Լրահոս

2022-12-06
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարոկկոն սենսացիոն հաղթանակ տոնեց Իսպանիայի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի շրջանակներում Մարոկկոն մրցեց Իսպանիայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայի «Education» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Իսպանիան մի շարք հնարավորություններ ուներ առաջ անցնել հաշվի մեջ: Վիճակագրությունն էլ վկայում էր «կարմիր ֆուրիայի» առավելության մասին: Մարոկկոն հիմնականում գործում էր պաշտպանությունից: Առաջին 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսում էլ գրեթե կրկնվեց առաջինի ընթացքը: Իսպանացիները չէին իրացնում իրենց հնարավորությունները, Մարոկկոն հստակ էր գործում պաշտպանությունում: Ի վերջո, հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ունենալով գնդակին տիրելու առավելություն՝ Իսպանիան չէր հասնում նպատակին: Քառորդ եզրափակիչի ուղեգիրը խաղարկվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ առավել դիպուկ էին Մարոկկոյի ներկայացուցիչները՝ 3:0: Քառորդ եզրափակիչում Մարոկկոն կմրցի Պորտուգալիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ:
    23:30
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը հայտնվել է հիվանդանոցում
    Թուրքիայի Միլլի Մեջլիսում (խորհրդարան) բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ: Ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց:
    23:20
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոնգրեսում շատ տեսանելի, բավականին օգտակար և նախաձեռնող դերակատարում ունեցան երիտասարդ պատվիրակները․ Արմեն Գևորգյան
    Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում՝ որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային հարցերով հիմնական զեկուցող, հաշվետու զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: «Հարգելի՛ գործընկերներ, COVID-19-ի սահմանափակումներով պարտադրված դադարից հետո Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանն անցկացվել է առկա ձեւաչափով: Մոնիթորինգային առաքելությունների, հետընտրական զեկույցների եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացմանն առնչվող մի շարք ավանդական հարցերից բացի՝ մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նաեւ ամբողջ Եվրոպայում տարածաշրջանային ինքնության պահպանման եւ զարգացման հարցերի, ինչպես նաեւ՝ հասարակության մեջ ատելության խնդիրների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա դրա բացասական ազդեցության վրա: Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ կցանկանայի նաեւ ընդգծել կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերը: ԵԽԽՎ-ի համար կարող է բավական հետաքրքիր եւ օգտակար լինել Կոնգրեսի փորձի ուսումնասիրությունը՝ որոշ եվրոպական խարտիաների եւ կոնվենցիաների «կանաչ ընթերցման» առումով: Կոնգրեսի մասնակիցները նաեւ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար են ընտրել: Բուռն եւ ակտիվ քննարկում է ծավալվել Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի (GT-SOM4) վերաբերյալ զեկույցի շուրջ: Շատերն են մատնանշել գագաթնաժողովի անցկացման կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ դրա շրջանակում տեղական ժողովրդավարության ինստիտուտների զարգացման եւ հզորացման հատուկ շեշտադրմամբ: Կոնգրեսում շատ տեսանելի, բավականին օգտակար եւ նախաձեռնող դերակատարում ունեցան երիտասարդ պատվիրակները: Հարգանքով կառաջարկեի նման փորձը դիտարկել նաեւ Խորհրդարանական վեհաժողովի նպատակների համար: Նախորդ՝ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ժամանակակից համաշխարհային գործերում ընդգծեց նշանակալից մի միտում՝ աճող լարվածությունը, էսկալացիան եւ անորոշությունն աշխարհում: Նշվեց, որ նման միտումների հիմքում ընկած է աճող անհավասարությունը քաղաքացիների, պետությունների եւ մեր հասարակությունների ներսում: Սա իր հերթին առաջ է բերում ավելի շատ մարտահրավերներ, ինչպիսիք են՝ ռեսուրսների ավելի մեծ կենտրոնացում, մի խումբ մարդկանց եւ կորպորացիաների մոտ՝ ազդեցության եւ իշխանության ավելի մեծ աճի ներուժ, հանրային բարիքների եւ հարստության անարդար վերաբաշխման ավելի բարձր աստիճան եւ, հետեւաբար, մարդկանց ընդհանուր բարեկեցության անկում: Նկատում ենք նաեւ կրթության ոլորտում վիճակի վատթարացում աշխարհում եւ, հետեւաբար, ընդհանուր մարդկային կապիտալի անկում: Որոշակի շեղում կա ներկայացուցչական եւ ուղղակի ժողովրդավարության սկզբունքների եւ պրակտիկայի, մյուս կողմից էլ՝ հիբրիդային քաղաքական ռեժիմների աշխարհագրական ընդարձակումը՝ որպես «նոր նորմա» եւ բնական երեւույթ ընկալելու միջեւ, ինչն ինքնին արդեն իսկ անոմալիա է: Եվրոպան աստիճանաբար դադարում է լինել լավագույն օրինակելի մոդել, քանի որ մի շարք երկրներում տեղի է ունենում մարդու իրավունքների եւ իշխանության կենտրոնացման ընդհանուր վիճակի վատթարացում: Սա հանգեցնում է ժողովրդավարական մշակույթի անկմանն ամբողջ աշխարհում: Բացի այդ, վերը նշված մարտահրավերները պայմանավորված են հետեւյալով. . Սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, որոնք դարձել են ատելության խոսք տարածող կեղծ լուրերի աղբյուր եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիաների միջոցներ: . Քաղաքական պոպուլիզմի ընդլայնմամբ, ինչպես աշխարհագրական, այնպես էլ՝ սոցիալական միջավայրի առումով: Այնուամենայնիվ, չնայած մարտահրավերների եւ դժվարությունների վերը նշված երկար ցանկին, իրենց ազատ եւ ժողովրդավարական հասարակությունները կառուցելու կամ վերակառուցելու ուղղությամբ շատ քաղաքացիների շարունակական ջանքերը պետք է գնահատվեն եւ ընդունվեն: Նոր գաղափարներն ու նախագծերը, հատկապես երիտասարդության մասնակցությամբ, կքաջալերեն բոլորիս, եւ մեր խնդիրն է ոչ միայն ոգեշնչել նրանց, այլեւ ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն այդ ձգտումների իրականացման համար: ԵԽԽՎ-ն պետք է դառնա նրանց ավելի լավ գործընկերը մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության եւ պահպանման առումով: Ինչ վերաբերում է Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի 16-րդ լիագումար նիստին, նախեւառաջ կնշեմ քննարկված հարցերի ինստիտուցիոնալ բնույթը: Խորհրդակցական ժողովրդավարության մասին փաստաթուղթը վերջնական մշակման փուլում է: Հանձնաժողովն աշխատում է ժողովրդավարական կառավարման լավագույն փորձի գնահատման չափանիշների հիմնական փաթեթի սահմանման ուղղությամբ՝ հիմնվելով տեղական մակարդակում լավ կառավարման 12 սկզբունքների փորձի վրա: Իր աշխատանքում Կոմիտեն առաջնորդվում է նաեւ նրանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական գործընթացների որակի գնահատումը դառնում է նոր առաջնահերթություն՝ հիմնված Բարձր մակարդակի աշխատանքային խմբի կողմից ներկայացված եզրակացությունների եւ առաջարկությունների վրա: Հանձնաժողովն ավելի մեծ ուշադրություն կդարձնի կանաչ հանրային կառավարման խնդիրներին: Այդ կապակցությամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, եւ 2023 թ. ապրիլին տեղի կունենա համաժողով: Հարգելի՛ գործընկերներ, Եզրափակելով՝ թույլ տվեք փաստել հետեւյալը. 43-րդ Կոնգրեսը եւ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ շարունակում է ծառայել որպես ժողովրդավարական կառավարման հիմք, որտեղ եվրոպացի քաղաքացիները դեռ շարունակում են լիովին զգալ տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում որոշումների պատրաստմանը եւ ընդունմանն ուղիղ ու անմիջական մասնակցության արդյունավետությունն ու օգտակարությունը: Այս գործընթացի միջոցով ժողովուրդը լիովին գնահատում եւ ընդունում է հասարակական ու քաղաքական կյանքին իր մասնակցության արժեքն ու օգտակարությունը: Սա վճռորոշ նշանակություն ունի ժողովրդավարության եւ ժողովրդավարական կառավարման ապագայի համար: Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարծում եմ, որ տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը»,-ասել է Արմեն Գեւորգյանը:
    23:15
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Էստոնիայի վարչապետն այն կարծիքին է, որ երկիրը չի կարող ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել
    Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը կարծում է, որ Էստոնիան չի կարողանա ուկրաինացի փախստականների նոր ալիք ընդունել, սակայն, ըստ նրա, վերջիններիս կարող է Ֆինլանդիան օգնել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից: Կալասի խոսքով՝ Ուկրաինայում վերջին զարգացումներն այն մասին են խոսում, որ կլինի փախստականների նոր ալիք, որոնց նախկինի պես Էստոնիան չի կարող օգնել: «Մենք խոսել ենք Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ, իրենք ասացին, որ կարող են ընդունել ավելի շատ փախստականների»,-էստոնական Radio 4 ռադիոկայանի հետ զրույցում ասել է Էստոնիայի վարչապետը։
    23:10
    06.12.22
    Ավելին
  • Հասարակական
    «Պոնչիկ էի, ինչ եմ դառել». գնաճի «չեմպիոնները»՝ հաց, մակարոն, միրգ, միս
    Կյանքը Հայաստանում թանկացել է՝ պաշտոնական վիճակագրությամբ: Այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ հացը թանկացել է մոտ 16, մակարոնեղենը՝ 28, տավարի միսը՝ 23,5 տոկոսով: Նոր տարվա շեմին թոշակառուները չեն էլ նկատում՝ ու՞ր է գնում թոշակին ավելացած 3000 դրամը:
    23:04
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ը պլանավորում է Խաղաղ օվկիանոսում հրթիռի փորձնական արձակում իրականացնել
    Միացյալ Նահանգները պատրաստվում Է դեկտեմբերի 22-ին Խաղաղ օվկիանոսում իրականացնել հրթիռի փորձնական արձակում, հետևում Է NAVAREA XII գոտում ծովագնացներին ուղղված ամերիկյան նավագնացային նախազգուշացումից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ենթադրվում Է, որ արձակումը կիրականացվի Հավայան կղզիների ուղղությամբ՝ Փոինթ Մուգու հրթիռային զինավարժարանի շրջանից, որը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի հարավային ափի մերձակայքում: Հրթիռի արձակման ժամանակահատվածում Կալիֆորնիայի ափից դեպի արևմուտք կփակվի 3 շրջան՝ հրթիռի արձակման և հրթիռի աստիճանների ընկնելու գոտիներում: Փորձարկումների անցկացման ժամանակահատվածում այդ շրջանները ծովագնացների համար «վտանգավոր» են հայտարարվել:
    23:00
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն: Սյունիքի մարզում մառախուղ է։
    22:57
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Վարդանանց փ. 93-127 առանձնատներ, Արամի փ. 64-88 առանձնատներ, Եկմալյան փ. 1-16 առանձնատներ, Փարպեցի փ. 10 շենք, Պուշկինի փ. 43-51, 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17, 21 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 20, 21, 21Ա, 22, 22Ա, 23, 24, 25, 24/1, 26, 26/1, 26/2, 26/3, 31/1, 33/1, 33/2 շենքեր, Ա.Խաչատրյան 1-ին նրբ. 1-15 առանձնատներ, Փափազյան փ. 12, 14, 16, 16Ա, 16Բ, 21, 21/5, 22, 22/3, 23/1, 23, 23/1, 23/2, 24, 26, 118/1 շենքեր, Փափազյան նրբ. 56/1 առանձնատուն, Փափազյան 2-րդ նրբ. 113 առանձնատուն, Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 23/3, 25 30/2, 32, 34, 34/1, 34/2, 35/2, 36, 36Բ, 36Գ, 38, 40, 42, 44 շենքեր, Կոմիտաս նրբ. 23-25 առանձնատներ, Համո Սահյան փ. 26-102, 86 -102 առանձնատներ, Էմինի փ. 82, 92/1, 92/2, 123 շենքեր, Գր․Արծրունու փ. 70/1, 78/3, 88 շենքեր և 72-78 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 14, 14/1, 14/2, 22, 24, 27, 27Ա, 165, 171 շենքեր, Ռիգայի փ. 14 առանձնատուն, Մալխասյան փողոցի առանձնատներ, Սունդուկյան փ. 13, 15, 15/4, 25, 27, 29 շենքեր և 44ա-64ա առանձնատներ, Վրացական փ. 7, 9 շենքեր, Զարյան փ. 1/2, 2/1, 3, 4 շենքեր և 2-18 առանձնատներ, Զարյան 1-ին նրբ. 9 շենք, Ծովակալ Իսակովի պող. 1, 5, 7 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լուկաշին փողոց և Շահումյան 16 փողոցի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ավանեսովի 1փ. 7/1, 7/2, 16; 4փ. 1, 3, 5 շենքեր, 11:00-16:00 Նորք Մարաշ՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմենակյան փ. 125 շենք, Նորքի Այգիներ փ. 228 առանձնատուն, «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն, «Գուանցա ռիելթի» ՍՊԸ, «Այգի» ՍՊԸ, «Լյուդվիգովիչ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 10:00-16:00 Ակնալիճ գյուղ, Արարատի մարզի` 10:00-14:00 Մասիս քաղաք` Հանրապետության, Երևանյան փողոցներ մասնակի, թիվ 3, 4, 5, 9, 10 փողոցներ մասնակի, 10:30-13:00 Այգեստան գյուղ մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Աճառյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, 13:30-16:00 Վարդաշեն և Մխչյան գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Արենի գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-12։00 Աղվերան համայնք, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Առինջ գյուղ մասնակի, 11։00-17։00 Ջրվեժ և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Սյունիքի մարզի՝ 10:30-16:30 Գորիս քաղաք՝ Արտաշեսյանների, Խորենացի, Մամիկոնյան և Գարեգին Նժդեհի փողոցներ մասնակի, Լոռու մարզի՝ 10:30-16:30 Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղեր:
    22:50
    06.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    400 երեխա է զոհվել ուկրաինական պատերազմում. Արևմուտքը շարունակում է զինել, Ռուսաստանը՝ զգուշացնել
    Պաշտոնական Մոսկվան նորից ահազանգում է երկու միջուկային գերտերությունների հնարավոր առճակատման մասին: Ռուսաստանի արտգործնախարարը վստահ է, որ Միացյալ Նահանագների ու ամբողջ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը ուղղված է հենց դրան, քանի որ Մոսկվայի հետ բոլոր բանակցությունները Վաշինգտոնը սառեցրել է:
    22:46
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ահազանգ՝ Ստեփանակերտի բնակելի տանը բռնկված հրդեհի մասին. այրվել է տան տանիքը
    Դեկտեմբերի 6-ին ժամը 18:51-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Իսահակյան 40 հասցեում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տան տանիքը։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը, «Շտապ բժշկական օգնության» բուժաշխատողները, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները։ Փրկարարներն իրականացրել են շիջման աշխատանքներ, բնակչությանը ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Հրդեհը մեկուսացվել է 19:09-ին, մարվել՝ 19:40- ին։ Նախնական տվյալներով հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել փայտե վառարանը։ Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը։ Ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հորդորում է բնակիչներին Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
    22:40
    06.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևն իր բանակն է համալրում, Փաշինյանն՝ իր պահակախումբը. կոռեկտ հայտարարություններ՝ ԱԺ-ում
    Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին խորհրդարանական ընդդիմությունը ՔՊ-ականների համար հակադրել է իրավիճակները Հայաստանի ներսում և երկրի սահմաններից դուրս: Ադրբեջանը զորավարժություններ է անում Հայաստանի ու Իրանի դեմ, Երևանը՝ տոնախմբություն: Ալիևը համալրում է իր բանակը, Փաշինյանը՝ իր պահակախումբը:
    22:30
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից կոնկրետ քայլեր չի տեսնում
    Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել Է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ձեռնարկում են «սադրիչ գործողություններ», այլ ոչ թե կոնկրետ քայլեր, որոնք ուղղված կլինեն ՆԱՏՕ-ին այս երկու երկրների անդամակցության համար Անկարայի ներկայացրած պահանջների բավարարմանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ցավոք, Շվեդիայում և Ֆինլանդիայում դեռևս տեղի են ունենում սադրիչ գործողություններ: Շվեդիայից և Ֆինլանդիայից սպասում ենք կոնկրետ քայլեր», - ասել է Աքարը: Նա նշել Է, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրում արձանագրված պահանջները «առավելագույնս հստակ են»: «Շվեդիան և Ֆինլանդիան ստանձնել են որոշակի պարտավորություններ, որոնք պետք Է կատարվեն: Այդ հուշագիրն ամենևին գործընթացի վերջը չԷ, այլ միայն սկիզբն է: Բոլոր հարցերը լուծելուց հետո հայտերի շուրջ քվեարկությունը կկայանա Թուրքիայի խորհրդարանում», - հավելել Է Աքարը: Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հաղորդել Է, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, Անկարայում բանակցություններ կանցկացնի իր ֆինն պաշտոնակից Անտի Կայկոնենի հետ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերաբերյալ: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը չեն վավերացրելՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան: Թուրքիան Հելսինկիին և Ստոկհոլմին մեղադրել է Անկարայի կողմից ահաբեկիչ համարվող անձանց թաքցնելու մեջ: Տարբեր մակարդակով անցկացված մի շարք բանակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարաձայնությունները վերացնելու շուրջ, որպեսզի սկանդինավյան երկու երկրները միանան դաշինքին: Կողմերը հուշագիր են ստորագրել 2022 թվականի հունիսին:
    22:20
    06.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքիան Ադրբեջան է ուղարկել ամերիկյան կործանիչներ. «Եղբայրական բռունցքը» սովորական զորախաղ չէ
    Իրանի սահմանի մոտ շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որ, փորձագետների համոզմամբ, կարող են վերաճել նոր պատերազմի: Բաքուն ու Անկարան նույն խաղն են խաղում, ինչ 44-օրյա պատերազմից առաջ: Ամերիկյան F16 կործանիչներով զորախաղին հետևում է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը նաև 2020 թվականի սեպտեմբերին էր Ադրբեջանում:
    22:10
    06.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Շփվել Բաքվում կամ Երևանում. Ադրբեջանը նոր ֆորմատ է առաջարկում, Հայաստանը չի բացառում նոր հանդիպումը
    Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի շուրջ հայկական դիտարկումների մասին ադրբեջանական կողմի առաջարկները: Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը այսօր հաստատել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Նա չի բացառում՝ մինչև տարեվերջ կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև, կամ Բայրամով-Միրզոյան հանդիպում:
    22:00
