Լրահոս
Հասարակական
19:21
06.12.22
122

Nissan Tiida-ն բախվել է էլեկտրական վահանակին ու ծառին

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրավահանակին, ապա՝ ծառին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չան։ 

Վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից Nissan Tiida-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, որից հետո այդ ավտոմեքենան վթարի վայրից հեռացել է։ 

Պարզվում է վթարված ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: