Լրահոս
2022-12-01
-
ԱշխարհTwitter-ը ձեռնամուխ է եղել կեղծ օգտահաշիվների հեռացմանըTwitter-ի սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հաղորդել Է, որ սոցիալական ցանցը ձեռնամուխ Է եղել կեղծ օգտահաշիվների արգելափակմանը, ուստի օգտատերերը կարող են նկատել բաժանորդների թվաքանակի կրճատում, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Հենց հիմա Twitter-ը բազմաթիվ սպամ և խարդախ օգտահաշիվներ Է հեռացնում, ուստի հնարավոր է, որ տեսնեք բաժանորդների թվաքանակի կրճատում», - Մասկը գրել Է Twitter-ում: Ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար: Նա խոստացել Է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը նախկինում շատ են քննադատել խիստ գրաքննության համար, և ստեղծել կոնտենտի մոդերացիայի խորհուրդ, իսկ քանի դեռ խորհուրդը չի աշխատում, գլոբալ որոշումներ չընդունել խմբագրական քաղաքականության և արգելափակված օգտահաշիվները վերականգնելու վերաբերյալ: Ընկերությունում մտադրվում են «պահպանել այն, ինչն աշխատում Է, և փոխել այն, ինչը չի աշխատում»:Ավելին20:3001.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանին պատժել չի ուզում Ֆրանսիայի կառավարությունըՖրանսիան դատապարտում է ադրբեջանական հարձակումներն ու աջակցում Հայաստանին, բայց պատժամիջոցներ չի սահմանի Բաքվի նկատմամբ, որպեսզի չկորցնի հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդի դերը: Այսպես է արձագանքել պաշտոնական Փարիզը Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած հակաադրբեջանական բանաձևին, որով օրենսդիրները կառավարությունից պահանջում են տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:Ավելին20:2001.12.22 -
ՀասարակականՈստիկանության ծառայողը Opel Vectra-ով գլխիվայր շրջվել է, կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 57-ամյա Վրույր Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Դալար գյուղի Արտաշատյան խճուղում՝ թիվ 45 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/01/1227767/Ավելին20:1601.12.22 -
ՀասարակականԳայի պողոտայի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դիԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/01/1227766/Ավելին20:1201.12.22 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում թշնամուն. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՀրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր էջում գրում է․ Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո քաղաքական դաշտում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Փաշինյանի ու Ալիևի դիրքորոշումն անակնկալ է դարձել ռուսական կողմի համար։ Չգիտեմ որտեղից էր այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ընդդիմադիրներին, բայց խոսում էին այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները շատ միաբան էին Պուտինի հետ հանդիպմանը ու որ «փաստի առջև են կանգնեցրել Պուտինին»։ Ցավոք, այդ լուրերը հաստատվեցին։ Լավրովն այսօր հայտարարեց, որ Ռուսաստանը Արցախի կարգավիճակի հարց էր բերել օրակարգ և նույնիսկ կարողացել էր հասնել նրան, որ Ադրբեջանը քննարկի դա, բայց Փաշինյանն ու Ալիևը գնացել ու Պրահայում այլ թուղթ են ստորագրել, հետո այդ թղթով եկել Սոչի… Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին։ Այս փաստն արդեն հազար ապացույց ունի։ Բայց մարդկանց դրանք չեն բավականացնում։ Նոր ապացույցներ են ուզում, որ հետո նորից էլի նորերն ուզեն։ Ու ես արդեն չգիտեմ, թե սրան ինչ գնահատական տամ։Ավելին20:1001.12.22 -
Քաղաքական«Մալադեց» Հայաստանը. «ընդից փողն ուղարկում են, ստեղ ապրում են»Հայաստանի կառավարությունը կես միլիոն դրամով ավելացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների աշխատավարձերը: Այդ որոշմանը Փաշինյանի կաբինետը հավանություն է տվել կառավարության այսօրվա նիստի ժամանակ, որի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ մեր երկրում աղքատներն ու ծայրահեղ աղքատները ավելացել են: 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության ճակատին խարան էր անվանում աղքատության ցանկացած ցուցանիշ, որը կարող էր գրանցվել Հայաստանում:Ավելին20:0001.12.22 -
