Լրահոս
2022-12-01
-
ՀասարակականՀայաստան ներմուծվող մեքենաները ժամանակավոր համարանիշ կստանան հենց սահմանինՀայաստան ներմուծվող ավտոմեքենաները ժամանակավոր համարանիշ կստանան սահմանային անցակետերում: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ոստիկանության առաջարկը՝ փոփոխություն անել 2010 թվականի գործող որոշման մեջ: Հայաստան ներմուծված ավտոմեքենայի մաքսազերծումն իրականացվում է ոչ թե սահմանին, այլ Սիսիանում, Գյումրիում կամ Երևանում, որտեղ էլ մաքսային մարմինը ավտոմեքենային «ժամանակավոր» համարանիշ է տալիս։Ավելին15:0501.12.22 -
ՀասարակականԱրցախցի հազարավոր ընտանիքներ հիփոթեքով տուն գնելու հավաստագիր են ստացել, բայց վարկ չեն ստանումԱրցախցի մոտ 3000 ընտանիք հիփոթեքով տուն գնելու հավաստագիր է ստացել, սակայն պարզվել է, որ պետական աջակցության ծրագրի սահմանափակումները խոչընդոտում են վարկի ձևակերպմանը։ Կառավարությունն այսօր հարցը քննարկել է, որոշել հեշտացնել վարկավորման գործընթացը:Ավելին15:0201.12.22 -
ՔաղաքականԵրևանն ու Բուդապեշտը կքննարկեն հարաբերությունների վերականգնման հարցը. «Ազատություն»azatutyun.am-ը գրում է. «Պաշտոնական Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, «Ազատությանը» փոխանցեց դիվանագիտական աղբյուրը։ Աղբյուրի համաձայն, հարցը քննարկվելու է Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է այսօր Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում։ «Հաշվի առնելով փաստը, որ Հունգարիան անցած տարի աջակցել է 5 հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Հայաստանը քննարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը», - ասաց «Ազատության» դիվանագիտական աղբյուրը»։Ավելին14:5601.12.22 -
Աշտարակի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին14:5501.12.22 -
ՀասարակականՋրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել և բռնկվել․ հայտնաբերվել է 2 այրված մարմինԴեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։Ավելին14:5301.12.22 -
ԵրևանՏարածվող նկարը ոչ մի կապ չունի ամանորյա լուսավորության նախագծի հետ. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի Հանրապետության Հրապարակի շենքերից մեկի զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսի հետ: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության պետ Լևոն Սարդարյանը: «Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- գրել է Սարդարյանը։ Հաղորդագրություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը: «Հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում է մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը»,-տեղեկացնում են քաղաքապետարանից՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ խնդրի առնչությամբ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգան նաև դեկտեմբերի 2-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում: Ավելի վաղ համացանցում լուսանկար է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Հանրապետության Հրապարակի պատերից մեկի քանդակը վնասվել մխրճված հեղույսի պատճառով: Լուսանկարի առնչությամբ սոցիալական ցանցերում քննադատության լուրջ ալիք է բարձրացել:Ավելին14:4701.12.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 1-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.47 դրամ է, վաճառքը՝ 404.03 դրամ: Եվրոյի առքը միջինը 405.31 դրամ է, վաճառքը՝ 421.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.15 դրամ է, վաճառքը՝ 6.67 դրամ:Ավելին14:4001.12.22 -
