամանակին շրջել մյուս կողմ, հնարավորության դեպքում լավ սրբել և մաքուր անձեռոցիկով չորացնել հիվանդի մարմինը։ Հիգիենայի ընթացակարգերից հետո անհրաժեշտ է մաշկին քսել հատուկ միջոցներ, որոնք նպաստում են անկողնային խոցերի ապաքինմանը և կանխում նորերի առաջացումը: Բժիշկը, անդրադառնալով երկարատև անկողնային ռեժիմից հետո վերականգնմանը, տվեց մի քանի կարևոր խորհուրդ. «Անկողնուց վեր կենալուց անմիջապես հետո հիվանդը կարող է գլխապտույտ ու սրտխառնոց զգալ, ոտքերը սկսեն չհնազանդվել։ Հետևաբար, պետք է իմանալ մի քանի պարզ կանոններ. Նախքան անկողնուց վեր կենալու փորձը, պետք է հանգիստ ձգվել անկողնում՝ ձեռքերը վերև, մատները ներքև: Ձգումները պետք է արվեն, առնվազն, երեք անգամ։ Զգուշորեն նստեք անկողնու վրա և փորձեք նորմալացնել շնչառությունը: Հանգիստ նստեք 3 րոպե և փորձեք մի փոքր վարժություն կատարել՝ երկու ձեռքերը վեր բարձրացնելով դնել մեջքի հետևում: Կարևոր է դանդաղ վեր կենալ անկողնուց, այլ ոչ թե կտրուկ, ցանկալի է՝ ինչ-որ մեկի օգնությամբ։ Առաջին քայլերն արեք սենյակի շուրջ՝ բռնելով ուղեկցողի ձեռքից, կամ շրջապատող առարկաներից: Նման կանոնները կարևոր են, որպեսզի երկար պառկելուց հետո շնչառությունը և սրտի զարկերը նորմալանան»,- հավելեց բժիշկ Նազարյանը։ Նման ձգումների ժամանակ կարող է զգացվել սրտի անկանոն բաբախյուն և թուլություն, բայց շարժումների ավելացման հետ արյան մատակարարումը և մարդու ընդհանուր վիճակը կբարելավվեն։ Եթե ​​չկան հատուկ բժշկական ցուցումներ, ապա կարևոր է հնարավորինս շատ թարմ հյութեր, բանջարեղեն, կաթնամթերք, հատիկեղեն, հացահատիկ օգտագործել և կազդուրվելուն պես զբոսնել մաքուր օդում:
    22:50
    25.11.22
    Ավելին