Լրահոս
Աշխարհ
17:10
29.11.22
88

Կիսահաղորդիչների համաշխարհային շուկան 2023 թ.-ին 4 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է կրճատվել

Img default alt hy

2023 թվականին կիսահաղորդիչների համաշխարհային շուկան կարող Է կրճատվել 4,1 տոկոսով՝ հասնելով մինչև 556,6 միլիարդ դոլարի. պատճառը տնտեսական աճի դանդաղման ֆոնին պահանջակի նվազումն է և համաշխարհային գնաճը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

Նշվում է, որ համապատասխան կանխատեսումը Ճապոնիայի Էլեկտրոնիկա արտադրողների և տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիայի կայքում հրապարակել Է կիսահաղորդիչներ արտադրողներին միավորող WSTS վիճակագրական կազմակերպության Ճապոնիայի ստորաբաժանումը:

Հաշվետվության մեջ նշված Է, որ չնայած համավարակի տնտեսական հետևանքներին, 2021 թվականին կիսահաղորդիչների շուկայի 26,2 տոկոսով կտրուկ աճ Է արձանագրվել կենցաղային տեխնիկայի, համակարգիչների և սմարթֆոնների մեծ պահանջակի, 5G կապի ստանդարտի տարածման, Էլեկտրամոբիլներին անցնելու գործընթացի արագացման և տվյալների մշակման կենտրոնների բնագավառում ներդրումների աճի պատճառով:

Իսկ ընթացիկ տարում, կանխատեսում Է կազմակերպությունը, կիսահաղորդիչների շուկայի ծավալի աճը կդանդաղի մինչև 4,4 տոկոս կենցաղային տեխնիկայի պահանջարկի անկման հետևանքով, որը համավարակի պատճառով երկու տարի պահպանվում Էր բարձր մակարդակում: Տարվա առաջին կեսին այդ պահանջարկը դեռևս մասնակիորեն պահապանում Էր շուկայի աճի միտումը, սակայն տարվա երկրորդ կեսին այդ գործոնը բոլորովին վերացել Է:

Դրա փոխարեն սկսել Է դրսևորվել համաշխարհային գնաճի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ իրադրության և Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ներգործությունը, կարծում են WSTS-ում:

Իսկ 2023 թվականին կազմակերպությունը կանխատեսում Է կիսահաղորդիչների շուկայի կրճատում 4,1 տոկոսով՝ մինչև 556,6 միլիարդ դոլարի. դա կապված է այն բանի հետ, որ 2022 թվականի կեսերից շուկայական պայմանների վատթարացումը պահպանվում է: Շուկայի ծավալների նվազումն այդ դեպքում կարձանագրվի 2019 թվականից ի վեր առաջին անգամ: