Լրահոս

2022-12-01
  • Img default alt hy
    Իրավական
    Էրիկ Ալեքսանյանը երկու միջնորդությամբ ծանրաբեռնել է այն դատարանը, որը օրը 41.7 որոշում է տպել․ դատախազություն
    Ըստ դատախազության` Էրիկ Ալեքսանյանը արհեստականորեն ծանրաբեռնել է դատարանը մուտքագրելով երկու միջնորդություն` երկու տարբեր օրերի, ինչում և մեղադրվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։ Ըստ հրապարակված Դատարանների 2022 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվության` Երևան քաղաքի դատարանը քննել և ավարտել է` 704 կալանքի միջնորդություն, 457 կալանքի երկարացման միջնորդոթյուն, 59 կալանքի վերահաստատման միջնորդություն, 28 գրավ կիրառելու մասին միջնորդություն, 2092 խուզարկության միջնորդություն, գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման 274 միջնորդություն, 792 հեռահաղորդակցման հսկողության միջնորդություն, 2631 վերծանում ստանալու միջնորդություն, 40 ձերբակալման դեմ բողոք և մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշումների դեմ 464 բողոք: Երևանի դատարանի ութ դատավոր կայացրել է 7541 որոշում 181 օրում, այսինքն օրը` 41.7 որոշում, ամեն դատավոր օրը` մոտ հինգ որոշում է կայացրել: Այսինքն, Էրիկը երկու միջնորդությամբ ծանրաբեռնել է այն դատարանը, որը օրը 41.7 որոշում է տպել:
    17:50
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում հայտարարել են, որ ԵՄ-ի ղեկավարի այցը երկիր կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը
    վրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Չինաստան կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը: Դեկտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շու Ցզյուետինը: Այս մասին ,Արմենպրեսե-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Առավոտյան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը և Շառլ Միշելը հանդիպում են անցկացրել: Չինաստանը պատրաստ Է մերձեցման Եվրամիության հետ, (…) մենք կուսումնասիրենք երկկողմ հարաբերությունների ներուժն առևտրային և ներդրումային ոլորտում, կպահպանենք համագործակցությունն Է՛լ ավելի բարձր մակարդակում, կստեղծենք դրական խթան և կաջակցենք կայունության բարձրացմանը համաշխարհային տնտեսությունում»,- հայտնել Է նա ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով բարձր մակարդակի երկխոսությունը: Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը Բրյուսելի հետ հարաբերությունները կառուցում Է՝ ղեկավարվելով փոխադարձ հարգանքի և երկուստեք շահի սկզբունքներով: «Չինաստանը ԵՄ-ի համար մնում Է մեծությամբ խոշորագույն, իսկ Եվրամիությունը Չինաստանի համար՝ երկրորդ առաջատար առևտրային գործընկերը»,- ընդգծել Է Շու Ցզյուետինը: Նա հիշեցրել Է, որ հունվար–հոկտեմբեր ամիսներին Չինաստանի և Եվրոպայի ապրանքաշրջանառությունը տարեկան հաշվարկով ավելացել Է 6,3 տոկոսով՝ կազմելով 711,4 միլիարդ դոլար: «Չինաստանը և ԵՄ-ն տնտեսական ոլորտում արդեն միմյանց հետ ձևավորել են ամուր զուգակցված հարաբերություններ», - հավելել Է առևտրի նախարարության ներկայացուցիչը:
    17:40
    01.12.22
    Ավելին
  • Հասարակական
    Պետական վանդալիզմ. Երևանի քաղաքապետարանի արձագանքը՝ «Հայլուրի» ռեպորտաժին
    Երևանի սրտում տեղի ունեցած վանդալիզմի մասին «Հայլուրի» ռեպորտաժին արձագանքել է Երևանի քաղաքապետարանը՝ հայտնելով, թե նախքան Հանրապետության հրապարակի զարդարման աշխատանքները սկսելը, քննարկել են ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ: Ըստ քաղաքապետարանի՝ հրապարակի տոնական լուսավորությունն անցկացնող ընկերությունը պայմանագրով պարտավորվել է տոնական լուսավորության ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։
    17:30
    01.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Եկեք Ուկրաինա, նոր խոսեք». Զելենսկին՝ Իլոն Մասկին
    Ուկրաինայի նախագահը ամերիկացի գործարար Իլոն Մասկին հրավիրել է Ուկրաինա: Զելենսկին խորհուրդ է տվել նրան մոտիկից ծանոթանալ ուկրաինացիների տառապանքներին ու միայն դրանից հետո առաջարկել, թե ինչպես լուծել հակամարտությունը: «Եկեք Ուկրաինա և դրանից հետո Դուք մեզ կասեք, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին, ով է այն սկսել և երբ այն կարող է ավարտվել»,- ասել է Զելենսկի:
    17:24
    01.12.22
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիան «կոնկրետ քայլեր» է ակնկալում Շվեդիայից ու Ֆինլանդիայից
    «Թուրքիան ողջունում է Շվեդիայի և Ֆինլանդիայի որոշումը անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց սկանդինավյան երկրներից ակնկալում է կոնկրետ քայլեր»: Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Մևլութ Չավուշօղլուն դժգոհել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան մինչ հիմա չեն արտահանձնում, իր խոսքով, հանցագործներին ու ահաբեկիչներին:
    17:17
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-40 մետր։ Սիսիանի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
    17:10
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գեղարքունիքի մարզում նոյեմբերին ծնվել է 185 երեխա
    2022 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 185 երեխա, որից 109-ը տղա, 76-ը՝ աղջիկ: 185 երեխաներից 35-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 108-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Ճամբարակի առողջության կենտրոնում նոյեմբեր ամսին ծնունդ չի գրանցվել:
    17:02
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածները ՌԴ քաղաքացիներ են
    Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ՝ Ա. Պ. ( ծնվ․1979 թ․) և Վ. Ռ. (ծնվ. 1983): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Ավելի վաղ հայտնել էինք՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի։
    16:56
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սի Ծինփինը պաշտպանել Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում
    Չինաստանը պաշտպանում Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում և եվրոպական անվտանգության կայուն կառույցի ստեղծումը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպմանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Հանդիպումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 1-ի առավոտյան Պեկինի Ժողովրդական ժողովների տանը: «Չինաստանը պաշտպանում Է ԵՄ-ի դերի ուժեղացումը (ուկրաինական ճգնաժամի) միջնորդության և կարգավորման գործում, հույս ունի, որ կստեղծվի եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետություն»,-հայտարարել Է Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերում Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Նա ընդգծել Է, որ «Չինաստանը միշտ եղել Է հաշտության կողմնակից և կշարունակի իր ձևով կառուցողական դեր խաղալ»:
    16:55
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արևմուտքն է իր հայտարարություններով դադարեցրել Մինսկի խմբի գործունեությունը․ Լավրով
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային և Եվրոպական Միությանը մեղադրել է Մինսկի խումբը «թաղելու» մեջ՝ նշելով, որ նրանք են հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ձևաչափով համագործակցելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում: «Արևմուտքը հայտարարել է, որ ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Ժամանակին Մինսկի խումբը ստեղծվել է ՝ միավորելու այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում, որոնք կարող են ազդանշաններ ուղարկել և՛ Երևանին, և՛ Բաքվին և որոնք պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահության ներքո: Ինչ-որ մի փուլում Ֆրանսիան ևս դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այդ ժամանակից ի վեր համանախագահները շատ օգտակար աշխատանք են կատարել, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և՛ առանձին, և՛ անցկացրել են համատեղ միջոցառումներ», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Այդ միջոցառումներից Լավրովն առանձնացրել է Մադրիդում տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում առաջարկվել են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է Ռուսաստանի առաջատար դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նշելով, որ 2008-ին, 2011-ին, Ռուսաստանը Երևանի և Բաքվի ղեկավարների հետ շուրջ 10 եռակողմ հանդիպում է անցկացրել, որոնց որպես համանախագահ ներկա են գտնվել նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: «2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր միջնորդական ջանքերով հրադադար հաստատվեց, Ռուսաստանը շարունակեց և շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին այդ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ինչը, բնականաբար, խթան կհանդիսանա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի զարգացման համար, այլև մյուս հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի: Ռուսաստանը ևս դրանում հետաքրքրված է: Բացի այդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը երկու կողմերին կօգնի սահմանի սահմանազատման գործում: Եվ երրորդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու հարցում», - ասել է Լավրովը: Դիվանագետը շեշտել է, որ այս բոլոր բանակցությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած գագաթնաժողովների արդյունքում: Նա միևնույն ժամանակ մեկնաբանել է արևմտյան երկրների ներգրավվածությունը բանակցային գործընթացի մեջ: «Այս ամենին զուգահեռ մենք ականատես ենք եղել այլ խաղացողների ջղաձիգ փորձերին՝ խցկվելու այս գործընթացների մեջ: Մենք դրա հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով հայտարարել է, որ ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք ասում ենք, որ այդ հարցը մեզ չպետք է ուղղվի: Այդ հարցը պետք է ուղղվի ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարեցին, որ նրանք այլևս չեն հավաքի այդ խումբը, և, իհարկե, հարցը պետք է ուղղվի Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության միջնորդական որևէ ջանք անիմաստ է»: ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ արևմտյան երկրները փորձում են միջամտել միջնորդական ջանքերին: «Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և, ընդհանուր առմամբ, Եվրոպական Միությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից «թաղված» Մինսկի խումբը՝ խցկվելով միջնորդական ջանքերի մեջ, ընդ որում, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ», - ասել է Լավրովը: Նա շեշտել է, որ Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովների նիստ, որին հայերն ու ադրբեջանցիները, լինելով բարեկիրթ մարդիկ, գնում են, սակայն Բրյուսելը չունի նախկին խորհրդային երկրների քարտեզները, «դրանք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»: «Նույնը խաղաղության պայմանագրի հետ կապված: Նրանք գնացել էին Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին, այնտեղ ստորագրել են փաստաթուղթ այն մասին, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվեն ՄԱԿ-ի կանոնակարգի և 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված սահմանի վրա: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրով բոլոր խորհրդային հանրապետությունները կազմում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության միութենական հանրապետությունների միջև: Այլ կերպ ասած, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, միանշանակ, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր: Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ այն մասին, որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում», - ասել է Լավրովը:
    16:47
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհապաղ դադարեցնել զարդարանքների աշխատանքները. Հայաստանի ճարտարապետների պալատ
    Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող հուշարձան շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների պալատը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պահանջում պարզաբանում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես արդյո՞ք առկա է նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։ Պալատը գտնում է, որ անհրաժեշտ է արժևորել և պահպանել մայրաքաղաքի քաղաքային կարևորագույն հանգույցի ոչ միայն թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։ Հայաստանի ճարտարապետների պալատը, պահանջում է անհապաղ դադարեցում աշխատանքները, և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև պատշաճ կարգով պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վնասողներին»:
    16:40
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պենտագոնն Ուկրաինայի համար 1,2 մլրդ դոլարի NASAMS ՀՕՊ համակարգերի արտադրության պայմանագիր է կնքել
    Պենտագոնը Raytheon Technologies Co. ընկերության հետ կնքել է 1.2 մլրդ դոլարի պայմանագիր, որի շրջանակերում ևս 6 «երկիր-օդ» դասի NASAMS հրթիռային համակարգեր կարտադրվեն և կտրամադրվեն Ուկրաինային: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից: Վաշինգտոնը հաստատել է Կիևին 8 NASAMS հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնք պետք է օգնեն հետ մղել ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների հարվածները: Ուկրաինան նոյեմբերին ստացել է այդ համակարգերից երկուսը: Մյուսները կուղարկվեն առաջիկա ամիսներին՝ արտադրվելուց հետո: Պայմանագիրը ներառում Է նաև մարտկոցներ, անձնակազմի ուսուցում և լոգիստիկ աջակցություն: Պենտագոնը նշել է, որ NASAMS հակաօդային պաշտպանության միջոցները Ուկրաինայում ռուսական հրթիռների խոցման գործում մինչև այժմ ունեցել են արդյունավետության 100 % ցուցանիշ: Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը Կիևին է տրամադրել 19.3 միլիարդ դոլարի աջակցություն պաշտպանության ոլորտում:
    16:32
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքնաթիռի կործանման դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում
    Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում ինքնաթիռի կործանման դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում. «Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»,-ասվում է հաղորդագրությունում:
    16:25
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Աշնան վերջին օրը Երևանում ծնվել է 57 երեխա
    Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին Երևան քաղաքում ծնվել է 57 երեխա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
    16:17
    01.12.22
    Ավելին
  • Ջերմուկում ադրբեջանցիները թունե՞լ են կառուցում. Վայոց ձորի մարզպետը լուրը համարում է անտրամաբանական
    Ջերմուկում ադրբեջանցիների կողմից թունելի կառուցման մասին լուրերն անտրամաբանական է համարել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Նա ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի:
    16:10
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
    Նոյեմբերի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վերքերով 24-ամյա երիտասարդի: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.50-ի սահմաններում Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր նույն փողոցի 33-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:02
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռում եղել են միայն 2 օդաչուները․ Քաղավիացիայի կոմիտե
    ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել այսօր Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»:
    16:02
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում և մարզերում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արշակունյաց Պող. 2 Նրբ., Արշակունյաց Պող. 26-28Ա շենքերի ջրամատակարարումը: Դեկտեմբերի 1-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 17 շենքի ջրամատակարարումը: Դեկտեմբերի 1-ին ժամը 10:35-13:00-ն կդադարեցվի Վարդենիս քաղաքի Ս.Պողոսյան փողոցի, Ս.Պողոսյան 1 փակուղու ջրամատակարարումը: Ժամը 10:45-14:00-ն կդադարեցվի Մեղրի քաղաքի Ադելյանի փողոցի ջրամատակարարումը: Ժամը 11:50-14:00-ն կդադարեցվի Արտաշատ քաղաքի Աթարբեկյանի, Շահումյան, Մարքսի, Մխչյան, Ստեփանյան, Ա.Խաչատրյանի փողոցների ջրամատակարարումը: Դեկտեմբերի 1-ին ժամը 11:10-18:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աբեղյանի, Թամանցիների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    15:55
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:47
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
    Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա խոսքով` Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ բացի երկու այրված դիերից, այլ դիեր չեն հայտնաբերվել: ԱԻՆ խոսնակն ասաց, որ ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:
    15:45
    01.12.22
    Ավելին