Լրահոս
Հասարակական
16:47
29.11.22
99

Ջուրը թանկանում է հունվարի 1-ից

Ջուրը հունվարի 1-ից 8 դրամ 4 լումայով կթանկանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է այսօր բավարարել է «Վեոլիա Ջուր» ընկերության՝ սակագինը բարձրացնելու հայտը: Այժմ ջրի մեկ խորանարդ մետրն արժե 200 դրամ, հունվարի մեկից՝ ավելի քան 208 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր նաև որոշել է, որ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ: