Լրահոս

2022-11-29
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 44 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթեր կամ պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, ֆիզիկական ներգործության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    15:25
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը և Տոկաևը քննարկել են Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի գազային միությունը
    Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 28-ի երեկոյան Կրեմլում քննարկել են գազային միության ստեղծումը Ուզբեկստանի մասնակցությամբ: Այդ մասին սոցցանցերում գրել Է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խոսք Է եղել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կազմում «եռյակ գազային միություն» ստեղծելու մասին՝ նպատակ ունենալով համակարգել գործողությունները Ղազախստանի և Ուզբեկստանի տարածքով ռուսական գազը տեղափոխելիս»,- Ղազախստանի ղեկավարի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ Ժելդիբայի՝ Պուտինը և Տոկաևը համաձայնել են, որ հարկավոր Է փորձագետների մասնակցությամբ մանրամասն եռակողմ խորհրդակցություններ անցկացնել ռացիոնալ լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Ինչպես հայտնել Է Տոկաևը, ամփոփելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման արդյունքները, Պուտինը բանակցությունների ժամանակ բարձրացրել Է «եռյակ միության» թեման, բայց ղազախական կողմը պետք Է «խորամուխ լինի թեմային»՝ ցանկալի արդյունքների հասնելու համար:
    15:17
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում 300 մարդ Է զոհվել զանգվածային անկարգությունների ժամանակ. ԻՀՊԿ-ի գեներալ
    Իրանում առնվազն 300 մարդ Է զոհվել վերջին անկարգությունների ժամանակ, նոյեմբերի 29-ին հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 300 մարդ Է զոհվել այն պատճառով, որ մենք չենք կարողացել թշնամիներին տարբերել այն անձանցից, որոնք կանգնած են եղել մեր կողմում», - ասել է Հաջիզադեն: Իրանում սեպտեմբերի կեսերից շարունակվում են զանգվածային անկարգություններն ու բողոքները երիտասարդ քրդուհի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: 22-ամյա աղջիկը մահացել էր այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը գլխաշորը սխալ կրելու համար: Բողոքի ակցիաներն անցկացվում են հիմնականում Գիլյանի, Խուզեսթանի, Սիստանի և Բելուջիստանի, Թեհրանի և Քրդստանի նահանգներում: Իրանի իշխանություններն Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ: Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործում և սպանում անվտանգության ուժերի՝ ոստիկանության ու ԻՀՊԿ-ի աշխատակիցներին, ինչպես նաև խոշոր ռազմական կառույցներից մեկի՝ «Բասիջ»-ի անդամներին: Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի սկզբին հաճախացել են հարձակումները երկրի ծայրամասային նահանգների իրանական մզկիթների հոգևորականների վրա: Իրավապահ մարմինները զանգվածային կերպով ձերբակալում են այն անձանց, որոնք հավաքագրվել են արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից: Բացի այդ, գրեթե ամեն օր երկրի սահմաններին առգրավում են խոշոր խմբաքանակով զենք, որը մատակարարվում է անկարգությունների մասնակիցների համար:
    15:10
    29.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան շարունակում է հրթիռակոծել Սիրիան ու պատրաստվում է ցամաքով ներխուժման
    Թուրքիան շարունակում է հրթիռակոծել Սիրիայի քրդաբնակ շրջանները: Այսօր թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում 19 բնակավայր է հրթիռակոծել: Միաժամանակ Անկարան պատրաստվում է ցամաքային հարձակման: «Թուրքիայի Զինված ուժերին ևս մի քանի օր է պետք լիակատար պատրաստության աստիճանի գալու համար»,- այս մասին Reuters գործակալության հետ հարցազրույցում ասել է թուրք պաշտոնյաներից մեկը:
    15:02
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նախաձեռնվել են զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ․ ՀՀ ՊՆ
    Նոյեմբերի 28-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի կողմից, ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, նախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է:
    14:59
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «ՎԱԶ-21013»-ը գողացել էր արշալույսցի երիտասարդը
    Նոյեմբերի 28-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 20-ի ժամը 21.30-ի սահմաններում առևանգել են եղբոր անվամբ հաշվառված «ՎԱԶ-21013»-ը: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասի ծառայողներն ու քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մեքենան փախցրել է Արշալույս գյուղի 26-ամյա բնակիչը: Նոյեմբերի 28-ին երիտասարդը Արշալույս գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
    14:55
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
    Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել ՀՀ տարածքից։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։ Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
    14:47
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պեկինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հրթիռակիր հածանավը ներխուժել է Չինաստանի ջրեր
    Ամերիկյան Chancellorsville հրթիռակիր հածանավը ներխուժել Է Հարավչինական ծովում Նանշա (Սփրաթլի) կղզիների մերձակա ջրեր՝ առանց Չինաստանի կառավարության թույլտվության: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը: «Ամերիկացի զինվորականների գործողությունները լրջորեն խախտել են Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ինչը Հարավչինական ծովում ԱՄՆ-ի նավագնացային գերիշխանությանի և ռազմականացման ձգտման ևս մեկ անհերքելի ապացույց Է»,- հայտնել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Մարտական հրամանատարության հարավային գոտու պաշտոնական ներկայացուցիչ Տյան Ցզյունլին: Հաղորդվում Է, որ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային և ռազմաօդային ուժերը կազմակերպել են միջոցառումներ ամերիկյան հածանավի նախազգուշացման և ուղեկցման համար, ինչի արդյունքում նավը հեռացել Է Նանշա կղզիների մերձակա ջրերից: Պեկինը մի քանի տասնամյակ վիճում Է որոշ երկրների, մասնավորապես՝ Բրունեյի, Վիետնամի, Մալայզիայի և Ֆիլիպինների հետ Հարավչինական ծովում առանձին կղզիների տարածքային պատականելության հարցի շուրջ: Այդ կղզիների ափամերձ ծանծաղուտում հայտնաբերվել են ածխաջրածինների զգալի պաշարներ: Ամենից առաջ խոսքը վերաբերում Է Սիշա արշիպելագին (Պարասելյան կղզիներ), Նանշա (Սփրաթլի) և Հուանյան (Սկարբորոյի խութ) կղզիներին: Վերջին տարիներին տարաձայնությունները փոքր-ինչ մեղմացել են բազմակողմ ջանքերի, այդ թվում՝ «Չինաստան - ԱՍԵԱՆ» ձևաչափով փոխգործակցության շնորհիվ:
    14:40
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    11 տարի տաքսու վարորդ աշխատած ՔՊ-ական պատգամավորը 150 հազար դոլար է հայտարարագրել. «Tert.am»
    Tert.am-ը գրում է. «2020–ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր էին դրել պատգամավորական մանդատները, նրանք փոխարեն մանդատներ ստացել են «Արքայորդի» ՍՊԸ վարորդ Էդգար Հակոբյանն ու ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը։ Tert.am-ը Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ էդգար Հակոբյանը ծնվել է 1985թ. հուլիսի 18-ին Երևանում, 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2003-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետոմ և այնուհետև 11 տարի եղել է տաքսու վարորդ «Արքայորդի» ՍՊԸ–ում։ 2018-ին, իշխանափոխությունից հետո, նա մոտ մեկ 1 տարի եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ: 2020-2022թթ. հետ է գնացել «Արքայորդի» ՍՊԸ, բայց արդեն ոչ թե որպես վարորդ, այլ փոխտնօրեն։ Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ Հակոբյանը երկու մեքենա ունի Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաներ՝ համապատասխանաբար 2003 և 2013 թվականների արտադրության, 2006 թվականին 4.5 մլն դոլարի թանկարժեք զարդեր է ձեռք բերել, որի աղբյուրը հրապարակված չէ։ Նախկին տաքսու վարորդ պատգամավորը կանխիկ հայտարարագրել է 150 հազար դոլար, 364 հազար դրամ այլոց երակմտից տնօրինման չափն է։ Նրա կինը՝ Անժելիկա Շապովալովան աշխատանքի է անցել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ–ում»։
    14:32
    29.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազը ԱԺ կգնա դեկտեմբերի 6-ին
    Դեկտեմբերի 6-ի Ազգային ժողովի հերթական քառօրյայի ժամանակ գլխավոր դատախազը պատրաստվում է գնալ խորհրդարան՝ Սեյրան Օհանյանին անձեռմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու թույլտվություն ստանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին հայտնել են դատախազության իրազեկ աղբյուրները:
    14:25
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
    Լուսանկարում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել։ Մանրամասները՝ տեսանյութում։
    14:17
    29.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պատժել Ադրբեջանին և աջակցել Հայաստանին. նախագիծ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում
    Ֆրանսիայի Սենատում հակա-ադրբեջանական հայտնի բանաձևի ընդունումից երկու շաբաթ անց՝ այսօր խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում քննարկման է դրվելու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող նախագիծ: Այդ փաստաթուղթը կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նախագծի հեղինակները Ֆրանսիայի կառավարությանը նաև կոչ են անում աջակցել Հայաստանի՝ պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը և հումանիտար օգնություն ուղարկել բարեկամ երկիր:
    14:12
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Եղվարդ քաղաքում շչակներ են փորձարկվելու
    Նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում շչակներ են փորձարկվելու: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
    14:10
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարծում եմ՝ «Վերածնվող Հայաստանի» հետ քաղաքական պայքարում համատեղ անելիքներ դեռ ունենալու ենք․ Ագնեսա Խամոյան
    «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ համատեղ քաղաքական նպատակադրումների եւ սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով նույն խմբակցության պատգամավորներ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանի, Ելենա Կիրակոսյանի եւ Հռիփսիմե Ստամբուլյանի որոշումը պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։ ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք քննարկում։ Տեղյակ ենք եղել որոշումից եւ հարգանքով ենք վերաբերվում որոշմանը։ Արձանագրենք, որ համատեղ քաղաքական նպատակադրումների եւ սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել։ Հենց «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն իր հայտարարության մեջ արձանագրել է, որ շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտում։ Ես կարծում եմ, որ քաղաքական պայքարում դեռ համատեղ անելիքներ ունենալու ենք»,- նշեց Խամոյանը։ Հիշեցնենք, որ այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել։
    14:04
    29.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ալիևն ու Բայրամովն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
    Բաքվում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Ավելի ուշ Ռիքերը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահի հետ: Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ ամերիկացի դիվանագետը հորդորել է Բաքվին ու Երևանին պլանավորել ապագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմաններ ստեղծելու համար: Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է խաղաղ գործընթացին:
    14:02
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Ռիշի Սունակ
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այն կարծիքին Է, որ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել Է, բայց անհրաժեշտ Է հաշվի առնել այն դերը, որը Պեկինը խաղում Է համաշխարհային հարաբերություններում և տնտեսությունում: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին ելույթում Սունակը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ,ցանկալին որպես իրական ընդունելուե իր մոտեցումը փոխարինելու է մրցակիցների նկատմամբ «առողջ պրագմատիզմով»: «Մենք ընդունում ենք, որ Չինաստանն իրենից համակարգային մարտահրավեր Է ներկայացնում մեր արժեքների և շահերի համար: Այդ մարտահրավերն ավելի սուր Է դառնում, քանի դեռ Պեկինը շարժվում Է դեպի Է՛լ ավելի մեծ ավտորիտարիզմ», - ասել Է Բրիտանիայի նորանշանակ վարչապետը: Նա հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիան «չպետք Է ապավինի Սառը պատերազմի ժամանակների պարզունակ հռետորաբանությանը», նաև ընդգծել Է, որ Չինաստանի դերն անտեսել չի կարելի: «Մենք չենք կարող պարզապես անտեսել Չինաստանի նշանակությունը համաշխարհային հարցերում՝ գլոբալ տնտեսական կայունության համար կամ այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսին կլիմայի փոփոխությունն Է», - ասել է Ռիշի Սունակը: Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Բրիտանիա-Չինաստան հարաբերությունների «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, ինչպես իրեն սպառել է այն «միամիտ գաղափարը», թե Արևմուտքի հետ ավելի շատ առևտուրը Չինաստանին կտանի դեպի քաղաքական բարեփոխումներ: «Ոսկե դարաշրջան» արտահայտությունը ասոցացվում է երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերությունների հետ, որոնք հաստատվել էին Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ժամանակ, սակայն դրանից հետո Լոնդոնի և Պեկինի հարաբերությունները վատթարացել են:
    13:55
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում
    Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները։ Պատանիների հավաքականի կազմում միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել Արսեն Դադայանը, իսկ Գագիկ Մորիկյանը և Սերգեյ Սեթոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալների: Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնությունում հայ սուսերամարտիկները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հակոբ Մանուկյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նաիրի Զալիբեկյանը։Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները։ Պատանիների հավաքականի կազմում միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել Արսեն Դադայանը, իսկ Գագիկ Մորիկյանը և Սերգեյ Սեթոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալների: Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնությունում հայ սուսերամարտիկները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հակոբ Մանուկյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նաիրի Զալիբեկյանը։
    13:47
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    14 տարի անց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ևս մեկ անգամ կհետաձգվի
    Բուխարեստում այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու մասին, սակայն Դաշինքին միանալու Ուկրաինայի հայտի առումով առաջընթաց չի լինի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը: 14 տարի առաջ հենց Բուխարեստում Ուկրաինային և Վրաստանին խոստացան, որ երկու երկրներն էլ, ի վերջո, կմիանան ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին պաշտոնական դիմում ուղարկեց ՆԱՏՕ-ին՝ երկիրն արագացված հիմունքներով Դաշինքի կազմ ընդունելու համար: Bloomberg-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զգուշությամբ են վերաբերվում Կիևի խնդրանքին Ռուսաստանի հետ բախման հնարավորության պատճառով: Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱԳ նախարարները կկրկնեն, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար, սակայն դեռ ժամանակը չի եկել, որ երկիրը միանա Հյուսիսատլանտյան դաշինքին: Միևնույն ժամանակ դաշինքի ներկայացուցիչները կենտրոնացած են Ուկրաինային հակամարտությունում հաղթելու հարցում օգնելու վրա: Երեկ Բուխարեստում մամուլի ասուլիսի ընթացքում դա ընդգծել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր՝ խմբ.) Պուտինը հաղթի, քանի որ դա աշխարհի ավտորիտար ղեկավարներին ցույց կտա, որ իրենք կարող են իրենց նպատակներին հասնել ռազմական ուժի կիրառմամբ և աշխարհն ավելի վտանգավոր վայր դարձնել բոլորիս համար: Ուկրաինային աջակցելը մեր սեփական անվտանգային շահերից է բխում», - ասել էր Ստոլտենբերգը:
    13:40
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք ունենք ԱԳՆ, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է․ Սուրեն Զոլյան
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպումն Ալիեւի կողմից չեղարկելու փաստը քաղաքական շրջանակներում կանխատեսումների հիմք է տվել, որ բանակցությունները դարձյալ մտնում են փակուղի, եւ Հայաստանի գլխին է կախվում նոր պատերազմի սպառնալիքը։ Ալիեւը, անցած շաբաթ ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, հայտարարել էր․ «Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիեւը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»: Պաշտոնական Երեւանը շտապեց հերքել Ալիեւի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպումը եւ խաղաղության գործընթացը՝ առաջ քաշելով Ֆրանսիայի նախագահի մասնակցության նախապայմանը։ Դա ներկայացվեց այն ձեւակերպմամբ, թե Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության եւ ձեւաչափի համաձայն, այն է՝ քառակողմ ձեւաչափով՝ Միշել-Մակրոն-Ալիեւ-Փաշինյան։ Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, թե Սենատի որոշումից հետո Ֆրանսիան կորցրել է անկողմնակալ միջնորդի կարգավիճակը, եւ հենց այս պատճառաբանությամբ է, որ մերժել է բրյուսելյան հանդիպումը՝ Մակրոնի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւով կոչ է արվում կառավարությանը՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Բաքվին՝ դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը՝ եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի եւ նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը»,- ասված է փաստաթղթում։ Իհարկե, այդ բանաձեւն անցած շաբաթներին առարկայական կիրառում չի ստացել եւ ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի, սակայն հայկական դիվանագիտությունն ու իշխանության ներկայացուցիչները դա ընդունեցին ցնծությամբ, եւ այն ներկայացվեց իբրեւ դիվանագիտական մեծ ջանքերի արդյունք, հաղթանակ։ Քաղաքագետների մի խումբ Բրյուսելում սպասվող հանդիպման չեղարկումից հետո քննադատություններ հնչեցրեց այս առիթով, մասնավորապես Սուրեն Սուրենյանցը նկատել է, որ դիվանագիտությունն «էմոցիաներ» չի սիրում, եւ մեր նպատակը ոչ թե պիտի «բարոյական հաղթանակները» լինեն, այլ «հասնել նրան, որ խաղաղության գործընթացն ունենա ազդեցիկ երաշխավորներ, ու դրա միջոցով հասնենք Հայաստանի տարածքային ամբողջականության ու անվտանգության, Արցախի անվտանգության համար կայուն միջազգային երաշխիքների ստեղծմանը»։ Հակառակ պարագայում՝ բանակցությունները բոլոր հարթակներում կտապալվեն՝ ճանապարհ բացելով նոր էսկալացիայի առջեւ։ Իսկ քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ ՀՀ-ում «իշխանություն» եւ «դիվանագիտություն» բառերն իրարից բավականին հեռու են, զրո դիվանագիտություն է բանեցվում՝ անունը կա, ամանում չկա։ «Արտաքին գործերի նախարարություն՝ այո, մենք ունենք նման կառույց, բայց ո՛չ դիվանագիտություն, դրա մասին խոսելը ծիծաղելի է»,-ասում է Զոլյանը։ Պատասխանելով այն հարցին, թե հայկական կողմի համար ինչու է այդքան կարեւոր Ֆրանսիայի ներկայությունը բանակցային ձեւաչափում, քաղաքագետն ասաց՝ Մակրոնի մասնակցությունը կարող էր խանգարել Ալիեւի ամբողջատիրական նկրտումներին, «որովհետեւ, բոլոր դեպքերում, Մակրոնը կարող է հանդես գալ «հավասարակշռված» որոշման կողմնակից, քանի որ Ֆրանսիայում կա հանրային կարծիք»։ «Իհարկե, դատելով Մակրոնի քայլերից՝ նա առանձնապես չի հետեւում այդ կարծիքին, սակայն Սենատի թեկուզ ոչ իրավական որոշումն ինքնին հանրային կարծիքի արտացոլում է, եւ Մակրոնն ինչ-որ ձեւով դրան պետք է հետեւեր։ Ուստի հենց Ալիեւի պահվածքը հասկանալի է՝ ինքն ուզում է հասնել առավելագույնի, իսկ Մակրոնի ներկայությունը դա հնարավոր է խանգարեր, այս պատճառով Ալիեւը, որը թելադրողն է այս հարաբերություններում, հանդես եկավ նման դիրքորոշմամբ»,- ասում է Զոլյանը։ Տեսակետ կա նաեւ, որ Մոսկվային հաջողվել է բանակցային գործընթացը վերադարձնել իր վերահսկողության ներքո, ինչի վկայությունն են Ալիեւի ու Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները: Եվ եթե բանակցությունների արեւմտյան հարթակի աշխատանքները տապալվում են, մնում է եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ձեւաչափը։ Քաղաքագետ Զոլյանը չի բացառում որեւէ վարկած, բայցեւ որոշակի նկատառումներ ունի․ «Ալիեւն այսօր այնպիսի դիրքերում է, որ Ռուսաստանը չի կարող վերջինիս իր կամքը թելադրել, եթե Ալիեւը որեւէ քայլ է անում, ապա դա իր որոշումն է, կամ՝ Էրդողանի հետ համաձայնեցված, ՌԴ-ի կարծիքը կարող է հաշվի առնել, կարող է հաշվի չառնել։ Եթե անգամ համաձայնեցված է Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ Ալիեւն ունի դիվանագիտություն եւ կարողանում է իր շահերը համաձայնեցնել խոշոր խաղացողների շահերի հետ՝ հաշվի առնելով Մակրոն-Պուտին լարված հարաբերությունները»»։
    13:32
    29.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում. «Հայաստան» խմբակցություն
    ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։ ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», - ասվում է հայտարարությունում։
    13:30
    29.11.22
    Ավելին