Լրահոս
Աշխարհ
18:20
06.12.22
97

Վրաստան օտարերկրացիների այցելությունները մեկ տարում աճել են 2,8 անգամ

Img default alt hy

Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Վրաստան ուղևորություն է կատարել ավելի քան 4,8 միլիոն օտարերկրյա քաղաքացի, ինչը 2,8 անգամ ավելի Է 2021 թվականի նույն ցուցանիշից, հաղորդել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գոծակալությունից: «2022 թվականի 11 ամսում կատարվել Է 4 862 247 միջազգային այց Վրաստան, 2021 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակամիջոցի համեմատությամբ աճը կազմել Է 185,5 տոկոս»,- ասված Է հաղորդագրության մեջ: Հստակեցվում Է, որ այդ ցուցանիշը կազմել Է 2019 թվականի մինչհամավարակային նույն ժամանակամիջոցի 55,9 տոկոսը: Ինչ վերաբերում Է զբոսաշրջային ուղևորությունններին, հունվարից մինչև նոյեմբեր դրանց թիվը կազմել Է ավելի քան 3,3 միլիոն, ինչը 133,7 տոկոսով ավելի Է 2021 թվականի տվյալներից: Ընդ որում, մինչհամավարակային ցուցանիշները վերականգնվել են 70,2 տոկոսով:

Զբոսաշրջության վարչության տվյալներով՝ նոյեմբերին կատարվել Է օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 471 հազար ուղևորություն Վրաստան, անցյալ տարվա նոյեմբերի համեմատությամբ աճը կազմել Է 160 տոկոս: Նոյեմբերին բոլոր ուղևորություններից գրեթե 300 հազարը եղել Է զբոսաշրջային: Այդ ցուցանիշն աճել Է 98 տոկոսով: