Լրահոս
2022-11-29
-
ՀասարակականՆոր Խարբերդում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժածՆոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։Ավելին20:1429.11.22 -
ԻրավականՄերկ լուսանկարից մինչև 19 հազար 700 դոլար. պետական դավաճանության 11 դեպքի մասին է հայտնել ԱԱԾ-նՊետական դավաճանություն մեջ մեղադրվող մայորը կալանավորել է: Նա, ըստ ԱԱԾ-ի, այս տարվա ընթացքում մոտ 20 հազար դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին պետական ու ռազմական գատնիք է հայտնել, ըստ պաշտոնական աղբյուրի, նաև արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական ստորաբաժանումների մասին:Ավելին20:0629.11.22 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է դրվածSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։Ավելին19:5829.11.22 -
ՔաղաքականՄեր խնդիրը հիմա պետք է լիներ ոչ թե տոնածառը կամ լուսավորությունը, կամ նույնիսկ հացի խնդիրը, այլ՝ մեր ապրելու խնդիրը․ Թադևոս Ավետիսյան․ Yerkir.amԵվս մեկ անգամ, շատ հստակ, ակնհայտ է դառնում իշխանությունների վարող հակասոցիալական քաղաքականությունը։ Առաջին հայացքից, ինչ-որ չափով փորձեցին արձագանքել այս ահագնացող գնաճին, բայց ոչ համարժեք, քան արդեն արձանագրված գնաճն է, ավելի ցածր չափով։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ կենսաթոշակները բարձրացրել են 3000 դրամով, բայց միաժամանակ մարդկանց կտրել են նպաստից։Ավելին19:5329.11.22 -
ՍպորտՕնանան հանդես է եկել հայտարարությամբԿամերունի Հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան, ով ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Սերբիայի հետ խաղից առաջ հեռացվել էր ազգային հավաքականից, հայտարարություն է տարածել։ Ըստ լուրերի՝ Օնանան հեռացվել է թիմից գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։Ավելին19:5029.11.22 -
ԻրավականՎարչապետին զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը:Ավելին19:4029.11.22 -
Հասարակական«Ադամյան» մրցանակաբաշխության հիմնադրում՝ հեռուստատեսության աշխատողի օրըԱյսօր հայկական հեռուստաալիքների ղեկավարները Երևանի հեռուստաաշտարակի մոտ հուշագիր են ստորագրել «Ադամյան» մրցանակաբաշխության հիմնադրման մասին: 2023 թվականից սկսած ամեն տարի այսօրը հեռուստատեսության պրոֆեսիոնալները պարգևատրվելու են:Ավելին19:3329.11.22 -
ՀասարակականՎարչապետի աշխատակազմի համար առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը. Արայիկ ՀարությունյանՆոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նիստը վարել է խորհրդի նախագահ, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:Ավելին19:2529.11.22 -
ՀասարակականՀակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել մեկ զինծառայողՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:Ավելին19:1629.11.22 -
Իրավական«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող զանգվածներՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ՀՀ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների հետ համատեղ 2022թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Դ․-ին, սակայն վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից: Այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված օվալաձև 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6․7 և 17․2 գրամ ընդհանուր քաշերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, «PGN 150» գրառմամբ 8 դեղապատիճ և «B8» գրառմամբ 1 դեղահաբ։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ թմրամիջոցներին նմանվող զանգվածները քրեակատարողական հիմնարկ էր բերել՝ կալանավորված անձին փոխանցելու համար։ Քաղաքացի Հ․ Դ․-ն անմիջապես ձերբակալվել է և տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Нет описания фото.Ավելին19:0829.11.22 -
ԱշխարհՍմոգը պարուրել է Հնդկաստանի մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակիՆյու Դելիի որոշ հատվածներում սմոգ է, իսկ օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի: Օդում մանր մասնիկների կոնցենտրացիան թույլատրելի սահմաններից երեք անգամ բարձր է, իսկ ձմռան գալուն զուգահեռ աղտոտվածությունն էլ ավելի է վատացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News լրատվամիջոցին:Ավելին19:0029.11.22 -
