Լրահոս
2022-11-29
-
ՔաղաքականԻնչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը ԱդրբեջանինZham.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, Ադրբեջանի խորհրդարանը երկու տարի առաջվա 44-օրյա պատերազմի կապակցությամբ հայտարարություն էր ընդունել, որտեղ փորձ էր արվել նաև սրբագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության տրամաբանությունը: Հենց այդ տրամաբանությամբ է այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», կասկածի տակ դնում Լաչինի միջանցքի գործունեության լեգիտիմությունը և նույնիսկ պահանջում ռուս խաղաղապահներից, որպեսզի վերջիններս իրենց հայտարարություններում հրաժարվեն օգտագործել հայկական Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումները: Ալիևի տրամաբանությունը հասկանալի է: Նա հաղթանակ է տարել վերջին պատերազմում և ցանկանում է Հայաստանի հանդեպ արձանագրել բացարձակ հաղթանակ: Բայց մեծ քաղաքականության մեջ միշտ չէ, որ փոքր երկրներին դա հաջողվում է: Օրինակ 1990-ականներին, երբ հայկական կողմը այդ հաղթանակը տարավ, մեզ թույլ չտվեցին ամրագրել մեր բոլոր ռազմական հաջողությունները դիվանագիտական հարթակներում: Իհարկե այս հարցում կա նաև մեր մեղքը, բայց դա խնդրի էությունը կարդինալ ձևով չի փոփոխում: Քանզի բացի Հայաստանից ու Ադրբեջանից մեր տարածաշրջանում իրենց շահերն ունեն նաև այլ պետությունները: Սակայն Ալիևը այս հարցում ուզում է ստանալ ամեն ինչ և միանգամից: Այս պայմաններում Հայաստանի կողմից, այսպես կոչված ջայլամային քաղաքականություն վարելը ոչ թե մեզ կփրկի, այլ ճիշտ հակառակը, էլ ավելի կմոտեցնի աղետին: Այս պարագայում Հայաստանի խորհրդարանի պատասխանը Ադրբեջանին չափազանց կարևոր է, և այն պետք է դուրս լինի իշխանություն-ընդդիմություն հակամարտության օրակարգից: Այդ պարագայում «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող հայտարարությունը կարող է լինել կոնսոլիդացված Հայաստանի պատասխանը Ալիևին: Ավելին, դա անհրաժեշտ է նաև այլ խաղացողների համար: Քանզի երբ, օրինակ, Ադրբեջանը պահանջում է Մոսկվայից հրաժարվել արցախյան բնակավայրերի հայկական անվանումներից, ապա ռուսական կողմը չի կարող երկար դիմադրել ադրբեջանցիների պահանջներին, եթե չտեսնի հայկական կողմի կոնսոլիդացված պահվածքը: Նույնը կարելի է ասել Իրանի, Ֆրանսիայի և այլ երկրների մասին: Ինչպիսի՞ն կլինի իշխանության պահվածքը այս առումով, դրանից պարզ կդառնա, թե ինչքանով են այս իշխանությունները լուրջ իրենց հաշվարկներում: Իհարկե, այստեղ կա մի գործոն, առաջարկը եկել է ընդդիմությունից: Բայց նրանք մեղավոր չեն, որ դա չի ծնվել իշխանության քաղաքական խոհանոցում: Եթե այս հարցում էլ ընդդիմության առաջարկը մերժվի, ապա դրանից հետո կարելի կլինի արձանագրել, որ այս քաղաքական դաշտը, որն առկա է խորհրդարանում, այլևս ոչ մի օգուտ չի կարող տալ երկրին: Քանզի մարդիկ կտեսնեն, որ հասկանալի պետությանը անհրաժեշտ խնդիրների շուրջ նույնիսկ հնարավոր չի հասնել համաձայնության: Այսինքն իշխանության ջայլամային քաղաքականությունը շարունակվելու է, երկրի համար դրանից բխող վտանգներով: Սա է իրականությունը:Ավելին13:2829.11.22 -
Քաղաքական«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ «Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։ Կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մաս է։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։ Կուսակցության խորհրդի որոշումը նաև մեր հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք է, և առավել քան վստահ ենք, որ մեր հայրենակիցների, պայքարի մեր ընկերների համար սա ընդունելի ու հասկանալի քայլ է։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։ Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին՝ անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության ու պայքարի մեջ։ Վստահ ենք՝ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակական կլինի նաև ապագայում՝ հիմնված ընդհանուր գաղափարների ու միասնական նպատակների վրա»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարությունում։Ավելին13:2529.11.22 -
ՔաղաքականՔՊ խմբակցությունը երեկ գաղտնի հյուրեր ուներ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել: Բանն այն է, որ խորհրդարանականներն առաջիկայում Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամներ պետք է ընտրեն, ու, մեր տեղեկություններով, ՔՊ-ականները երեկ վերոնշյալ կառույցների անդամ դառնալ ցանկացող թեկնածուների հետ են հանդիպել, քննարկում ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ Կենտրոնական բանկի անդամ դառնալ են ցանկանում Նարեկ Ղազարյանն ու Արմեն Նուրբեկյանը: Նրանք երեկ հանդիպել են իշխող մեծամասնության հետ, քննարկում ունեցել: Քաղաքական իշխանությունը, մեզ հասած լուրերի համաձայն, դեմ չէ ո՛չ Ղազարյանի, ո՛չ Նուրբեկյանի թեկնածությանը: Տեղեկացանք նաեւ, որ նրանք երկուսն էլ ԿԲ-ի հին կադրերից են: Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է Գագիկ Բարսեղյանին ներկայացնել ու սատարել: Նա, նշենք, ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է: Ինչ վերաբերում է ՀՌՀ անդամի թեկնածությանը, ապա նիստին մասնակցած պատգամավորները մեզ տեղեկացրին, որ երիտասարդ աղջկա միայն անունն են հիշում՝ Լենա: Ինչ վերաբերում է նրան՝ որպես ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրելուն ու սատարելուն, ապա ՔՊ-ում այդ մասով դեռեւս վերջնական տեսակետ չկա: Փաստն այն է, սակայն, որ ՀՌՀ անդամ դառնալ ցանկացող աղջիկը նիստին մասնակցող առանց այն էլ սակավաթիվ պատգամավորների մոտ չի տպավորվել, եւ որեւէ մեկը նրա ազգանունը չէր մտաբերում: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ 71 պատգամավոր ունեցող խմբակցության աշխատանքային նիստին երեկ մեկ տասնյակին մոտ մարդ էր մասնակցում: ՔՊ-ական պատգամավորներից շատերն անգամ տեղյակ էլ չէին, որ նիստ ունեն: Դա, թերեւս, խորհրդարանական աշխատանքի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի ու խմբակցության ղեկավարության աշխատեալոճի մասին է վկայում»:Ավելին13:1729.11.22 -
ՀասարակականNiva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել դեպի ձորակըԱյսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել դեպի ձորակը։ Ու ավտոմեքենան անվտանգ տարածք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/29/1227589/Ավելին13:1729.11.22 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրելԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: «Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս ծառայեցնել ի շահ հայրենիքի և միայն հայրենիքի: Անշուշտ, եղել են նաև թերացումներ և ձախողումներ, որոնք ստեղծված իրողությունների պայմաններում միշտ չէ, որ բխել են մեր աշխատանքից: Շնորհակալություն եմ հայտնում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներին` մաղթելով հաջողություններ խորհրդարանական աշխատանքի հետագա ընթացքում: Ներողություն եմ խնդրում վստահության քվե տված բոլոր այն քաղաքացիներից, ում հույսերն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարդարացվեցին: Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների և գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ: Հետագա գործունեությանս մեջ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին և գաղափարներին՝ անկախ կարգավիճակից` իմ հետագա աշխատանքի մեջ գերակա պահելով հայրենիքի շահը», - Facebook-ի իր էջում գրել է Ստամբուլյանը։Ավելին13:1229.11.22 -
