Լրահոս
Հասարակական
09:53
26.11.22
125

Կարտոֆիլն ավելի է թանկանալու. Շիրակում հողը բերրի չէ, պարարտանյութն էլ թանկ է

Շիրակի կարտոֆիլագործները հայտնում են, որ կարտոֆիլի գինը կարող է հասնել 500 դրամի՝ մեկ կիլոգրամի համար: Գյուղացինեը նախատեսվածից քիչ են կարտոֆիլ հավաքել դաշտերից, որովհետև հողը բարենպաստ չի եղել: 

Պարարտանյութի համար կառավարության տված սուբսիդիան բավարարել է միայն 3 հեկտար հողը պարարտացնելու համար: Դաշտի մնացած մասը գյուղացիներն իրենց ուժերով են հարստացրել օգտակար նյութերով՝ այս տարի 3 անգամ շատ վճարելով պարարտանյութի համար: