Լրահոս
Հասարակական
23:21
25.11.22
139

Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. մեկ մարդու կյանք փրկել չի հաջողվել

Img default alt hy

Նոյեմբերի 25-ին, ժամը 20։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։