ՔաղաքականԱյս տարեվերջն էլ արտահերթերով «հարուստ» կլինի. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա ԱԺ-ի՝ այս տարվա վերջին քառօրյան։ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, դրանով, սակայն, նստաշրջանի աշխատանքները չեն ավարտվի, քանի որ իշխանությունները նախատեսում են, բացի հերթական քառօրյան, ևս երկու, որոշ տեղեկություններով՝ անգամ երեք արտահերթ նիստ գումարել։ Մեր տեղեկություններով, արտահերթերի նման առատությունը պայմանավորված է նրանով, որ մինչև հունվարյան արձակուրդները կառավարության կողմից խորհրդարան ուղարկված և «անհետաձգելի» համարվող մի շարք նախագծեր արդեն սկսել են քննարկվել հանձնաժողովներում, և այս կերպ իշխանությունները նպատակ ունեն դրանք քննարկել ու դակել «ոտքի վրա», արագացված տեմպերով։ Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ սեպտեմբերից մեկնարկած նստաշրջանի գրեթե բոլոր քառօրյաների օրակարգերը, մեղմ ասած, բավականին թեթև էին. դրանցում սովորաբար ընդգրկված էին մոտավորապես 15-20 նախագիծ, որոնք «քննարկվում» էին ռեկորդային ինտենսիվությամբ, հաճախ առանց քննարկումների: Ավելին, որոշ քառօրյաներ տևում էին ընդամենը մեկուկես օր։ Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, տարեվերջի արտահերթերում լինելու են մի շարք վարկային նոր համաձայնագրեր»:Ավելին13:1029.11.22 -
ՀասարակականЗИЛ 130-ը Քանաքեռավանի ճանապարհին բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱյսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/29/1227585/Ավելին13:0229.11.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 29-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 29-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.36 դրամ է, վաճառքը՝ 403.94 դրամ: Եվրոյի առքը միջինը 403.14 դրամ է, վաճառքը՝ 419.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.14 դրամ է, վաճառքը՝ 6.67 դրամ:Ավելին12:5529.11.22 -
ՀասարակականՄարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փ. 15 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 27, 27Ա, 29, 29Ա շենքեր, Վանթյան փողոց և Սիլիկյան 1 փողոց, Արարատի մարզի` 10:00-14:00 Արարատ գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք` Իսակովի, Օրբելի և Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, 14:00-16:00 Արաքսավան գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, 11։00-15։00 Ձորաղբյուր գյուղ մասնակի, 10։00-14։00 Արզական և Ալափարս գյուղեր, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, «Աշնաղ» գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-15:30 Քաղսի գյուղ, «Օրանժ գազ», «Հաշբեստ», «Բագռաֆ» գազալցակայաններ, Հացի գործարան, Կաթի գործարան, «Գայանե Հովակիմյան», «Անդրեասյան Գարիկ», «Բելմետ» , «Սուրեն և Արթուր» ընկերություններ, Քաղսիի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–14:00 Ձորագյուղ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16։00 «Եվա-Շին» ՍՊԸ, Ակունքի սարատեղի, Ակունք գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդենիս համայնք՝ Երևանյան, Կոմիտասի, Մռավյան, Աճարյան, Բաղրամյան, Վ․Մամիկոնյան, Շահումյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» և «ԱԿԲԱ բանկ» ընկերությունների մասնաճյուղեր, «Վրեժ Ավետիսյան» ԱՁ, հակահետախուզություն, «Իրինա-Ինեսա» գազալցակայան, «Վիվա-ՄՏՍ» և«Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:4729.11.22 -
ՀասարակականՀՀ կենտրոնական բանկը կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին զգուշացում է տարածելՎերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) և ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները, այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։ ԿԲ-ից նշում են, որ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ «ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կամ խորհրդատվություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, ինչի նպատակով Ձեր հարցերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով: ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գրանցված ազդագրերի և հաշվետու թողարկողների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով», - ասվում է ԿԲ հաղորդագրությունում։Ավելին12:4029.11.22 -
Քաղաքական«Երկրորդ ամոթալի ու խայտառակ միջադեպը՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից». Թագուհի ԹովմասյանՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի մի քանի քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս) նկատմամբ բռնության կիրառումն անընդունելի է, այս մասին հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Նոյեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացելիս պարեկները բռնություն են կիրառել մի քանի քաղաքացու նկատմամբ: Հրապարակված տեսանյութերում որոշակիորեն երևում է, թե ինչպիսի վնասվածքներ են առկա հիվանդանոցում գտնվող քաղաքացիների մոտ, իսկ վերջիններիս կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն առնվազն մտահոգիչ են։ ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, սակայն դրանք դիտարկվում են որպես բացառիկ միջոց և կիրառվում են ըստ էության իրավախախտի նկատմամբ։ Դատապարտելով ցանկացած բռնության դրսևորում՝ հարկ եմ համարում այս համատեքստում ընդգծել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել առնվազն այնպիսի պայմաններ, որ քաղաքացին առավելագույնս զերծ մնա պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի (անձանց) կողմից ոչ իրավաչափ ուժի գործադրումից։ Դեպքի առիթով պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ ոստիկանապետից: Հետևողական եմ լինելու համանման դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելուն, ինչպես նաև, իմ լիազորությունների շրջանակում, դրանց հնարավոր կանխարգելմանը: Արձանագրենք, որ սա երկրորդ ամոթալի ու խայտառակ միջադեպն է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից. հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, սպանվեց Պարոնյան փողոցում՝ վթարից: Հիմա էլ քաղաքացիների ծեծն է, այդ թվում՝ անչափահասի... Հայկական ժողովրդավարությունը շատ տարբեր է...», - Facebook-ի իր էջում գրել է Թովմասյանը։Ավելին12:3529.11.22 -
ԻրավականԱննա Վարդապետյանի հրամանով՝ երկու դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Մասնավորապես, Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված դատական նիստին մասնակցած փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին: Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ: Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ: Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով:Ավելին12:3229.11.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը՝ Ֆրանսիայի ԱԺ-ում. հայերը ցույցի դուրս կգանԱվելին12:3029.11.22 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Երևանում և մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 29-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը: Նոյեմբերի 29-ի ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկի 28, 36 շենքերի, 0-44/1ՀՈ տների, Ադելյանի, Փոքր Թաղ., 1 Բնակ. Թաղ., Մեժլումյանի, Վագանցի, Վագանցի 1 Բնակ.Թաղ., Ադելյան 2 Նրբ., 2 փակուղու ջրամատակարարումը: Նոյեմբերի 29-ի ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սյունիքի 0-31 շենքերի, 0-48 տների, Գր.Նարեկացու 1-13Ա շենքերի, 0,1 տների, Անկախության 2 շենքի, Քրիստափորի փողոցի ջրամատակարարումը: Նոյեմբերի 29-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան, Օրբել, Մարշալ Բաղրամյան 31-33Ա, 37-39, 41-41/4, 43, 45, 47, 49-49/1, 51-51Ա, 53, 55, 57, 59-59/3, 61-104/1 շենքերի, Կիեվյան 18-32 շենքերի, Կիեվյան 2 Նրբանցքի, Սունդուկյանի 1-26 շենքերի, Գյուլբենկյանի 25 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2529.11.22 -
ԱրցախՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։Ավելին12:2429.11.22 -
ՔաղաքականԱյս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Ադրբեջանի նախագահը հիստերիայով է արձագանքում Ռուբեն Վարդանյանի՝ ոչ միայն Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուն, այլև նրա հայտարարություններին, հասկանալի է: Սակայն ուշագրավ է, որ բավականին նյարդայնանում են նաև հայաստանյան որոշ շրջանակներ: Ալիևի նյարդային վիճակը քաղաքագետ Գագիկ Համբարյանը պատահական չի համարում: «Ռուբեն Վարդանյանի նման մարդու՝ պետնախարար նշանակվելը պատահական չէ. ամենահարուստ հայերից մեկը չէր կարող հենց այնպես հայտնվել Ստեփանակերտում ու նշանակվել այդ պաշտոնին: Համապատասխան կենտրոններից նա «դաբրո» ունի, ու Ալիևի այդ նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ վերջինս այդ կենտրոնների հետ ոչ բարիդրացիական և ոչ լավ հարաբերություններ ունի: Պետնախարար նշանակվելու փաստը Ադրբեջանի համար անընդունելի է նաև այն առումով, որ Ռուբեն Վարդանյանը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կապիտուլ յանտ չէ, որի մասին ինչ ուզեն, կասեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով, այստեղ կարևոր է նաև հոգեբանական պահը: «Անգամ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը լեգիտիմացնում է Արցախյան հարցի չլուծված լինելը: Ռուբեն Վարդանյանի նշանակումով ապացուցվում է, որ հարցը լուծված չէ, մինչդեռ ադրբեջանական կողմը հակառակի մասին է պնդում: Եվ հենց նշվածով է պայմանավորված, որ Բաքուն ու իրեն սատարող ուժերը նյարդային, ջղաձիգ հայտարարություններով են հանդես գալիս: Սա՝ այս պահի դրությամբ: Չի բացառվում, որ կոնկրետ գործի էլ անցնեն»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը»:Ավելին12:1729.11.22 -
ԱշխարհՍեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան Է մուտք գործել ավելի քան 400 հազար ռուսաստանցիՌուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց ի վեր Ղազախստան Է մուտք գործել ավելի քան 400 հազար ռուսաստանցի, հայտնել Է Ղազախստանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Թամարա Դույսենովան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Այն օպերատիվ տվյալների համաձայն, որոնք մենք ամեն օր ստանում ենք, 400 հազարից փոքր-ինչ ավելի ռուսաստանցի Է ժամանել, 320 հազարից ավելին հեռացել է և շուրջ 100 հազար ռուսաստանցի առայժմ գտնվում են այստեղ», - ասել Է Դույսենովան՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՌԴ-ում մասնակի զորահավաք հայտարարելուց ի վեր սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 4-ը հանրապետություն Է մուտք գործել 200 հազարից ավելի Ռուսաստանի քաղաքացի, մեկնել Է 147 հազարը: ՌԴ նախագահի կողմից մասնակի զորահավաք հայտարարելուց հետո հազարավոր ռուսաստանցիներ մեկնել են նաև Հայաստան, Վրաստան և այլ ԱՊՀ երկրներ:Ավելին12:1029.11.22 -
ՔաղաքականԹուրք-ադրբեջանական աճող ախորժակին հակադրվելու հրատապությունը. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարը և հարմար պահի է սպասում նոր հարձակում սկսելու համար։ Դա են վկայում նաև այդ երկրի նախագահի կողմից հնչեցված հայտարարությունները։ Բայց այնպես չէ, որ ամեն ինչ նրա որոշելով է. այն, ինչ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բացահայտ չի ասում, դա պատվիրակում է Ալիևին՝ հնչեցնելու։ Ուստի պատահական չէ, որ իր վերջին հայտարարությունում նա սպառնալիքներ հղեց ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին ու Ֆրանսիային։ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների լարման ֆոնին Ալիևը Իրանական Ատրպատականում ապրող ադրբեջանցիների հարցն է բարձրացնում՝ չնայած առանց այդ էլ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ներգրավվածություն ունի Իրանում թափ հավաքած անհնազանդության ակցիաների հրահրման գործում։ Այսինքն, հեռանկարում Իրանի հյուսիսին տիրանալու հարցն է դրված։ Մյուս կողմից էլ՝ Ալիևը դեմարշ է կազմակերպում համաշխարհային քաղաքականության մեջ առանցքային դերակատարություն ունեցող Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի դեմ՝ փաստացի հայտարարելով, որ Փարիզին որպես միջնորդ չի ընդունում, և Մակրոնը չպիտի մասնակցի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված բանակցություններին, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։ Բնականաբար, Ֆրանսիայի դեմ ուղղված Ադրբեջանի դիրքորոշումը, մեծ հաշվով, գալիս է Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածությունից, քանի որ այդ երկրների շահերը մի շարք տարածաշրջաններում, օրինակ՝ Աֆրիկայի նախկին ֆրանսիական գաղութներում և Միջերկրածովյան տարածաշրջանում հակասում են միմյանց։ Եվ դրանով է նաև պայմանավորված, որ Ֆրանսիան աջակցում և զինում է Հունաստանին ընդդեմ Թուրքիայի, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սատարող դիրքորոշում է արտահայտում ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։ Բայց սա դեռ ամենը չէ. բանն արդեն հասել է նրան, որ Ադրբեջանի կողմից հաթաթաներ են տրվում նույնիսկ գերտերություն համարվող Ռուսաստանին։ Օրինակ՝ Բաքվից արդեն հայտարարություններ են հնչում, որ ռուս խաղաղապահները Արցախում չեն մնալու, անգամ փորձ է կատարվում նրանց պարտադրել, որ իրենց քարտեզներում օգտագործեն Արցախի բնակավայրերի ադրբեջանական անունները։ Ու պատահական չէ, որ ռուսական խաղաղապահ զորակազմը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե լավ կլիներ, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Պատկերացրեք՝ եթե այսօր Ադրբեջանը պահանջներ է դնում տեղանունների հետ կապված, վաղը արդեն կարող է պահանջներ ներկայացնել, թե խաղաղապահներն ընդհանրապես ինչպես պետք է իրենց պահեն, որտեղ կանգնեն և այդպես շարունակ, մինչև կոնկրետ նրանց հեռանալու հարցը դրվի։ Սակայն թեման միայն խաղաղապահներով չի ավարտվում, քանի որ պանթուրքական պլանները ավելի հեռուն են գնում։ Թուրքիան ու Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» են պահանջում, որպեսզի նախ ցամաքային կապ հաստատեն միմյանց հետ, իսկ հետո անցնեն թուրքական ազդեցությունը Միջին Ասիայի թյուրքախոս երկրների վրա տարածելու գործին։ Իսկ Անկարան հիմա կոնկրետ զբաղված է միասնական նախաձեռնությունների իրականացման ճանապարհը գծելով, որոնցից մեկն էլ Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի տարածքով անցնող «Միջին միջանցքն» է, որը հնարավորություն է ստեղծելու թյուրքական աշխարհի միջոցով Չինաստանը կապել Եվրոպայի հետ։ Տարբեր փորձագետներ վկայում են, որ Ղազախստանում, որտեղ ռուսախոս հոծ բնակչություն կա, ռուսական ազդեցությունն էականորեն թուլացել է, փոխարենն ուժեղացել է Թուրքիայի և Չինաստանի ազդեցությունը։ Իսկ որոշ քաղաքագետների կողմից անգամ վերլուծություններ են արվում, որ, Ուկրաինայից բացի, Ղազախստանը, ինչպես նաև միջինասիական մյուս երկրները ևս կարող են լուրջ խնդիրներ հարուցել Ռուսաստանի համար։ Փաստացի ստացվում է, որ Իրանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերը չեն համընկնում թուրք-ադրբեջանական հավակնությունների հետ, բայց հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում աշխատել այդ երկրների ղեկավարող շրջանակների ու էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանանք ցանկալի արդյունքներ ունենալ մեր երկրի համար։ Ճիշտ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են կաշառելու միջոցով իրենց կողմը գրավել եվրոպացի տարբեր գործիչների ու քաղաքագետների, բայց ՀՀ իշխանություններն էլ անհրաժեշտ թափով դիվանագիտական աշխատանքներ չեն տանում, որպեսզի Իրանում, Ֆրանսիայում և Ռուսաստանում հանրային մակարդակով ավելի լուրջ ըմբռնեն, որ ինչպիսի ագրեսիվ գործելակերպով Անկարան ու Բաքուն վարվում են Հայաստանի ու Արցախի հետ, վաղը նաև իրենց հետ են վարվելու։ Գուցե աշխատանքի կիսատ-պռատությունը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը պրոֆեսիոնալիզմն առաջին պլան մղելու փոխարեն իր թիմակիցներին, որոնք դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու էին և համապատասխան ճանապարհ չէին անցել, արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող բարձր պաշտոններում նշանակեց։ Իսկ մյուս կողմից էլ երևի թե իշխանությունների համար առաջնային է սեփական աթոռը պահելու հարցը, դրա համար էլ արտաքին աշխարհում երկրի շահերն առաջ տանելու թեման երկրորդական պլան է մղվում։Ավելին12:0229.11.22 -
ՔաղաքականԳլխավոր դատախազի ամսական վարձատրությունը կդառնա 2 մլն 500 հազար դրամ. նախագիծ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար տրամադրել։ Այսինքն՝ դատախազների եւ գլխավոր դատախազի եկամուտները կավելանան մոտ 70 տոկոսով։ Փոփոխություններն ու լրացումները կատարվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։ Նախ՝ փոփոխություն է կատարվում օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում, որտեղ ներառված են այն պաշտոնները, որոնց մասով բացառություն է արված, եւ հավելավճարի 30 տոկոսը չգերազանցելու պահանջը նրանց չի վերաբերում։ Այդ շարքում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողները, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը եւ դատավորը, Վճռաբեկ դատարանի դատավորը։ Այս շարքում են ուզում ավելացնել նաեւ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողներին՝ գլխավոր դատախազին ու դատախազներին։ Այսինքն՝ նրանց տրվող հավելավճարները կարող են գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։ Օրենքի 14-րդ հոդվածը, որը վերաբերում է դատախազների վարձատրությանը, լրացվում է 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ․ «Դատախազին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով»։ Ներկայումս գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 15 է, այսինքն՝ գլխավոր դատախազը ստանում է 992 հազար դրամ, որի 100 տոկոս հավելման դեպքում գլխավոր դատախազի ամսական եկամուտը կկազմի 1 մլն 984 հազար դրամ։ 2023 թվականին բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ, այս պարագայում գլխավոր դատախազի աշխատավարձը կկազմի 1 մլն 248 հազար դրամ, 100 տոկոս հավելումով՝ 2 մլն 500 հազար դրամ։ Արդարադատության նախարարությունը նախագիծը հիմնավորում է նրանով, որ վերջին շրջանում քրեական գործերը շատացել են, դատախազները ծանրաբեռնված են աշխատում, բացի այդ էլ՝ ռիսկային պաշտոն են զբաղեցնում։ Իսկ պաշտոնի ռիսկայնությունը բացատրվում է նրանով, որ մեղադրյալները, նրանց հարազատները քրեական հետապնդումը նույնականացնում են դատախազի հետ, անձնավորում են։ Հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ դատախազի աշխատանքը գրավիչ չէ ֆինանսական տեսանկյունից, եւ իրավաբանները գերադասում են փաստաբան աշխատել, սակայն հարց է առաջանում, թե գլխավոր դատախազի եկամուտներն ինչու են այսքան ավելանում՝ այն դեպքում, երբ նա առանց այդ էլ շատ բարձր աշխատավարձ է ստանում։ Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ այս նախագիծը նաեւ գլխավոր դատախազին է վերաբերում։ Փաստորեն, շարքային դատախազների վարձատրության անվան տակ գլխավոր դատախազի վարձատրությունն էլ է բարձրանում՝ հասնելով ահռելի, անտրամաբանական չափի»:Ավելին11:5529.11.22