Լրահոս
Հասարակական
17:23
29.11.22
107

«Հլը ոչ մի բան էլ չենք կերել». հազարավոր ընտանիքների նպաստը կտրել են 3000 դրամի պատճառով

Հայաստանի 3000 քաղաքացու ձեռքից պետությունը այս ամիս վերցրել է 18 հազար դրամ նպաստը, քանի որ 3000 դրամով ավելացրել է նվազագույն թոշակը: Այդպես է եղել միշտ պնդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Գերատեսչությանը հակադարձում է տնտեսագետ-պատգամավորը՝ հիշեցնելով, որ հին Հայաստանում թոշակը բարձրացնելուց հետո նպաստից զրկում էին միայն նրանց, որոնք բարձր աշխատավարձով աշխատանքի էին տեղավորվում: Իսկ տարեց միայնակ թոշակառուները շարունակում էին ստանալ և՛ ավելացած թոշակը, և՛ սոցիալական նպաստը: