Լրահոս

2022-11-26
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022. Ինչ խաղեր կան այսօր
    Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա C, D խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
    12:20
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... «Փաստ»
    Վերջերս տեղի ունեցավ ՔՊ-ի համաժողովը, որի ընթացքում ընտրվեց վարչության նոր կազմ, որն էլ իր հերթին ընտրեց վարչության նախագահ: Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Արտաքուստ այստեղ արտառոց ոչինչ չկա, ՔՊ-ն ինքն իրենով կարելի է անվանել «Նիկոլ Փաշինյան» կուսակցություն, և, ուրեմն, զարմանալի չէ, որ հենց նա էլ դարձավ կուսակցության պաշտոնապես ղեկավար: Բայց... Դեռևս երկու տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե ՔՊ-ի ստեղծման օրից ինքը ոչ մի անգամ կուսակցության վարչության նախագահի թեկնածու չի եղել և հույս ունի, որ չի էլ լինի, քանի որ հակակշիռների և փոխզսպումների ճիշտ մեխանիզմը դա է, և իրենց կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր կարող են այդ կարգավիճակն զբաղեցնել։
    12:11
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տոկաևը երդմնակալությամբ ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
    Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 26-ին երդմնակալության արարողությամբ ստանձնել է պաշտոնը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
    12:08
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում․ «Փաստ»
    «Մի քանի օր է, ինչ որոշակի շրջանակներ ինտենսիվորեն քննարկում են ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանին (Մացո) նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելը: Վերջին խոսքն, իհարկե, ՀՀ նախագահինն է, բայց ԲԴԽ նման որոշումն ինքնին ուշագրավ ենթատեքստեր ունի: Բանն այն է, որ Մարտիրոսյանը հայտնի է մի կողմից՝ որպես Եվրոպական դատարանի վճիռներով խախտումներ թույլ տված դատավոր, մյուս կողմից՝ միշտ իշխանահաճո որոշումներ կայացրած և քաղաքական աղմկահարույց գործերով, մեղմ ասած, կասկածելի որոշումներ կայացրած դատավոր:
    12:03
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան
    Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դրա պատրվակը Էմանուել Մակրոնի ներկայությունն է, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
    11:55
    26.11.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.11.22
    Մամուլի տեսություն 26.11.22
    11:47
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆինանսների փոխնախարարը կգործուղվի Ինդոնեզիա
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը դեկտեմբերի 6-10-ը կգործուղվի Ինդոնեզիայի Հանրապետություն՝ պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների կորպորատիվ կառավարման Ասիա-Խաղաղօվկիանոսյան ցանցի 15-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
    11:40
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան
    «Önce vatan»-ը թուրքական ազգայնամոլական (ընդ որում, ագրեսիվ) հիմնարար լոզունգներից է, որ ստեղծվել է Աթաթուրքի իշխանության շրջանում` 1930-ական թթ. և նշանակում է «Առաջ հայրենիք» կամ «Նախևառաջ հայրենիք»:
    11:38
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
    Նոյեմբերի 25-ին, ժամը 21։06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    11:32
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու ոգով․ ՔՊ պատգամավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
    Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ԽՎ աշխատանքների շրջանակում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
    11:24
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը․ «Ժողովուրդ»
    «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը: «Նա այժմ առավել քան տեղ է տալիս իրեն հաճախակի քծնող, գովեստի խոսքեր ասող դեմքերին, տպավորություն է, թե ողջունում է հրապարակային քծնանքը: Կուսակցության՝ վարչության անդամների ընտրությունից ու նոր վարչություն ձևավորելուց հետո Փաշինյանը սկսել է Վահագն Ալեքսանյանին ու Գևորգ Պապոյանին տեղ տալ:
    11:16
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է․ «Հրապարակ»
    «Սեպտեմբերին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց նախագահին կից քաղաքական խորհուրդ ձևավորելու մասին, որում կընդգրկվեն հիմնական դերակատարները՝ նախկին նախագահներ և այլք: «Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ն
    11:08
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը
    Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
    11:04
    26.11.22
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Արթուր Խաչատրյան
    Արթուր Խաչատրյան․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
    11:00
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում տեղում է ձյուն։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    10:56
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպական հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործ Ադրբեջանին
    Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նոյեմբերի 25-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում: Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ելույթում պատգամավորը նշել է․
    10:53
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա
    Նոյեմբերի 28-29-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ Փարիզում և Բեռլինում։ Այս մասին հաղորդվում է ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:
    10:48
    26.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Տղայական խաղերը» ՀԱՊԿ-ում չեն ներում. տապալված գագաթնաժողով
    Հայաստանի քաղաքական ու փորձագիտական հասարակությունը պոստֆակտում վերլուծել է Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը: Արձանագրում են, որ չնայած Հայաստանում «հակաՀԱՊԿ» տրամադրությունների պատճառ կա՝ բայց արդյո՞ք ՀԱՊԿ-ի դեմ արշավ անելու բարոյական իրավունք ունի այն ուժը, որը տարբեր գործողություններով նսեմացրել է ռազմաքաղաքական այդ կառույցի դերը հայ հասարակության ու միջազգային հանրության աչքում:
    10:45
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը․ «Հրապարակ»
    «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում էր հրավիրել՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմայով: Դա ենթադրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: ԱԺ-ում դեռ ամռանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը խոսել էր այդ մասին, թե կարգավորումն արդեն 2024-ին ուժի մեջ կմտնի: Աշխատանքային քննարկմանը, օրենսդիրներից բացի, մասնակցում էին բանկային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ։
    10:37
    26.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022․ ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները հաղթողին չպարզեցին
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ խաղացին B խմբում ընդգրկված ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։
    10:30
    26.11.22
    Ավելին