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Կենտրոնում՝ շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություններից մեկում դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/06/1228113/
    21:51
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպքեր
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. ընթացքում, գնացել են մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքների, ինչպես նաև նույն մարզի մի շարք գյուղերի (Արշալույս, Երասխահուն, Վարդաշեն, Մարգարա, Լեռնամերձ, Արազափ, Արգավանդ, Տանձուտ, Արևիկ, Արշալույս, Ջրառատ, Փշատավան, Հացիկ, Ոսկեհատ, Ալաշկերտ, Սարդարապատ, Մրգաշատ, Հայթաղ, Գեղակերտ, Հովտամեջ, Մրգաստան, Ակնալիճ, Առատաշեն, Արտիմետ, Եղեգնուտ) հարակից դաշտերում գտնվող՝ տարբեր ՋՕ ընկերությունների պատկանող խորքային հորերի ենթակայաններ, դաշտերում տեղակայված հակակարկտային կայաններ և կատարել մալուխների, էլեկտրական մարտկոցների, տրասֆոմատորների յուղի հափշտակություն՝ ընկերություններին և անհատ անձանց պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս: Որոշ դեպքերում 28-ամյա տղամարդը միայնակ է մուտք գործել նույն մարզում գտնվող այլ խորքային հորերի ենթակայաններ, սակայն իր կամքից անկախ պատճառնելով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել է: Բացի այդ, վերջինս, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, Արմավիր քաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բազմաթիվ սրճեփ սարքերը վնասելով՝ հափշտակել են տարբեր չափերի գումարներ, որոշ դեպքերում էլ՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չեն հասցրել: Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ինչի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջադրվել է մեղադրանք՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (13 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (5 դրվագ) և գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (15 դրվագ): Նշված քրեական վարույթի շրջանակներում ևս 4 անձի նկատմամբ, որպես համակատարողներ, հարուցվել է քրեական հետապնդում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները և հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:50
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
    Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջադեպեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ կայքից: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
    21:48
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1.5 տարեկան երեխան ընկել է էլեկտրական սալօջախի վրա
    Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորիբժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով: Վանաջորի ԲԿ-ից տեղեկացնում են, որ ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով: Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բավարար է: «Մեկ անգամ ևս կոչ ենք անում տարվա հատկապես այս եղանակին խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Էլեկտրական սալօջախները, տաքացուցիչները, թեյնիկներն ու նմանատիպ վտանգավոր իրերը հնարավորինս հեռու պահել երեխաներից, ցուցաբերել մաքսիմալ զգոնություն ու զգուշավորություն, հատկապես, երբ տանը կան մանկահասակ երեխաներ»,- հորդորում են ԲԿ-ից:
    21:46
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Kia Forte»-ն և թիվ 63 երթուղին սպասարկող «GAZelle»-ը
    Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և թիվ 63 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․), ինչի հետևանքով երթուղայինի դուռն արգելափակվել է: Փրկարարները բացել են երթուղայինի դուռը և դուրս բերել 14 ուղևորի:
    21:45
    06.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. պաշտպանական խումբ
    Կարող ենք վերահաստատել, որ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. Ասված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի հայտարարության մեջ․ «Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի եւ երեք ամիս անց վերջապես ավարտվեց մեղադրանքի կողմի գրավոր «ապացույցների» հետազոտումը, ինչպես նաեւ քննիչի կողմից փորձագետին ներկայացված հարցադրումների պատասխանների եւ հետեւությունների հետազոտումը, որի ընթացքում չներկայացվեց որեւէ փաստ, տվյալ, փաստաթուղթ, ինչը կարող էր հիմնավորել «վատնման» հանցակազմի առկայությունը, Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած որեւէ ձեւակերպում կամ այս ամբողջ ժամանակամիջոցում կալանավորման տակ գտնվելու անհրաժեշտությունը:
    21:41
    06.12.22
    Ավելին