ԻրավականՊեմզաշենում դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանը փոխել է ցուցմունքը․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանը փոխել է օրեր առաջ տված ցուցմունքը: Ըստ մեր տեղեկությունների, Վ. Բարսեղյանը նախաքննական մարմնին տեղեկացրել է, որ ինքը չի կատարել սպանությունը: Փորձեցինք կապ հաստատել Վրույր Բարսեղյանի պաշտպանի հետ, ով ոչ մի հարցի չպատասխանեց, պատճառաբանելով. «Գրասենյակի դիրքորոշումը այսպես է՝ այս փուլում որևէ ձևով հարցազրույց չտալ այս գործով»: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեր այն հարցին, թե Վրույր Բարսեղյանը փոխե՞լ է նախնական ցուցմունքը, պատասխանեց. «Քննչական գործողություններին առնչվող տեղեկություններն այս փուլում հրապարակման ենթակա չեն»: Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ 31-ամյա կնոջ ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր 32 ու 36 տարեկան 2 կասկածյալի։Ավելին19:5001.12.22 -
ՔաղաքականՊապիկյանը՝ փչացած վերելակում՝ չհաշված լրագրողներին«Ադրբեջանից պատերազմի, էսկալացիայի վտանգ միշտ կա», Հայաստանի պաշտպանության նախարարն է այսպես ասել լրագրողներին խորհրդարանում: Սուրեն Պապիկյանը հրաժարվել է պատասխանել զենք-զինամթերք, մասնավորապես, Հնդկաստանից ձեռք բերելու հարցերին:Ավելին19:4601.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի կողմից սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությունը վտանգում են տարածարշրջանային կայունությունը. ՄիրզոյանԴեկտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Լիտվա միջպետական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ գոհունակություն հայտնելով պարբերաբար իրականացվող բարձր մակարդակի փոխայցելությունների կապակցությամբ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ընդգծվել է Համատեղ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների նշանակությունը։ Արարատ Միրզոյանը և Գաբրիելիուս Լանդսբերգիսն անդրադարձ են կատարել նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիան, սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությունը վտանգում են տարածարշրջանային փխրուն կայունությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեություն շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում:Ավելին19:4201.12.22 -
Հասարակական4 տարի Գավառի պետական համալսարանի 15 աշխատակիցներ, բացակայելով ՀՀ-ից, ստացել են ամբողջական աշխատավարձ. ՊՎԾՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Գավառի պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված գնման, աշխատավարձերի հաշվարկման և վճարման գործընթացները, Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունը և արդյունավետությունը, ինչպես նաև ուսման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, որոնց արդյունքում արձանագրվել են ընդհանուր 11,8 մլն․ ՀՀ դրամի ֆինանսական խախտումներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցների կողմից հնարավոր կեղծիքներ կատարելու մի շարք դեպքեր: Մասնավորապես՝ ուսումնասիրությունն ընդգրկող ժամանակահատվածում Ծառայության կողմից փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման Ռեկտորի կողմից իրեն հատկացվել են լրավճարներ: Բացի այդ, թվով 33 ուսանողների՝ փաստացի ՀՀ-ից բացակայելու, դասընթացներին և քննաշրջաններին չմասնակցելու պայմաններում, Հիմնադրամի համապատասխան դասախոսների և աշխատակիցների կողմից հաճախելիության և առաջադիմության մատյաններում այդ մասին համապատասխան նշումներ չեն կատարվել, այլ կազմվել և հաստատվել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր: Նույն ժամանակահատվածում Հիմնադրամի թվով 15 աշխատակիցներ, փաստացի բացակայելով ՀՀ տարածքից և (կամ) չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ: Հիմնադրամի թվով 9 աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ժամաքանակները սահմանելիս Հիմնադրամի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջները, որի արդյունքում նշված աշխատակիցները ստացել են հավելյալ աշխատավարձ: Հիմնադրամի թվով 3 տրանսպորտային միջոցների վառելիքը ծախսագրվել է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի N 1001-Ն որոշմամբ սահմանված ծախսի նորմատիվների շեղումներով, ինչպես նաև ավտոմեքենաների վառելիքի ծախսի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերում, մասնավորապես ուղեթերթիկներում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ օրենսդրական կարգավորումների խախտմամբ, կամայական եղանակով, շուկայականից էական ցածր գներով վարձակալության են հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին պատկանող թվով 2 հասարակական նշանակության տարածքներ, իսկ Հիմնադրամի հանրակացարանի շահագործումն իրականացվել է ոչ արդյունավետ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: Հարկ է նշել, որ Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ևս մեկ ուսումնասիրություն իրականացվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքները կհրապարակվեն ամփոփվելուց հետո: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։Ավելին19:4001.12.22 -
Արտաքին քաղաքականությունԳերմանիան զգուշացնում է ԹուրքիայինԹուրքիայի կողմից Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ սկսված ռազմական գործողություններին ԱՄՆ-ից Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո արձագանքել է նաև Գերմանիան,տեղեկացնում է Ermenihaber-ը։ Մասնավորապես Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը խնդրել է Թուրքիային խուսափել ցամաքային գործողություններ իրականացնելուց Սիրիայի ու Իրաքի հյուսիսում: Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել էր Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին և նշել. «Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:,Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի տարածաշրջանը»,-ասել է Ռայդերը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։Ավելին19:3001.12.22 -
Աշխարհ«Սիրիայի ազատ բանակը» չի հաստատել ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման տվյալներըԸնդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ) չի հաստատում «Իսլամական պետություն» խմբավորման պարագլխի վերացման վերաբերյալ հաղորդագրությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտարարել Է ՍԱԲ-ի ներկայացուցիչը: Նոյեմբերի 30-ին արաբական ԶԼՄ-ները հաղորդել էին խմբավորման պարագլուխ Աբու ալ-Հասան ալ-Կուրաշիին վերացնելու մասին: Նրանց տեղեկատվությամբ՝ ԻՊ-ի նոր պարագլուխ Է դարձել Աբու ալ-Հուսեյն ալ-Հուսեյն ալ-Կուրաշին: Իր հերթին ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել Է, որ վերացման գործողությունը «Սիրիայի ազատ բանակի» կողմից անցկացվել Է հոկտեմբերի կեսերին՝ Սիրիայի Դերաա հարավային նահանգում: «Մենք տեղեկատվություն չունենք ԻՊ-ի առաջնորդի սպանության վերաբերյալ: Մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք միայն ամերիկյան ԶԼՄ-ներում», - հայտարարել Է ՍԱԲ-ի աղբյուրը: Դրա հետ մեկտեղ հարկ Է նշել, որ «Սիրիայի ազատ բանակը» գործում Է առավելապես Սիրիայի հյուսիսում, նրա կազմի մեջ մտնում են սիրիական ընդդիմության բազմաթիվ խմբավորումներ: Դերաայի նահանգում ԻՊ-ի զինյալների դեմ գործողություններն արդեն առաջին ամիսը չԷ, որ անցկացնում են Սիրիայի զինված ուժերը: Աբու ալ-Հասան ալ-Կուրաշին ԻՊ-ն գլխավորել Է այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին վերացվեց նրա նախորդը՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրաշին:Ավելին19:2001.12.22 -
ՔաղաքականԱլմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան. «News.am»News.am-ը գրում է․ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է, որ «միութենական հանրապետությունները ձեւավորում են Անկախ պետությունների համագործակցություն եւ հաստատում սահմանների անխախտելիությունը, այն սահմանների, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջեւ։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում»։ «Երբ խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին եւ հիշատակում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, շատերը չգիտես ինչու կարծում են, որ այնտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ադրբեջանի ԽՍՀ սահմանների շրջանակներում կամ Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ։ Դա այդպես չէ: Հռչակագրում ասվում է՝ «Ճանաչելով եւ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։ Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ նախկին ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի վերամիավորման ճանապարհով։ 1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային իրավունքի նորմերին եւ խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ԼՂՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։ Ի դեպ, այդ գործընթացին մասնակցում էին նաեւ այն ժամանակ Հանրապետությունում բնակվող ադրբեջանցիները։ Նրանց բաժանվեցին քվեաթերթիկներ, քվեաթերթիկները հայերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն լեզուներով էին։ Ճիշտ է, նրանք չքվեարկեցին, բայց արդյունքը չփոխեց։ Քվեարկությանը չմասնակցելը քաղաքացիների իրավունքն է։ Հետեւաբար, երբ մենք խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, անհրաժեշտ է ամբողջական պատկեր ներկայացնել։ Այդ պահին Արցախը Ադրբեջանի կազմում չէր։ 1988-ից Արցախը դե ֆակտո դուրս եկավ Ադրբեջանի վերահսկողությունից, 1991-ին՝ արդեն դե յուրե։ Ի դեպ, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ում միակ վարչատարածքային, ինքնավար կազմավորումն էր, որը դուրս բերվեց միութենական հանրապետության կազմից եւ ենթարկվեց կենտրոնին։ Ես խոսում եմ Վոլսկու կոմիտեի մասին: Բացի այդ, ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն ոչ լեգիտիմ է համարել եւ փաստացի չեղյալ է համարել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը։ Նույն կոմիտեն ոչ իրավազոր չհամարեց ԼՂՀ հռչակումն ու հանրաքվեն։ Միջազգային իրավունքում շատ կարեւոր է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունը։ Բացի այդ, պետք է հիշել, որ Ադրբեջանը ուշացումով է միացել Ալմա-Աթայի հռչակագրին։ 1993թ. հռչակագրին Ադրբեջանի միանալու պահին պատերազմն ամբողջ թափով ընթանում էր։ Այդ պահին այլ սահմաններ էին։ Եթե 1993թ. Հռչակագիրը ուրվագծենք, ապա դե ֆակտո Ադրբեջանը չէր վերահսկում մի շարք այլ շրջաններ»,-ասաց Բաբայանը։Ավելին19:1001.12.22 -
ՄիջազգայինԹաիլանդի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական էներգապաշարների ներմուծման հնարավորությունըԹաիլանդի իշխանություններն ու բիզնեսն ուսումնասիրում են ռուսական Էներգապաշարների ներմուծման հնարավորությունը, ներառյալ գների և մատակարարումների անհրաժեշտ ծավալի մասին տեղեկատվությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ-ում Թաիլանդի դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսական Էներգապաշարների ներմուծման հնարավորությունը, ինչպես նաև գների և ծավալների վերաբերյալ մանրամասները, դեռևս ուսումնասիրվում Է Թաիլանդի համապատասխան իշխանությունների և մասնավոր ընկերությունների կողմից», - ասել Է դիվանագետը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երրորդ բաժանմունքի տնօրեն Նիկոլայ Նոզդրևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Էր, որ ԱՍԵԱՆ-ի գրեթե բոլոր երկրները (Կամբոջա, Թաիլանդ, Մալայզիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Բրունեյ, Ֆիլիպիններ, Վիետնամ, Լաոս և Մյանմա) այս կամ այն չափով հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի ածխաջրածինների ներմուծումն ավելացնելու նկատմամբ, սակայն չի նշել դրանք:Ավելին19:0001.12.22 -
ԱշխարհՀնդկաստանի վարչապետը հայտարարել է՝ արդիականության մարտահրավերներն անհրաժեշտ է լուծել միասինՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մեծ 20-յակում (G20) իր երկրի նախագահության սկսվելու առթիվ դեկտեմբերի 1-ին կոչ Է արել միասին պայքարել արդիականության ընդգրկուն մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, համավարակը և կլիմայի փոփոխությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ավելի լավ Է միասին պայքարել մեր առջև ծառացած մեծագույն մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը և համավարակը»,- գրել Է նա իր Twitter-ի էջում: Մոդիի խոսքով՝ G20-ում իր նախագահության շրջանակներում «Հնդկաստանը կձգտի ապաքաղաքականացնել պարենի, պարարտանյութերի և բժշկական արտադրանքի մատակարարումները, որպեսզի աշխարհաքաղաքական լարվածությունները չհանգեցնեն հումանիտար ճգնաժամերի»: «G20-ի շրջանակներում Հնդկաստանը կձգտի նպաստել միասնության հետագա առաջխաղացմանը, որը ոգեշնչված Է իր նախագահության «Մեկ Երկիր, մեկ ընտանիք, մեկ ապագա» թեմայով»,- ընդգծել Է Մոդին: Հնդկաստանի կառավարության ղեկավարը երախտագիտություն Է հայտնել G20-ի նախորդ նախագահներին «նշանակալի արդյունքների հասնելու համար»: Ինչպես ավելի վաղ հայտարարել Էր Հնդկաստանի վարչապետը, G20-ում նախագահությունն իր երկրի համար կլինի «ներառական, հավակնոտ, վճռական և գործողությունների միտված»: Նա ընդգծել Էր, որ Հնդկաստանը ստանձնում Է պատասխանատվությունը հանուն միավորման այն ժամանակ, երբ աշխարհը միաժամանակ պայքարում Է աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական անկման, սննդամթերքի և Էներգակիրների գների աճի, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի երկարաժամկետ հետևանքների դեմ:Ավելին18:5001.12.22 -
ՏարածաշրջանԹանկարժեք որս. Թուրքիայից Վրաստան են փորձել ներմուծել 2 կիլոգրամ ոսկիՎրաստանի մաքսավորներն առանձնապես խոշոր չափի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերել «Սարպի» մաքսային անցակետում (վրաց-թուրքական սահման): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Մասնավորապես, մաքսատան աշխատողները քաղաքացու մոտ հայտնաբերել են մինչև երկու կիլոգրամ քաշով ոսկյա իրեր, որոնք թաքցված են եղել սննդամթերքի փաթեթներում: Ոսկյա իրերի ընդհանուր մաքսային արժեքը կազմում Է 165 հազար լարի (60,5 հազար դոլար): Գործը հանձնվել Է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:Ավելին18:4001.12.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 Հայաստանում օդանավի կործանման մանրամասները՝ դեպքի վայրիցԱվելին18:3001.12.22 -
ԱշխարհՄասկը ցույց է տվե՝ ինչպես է չիպավորված կապիկը մտքի ուժով տպում համակարգչի ստեղնաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄիլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը Neuralink ընկերության միջոցառման ժամանակ ցուցադրել է լաբորատորիայում արված տեսահոլովակ, որում կապիկը մտքի ուժով սնունդ է խնդրում՝ օգտագործելով նյարդային ինտերֆեյսը, հայտնում է CNET-ը։ Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է կապիկը, առանց ձեռքերն օգտագործելու, համակարգչի կուրսորը տեղափոխում էկրանի ստեղնաշարի բառերի վրայով և այդպիսով միրգ խնդրում։ Ընկերությունն այս տեխնիկան անվանում է «տելեպատիկ տպագրություն»: Այս արդյունքը ձեռք է բերվել կապիկի ուղեղում N1 չիպ տեղադրելով, որն ուղեղի նյարդային ազդակները վերածում է համակարգչի համար հասկանալի թվային ազդանշանի: Ներկա պահին Neuralink տեխնոլոգիան թույլ է տալիս հաստատել միայն կապի միաալիք տեսակ՝ կենդանուց՝ համակարգիչ։Ավելին18:3001.12.22 -
ԱշխարհՃապոնիան ձմռան ամիսներին կանցնի ԷլեկտրաԷներգիայի խնայողությանՃապոնիայում այսօրվանից մեկնարկել է ԷլեկտրաԷներգիայի խնայողության ժամանակահատվածը: Էլեկտրամատակարարման խափանումների մտավախությունից ելնելով՝ իշխանությունները մարդկանց կոչ են անում ձմեռային սեզոնի ընթացքում՝ մինչև մարտ, ավելի տաք հագնվել տանը, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը: «Մենք բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկենք կայուն Էլեկտրամատակարարում ապահովելու համար», - հայտարարել Է Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Նա հավելել Է, որ Տոկիոն համոզելու Է համապատասխան երկրներին՝ ապահովել հեղուկացված բնական գազի մատակարարումները Ճապոնիային: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կառավարությունը միավորների համակարգի միջոցով կպարգևատրի էլեկտրականությունը խնայող սպառողերին: Գործակալությունը նշում է, որ Ճապոնիան կարող Է այս ձմռանը կայուն Էլեկտրամատակարարում ապահովել, սակայն կառավարությունը ցանկանում Է ապահովագրվել այնպիսի անկանխատեսելի հանգամանքների դեպքում, ինչպիսիք տարերային աղետներն են կամ վթարներն Էլեկտրակայաններում: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին երկրում բոլոր միջուկային ռեակտորները վերագործարկելու ծրագրերի մասին. դրանք այժմ աշխատելու են անվտանգության նոր միջոցառումների պահպանմամբ` «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած միջուկային աղետից հետո, որն առաջացել էր ուժգին երկրաշարժի և ցունամիի պատճառով: 2015 թվականից ի վեր Ճապոնիան առաջին անգամ է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմի անցնում:Ավելին18:2001.12.22 -
ՀասարակականՆորագավիթ թաղամասի մի հատվածի գազամատակարարումը դադարեցվել է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պահարանային գազակարգավորիչ կետի խափանման պատճառով դեկտեմբերի 1-ին ժամը 13:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:Ավելին18:1001.12.22