Լրահոս
2022-12-06
-
ԱրցախԱրցախից ՀՀ միջպետական մայրուղին բաց է. մառախուղ է Սյունիքի մարզում. ԱՀ ՆԳՆԱրցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղի պատաճառով տեսանելիությունը ցածր է: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Դեպի ՀՀ միջպետական մայրուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մառախուղ է Սյունիքի մարզում: Վթարներն ու արտակարգ այլ իրավիճակները բացառելու նպատակով, ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է: Պահպանեք ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:Ավելին10:1506.12.22 -
ԻրավականԲացահայտվել և կանխվել է մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով վարչության և քննչական դեպարտամենտի ծառայողների համատեղ նախապատրաստած և տակտիկապես իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում, շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարույթով դեռևս չպարզված անձանց հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, նախապես կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներից 3400-7000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց, կազմակերպել են հիշյալ անձանց ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը։ Մասնավորապես, վերջիններս՝ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան: Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաև «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։ Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ խմբի կազմում անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:1206.12.22 -
Ժամը 09։00-ի դրությամբ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սևանի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Ավելին10:0706.12.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում և Սյունիքի մարզում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:0006.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» 176 մլն դրամ՝ մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորության համար: «Փաստ» Վոլկովն ադրբեջանցիների թիրախում է: «Հրապարակ» Ջերմուկը գտնվում է թշնամու ամբողջական դիտարկման տակ։ «Հրապարակ» «5-րդ ալիք»-ը հայցադիմում է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ: «Ժողովուրդ» Գլխավոր դատախազը մեղադրանք կառաջադրի Գեղամ Մանուկյանի դեմ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի միջազգայանգետ Սուրեն Սարգսյանի հետ:Ավելին09:4506.12.22
2022-12-05
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:Ավելին23:5805.12.22 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին23:5005.12.22 -
ՍպորտՀայտնի է՝ որքան կկազմեր Ռոնալդոյի և Մարադոնայի տրանսֆերային արժեքը ներկայումսPlayRatings-ի կազմած ալգորիթմը դասակարգել է անցյալի մեծ ֆուտբոլիստներին՝ ըստ ներկայիս տրանսֆերային արժեքների։Ավելին23:4705.12.22 -
ՍպորտՃապոնիայի հավաքականի մարզիչը խոնարհվել է հավաքականի երկրպագուների առջևՃապոնիայի հավաքականը մոտ էր պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուն, սակայն զիջեց խորվաթներին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։Ավելին23:4305.12.22 -
ԱշխարհՊերմում առաջին անգամ կցուցադրվի մամոնտի նախնիների ամենամեծ ժանիքըՊերմի Տեղագիտական թանգարանն առաջին անգամ կներկայացնի մամոնտի նախնիի՝ տրոգոնթերյան փղի ամենամեծ ժանիքը։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։Ավելին23:4005.12.22 -
ՀասարակականԹշնամին «իրենով է անում» մեր ազգային-մշակութային ինքնության ոչ միայն նյութական արժեքները, այլև ոչ նյութականները․ Ռուբեն Մելիքյան«Թշնամին «իրենով է անում» մեր ազգային-մշակութային ինքնության ոչ միայն նյութական արժեքները, այլև ոչ նյութականները։ Ու գիտե՞ք ինչ։ ալիևի գործակատար քպ-ն որ մնա իշխանության, թշնամին էլ փողով-բանով որ աշխատի՝ մի 10 տարի հետո գիտնականների 10%-ը կհավատա էս կեղծիքին, 20 տարուց՝ 50%-ը, իսկ 50 տարուց հակառակ կարծիքը կհամարվի «գեղցիություն»։Ավելին23:3605.12.22 -
ՏարածաշրջանՎարչապետ կոչեցյալ Ղարիբաշվիլին չի հասկանա ազատության գինը. ՄելիաՎրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան արձագանքել է այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը, փոխանցում է Aliq.ge-ն։Ավելին23:3205.12.22 -
ՀասարակականՇչակ է փորձարկվելուՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվի էլեկտրաշչակը:Ավելին23:2805.12.22 -
ՔաղաքականԲայրամովը հենց Լավրովի ներկայությամբ փաստացի բողոքում է ռուս խաղաղապահներից․ ադրբեջանագետՄի քանի դիտարկում Լավրով-Բայրամով բանակցությունների և համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։Ավելին23:2405.12.22 -
ՍպորտՆեյմարը փոխել է իմիջըԲրազիլացի հարձակվող Նեյմարն իր անձնական վարսահաևդարի հետ մեկնել է Կատար։Ավելին23:2005.12.22 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին23:1705.12.22 -
ԱշխարհԹուրքիայում տղամարդը լեզուն ցույց է տվել ճային ու զղջացել դրա համար. ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիայում ռեստորանի աշխատակի ճայ է բռնել, լեզուն հանել և անմիջապես զղջացել։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը նկատել է New York Post-ը։Ավելին23:1005.12.22 -
ՔաղաքականԱդրբեջանցիների ոսկորների դիմա՞ց են վերադարձվել 13 հայ զինվորների աճյուններըՀայաստանի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը «Հայլուրին» պարզաբանել է, թե ինչու են 4 օր ուշացումով՝ այսօր հայտնել, որ դեկտեմբերի մեկին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ: Այդ քարտեզներում նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրերը:Ավելին23:0005.12.22 -
ՍպորտՊիրս Մորգանը մեկնաբանել է Ռոնալդուի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու լուրըԲրիտանացի լրագրող Պիրս Մորգանը, որն ավելի վաղ սկանդալային հարցազրույց էր վերցրել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, Twitter-ում գրառում է կատարել՝ հերքելով 37-ամյա ֆուտբոլիստի՝ «Ալ-Նասր» ակումբ տեղափոխվելու մասին տեղեկությունը։Ավելին22:5205.12.22 -
ՏնտեսականԲրնձի գներն աճել են 9.2, մակարոնեղենինը՝ 28.1 տոկոսովԱյս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ բրնձի գինն աճել է 9․2%-ով, ալյուրինը՝ 9․9%-ով, հացինը 15․8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով, հաճարինը՝ 13.3%-ով։Ավելին22:4405.12.22