Լրահոս
2022-11-29
-
ԻրավականԵրիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի և հաշիշի նմանվող զանգվածներ. Երևանի պարեկների բացահայտումըՆոյեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Խանջյան փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 28, 33 և 43 տարեկան երեք տղամարդկանց։ 28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի նմանվող փոշենման զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, ինչպես նաև հաշիշի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը և հայտնաբերված զանգվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին18:1029.11.22 -
Հասարակական2023-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանաՀայաստանում խմելու ջրի սակագինը 2023 թվականի հունվարից կբարձրանա մոտ 9 դրամով, սակայն կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար, այսպիսով՝ սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: «Վեոլիա Ջուր»-ը իր հայտում հանձնաժողովին առաջարկել էր խմելու ջրի սակագինը սահմանել 209 դրամ: Միևնույն ժամանակ, հանձնաժողովից հիշեցրել են, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ 2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել էր 1 847 160,3 խորանարդ մետր, որն իր դրական ազդեցությունն է ունեցել սահմանվող սակագնի վրա:Ավելին18:0029.11.22 -
ԱշխարհԵվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. EuractivԵվրոպական մի շարք երկրներ պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ նյութերի պակաս ունեն: Նյութերի, էներգիայի գնի թանկացումը և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից կախվածությունը կարող են սահմանափակել եվրոպական պաշտպանական արդյունաբերության վերածնունդը, զգուշացնում են ոլորտի ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euractiv հրատարակությանը: ԵՄ անդամ երկրները խոշոր ներդրումներ են անում իրենց պաշտպանական արդյունաբերություններում՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների: Այնուամենայնիվ, որոշ կարևորագույն նյութերի գները և հասանելիությունը բարդացնում են այդ գործընթացը: «Հումքի մեծ մասը, որն անհրաժեշտ Է ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար, ԵՄ-ի երկրներում չեն արդյունահանում կամ արդյունահանում են նվազագույն չափով»,-հրատարակությունը մեջբերում Է Չեխիայի զենքի և պաշտպանական արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Իրժի Հինեկի խոսքը: Հինեկը նաև նշել Է փաթեթավորման նյութերի, քիմիկատների, ցելյուլոզայի և սինթետիկ կաուչուկի անբավարարության մասին: «Այդքան պահանջված զրահաբաճկոնները չԷին կարող արտադրվել այստեղ, եթե նյութերը չներմուծվեին Ասիայից, հիմնականում՝ Չինաստանից: Որոշ արտադրողներ արտադրությունը տեղափոխել են հենց այնտեղ», - ասել է Հինեկը՝ հավելելով, որ իրավիճակին լուծում գտնելու համար որևէ ջանք չի տեսնում: Ինչպես նշում Է հրատարակությունը, խնդիրը խորացնում Է նյութերի արժեքի աճը: Նշվում Է, որ պաշտպանության ոլորտի եվրոպական առաջատարներից մեկը՝ Իտալիան, արդեն բախվել Է բարձր գների ցավալի հետևանքներին: Եթե երկիրը նախկինում որոշ նյութեր, օրինակ՝ ալյումին, պլատին, պալադիում և ռոդիում ներմուծում էր Ռուսաստանից, ապա այժմ ստիպված է այլընտրանքային մատակարարներ գտնել: Euractiv-ի տեղեկատվության համաձայն, դեռ մինչև Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների սկսվելը Ֆրանսիան բախվում էր միկրոսխեմաների և կիսահաղորդիչների անբավարարության խնդրին, ինչը խանգարում Է սպառազինությունների արտադրությանը: Հունաստանն իր հերթին հազվագյուտ հողային տարրերի կարիք ունի, գրում Է հրատարակությունը: Մյուս կողմից, Բուլղարիան և Իսպանիան այս առումով խնդիրների չեն բախվում: Գերմանական խոշորագույն զենք արտադրող Rheinmetall ընկերության խոսնակը Euroactiv-ին հայտնել է, որ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել և ձեռք է բերել ալյումինի, պլաստիկի մեծ պաշար, ինչպես նաև կիսահաղորդիչներ և էլեկտրոնային բաղադրամասեր, հետևաբար իրենց մոտ մատակարարումների հետ կապված խնդիրներ կառաջանան միջնաժամկետ հեռանկարում: Հրատարակությունը նշում է, որ ռազմավարական և անվտանգության նկատառումներից ելնելով՝ եվրոպական պաշտպանական արդյունաբերությանն անհրաժեշտ նյութերի դեֆիցիտի և այլ մանրամասների մասին այլևս ոչ մի մանրամասն չի հաղորդվում:Ավելին17:5029.11.22 -
ՔաղաքականԻսկ թշնամին պատրաստվում է պատերազմի. Անժելա ԷլիբեգովաԹշնամին սեպտեմբերյան հարձակման արդյունքում զոհվածների մարմիններ է վերադարձնում նոյեմբերին։ Մարմիններ, որոնք Հայաստանի տարածքում էին գտնվում, որոնք օկուպացրել է թշնամին ու դուրս գալ մտադիր չի։ Եռաբլուրում իրենց երեխաների շիրիմները պաշտպանող ծնողներին են դատում։ Պաշտպանում էին մեկից, ով գալիս էր իրենց երեխաների շիրիմների մոտ նկարվելու նրանից հետո, երբ հանրայնորեն խոստովանեց, որ կարող էր խուսափել զոհերից ու պատերազմից։ Քաղաքը պարալիզացված ա, որովհետև տասնյակ հազարավոր դոլլարների Ամանորյա լուսավորությունով պիտի զարդարեն Երևանը, տոնածառի լույսերը պիտի դեկտեմբերի սկիզբ վառեն։ Երասխի վերևի բլրի վրա դեմ դիմաց Հայաստանի ու թշնամու դրոշներն են երևում։ Տիգրանաշենում պաշտպանական գծերը արդեն նաև միջպետական ճանապարհից էս կողմ են։ Հակոբյան Աննան էլի ստատուսներ ա գրում զոհվածների մասին, զուգահեռ պայծառ ֆոտոսեսսիաներ հրապարակում թունիսյան արձակուրդներից։ Ալենը Կատարում ֆուտբոլ ա նայում։ Քերոբյանը նախարարի դերի մեջ ա։ Միրզոյանը պարտաճանաչ թուրքերին ա ցավակցում ու շնորհավորում։ Ավինյանը քարոզարշավակոխ ա անում։ ԱԺ-ն ԱԱԾ արխիվներ ա ոչնչացնում։ Մարդա իրա գործին, մի խոսքով։ Իսկ թշնամին պատրաստվում ա պատերազմի…Ավելին17:4029.11.22 -
ԻրավականՍեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց կրակոցները գյուղերում առօրյայի անբաժան մաս են դարձել. «Թաթոյան» հիմնադրամԻրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները մի քանի օր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամաբակ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղերում իրականացրել են փաստահավաք աշխատանքներ։ Արդյունքները ներկայում ամփոփվում են: Դրանք պատշաճ կերպով կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին, կներկայացվեն միջազգային հանդիպումների ժամանակ, կդառնան հասանելի ՀՀ Կառավարության և Խորհրդարանի կողմից օգտագործման համար։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի դիրքորոշմամբ՝ առաջնային նպատակ պետք է լինի ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները հեռացնելը ոչ միայն Հայաստանի օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող բոլոր վայրերից։ Դա հրատապ անհրաժեշտություն է` սահմանային բնակավայրերում մարդկանց բնականոն կյանքը, նրանց իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելու համար:Ավելին17:3029.11.22 -
Հասարակական«Հլը ոչ մի բան էլ չենք կերել». հազարավոր ընտանիքների նպաստը կտրել են 3000 դրամի պատճառովՀայաստանի 3000 քաղաքացու ձեռքից պետությունը այս ամիս վերցրել է 18 հազար դրամ նպաստը, քանի որ 3000 դրամով ավելացրել է նվազագույն թոշակը: Այդպես է եղել միշտ պնդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Գերատեսչությանը հակադարձում է տնտեսագետ-պատգամավորը՝ հիշեցնելով, որ հին Հայաստանում թոշակը բարձրացնելուց հետո նպաստից զրկում էին միայն նրանց, որոնք բարձր աշխատավարձով աշխատանքի էին տեղավորվում: Իսկ տարեց միայնակ թոշակառուները շարունակում էին ստանալ և՛ ավելացած թոշակը, և՛ սոցիալական նպաստը:Ավելին17:2329.11.22 -
ԱշխարհՀրապարակվել են կադրեր՝ ինչպես են 18-ամյա աղջկան առևանգումՏամբովում 18-ամյա աղջկան առևանգելուց հետո ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Վարչության տարածքային բաժնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 18-ին։ Ինչպես պարզվել է՝ այդ օրը 20-ամյա երիտասարդը և նրա երկու հարազատները՝ հայրն ու ավագ եղբայրը, ներխուժել են իրենց ծանոթների բնակարան, որտեղից աղջկան բառացիորեն դուրս են բերել։ Տուժողին նստեցնելով մեքենան՝ նրան իր կամքին հակառակ տարել են Նիժնի Նովգորոդի շրջան։ «Մի քանի օր անց տուժողին հաջողվել է փախչել հարձակվողներից և դիմել ոստիկանության օգնությանը»,- ասվում է ICR-ի հաղորդագրությունում։ Պարզվում է, որ առևանգումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առևանգված աղջկա ընտանիքը հրաժարվել է նրան ամուսնացնել հետաքննության ապագա մեղադրյալներից մեկի հետ։ Այժմ մեղադրյալը ձերբակալվել և կալանավորվել է, նրա եղբայրն ու հայրը դեռ ազատության մեջ են. նրան նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում։Ավելին17:1729.11.22 -
ԱշխարհԿիսահաղորդիչների համաշխարհային շուկան 2023 թ.-ին 4 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է կրճատվել2023 թվականին կիսահաղորդիչների համաշխարհային շուկան կարող Է կրճատվել 4,1 տոկոսով՝ հասնելով մինչև 556,6 միլիարդ դոլարի. պատճառը տնտեսական աճի դանդաղման ֆոնին պահանջակի նվազումն է և համաշխարհային գնաճը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը: Նշվում է, որ համապատասխան կանխատեսումը Ճապոնիայի Էլեկտրոնիկա արտադրողների և տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիայի կայքում հրապարակել Է կիսահաղորդիչներ արտադրողներին միավորող WSTS վիճակագրական կազմակերպության Ճապոնիայի ստորաբաժանումը: Հաշվետվության մեջ նշված Է, որ չնայած համավարակի տնտեսական հետևանքներին, 2021 թվականին կիսահաղորդիչների շուկայի 26,2 տոկոսով կտրուկ աճ Է արձանագրվել կենցաղային տեխնիկայի, համակարգիչների և սմարթֆոնների մեծ պահանջակի, 5G կապի ստանդարտի տարածման, Էլեկտրամոբիլներին անցնելու գործընթացի արագացման և տվյալների մշակման կենտրոնների բնագավառում ներդրումների աճի պատճառով: Իսկ ընթացիկ տարում, կանխատեսում Է կազմակերպությունը, կիսահաղորդիչների շուկայի ծավալի աճը կդանդաղի մինչև 4,4 տոկոս կենցաղային տեխնիկայի պահանջարկի անկման հետևանքով, որը համավարակի պատճառով երկու տարի պահպանվում Էր բարձր մակարդակում: Տարվա առաջին կեսին այդ պահանջարկը դեռևս մասնակիորեն պահապանում Էր շուկայի աճի միտումը, սակայն տարվա երկրորդ կեսին այդ գործոնը բոլորովին վերացել Է: Դրա փոխարեն սկսել Է դրսևորվել համաշխարհային գնաճի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ իրադրության և Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ներգործությունը, կարծում են WSTS-ում: Իսկ 2023 թվականին կազմակերպությունը կանխատեսում Է կիսահաղորդիչների շուկայի կրճատում 4,1 տոկոսով՝ մինչև 556,6 միլիարդ դոլարի. դա կապված է այն բանի հետ, որ 2022 թվականի կեսերից շուկայական պայմանների վատթարացումը պահպանվում է: Շուկայի ծավալների նվազումն այդ դեպքում կարձանագրվի 2019 թվականից ի վեր առաջին անգամ:Ավելին17:1029.11.22 -
Սպորտ«Բավարիա»-ն ձեռք չի բերի Ռոնալդուի տրանսֆերըՄյունխենի «Բավարիա»-ն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք չի բերի Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Բավարիա»-ի գործադիր տնօրեն Օլիվեր Կանը: «Ես կարող եմ բացառել Ռոնալդուի տեղափոխությունը: Մենք դա դիտարկել ենք, դա մեր աշխատանքի մի մասն է: Բոլորս սիրում ենք Ռոնալդուին, սակայն մեր ռազմավարությունը տարբեր է: Մենք հստակ գաղափար, փիլիսոփայություն ունենք, թե ինչպես պետք է ձևավորվի մեր թիմը, և մենք բանակցություններ չենք վարի Ռոնալդուի տրանսֆերի համար»,- ասել է Կանը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մյունխենի «Բավարիա»-ն բանակցություններ է սկսել Ռոնալդուի գործակալի հետ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:Ավելին17:0229.11.22 -
ՀասարակականՀեռուստատեսության աշխատողի օրն է. hիմնադրվել է «Ադամյան» մրցանակաբաշխությունըԱյսօր` հեռուստատեսության աշխատողի օրը, հայկական հեռուստաալիքների ղեկավարները Երևանի հեռուստաաշտարակի մոտ հուշագիր են ստորագրել «Ադամյան» մրցանակաբաշխության հիմնադրման մասին: 2023 թվականից ամեն տարի նոյեմբերի 29-ին հեռուստատեսության պրոֆեսիոնալները պարգևատրվելու են:Ավելին16:5529.11.22 -
ՀասարակականՋուրը թանկանում է հունվարի 1-իցՋուրը հունվարի 1-ից 8 դրամ 4 լումայով կթանկանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է այսօր բավարարել է «Վեոլիա Ջուր» ընկերության՝ սակագինը բարձրացնելու հայտը: Այժմ ջրի մեկ խորանարդ մետրն արժե 200 դրամ, հունվարի մեկից՝ ավելի քան 208 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր նաև որոշել է, որ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ:Ավելին16:4729.11.22 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին16:4029.11.22 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. «Փաստինֆո»Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը Երևանի քաղաքապետի պաշտոնում ապօրինի է: Նա այն համատեղում է մեկ այլ պաշտոնի հետ, ինչն օրենքը թույլ չի տալիս Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո Ավինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) , տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ այդպիսով միևնույն ժամանակ պաշտոնավարելով երկու անհամատեղելի պաշտոններում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։ Նկատենք, որ այս պարագայում ոչ միայն խոսքը գնում է փոխքաղաքապետի պաշտոնում ապօրինի պաշտոնավարման մասին, այլ նաեւ կոռուպցիոն ռիսկերի, քանի որ այս երկու պաշտոններն ունեն շահերի բախում։ Բացի այդ՝ Երեւան համայնքի կառավարմանը վերաբերող ամբողջ ինֆորմացիան, այդ թվում ծառայողական գաղտնիք պարունակող, հասանելի է դառնում այլ կառույցի։ Նույնը կարելի է ասել ԱՆԻՖ-ի մասին, որի ծրագրերը, ներքին ինֆորմացիան կարող են հասանելի դառնալ այլ անձանց ու հիմա հարց է առաջանում՝ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում որպես ինչ է որոշումներ կայացնում՝ առաջ է տանում իր ղեկավարած մեկ այլ հիմնարկի շահերը, առաջնահերթությունները, թե այդ երկուսը միասին օգտագործում է իր քարոզարշավի համար։Ավելին16:3229.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի կոշտ մեսիջը՝ ԻրանինԱդրբեջանի խորհրդարանում առաջարկել են փոխել այդ երկրի անունը, դարձնել Հյուսիսային Ադրբեջան: Պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն իր առաջարկը հիմնավորելու համար ասել է, թե պետք է գոյություն ունենա հյուսիսային և հարավային Ադրբեջան՝ ակնարկելով իրանական Թավրիզը, որը բնակեցված է ադրբեջանցիներով:Ավելին16:2529.11.22 -
Քաղաքական«Ղարաբաղի հարցը լուծված է»․ Էրդողանի ներկայացուցիչը դրական է գնահատել Պրահայի հանդիպումըԹուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, փոխանցում է «Sputnik Азербайджан»-ը։ Իբրահիմ Քալընը կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Պրահայում։ «Ղարաբաղյան հարցը լուծված է։ Շփումներն այժմ տեղի չեն ունենում երրորդ կողմերի միջոցով: Դա շատ կարեւոր է», - ընդգծել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։Ավելին16:2029.11.22 -
ԱշխարհԲելգիացի երկաթուղայինները եռօրյա գործադուլ են սկսելԲելգիացիներին սպասվում Է գնացքների երթևեկության չվացուցակի խախտումներով և կրճատումներով երեք օր, քանի որ նոյեմբերի 29-ի գիշերը Բելգիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCB) աշխատողները և երկաթուղային կառույցի օպերատոր Infrabel-ը գործադուլ են սկսել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Երեքշաբթին ամենադժվար օրն Է լինելու, բայց նաև ակցիաների հաջորդ երկու օրերը կարող են նշանակալի հետևանքներ ունենալ (երկաթուղային երթևեկության համար)», - հաղորդել Է RTBF հեռուստաալիքը: SNCB-ի և Infrabel-ի արհմիությունները բողոքում են այն բանի դեմ, որ կառավարության կողմից բյուջեով նախատեսված ներդրումները երկաթուղիների բնագավառում, իրենց կարծիքով, բավարար չեն: Գործադուլի կազմակերպիչները նաև նշում են «երկաթուղիների աշխատողների աշխատանքի պայմանների մշտական վատթարացումը, գլխավորապես անձնակազմի անբավարարության պատճառով»: Գործադուլի երեք օրվա ընթացքում բելգիական երկաթուղիներում կազմակերպվում Է «նվազագույն սպասարկում»: Այն ապահովում են բողոքի ակցիաներին չմասնակցող աշխատողները: Սակայն երեքշաբթի օրը երկրի մի շարք շրջաններ կարող են մնալ միանգամայն առանց երկաթգծի աշխատանքի: Մյուս նահանգներում, ինչպես սպասվում Է, գիծ դուրս կգա երկաթուղու շարժակազմի միայն քառորդ մասը: Հաղորդվում է, որ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին իրադրությունը, հնարավոր Է, նույնպես դժվարին լինի և, բացի այդ, պակաս կանխատեսելի: SNCB-ում կարծում են, որ ուղևորներին կփոխադրի գնացքների կեսից ոչ ավելին:Ավելին16:1729.11.22 -
ՀասարակականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:1029.11.22 -
Քաղաքական«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է. Կարեն ՎրթանեսյանԿարեն Վրթանեսյանը գրում է. Եկել եմ ձեր «տոնը փչացնեմ»... Ես համոզված եմ, որ ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը։ Օք ա, երբ առանձին գործիչներ կամ նույնիսկ կուսակցություններ մանդատները վայր են դնում, դա կարող է ինչ-ինչ անձնական կամ կուսակցական հանգամանքներից բխել։ Բայց ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում և պատգամավորի կարգավիճակով նախատեսված ամբողջ գործիքակազմն ակտիվ օգտագործի օկուպացիոն վարչակարգին ինչով հնարավոր է վնասելու համար։ «Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, որն իրականում հենց նիկոլական քարոզչությունն է թեժացնում, որովհետև այն բխում է Նիկոլի շահերից։Ավելին16:0229.11.22 -
ՀայաստանՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներՆոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:Ավելին15:5529.11.22 -
ՔաղաքականԱրագածոտնի մարզպետը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է «դեկորատիվ» ներկայություն պահպանել, եւ մարզում որոշումները կայացվում են այլոց՝ փոխմարզպետի, խորհրդականի, մարզից ընտրված պատգամավորի կողմից։ Մենք տեղեկացանք, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը որոշել են Ծաղկահովիտը զավթել եւ համայնքային պաշտոններում նշանակել իրենց մարդկանց։ Նրանց թեպետ չհաջողվեց ընտրություններում իրենց ուզած թեկնածուին համայնքի ղեկավար դարձնել, եւ ընտրվեց ՔՊ-ի կողմից առաջադրված, բայց նախկինների ամենավառ ներկայացուցիչ հանդիսացող Նորաին Հակոբյանը, բայց հուսով են, որ համայնքապետին մոտ ապագայում մենմենակ են թողնելու իր «թագավորության» մեջ։ Մեկնարկը տրվել է՝ ազատել են համայնքի սոցիալական, աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ներսիսյանին, ով գտնվում է ֆիզարձակուրդում, եւ նրա փոխարեն նշանակել փոխմարզպետի հորեղբորորդուն՝ Արթուր Փարվանյանին, ով, ի դեպ, ապարանցի է, նպատակ ունեն ինչ-որ ժամանակ հետո էլ վերջինիս նշանակել պետի պաշտոնում։ Համայնքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ գրեթե բոլոր աշխատակիցներին փոխելու ուղղությամբ զույգն ինտենսիվ աշխատում է»:Ավելին15:4729.11.22