ՀասարակականՍպասվում է անձրև և մառախուղ․ օդի ջերմաստիճանը՝ դեկտեմբերի 1-6-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ: Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:Ավելին14:3201.12.22 -
ՔաղաքականԻրան-Ադրբեջան ծանր հարաբերությունների գորշ կետերը․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել է ուժերի փոխհարաբերությունը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Եվ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են առիթն օգտագործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանն իրենցով անելու համար։ Այս հարցում շահերի լուրջ բախում է տեղի ունենում նաև Իրանի հետ, քանի որ Հարավային Կովկասը թուրքական ազդեցության տակ գցելուց հետո հերթը հասնելու է Իրանի քայքայմանը. ի վերջո, թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանական Ատրպատականի անջատումը ևս մտնում է թուրքական պլանների մեջ։ Իսկ այդ նպատակներին հասնելու համար Թուրքիային ու Ադրբեջանին պետք է կտրել Իրանի հյուսիսով անցնող ցամաքային կապը։ Դրա համար էլ Անկարան և Բաքուն անընդմեջ հայտարարություններ են անում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Վերջինիս իրականացման դեպքում պանթուրքական ծրագրերը զարգանալու հնարավորություն են ստանում, իսկ Իրանը կորցնում է Ադրբեջանի բուն տարածքի և Նախիջևանի ու Թուրքիայի միջև հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը։ Չէ՞ որ ներկա պահին այս հաղորդակցությունը տեղի է ունենում հենց Իրանի տարածքով։ Եվ պատահական չէ, որ դեռ այս տարվա ամռանը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել հայ-իրանական սահմանի արգելափակմանը՝ նշելով, որ այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է: Հասկանալի է, որ Բաքուն առանց Անկարայի չի կարող ինքնուրույն քայլեր ձեռնարկել, դրա համար էլ Իրանի հոգևոր առաջնորդը կոնկրետ Թուրքիայի նախագահին զգուշացրեց։ Իսկ Իրանի նախագահը և արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի սահմանների փոփոխություն տարածաշրջանում։ Այսինքն, Իրանի համար Հայաստանի հետ սահմանի առկայության խնդիրը կենսական նշանակություն ունի։ Եվ այս հարցում Թեհրանը ազդանշաններ է ուղարկում, որ նույնիսկ չի զլանա ռազմական միջամտություն ունենալ, եթե Ադրբեջանը փորձի ուժով միջանցք բացել։ Դրանով է պայմանավորված, որ դեռևս անցյալ տարվա աշնանը Իրանը խոշոր զորավարժություններ իրականացրեց Ադրբեջանի հետ սահմանին, ինչին հետևեցին Նախիջևանում թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն» կոչվող համատեղ զորավարժությունները։ Մեկ այլ խոշոր զորավարժություն Ադրբեջանի հետ սահմանին Իրանը սկսեց այս տարվա հոկտեմբերին, որը հետևեց սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։ Այս անգամ Իրանը Արաքս գետի շրջակայքում ավելի հագեցած և մասշտաբային զորավարժություն իրականացրեց։ Դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Վարժանքների ընթացքում առաջին անգամ փորձարկվեց տեխնիկայի տեղափոխումը Արաքսի վրա տեղավորված պոնտոնային (շարժական) կամուրջներով։ Իրանը սրանով ցույց տվեց, որ պատրաստ է հարկ եղած դեպքում կոնկրետ ռազմական միջամտություն ունենալ։ Իրանական զորավարժություններին հետևեցին Ադրբեջանի հատուկ ջոկատայինների զորավարժությունները երկրի հարավում։ Իսկ Ալիևը հայտարարեց, թե դրանով իրենք ցույց տվեցին, թե ոչ մեկից չեն վախենում և հարկ եղած պահին կարող են արձագանքել։ Փաստացի, երկու կողմի զորավարժություններն էլ ավարտվեցին, սակայն Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Նախ՝ Իրանը կոնկետ քայլերի անցավ, և Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն՝ ցույց տալով, որ Սյունիքն իրենց համար կարմիր գիծ է: Ի պատասխան Իրանի կոշտ դիրքորոշման, Ադրբեջանն էլ որոշել է դեսպանություն բացել Իսրայելում և խորացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ Բացի այդ, Ադրբեջանը փորձում է ներգրավվածություն ունենալ Իրանում իրավիճակի ապակայունացմանը՝ ձգտելով թեժացնել Իրանում ընթացող բողոքի ակցիաները և բարձրացնել «Իրանական Ադրբեջանի» հարցը՝ ակնարկելով, թե իրենք կպաշտպանեն Իրանում բնակվող ադրբեջանցիներին։ Այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը և հատկապես Իսրայելն ընդդեմ Իրանի պատրաստ են աջակցել Ադրբեջանին, Բաքվին շատ է ոգևորում։ Միևնույն ժամանակ, Բաքուն իրեն ավելի վստահ է զգում, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին էներգակիրների գներն աճել են, և դրանց վաճառքից մեծ շահույթներ է ստանում։ Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկում է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան: Հասկանալի է, որ մինիսուլթանական ռեժիմ ունեցող Ադրբեջանում ոչ մի պատգամավոր չի կարող ինքնագլուխ հայտարարություններ անել։ Անտեղյակ մարդկանց համար կարող է նույնիսկ այս թեման ծիծաղելի թվալ, բայց այն իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում, որ եթե Հյուսիսային Ադրբեջան է ստեղծվում, ապա նշանակում է, որ այն ձգտելու է միավորվել Հարավային Ադրբեջանի հետ, որն Իրանի կազմում է։ Այդպես, օրինակ՝ ադրբեջանցիները հայտարարել են «Արևել յան Զանգեզուր» արհեստական կազմավորման ստեղծման մասին, որպեսզի հավակնություններ ունենան Սյունիքի նկատմամբ՝ այն անվանելով Արևմտյան զանգեզուր։ Իրանական պաշտոնյաները դատապարտում են Ադրբեջանի այսպիսի պահվածքը, իսկ իրանական խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից ավելի կոշտ հայտարարություններ են հնչում, որ եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս։ Անգամ ակնարկներ են հնչում այն մասին, որ Նախիջևանը պետք է վերադարձնել Իրանի կազմ, իսկ այդ հայտարարությունների ֆոնին Ալիևը Նախիջևանում կադրային ջարդ է սկսել։ Թե մինչև ինչ կետի կարող է հասնել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում սրվող լարվածությունը, դեռևս դժվար է կանխատեսել, սակայն բացառված չէ այն տարբերակը, որ Ադրբեջանը թանկ վճարի դրա համար, քանի որ օգտագործելով Ադրբեջանի բնակչության մեծամասնության՝ մահմեդականության շիա ուղղությանը հետևելու հանգամանքը, Իրանը հնարավորություն ունի իսլամական հեղափոխությունն արտահանել այդ երկիր»:Ավելին14:2501.12.22 -
ՄիջազգայինՓարիզը շահագրգռված է Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսության վերսկսման հարցում. ՄակրոնՓարիզը շահագրգռված Է Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսության և ընդհանուր հարցերի քննարկման վերականգնման հարցում: Դեկտեմբեի 1-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Ֆրանսիան ցանկանում Է վերականգնել ռազմավարական երկխոսությունը և ընդհանուր հարցերի քննարկումը Միացյալ Նահանգների հետ: Մեր հանդեպ ծառացած մարտահրավերները պահանջում են ավելի սերտ համագործացություն», - ասել Է Մակրոնը ֆրանսիական սփյուռքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ: Դրա հետ մեկտեղ Մակրոնը նախազգուշացրել Է, որ Միացյալ Նահանգների հովանավորչական ծրագրերը, կապված «Գնաճի նվազեցման մասին ակտի» շրջանակներում ամերիկյան ընկերությունների սուբսիդավորման հետ, «սպառնում են պառակտել Արևմուտքը»: Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոնին խորհուրդ Է տվել իր գլոբալ քաղաքականության մեջ Եվրոպան չդիտարկել որպես «փոփոխական մեծություն»: «Եվրոպան դարձել Է ավելի ուժեղ, քանի որ ամրապնդել Է իր