Լրահոս
Քաղաքական
22:51
25.11.22
134

Ալիևի խառնակչությունը. բրյուսելյան նոր հանդիպումը տապալվում է

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հանդիպել Իլհամ Ալիևի հետ, ինչպես պայմանավորվել են Պրահայում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ: 

Հայաստանի արտգործնախարարությունը այսպես է արձագանքել Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե չեղարկվում է բրյուսելյան բանակցությունը, քանի որ Հայաստանի վարչապետը համաձայնել է հանդիպմանը՝ Մակրոնի մասնակցության պայմանով:    

Ալիևը համաձայն չէ, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին մասնակցի Ֆրանսիայի նախագահը, որին ծաղրելու առիթը նա  այսօր էլ բաց չի թողել: