Լրահոս
Քաղաքական
16:02
29.11.22
127

«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է. Կարեն Վրթանեսյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Եկել եմ ձեր «տոնը փչացնեմ»... Ես համոզված եմ, որ ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը։

Օք ա, երբ առանձին գործիչներ կամ նույնիսկ կուսակցություններ մանդատները վայր են դնում, դա կարող է ինչ-ինչ անձնական կամ կուսակցական հանգամանքներից բխել։

Բայց ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում և պատգամավորի կարգավիճակով նախատեսված ամբողջ գործիքակազմն ակտիվ օգտագործի օկուպացիոն վարչակարգին ինչով հնարավոր է վնասելու համար։

«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, որն իրականում հենց նիկոլական քարոզչությունն է թեժացնում, որովհետև այն բխում է Նիկոլի շահերից»։