ինքնիշխանությունը», - կարծում Է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոն Է ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հրավերով: Պետական այցի ձևաչափը կոչված Է ցուցադրելու երկրների միջև կապերի վերականգնումն անցած տարվա ճգնաժամից հետո: Վաշինգտոնը և Լոնդոնն այն ժամանակ Փարիզի թիկունքում կնքել Էին համաձայնագիր Ավստրալիայի համար սուզանավերի մատակարարումների շուրջ՝ դրանով լուծարելով 56 միլիարդ դոլար գումարի ֆրանսիական սուզանավերի գնման Ավստրալիայի պատվերը: Այս տարվա ամռանն ԱՄՆ-ում ընդունված «Գնաճի նվազեցման մասին ակտը» շռայլ սուբսիդիաներ Է տրամադրում Էլեկտրամոբիլներ, մարտկոցներ և Էներգետիկ սարքավորանք արտադրողներին՝ պայմանով, որ դրանք արտադրված են Միացյալ Նահանգներում: Մակրոնի կարծիքով՝ «դա, գուցե, լուծում Է ամերիկյան խնդիրները, բայց սաստկացնում Է եվրոպական խնդիրները»: Փարիզը նախազգուշացնում է, որ երկրների միջև համակարգման բացակայության պատճառով այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել աշխատատեղերի զգալի կրճատման Եվրոպայի արդյունաբերական հատվածում:Ավելին14:1701.12.22 -
Արտաքին քաղաքականությունՀայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ Վրաստանի միջնորդական դերը՝ Ղարիբաշվիլի-Ռիքեր օրակարգումՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձևաչափով հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Հանդիպմանը Ղարիբաշվիլին և Ռիքերը խոսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորության մասին։ Ըստ տեղեկության՝ նշվել է ռազմավարական գործընկերության դրական դինամիկան, որը պայմանավորված է երկու երկրների համագործակցության շրջանակներում իրականացվող քայլերով։ Հանդիպմանը արտահայտվել է առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու լիակատար պատրաստակամություն։ «Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ Վրաստանի միջնորդական դերին: Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ և կարևոր միջոցն են ցանկացած հակամարտությունը լուծելու և առաջ շարժվելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։Ավելին14:1001.12.22 -
Իրավական4-5 հոգով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին. վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղանՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում` վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան: Խուլիգանության վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո ոստիկաններն անցան գործի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց ամուսինների հետ վիճած տղամարդկանց ինքնությունը: Յաղդանցի հինգ տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին14:0201.12.22 -
ՏարածաշրջանՌուսական զորքն առաջընթաց ունի Դոնեցկի շրջանում. ուկրաինացիները գնդակոծել են Զապորոժիեի շրջանըԴոնեցկի շրջանի Արտյոմովսկիի ուղղությամբ առաջընթաց է գրանցել ռուսական զինուժը ու բոլոր հիմնական ճանապարհները վերցրել իր վերահսկողության տակ: 2 օր առաջ էին ռուսները գրոհ նախաձեռնել այդ ուղղությամբ այն բանից հետո, երբ իրենց վերահսկողության տակ անցավ նաև Չասով Յար քաղաքը: Այս գիշեր ուկրաինական բանակը գնդակոծել է Զապորոժիեի շրջանի Կոմի-շուվախա գյուղը:Ավելին13:5801.12.22 -
ՔաղաքականԵրևան է այցելել Ֆիլիպ ՌիքերըԿովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը դեկտեմբերի 1-4-ը կգտնվի Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է հաղորդագրության մեջԱվելին13:5501.12.22 -
ՔաղաքականԻնչպե՞ս օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը. Արտակ ԶաքարյանՀՀԿ փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը. Միակ նախաձեռնությունը, որը նիկոլի կառավարությունը հետևողականորեն տանում է առաջ, դա բյուջեի օրինականացված յուրացումը խորհրդանշող պարգևավճարների բարձրացումն ու դրանք` աշխատավարձերին հավասարեցված վճար դարձնելն է: Քանի որ ժողովուրդն այլևս թքած ունի թե ով ի՞նչ է անում, նրանք էլ որոշել են օրենքով պարգևավճարը դարձնել աշխատավարձին «կցված» պարտադիր վճար: Որ այլևս ոչ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչու՞ եք սրան կամ նրան, ոչ մի բան չանելու, կամ ավելի վատ` երկիրը կործանելու համար պարգևատրում ժողովրդի փողերով: Ես միշտ ասել եմ, որ շատ աշխատողին, արդյունավետ ու նվիրված պետական ծառայողին ու բարձրաստիճան պաշտոնյաին վճարելու համար` պետությունը չպետք է խնայի և պետք է վճարի պատշաճ աշխատավարձ: Իսկ բոսյակներին ու դառմայեդներին պետք է ոչ թե աշխատավարձ տալ, այլ խզակոթներին տալ ու դուրս շպրտել պետական համակարգից: Նիկոլի «կառավարությունը» բազմիցս ապացուցել է, որ քաղաքական իմաստով` բոսյակների և պետական կառավարման իմաստով` դառմայեդների «կառավարություն» է: (Որակումը հավաքական է. բարեբախտաբար դրանցից մեծ մասին անձնապես չեմ ճանաչում): Մենք հարյուրավոր անգամներ համոզվել ենք, որ սրանց գործը` քաղաքական կառավարման տեսանկյունից` Հայաստան պետություն կործանելն ու Արցախի հողերը դավադրաբար վաճառելն է: Իսկ պետական կառավարման տեսանկյունից` տեղեկատվական խաբեություններով ու իրավական մանիպուլյացիաներով ժողովրդի բյուջեն մեջ-մեջ անելն է: Պարգևավճարների, անիմաստ հանրային միջոցառումների, անօգուտ շինարարությունների և անորակ ասֆալտապատումների վրա մսխվող ահռելի միջոցներ: Բյուջեի ոլորտային ծախսերը մեծացնելու, իսկ փոխարենը` ոլորտի վիճակն ավելի վատացնելու հստակ օրինաչափություն: Իրավական համակարգի և արդարադատության ԲԱՌԴԱԿ: Ոստիկանական պետությանը բնորոշ «բարեփոխում», պետական համակարգի պահպանության (իրականում` կապիտուլյանտի իշխանության պաշտպանության) համար պետական փողերի մսխում Երևանի կենտրոնում պարապ-սարապ ծռմռվող ոստիկանության պահպանման վրա: Տնտեսական զրո ներդրում, բացառիկ կախվածություն արտաքին պատահականություններից` ավելացող գնաճով ու շրջափակման վտանգներով: Անվտանգության իմաստով` այստեղ համարեք, որ հայհոյանք է գրված: Արտաքին անպտուղ քաղաքականությունը` «քաղաքական» թեթև ֆոն տված և դրսից պրոտոկոլով շղարշած միջազգային բոսյակություն: Տարածքային և տեղական ինքնակառավարումը` տոտալ ՔՊ-ացում և հանրային միջոցներից օգտվելու նոր` երիտասարդ «մեխանիզմների» մշակում: Եվ այսպես շարունակ: Հայրենիք հանձնած «իշխանության» պարգևավճարն ու աշխատավարձը երկրաչափական պրոգրեսիայով աճեցնող հասարակությունը` ոչ միայն ապագա, այլև ներկա ունենալ չի´ կարող: Սա կոչվում է բյուջեի օրինականացվող յուրացում` քաղաքական անպատասխանատվության պայմաններում: Հ.Գ. Կարևորը` մի հատ լեյտենանտ գտնեն, ու երեք հարյուր քառասուն դոլարի դիմաց պետական դավաճան հայտարարեն: Այնինչ ամենամեծ դավադիրները ծաղկում ու իշխում են Հայաստանում:Ավելին13:4701.12.22 -
Արտաքին քաղաքականությունԲորելը կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարկների խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանում։Ավելին13:4001.12.22 -
ՀասարակականԲախվել են Mercedes Vito-ն ու թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը․ կան վիրավորներԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/01/1227749/Ավելին13:3201.12.22 -
ՀասարակականԵՊՀ-ում նոր «չիստկա» են իրականացնո՞ւմ․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Այլ ոլորտներին զուգահեռ նաև բուհական համակարգում, մասնավորաբար ԵՊՀ-ում ամբողջովին սեփական «իշխանությունը» հաստատելուց և իր ցանկալի անձանց կառավարման ղեկին «նշանակելուց» հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է հնարավոր ու անհնար մեթոդներով ազատվել իրեն անցանկալի դասախոսներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները վերջին շրջանում անցել են հերթական «ռաունդին» և փորձում են անուղղակի կերպով «բլոկել» ընդդիմադիր հայացքներ ունեցող պրոֆեսորների և դասախոսների աշխատանքն ու գործունեությունը։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, այդ թվում՝ մասնավորաբար արևելագիտաության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում մի շարք դասախոսների դրույքներ են կրճատվել, իսկ այդ փաստի վերաբերյալ ո՛չ դեկանատում, ո՛չ էլ ռեկտորատում որևէ հիմնավոր ու բովանդակային պարզաբանում չի ներկայացվել։ Ավելին, որոշ դասախոսների օրերս հայտնել են, որ իրենց առարկաները հունվարից այլևս չեն լինելու կրթական ծրագրում։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների կողմից նախաձեռնություն է եղել աշխարհի առաջատար բուհերի հայտնի 3-4 դասախոսի հրավիրել ԵՊՀ՝ դասախոսությունների շարք կարդալու նպատակով, ինչը համալսարանի ղեկավարությունն արգելել է։ Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների, այս ֆոնին ԵՊՀ ղեկավարությունը բավական ցավոտ է տարել օրերս արևելագիտության ֆակուլտետի դեկանի վերընտրվելու հանգամանքը»:Ավելին13:2501.12.22 -
ՔաղաքականՎաղը կգումարվի ԱԺ արտահերթ նիստՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:Ավելին13:1801.12.22 -
ՔաղաքականԱնդրանիկ Քոչարյանը սեփական թիմում սև ցուցակ է կազմել ու ինտրիգներ է հյուսում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության ԱԱ եւ ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իշխանական խմբակցությունում նոր կարգավիճակ ունի. քպ-ական պատգամավորների, նախարարների, ղեկավար անձնակազմի մասին նյութեր է հավաքում, հանդիպում խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու գնում, բացասական լույսի ներքո ինտրիգներ է հյուսում թիմակիցների դեմ: Իհարկե, դա ներկայացնում է իբրեւ խմբակցության ներսում առկա իրավիճակ: «Այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն, ու ամեն անգամ նա Փաշինյանին տեղեկացնում է, թե ով կարող է լինել թիմի «սեւ ագռավը»»,- պատմեց «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը՝ հավելելով, որ Քոչարյանը Փաշինյանի հետ հանդիպումներին իշխանականների կոնկրետ անուններ ներառող ցուցակներով է գնում: Մեզ փոխանցեցին նաեւ, որ հանձնաժողովի նախագահը՝ ի դեմս պատգամավորներ Արփի Դավոյանի ու Վահագն Ալեքսանյանի, իր ներկայացուցիչներն ունի ՔՊ վարչության ներսում ու երբեմն Փաշինյանի մոտ նաեւ նրանց միջոցով է ամրապնդում իր ասածները: Ինչո՞ւ է սեփական թիմում ինտրիգներ հյուսում. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը լսելու համար նաեւ Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը փորձեց լսել՝ կապ հաստատելով նրա հետ: Պատգամավորի օգնականը մեզ տեղեկացրեց, որ Քոչարյան-Փաշինյան առանձին հանդիպում, որպես այդպիսին, տեղի չի ունենում: «Նրանք հանդիպում են կա՛մ խմբակցության ընդհանուր նիստերի, կա՛մ, օրինակ, ուժային կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների, կա՛մ այլ ֆորմատի հանդիպումների ժամանակ: Առաձին հանդիպումներ, այն էլ՝ պարբերաբար, չեն ունենում»,- ասաց Քոչարյանի՝ Փայլակ անունով օգնականը: Թիմի ներսի «սեւերի» ցուցակին առնչվող հարցը, թերեւս, այդպես էլ մնաց անպատասխան»:Ավելին13:1701.12.22