Լրահոս
Իրավական
18:30
06.12.22
89

Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Img default alt hy

Օրերս ոստիկանության մի շարք տարածքային բաժինների ծառայողներ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ որդու «Կալաշնիկովի» ինքնաձիգը։

Հատկապես արդյունավետ էր Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացիրի, հրացանի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մուշի բաժնում։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Իջևանի ոստիկանները, արդյունքը՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնում։

Թմբուկավոր ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտները Նաիրիի բաժնում կամավոր հանձնել է Կոտայքի մարզի բնակիչներից մեկը՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։

Թալինի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: