Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:00
06.12.22
111

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններում առկա խնդիրներին և սպառնացել Հունաստանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Եթե Հունաստանը չդադարեցնի այդ գործողությունները, ապա այդ կղզիների ինքնիշխանությունը անհրաժեշտ կլինի վերանայել։ Այս ամենին ի  պատասխան մենք չենք կարող լռել։ Կամ Հունաստանը կդադարեցնի զենքի տեղակայումը կղզիներում և կհետևի պայմանավորվածությանը, կամ մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,- ասել է նախարարը։