ՔաղաքականԱվինյանի՝ որպես ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ պաշտոնավարումը համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի կարգավիճակի հետ. հայտարարությունԻ արձագանք մամուլում շրջանառվող լուրերի` հարկ ենք համարում պարզաբանել, որ Տիգրան Ավինյանի կողմից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի, խորհրդի նախագահի կարգավիճակում պաշտոնավարումը իրավական տեսանկյունից լիովին համատեղելի է և տրամաբանական Երևանի փոխքաղաքապետի կարգավիճակի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՆԻՖ-ի հանրային կապերի բաժինը:Ավելին18:5629.11.22 -
ԱրցախԻմ պայքարը երկու ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ և զոհված ազատամարտիկների ընտանիքների, տեղահանվածների շահերի պաշտպանություն․ Արթուր ԹովմասյանՆոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ՝ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանի գլխավորությամբ:Ավելին18:5429.11.22 -
ՀասարակականՍրճարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Պետրոսյանից, ով հայտնել է, որ ծառայության ընթացքում Տիտոգրադյան փողոցի 14 հասցեի մոտ՝ «Անի» սրճարանի տարածքում, դի կա։Ավելին18:4829.11.22 -
ՀասարակականՈսկեհասկ գյուղում ավտոմեքենա է այրվելՆոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում այրվում է ավտոմեքենա։Ավելին18:4629.11.22 -
ՀասարակականՈրոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում։Ավելին18:3829.11.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 Հայ-հնդական զորավարժություն. հզորագույն բանակներից մեկի հետ կապերի խորացման սցենարներՀայլուր 18։30 Հայ-հնդական զորավարժություն. հզորագույն բանակներից մեկի հետ կապերի խորացման սցենարներԱվելին18:3029.11.22 -
ՔաղաքականԴավիթ Գևորգյանը՝ վարչապետի օգնականՎարչապետ Նիկոլ Փաշինյանըն այսօր՝ նոյեմբերի 29-ին, որոշում է ստորագրել, որով նշանակում է կատարել։Ավելին18:2429.11.22 -
ՄիջազգայինԻրանի նախագահն օտարերկրյա զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության երաշխիք է համարելՕտարերկրյա ուժերի դուրսբերումը Մերձավոր Արևելքի երկրներից ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության գրավականն Է: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը: «Օտարեկրյա զորքերի դուսբերումն անվտանգության ապահովման երաշխինքն Է տարածաշրջանի երկրներում», - նշել Է Ռայիսին, որի խոսքը մեջբերել Է Rudaw հեռուստաալիքը: Իրանի նախագահը հավելել Է, որ «տարածաշրջանում կայունությունը պետք Է ապահովվի հենց տարածաշրջանի պետությունների կողմից, իսկ օտարերկրյա ուժերի ներկայությունից ոչ մի օգուտ չկա, այն լոկ սաստկացնում Է նրա (տարածաշրջանի) խնդիրները»: Իրանի նախագահը նշել Է, որ Իրաքը կարևոր դեր Է խաղում տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Ռայիսիի համոզմամբ՝ Թեհրանը և Բաղդադը «պետք Է շարունակեն համակարգել իրենց գործողությունները՝ ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորումներին դիմակայելու համար»: Իրանի նախագահն ընդգծել Է, որ բանակցությունների ընթացքում Իրաքի վարչապետի հետ քննարկել Է ինչպես միջազգային և տարածաշրջանային իրադրությունն, այնպես Էլ «բանկային ոլորտում, գազի և ԷլեկտրաԷներգիայի արտահանման բնագավառում համագործակցության հարցերը»: Իր կողմից Իրաքի վարչապետը հավաստել Է, որ Ռայիսիի հետ հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության թեմաները քաղաքական, տնտեսական բնագավառներում, անվտանգության ոլորտում: Մուհամեդ աս-Սուդանին նշել Է, որ Իրաքը «թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի նկատմամբ սպառնալիքների համար, և թույլ չի տա որևէ խմբերի կամ կուսակցությունների՝ վնաս հասցնել Իրանի անվտանգությանը»: «Ցանկացած Էսկալացիայից խուսափելու համար երկու երկրները իրենց գործողությունները կհամակարգեն տեղում, և երկխոսությունն առկա խնդիրների կարգավորման լավագույն միջոցն Է»,- նշել Է աս-Սուդանին: Խոսելով երկու պետությունների միջև տնտեսական փոխգործակցության մասին՝ աս-Սուդանին հայտնել Է, որ կողմերը համաձայնության են եկել՝ ակտիվացնելու համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը և հանդես են եկել մոտ ժամանակներս հանձնաժողովի նիստի անցկացման օգտին: Իրաքի վարչապետի խոսքով՝ կողմերը նաև պատրաստ են «քննարկել իրենց միջև նավթի փոխադրման նախագծերը, նավթավերամշակման արտադրանքի բաշխման մեխանիզմը, գազի փոխադրման հարցերը»:Ավելին18:2029.11.22 -
Հասարակական«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկան է մահացել. ԲԿ-ի հայտարարությունը««Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։Ավելին18:1729.11.22