Լրահոս
2022-12-05
-
Արտաքին քաղաքականությունԹուրք-ադրբեջանական բանակները՝ Իրանի սահմանի մոտ. զորավարժություն՝ ընդդեմ Թեհրանի ու ԵրևանիԹեհրան-Բաքու հարաբերականորեն խաղաղված հարաբերությունները կարող են նորից փոթորկվել Ադրբեջանի սկսած զորավարժությունների պատճառով: Թուրքական բանակի հետ համատեղ վարժանքների սցենարը շատ նման է իրանականին:Ավելին22:3605.12.22 -
ՔաղաքականՑինիզմ, անբարոյականություն, անխելքություն, գեղջկականություն է այս միջոցառման հեռարձակման համար հատկացնել 12,5 միլիոն դոլար․ Նազարյան«Անցյալում մանկավարժին քիչ էին վճարում, բժշկին, հովվին քիչ էին վճարում, որ խնայված միջոցներով երկիրը երկիր դարձնեն, հիմա, եզակի բացառություններով, բոլորին քիչ են վճարում, որ 12,5 միլիոն դոլար հատկացնեն Հանրային հեռուստաալիքին մանկական Եվրատեսիլի նկարահանման համար և 712 հազար դոլար Երևանը տոնական զարդարելու համար։Ավելին22:2805.12.22 -
ՍպորտԲայդենը գոհ է ԱՄՆ-ի հավաքականի ելույթից ԱԱ-ումԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ազգային թիմին Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաջող ելույթի համար:Ավելին22:2005.12.22 -
ՀասարակականՀանրապետության հրապարակում վառվեցին տոնածառի լույսերըՀանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր եղևնու լույսերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:Ավելին22:1405.12.22 -
Արտաքին քաղաքականությունՀայ-ադրբեջանական «3-րդ ռաունդը» կարող է լինել մինչև տարվա վերջ. Լավրով-Բայրամով հանդիպումՀայ-ադրբեջանական պայմանագրի շուրջ բանակցությունների երրորդ ռաունդը մինչև այս տարեվերջ անցկացնելու հնարավորությունը չի բացառել Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովն այսօր Մոսկվայում է եղել, հանդիպել Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ իրենք շահագրգռված են, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրեն:Ավելին22:1005.12.22 -
ՀասարակականՆոյեմբերին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխաՆոյեմբեր ամսին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 134 տղա, 132 աղջիկ։ Ծնունդներից 4-ը զույգ է եղել։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։Ավելին22:0005.12.22 -
Արտաքին քաղաքականությունՈչ արտառոց, սպասված սադրանք. խորհրդարանում՝ Արցախ-Հայաստան միջանցքի երեք ժամով փակվելու մասինԲայրամովի հետ հանդիպումից հետո Լավրովը նաև հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները զբաղվում են իրենց պատասխանատվության գոտում բնապահպանական հարցի լուծմամբ: Ռուսաստանցի արտգործնախարարն ասել է, որ այդ հարցը քննարկել է ադրբեջանցի գործընկերոջ հետ։Ավելին21:5205.12.22 -
ՔաղաքականԲՏԱ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՄոսկվաՀայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-9-ը կգործուղվի Մոսկվա:Ավելին21:4405.12.22 -
Հասարակական«Հրազդան» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացելԱյսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացին, ով վարձակալական հիմունքներով իր կնոջ ու երեխաների հետ բնակվում էր Հրազդան քաղաքում, իր կնոջ հետ այցելել է «Հրազդան» ԲԿ։Ավելին21:3405.12.22 -
ՀասարակականՀայ կին զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած բռնության և դաժան վերաբերմունքի դեպքերը խիստ դատապարտելի են. ՄԻՊՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին:Ավելին21:2805.12.22 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի անհանգիստ շարժումները՝ ՀԱՊԿ-ում. դաշնակիցները չեն մոռացել հայկական դեմարշըԱրցախը Հայաստանին կապող միակ ցամաքային կապը՝ Լաչինի միջանցքը, փակելու ադրբեջանցիների մտադրության մասին ՀԱՊԿ գործընկերներին տեղեկացրել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, ինչը նշանակում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում երրորդ երկրի ներկայություն։Ավելին21:2005.12.22 -
ՀասարակականՊլանային ջրանջատում՝ Երևանում և Արարատի մարզումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին21:1005.12.22 -
ԱրցախՌուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվելԼեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 5-ին միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունից:Ավելին21:0305.12.22 -
ՀասարակականԱվտոկայարանների կառավարումը, հնարավոր է, փոխանցվի Գագիկ Ծառուկյանի ընկերություններին. «Հետք»«Կենտրոնական», «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայարանների կառավարումը, հնարավոր է, փոխանցվի ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերություններին։ Այս մասին տեղեկացնում է «Հետքը», նշելով, որ տեղեկությունը չի հերքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Ավելին20:5505.12.22 -
ԻրավականԼավ, այս ամենը որևէ մեկին չի՞ անհանգստացնում․ Րաֆֆի Ասլանյան«Վերջին 24 ժամերի ընթացքում ևս 6 զոհ միայն ավտովթարներից, այդ թվում՝ 3-ամյա երեխա։ Լավ, այս ամենը որևէ մեկին չի՞ անհանգստացնում, արա դուք նամուս ունե՞ք, վերջ տվեք այս ամենաթողությանը, բոլորի կյանքի հաշվին «հպարտ քաղաքացիներին» լավամարդ լինելու գործելաոճին….։Ավելին20:4605.12.22 -
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ռազմական ղեկավարությանըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:Ավելին20:3805.12.22 -
ՀասարակականՍիսիանի, Գորիսի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Ավելին20:3405.12.22 -
ՀայաստանՀայլուր 20։30 Ադրբեջանական հենակետ տեղակայելու մասին լուրերը պարզաբանում է Արցախի ԱԱԾ-նՀայլուր 20։30 Ադրբեջանական հենակետ տեղակայելու մասին լուրերը պարզաբանում է Արցախի ԱԱԾ-նԱվելին20:3005.12.22 -
ՄիջազգայինԱրևմուտքն ինքն իրեն զրկում է ռուսական էժան նավթից. փլուզման շեմին է համաշխարհային տնտեսությունըՌուսաստանում վստահ են, որ Եվրամիության տարածքով ռուսական նավթի արտահանման արգելքից ծնկի չի գա իրենց տնտեսությունը, ինչպես դա տեղի չի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում արևմտյան՝ ամեն օր ավելի խստացող պատժամիջոցների ֆոնին: Ռուսական սև ոսկու արտահանման վրա էմբարգո դնելու Եվրամիության որոշումն այսօր է մտել ուժի մեջ:Ավելին20:2005.12.22 -
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձը որոնվում էՏեսագրությունում պատկերված անձը որոնվում էԱվելին20:1105.12.22